Ինչքան անտեսված տաղանդներ կան, որ արվեստի գործեր են ստեղծում լուռումունջ, իրենց տան անկյուններում,ու հասարակությունն անտեղյակ է դրանից,որովհետեվ ոչ բոլորն ունեն հնարավորություն՝իրենց տաղանդն ի ցույց դնել։Այս եզրակացությյան եկա՝դիտելով հնաբնակ վանաձորցի,ՎՊՀ-ի շրջանավարտ եվ նախկին աշխատակից Հայկանուշ Նարոյանի աշխատանքները․ուլունքագործ կտավներ՝հատուկ պաստառի վրա կատարված տքնաջան աշխատանք,որ ասեղնագործության բարդ տեսակն է,որի բաղկացուցիչ մասն ու հենքը նկարչությունն է, բայց մարդը պետք է նաեւ հարուստ ներաշխարհ ունենա՝նման պատկերներ ստեղծելու համար․իսկ Աստված Հայկուշին տվել է այդ ձիրքը։Փոքրիկ բնակարանն ամբողջությամբ պատված է ոչ միայն նրա ուլունքագործ աշխատանքներով, այլեվ ավելի շատ՝որդու եվ հարսի գեղարվեստական յուղաներկ կտավներով,որոնք խնամքով տեղադրվել են մետաղական կաղապարների մեջ։Ոնց որ՝ փոքրիկ արվեստանոց։Որդու աշխատանքների մեջ կար նաեւ կավաստեղծ մի հրաշալի աշխատանք՝վանքի պատկերով։,,Էջմիածնի վանքն է,,-բացատրեց Հայկուշը, ով նաեւ մանրամասն ներկայացրեց մյուս աշխատանքների բովանդակությունը,ստեղծման պատմությունը։Թե որդին, թե հարսը ՎՊՀ-ի կերպարվեստի ֆակուլտետի շրջանավարտներ են, սակայն այսօր, ցավոք, ստիպված են զբաղվել ոչ իրենց սիրած գործով՝հայրենիքից դուրս, բայց, բարեբախտաբար, մնայուն արժեքներ են ստեղծել՝պատմության համար, ժողովրդի համար․հուսանք, մի օր դրանք կհանձնվեն հասարակության ուշադրությանը՝թաքստոցից դուրս գալով։Իսկ առայժմ այդ գործերը մեր նախկին գործընկերուհի Հայկուշի անձնական հպարտությունն են։Ի դեպ, երկու հասուն որդիների մայր եվ բազմավաստակ տատիկ Հայկանուշ Նարոյանը հարկադրված կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվում է ոչ միայն ուլունքագործությամբ, ձեռագործությամբ, այլեվ՝ծաղկաբուծությամբ, այգեգործությամբ, որի վառ ապացույցը փոքրիկ տնամերձում իր ձեռքով ցանած վարդերն էին՝արդեն աշնանային արեի հետեվանքով խոր քուն մտած։Ինքն իր մասին նաեւ կատակում է, թե ,,դառել եմ Միչուրինը,,։
Իմ զրուցակիցն ափսոսանքով է հրաժեշտ տվել մանկավարժական սիրելի կոլեկտիվին, քանի որ տարիներ առաջ դեռեվս չկար այն օրենքը, որի համաձայն կենսաթոշակառուներին իրավունք չունեն ազատել աշխատանքից, եթե վերջիններս չկամենան։,,Նախկին ռեկտորն իրնձ ազատեց՝իր հրաժարականից մի քանի օր առաջ,,-դառնությամբ է հիշում Հայկուշը, ով հետագայում փորձել է կրկին աշխատանքի անցնել նույն կոլեկտիվում,բայց՝չի ստացվել։Եվ այժմ աշխատանքի բացը լրացնում է գեղարվեստական ընթերցանությամբ՝գիրքն ու թերթերը նախընտրելով հեռուստատեսությունից։Այդ առումով միտքը միշտ ժամանակի զարկերակի վրա է եվ անտարբեր չէ տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ, անտարբեր չէ ազգի ու երկրի խնդիրների նկատմամբ ու շատ ուշադիր է համացանցային հրապարակումների հանդեպ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր