Վերլուծական-հրապարակախոսական բլոգ / հուշապատում նյութեր, նաեւ ՝մամուլի արխիվ, անտիպ ու տպագիր, գրական աշխարհ, բանաստեղծություններ / ՝ հիմնադրված 2013թ.օգոստոսի 15-ին Վանաձորում www.lragrakan.blogspot.com
Translate
Translate
Translate
понедельник, 6 декабря 2021 г.
Ընտրությունները մեկ առանձին տեղամասում
среда, 24 ноября 2021 г.
ԳՈՒԳԼԸ՝ՆՈՐ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐՈՎ
Երբ տպագրատան երիտասարդ աշխատակցուհուն ասի՝,Ուզում եմ բլոգիս մեջ նկար տեղադրեք,, ասեց՝,,բլոգն ի՞նչ է, ես չգիտեմ,,/ահա եվ ձեզ բլոգերային դպրոցի զարգացում․էն ավագ սերնդի մարդը որ չիմանա թե ինչ է բլոգը՝զարմանալի չի լինի, բայց երիտասարդ աղջիկը՝համակարգչի հետ աշխատող, չիմանա բլոգն ինչ է՞/։
Ասի՝ես իմ էլեկտրոնային փոստը կբացեմ, հետո կբացատրեմ, թե ինչ է բլոգը, որտեղ ուզում եմ նկար տեղադրել։Բայց պարզվեց, որ նրանց համակարգչի վրա իմ էլեկտրոնային փոստն ինձ․․․․չի ճանաչում, եվ ,,հավաստիացումներ,, է պահանջում համոզվելու համար, որ ես եմ էլեկտրոնային փոստի տերը։Ավելի ուշ պարզեցի, որ սա ԳՈՒԳԼԻ հերթական օյինբազություններից է․սկսել է սահմանափակումներ կիրառել օգտատերերի նկատմամբ,եվ եթե հանկարծ համակարգիչդ փոխվել է, պետք է ոտուձեռ ընկած համոզես, որ դու ես փոստիդ տերը։Բարեբախտաբար, ֆեյսբուքն առայժմ չի ուրանում իր օգտատերերին,անկախ նրանից, թե երբ եվ ինչ համակարգչից են օգտվում։Իսկ ԳՈՒԳԼԻ իմ 3 էլեկտրոնային փոստերից մեկին՝մի տեղ չեն ճանաչում, մյուսին՝մի տեղ։Էն ամենահինը՝2011թվին ստեղծված, խռովել էր,ասելով՝,,Դու քո համակարգիչը փոխել ես, ես չեմ ուզում քեզ ճանաչել,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր՝2011թվից
пятница, 19 ноября 2021 г.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ԸՆԴԴԵՄ ,,ՎԵՈԼԻԱՅԻ,, ԵՎ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԽՄԲԻ
18 նոյեմբերի,2021թ․։Այն բանից հետո,երբ ՀՀ իշխող վարչախմբի դեմ ամենօրյա ռեժիմով հերթական քննադատական հոդվածս զետեղեցի ֆեյսբուքում,1 ժամ անց՝մեր բնակարան ուղեվորվեց ,,Վեոլիայի,, մունետիկը,սպառնալով,որ ջրի վարձի պայմանագիր չվերակնքելու դեպքում ,,Երեվանից գալու են ջրային համակարգն ապամոնտաժեն,,․քանի որ ջրի ,,պարտքը,,/ի դեպ՝տխրահռչակ ,,Վեոլիայի,, կողմից ապօրինի սակագնով 2017թվից իմ եվ այլ անջրաչափ բաժանորդների գլխին սարքած/,հասել է 217հազար դրամի։Իհարկե կդառնա․որովհետեվ, երբ 2017թվին նախկին վարչախումբը Հայաստանի ջուրը ծախեց ֆրանսիական ընկերությանը, սրանց ղեկավարը ՀԾԿՀ-ի հետ հանցավոր համաձայնության գալով,ջրի սակագինն անջրաչափների համար դարձրեց 5400դրամ․նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն։Այդ աղաղակող ապօրինության մասին 2017թվից ահազանգում եմ բոլոր պատկան մարմիններին՝թե ներկա,թե նախկին իշխանությունների օրոք․ես ահազանգում եմ՝,,Վեոլիան,, պարտք է ավելացնում։,,Վեոլիային,, պատժելու փոխարեն,թերևս իշխանությունների «դաբրոյով»,իմ դեմ դատական հայց ներկայացվեց ,,Վեոլիայի կողմից,,՝2017թվին։Դատարանն 2018թվի հեղափոխության արշալույսին մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից 33հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ․դատարանի վճիռը չբողոքարկվեց։Բայց, քանի որ դատարանը մերժեց իմ հակընդդեմ հայցն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,/որով պահանջում էի չեղարկել 5400դրամ անտրամաբանական սակագինը/․ինչ-ինչ փաստաթղթային պահանջների հիմնավորումներով, ուստի այդ ապօրինի սակագինը դրանից հետո էլ շարունակեց նկարվել թե իմ, թե այլ անջրաչափ բաժանորդների հաշվեհամարին։4 տարվա ընթացքում ,,Վեոլիայի,, ապօրինի սարքած պարտքը հասավ 217հազար դրամի․բնականաբար, որովհետեվ ես մուծումներ էի անում նախկին սակագնով՝1100 դրամով, իսկ ,,Վեոլիան,, ուղտի համառությամբ թիվ էր նկարում 5400դրամ սակագնով։Հընթացս, ,,Վեոլիան,, պարբերաբար ուլտիմատումներ էր ներկայացնում՝պայմանագիր կնքել եվ ,,վիզ վերցնել,, այդ ապօրինի պարտքը եվ պատրաստակամություն հայտնել՝այն մարել մաս-մաս,ջրաչափ տեղադրելու պարտադրանքով։Իսկ ջրաչափ տեղադրելու աննպատակահարմարության մասին քանիցս եմ ահազանգել․ընդհուպ մինչեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։Փաստորեն, ֆրանսիական ընկերությունը Հայաստան խոպան է եկել․աղետի գոտու անջրաչափ, անեկամուտ բնակիչներին ճորտացնելու,սնանկացնելու,վերջնականապես անտուն դարձնելու անմարդկային ու հակաժովղովրդական անազնիվ մղումներով։Միգուցե ,,Վեոլիայի,, թիկունքում թաքնված են ներքին կամ արտաքին թուրքեր,որպեսզի վարձախեղդ եղած բաժանորդների բնակարաններին տեր դառնան՝,,գույք պարտքի դիմաց,, ծրագրով։
Նիկոլ,ի՞նչ եղավ 2019թ․ ,,Վեոլիայի,, հետ կապված ապօրինի գործարքին առնչվող քրեական գործը՝քո իշխանության օրոք հարուցված,ջրվեց-գնա՞ց․․․․ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը Սերժի կողմից մեդալ ստացավ՝2008թվին, ,,հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, ձեվակերպումով/այսինքն ժողովրդի կաշին քերթելը համարվու է հայրենիքին մատուցած ծառայություն/, հիմա դու էլ, Նազարյանի հետ միասին հանցավոր գործարքի գնացած Գարեգին Բաղրամյանին պատժելու փոխարեն՝դարձնում ես ՀԾԿՀ նախագահ, որ այսօր կրկին հայ ժողովրդի ջրաչափավորված հատվածին սպառնա ջրի վարձի բարձրացումով, անջրաչափներին էլ/հատկապես ՝ընդդիմադիր/ սպառնա ջրանջատումով․․․․Քեզ էլ առա՞ն, Նիկոլ։Վե՞րջ թավշե արդարադատության, ու սկիզբ՝պողպատե մուրճը հենց քեզ հետ պայքարողների գլխին հասցնելու։Ու՞մ ձեռքին ես պատանդ դառել,Նիկոլ,որ մեկը մեկից հակաժողովրդական որոշումների մասնակից,հանցակից կամ անտարբեր դիտորդ ես դառել։Սրա համար էի՞նք մերժում Սերժին, որ հիմա էլ դու քո թիմով ժողովրդի կաշին քերթես։
Տարօրինակ պատահականությամբ, ,,Վեոլիայի,,կողմից առանց գրավոր նախազգուշացման ինձ ուլտիմատում ներկայացնելու քայլը հաջորդեց Վանաձորի ՏԻՄ ընտրություններին կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակում ինձ որպես ավագանու թեկնածու գրանցվելուն, եվ կոմկուսի դրոշի ներքո քաղաքացիական-լրագրողական ակտիվ գործունեությունս շարունակելուն։Փաստորեն, իմ լրագրողական-քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ավելի քան 20 տարվա, այդքան վտանգավոր է՞ իշխանության կամ նրա հովանավոր արեվմտյան ուժերի/մասոնասորոսական/համար։
․․․Ի դեպ, ,,Վեոլիան,, այն ընկերությունն է, որի կոռուպցիոն գործունեությունը հենց ֆրանսիական կառավարությունն է բացահայտել․կապված Ռումինիայում չարաշահումների հետ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,ՏԻՄ Վանաձորի ընտրությունների կոմկուսի համամասնական ցուցակի անդամ-ավագանու թեկնածու
среда, 29 сентября 2021 г.
Շուլավերցի Շալիկոն,բախտագուշակը եվ Կայծակը՝սովետական տարիների գնացքի մշտական ուղեկից
Սովետական տարիների 70-ականների հատվածի Նոյեմբերյան-Լենինական գնացքի ամենակոլորիտային կերպարը Շուլավերից մեծ զամբյուղով բեռնված, քաղցրեղեն վաճառող Շալիկոն էր՝կարճահասակ, բեղավոր մի մարդ/հատուկ տիպի աշխատանքային խալաթը հագին/, որի զամբյուղի անբաժան մասն էին կազմում շաքար-աքլորն ու երկար-բարակ մոմպասը։Ըստ տեղեկությունների՝նրա ապրանքը Մոսկվա-Երեվան գնացքի համար էր հիմնականում նախատեսված,բայց, փաստորեն, վաճառում էր նաեւ Լոռի-Շիրակ ուղեվորագնացքում։Իսկ ամենատխուր կերպարը՝ոտքերն անդամահատված մի տղամարդ․սայլակին գամված,որի մի ձեռքին կանաչավուն գույնի ծիտիկ էր, մյուսին՝գլանաձեվ սպիտակ թղթերով լցված սկուտեղ․,,բախտագուշակ,,։Ծիտիկն իր կտուցով գլանակներից մեկը վերցնում-տալիս էր նրանց, ովքեր ցանկություն էին ունենում իրենց բախտը գուշակել տալ։
Մի յուրօրինակ կերպար էլ փոքրամարմին,տարիքով տղամարդ էր՝Կայծակ անունով/կամ գուցե այդպես էին ասում/,որ կիսափակ աչքերով ազգային երգեր էր երգում՝,,Անդրանիկ փաշային,, նվիրված ու վերջին տողերի վրա ոտքն ուժգին զարկում հատակին ու բղավում՝արդեն արտասանելով․,,Մենք չենք զիջանի թուրք կառավարության,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 26 августа 2021 г.
Զրույց ,,քաղաքականությունից հեռու,, քաղաքացու հետ
Ծանոթներիցս մեկին տեսա,ավագ սերնդի մի կնոջ։Դեռ հեռվից ,,Ժպիտ,ժպիտ,ժպիտ,,ասելով ու ժպտալով՝մոտեցավ․,,,վիշե կռիշի,,պրոբլեմների մեջ թաղված, 12 օր հոսանքազրկված մարդը կարա՞ ժպտա,եթե փորձի էլ՝ծամածռություն կստացվի։Բայց,փորձում եմ պրոբլեմներից էլ չխոսեմ, քաղաքականությունից էլ, որ հանկարծ կռիվ դուրս չգա։Ու հարցնում է՝,,Ինչո՞վ ես զբաղված, ազատ բլոգեր,,։Ասում եմ՝,,Տես, դու ինքդ ասեցիր՝ազատ բլոգեր,ազատ բլոգերությամբ եմ զբաղվում,,։
,,Ինչի՞ մասին ես գրում,,-համառում է։,,Ամեն ինչի,,-ասում եմ։
,,Ո՞ր ոլորտների,,-չի հանգստանում,,։
,,Բոլոր ոլորտների,,-ասում եմ․բայց որ տեսա պատասխանս շատ չգոհացրեց, արդեն չդիմացա ու ասի՝,,Թույն ու թարախ եմ թափում Նիկոլի գլխին,,։Էստեղ արդեն մի տեսակ խեղճացավ ու վիզը ծուռ թե՝,,Ի՜․․․խեղճ Նիկոլն ինչ անի է՜․․․,,/անգիր արած նախադասություն՝հարմարվողականների մեջ բացիլի պես տարածվող։Ասի չէ, երեվում է, դու քաղաքականությունից հեռու ես,,։Ոգեվորված ասեց՝,,հա բա ինչ եմ, հեռու եմ քաղաքականությունից,։Լավ, բա որ հեռու ես, ի՞նչ գիտես, Նիկոլը խեղճ է, թե չէ, կամ Նիկոլի խեղճությունն էդ ինչու՞մ երեվաց,ե՞րբ եվ որտեղ։Կառավարելու անկարողությունը չի կարելի արդարացնել խեղճության հանգամանքով կամ՝,,հա դե կողքից խանգարում են,, ,,Չեն թողնում աշխատի,,․․․․․վայ,վայ, վույ-վույ․․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր
пятница, 30 июля 2021 г.
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ավագ սերնդի մտավորականների թիվը եվս մեկով պակասեց․ցավով տեղեկացանք, որ մահացել է արձակագիր-բանաստեղծ, նախկին խմբագիր Արմեն Շեկոյանը։
Նրա հետ ծանոթացել եմ 1995թ․աշնանը,երբ ,,Բանբեր,, թերթի խմբագիրն էր։Այդ ժամանակ ես նոր էի մուտք գործել լրագրողական աշխարհ, եվ սկսել էի մշակութային միջոցառումների լուսաբանումից, փորձելով թղթակցել նաեւ մայրաքաղաքային թերթերին։Եվ ահա, վանաձորցի սյուրռեալիստ գրող Արարատ Գյուլբանգյանի/որի հետ գրչընկերներ էինք վանաձորյան Նժդեհ ԱԻՄ-ի թերթում/ խորհրդով մի օր Երեվան գնացած ժամանակ ուղեվորվեցի ,,Բանբերի,, խմբագրություն, որ գտնվում էր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության գրասենյակում։Մուտքի մոտ հանդիպեցի մի տղամարդու, որ հետաքրքրվեց, թե ում մոտ եմ գնում,եվ, քանի որ Գյուլբանգյան Արարատն ասել էր՝պատասխանատու խմբագիրն է իր ծանոթը՝Սամվել անունով, Սամվելի անունը տվեցի։,,Նա հիմա այստեղ չէ, բայց եթե ուզում եք նյութ հանձնեք՝կարող եք ինձ տալ, ես խմբագիրն եմ,,-ասաց իմ զրուցակիցը։Ահա այսպես կայացավ իմ ծանոթությունը՝Արմեն Շեկոյանի հետ, որի խմբագրած ,,Բանբերում,, էլ լույս տեսավ իմ հոդվածը՝վանաձորցի հրաշամանուկ դաշնակահարուհի, այն ժամանակ ընդամենը 6 տարեկան Նարե Արղամանյանի մասին՝,,Փոքրիկ կոմպոզիտորի համերգը,,/նա հիմա անվանի դաշնակահարուհի է՝արտերկրում ապրող եվ ստեղծագործող/։Հետագայում Արմենի խմբագրած թերթը փակվեց, ավելի ուշ էլ՝ինքն արդեն աշխատանքի անցավ ,,Առավոտի,, մշակույթի բաժնում․եվ, մի անգամ, երբ գնացել էի ,,Առավոտ,, /որի հետ արդեն կայուն թղթակցում էի՝որպես լրագրող/,Արմենը,որ քանի տարի ինձ չէր տեսել, ասեց՝,,Ես կարծեմ ,,Բանբերում,, մի նյութ եմ տպագրել ձեզնից․մի երեխայի մասին էր/։Եվ,որպես բարեխիղճ խմբագիր, անհանգստությամբ հետաքրքրվեց․,,Հոնորար տվել եմ, չէ՞,,-։,,Իհարկե,,-պատասխանեցի։Ի դեպ, Արմեն Շեկոյանը 90-ականներին նաեւ Երեվանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է եղել։Երբ ծանոթության ժամանակ հետաքրքրվեցի, թե արդյո՞ք արմատներով դսեղեցի չէ,ասեց՝որ չէ։
․․․Աստված հոգին լուսավորի համեստ մտավորականի, ում գրած ,,Երեվանյան օրերի խրոնիկա,, վեպի հատվածներից մի քանիսը,որոնք տպագրվել են ,,Առավոտում,, իմ արխիվներում պահպանվում են։Այն ընթերցել եմ մեծ հետաքրքրությամբ եվ ուշադրությամբ․որքան հիշում եմ, այդ ստեղծագործության մեջ նաեւ փիլիսոփայություն կա։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր
пятница, 30 апреля 2021 г.
Իզաբելա Հասրաթյանի հիշատակին
Ցավով տեղեկացանք, որ մահացել է թարգմանիչ, գրող, հին երեվանցի Իզաբելա Հասրաթյանը/Երեվանի հին, սովետական տարիների քաղաքային իշխանության ղեկավար Գիգոր Հասրաթյանի տոհմից/։1968թվի․ավարտելով Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի բաժինը, աշխատանքի է անցել անվտանգության համակարգում՝որպես թարգմանիչ։Երկարամյա աշխատանքի ընթացքում ստացել է մայորի կոչում։1998թ․երկրաշարժից մի քանի տարի անց տեղափոխվել է Մոսկվա․2000թվականների կեսերից վերադարձել, զբաղվել ստեղծագործական կյանքով։Ունի տպագրված գրքեր, որոնց թվում՝ինքնակենսագրական-քաղաքական վեպ՝,,Ո՞վ է մեղավոր,,․որտեղ ոչ միայն իր անձնական կյանքն է ու հուշագրությունները՝իր շրջապատի հայտնի մարդկանց, հարազատների, գործընկերների, մտերիմների մասին, այլեւ քաղաքական վերլուծություններ՝ անկախության գործընթացի, Արցախյան հարցի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին/այդ գրքի առթիվ 2011թ․ մեր՝AZAT ANKAKHբլոգում հանդես եկանք հոդվածով՝,,ՊԱԿ-ի նախկին աշխատակցուհին գիրք է գրել,,/։
2016թ․, Երբ Իզաբելա Հասրաթյանը հանգստանում էր Վանաձորի ,,Հայաստան,, առողջարանում, այցելեցինք եւ հարցազրույց վարեցինք․Իզան իր բջջայինով նաեւ նկարեց ինձ՝իմ խնդրանքով։Այդ հարցազրույցում, որ զետեղեցի վերոհիշյալ բլոգում՝,,Առողջարանից գոհ էր, փողոցներից դժգոհ,, նաեւ Իզայի մտահոգություննէր բարձրաձայնված․նա խնդրեց, որ գրեմ առողջարանի բուժանձնակազմի ու հատկապես՝ցեխային լոգարանի աշխատողների ցածր աշխատավարձերի մասին․գտնում էր, որ պետք է այն բարձրացվի։
Անչափ հումորով էր, հաճելի զրուցակից, շատ էր սիրում լուսանկարվել՝բնության գրկում, տեսարժան վայրերում, ու այդ լուսանկարները մշտապես տեղ էին գտնում նրա ֆեյսբուքյան էջում։Մշտական ուղեկիցը բարի ժպիտն էր, իսկ հայացքում թաքնված տխրություն էր․կորցրած հարազատների ու ձախողված անձնական կյանքի առթիվ։Դժվար է հավատալ, որ հիմա նրա մասին գրում եմ որպես անցյալի հուշ, ում հետ առաջին ծանոթությունս 2007թվին էր, Երեվանի օպերայի դահլիճում, բանաստեղծուհի Մետաքսեի հոբելյանական մեծարման երեկոյին։
Երբ որոշել էր բանաստեղծությունների գիրքը տպել, խնդրեց, որ ինքս խմբագրեմ-սրբագրեմ, եւ այդ առթիվ հրավիրեց Երեւան, բայց, հանգամանքների բերումով չկարողացա հրավերն ընդունել։
Հատկանշական է, որ Իզայի վերջին ֆեյսբուքյան անձնական գրառումը եղել է այս տարվա մարտի 8-ին՝կանանց միջազգային տոնի առթիվ։,,Իմ շատ սիրելի հայ կանայք ու աղջիկներ, շնորհավորում եմ բոլորիս առանց կուսակցական պատկանելության։Ցանկանում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն։Խոնարհվում եմ բոլոր որդեկորույս մայրերի առջեվ։Աստված տա ՝վերջանա այս պատերազմը ու այս վիրուսը,մարդիկ բարիանան ու հիշեն, որ կյանքը մեկ անգամ է տրվում,վերջացնեն աթոռակռիվը։Մենք բոլորս էլ հայ ենք ու ունենք մեկ հայրենիք։ՌԵԲՅԱՏԱ, ԴԱՎԱՅՏԵ ԺԻԾ ԴՌՈՒԺՆՈ,սիրում եմ բոլորիդ,,-գրել է Իզան։
,,Ես ապրել եմ մի շրջապատում, մի ընտանիքում, որտեղ մեզ մանկուց սովորեցրել են սիրել մեր մեծ հայրենիքը՝Խորհրդային Միությունը,Հայաստանը, Մոսկվան, Երեվանը, մենք մեծացանք ինտերնացիոնալիզմի գաղափարներով,,-գրել է Իզաբելա Հասրաթյանը՝,,Ով է մեղավոր,, գրքում։
․․․Գնաց միանալու իր նման բարի հոգիներին՝երկնքում, եւ այնտեղից հորդորելու․,,Ինձ բացակա չդնեք,,․այս միտքը նրա ֆեյսբուքյան էջում էր այն դեպքերում, երբ զգուշացնում էր, որ մի որոշ ժամանակով չի լինելու համացանցում՝որեւէ ուղեվորության հետ կապված․սիրում էր ճամփորդել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Подписаться на:
Сообщения (Atom)