Translate

Translate

Translate

вторник, 28 декабря 2021 г.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի առթիվ

    Աղքատությունը մեծացել է, պարոն Քոչարյան, որովհետեվ արդարությունն է պակասել՝դեռ ձեր նախագահության տարիներից , որովհետեվ ձեզ իշխանության բերած ուժերից ոմանք իրենց մարզային տարածքներում վեր էին ածվել բդեշխների ու ֆեոդալների,ու փակում էին այն մարդկանց օդերը,ովքեր չէին ենթարկվում նրանց կամայականություններին ու պայքարում էին իրենց քաղաքացիական իրավունքների համար/որովհետեվ թռչելու ընդունակ մարդը չի կարող սողալ/։Իսկ ձեզ ,,արջի ծառայություն,, մատուցողները նրանց ներկայացնում էին որպես ,,ընդդիմադիրներ,,․ու հենց դրա արդյունքում այդ մարդիկ հայտնվեցին իրոք ընդդիմադիրի կարգավիճակում՝համալրելով ձեր ընդդիմախոսների բանակը։Այսօր իմ՝26 տարվա լրագրողի ու քաղաքացիական ակտիվիստի/որ ձեր իշխանության ժամանակ, 2004-ին կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակ է ստացել պետական համակարգում յուրացումների եվ զինվորական համակարգում չարաշահումների վերաբերյալ հետաքննական նյութերի համար/ ընտանիքը հասել է սոցիալական ոչնչացման դուռը,որովհետեվ դրա հիմքերը գցվել են դեռ ձեր պաշտոնավարման տարիներին,երբ հայրս՝երջանկահիշատակ Գեորգի Հովսեփյանը,ձեզ նամակներ էր ուղարկում՝հավատով լի, իր աշխատանքային իրավունքների կոպիտ ոտնահարման մասին։Հայտնի չէ՝դրանք ձեզ հասնում էին, թե չէին հասնում ձեզ ,,արջի ծառայություն,, մատուցողների դավադիր ձեռքերի միջամտության արդյունքում,քանի որ դրանք մնում էին անարձագանք, իսկ նրա նկատմամբ հալածանքներն արդեն տարածվում էին նաեւ ընտանիքի մյուս անդամների վրա՝այլ հարթությունում։Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ անարձագանք էին մնում նաեւ ավելի վաղ՝ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանին գրած նրա նամակները՝Վանաձորի ,,Տարոն,, թաղամասի որոշ շենքերում շինարարական աղաղակող թերությունների, յուրացումների մասին/իսկ հայրս այդ տարիներին այդ թաղամասում ԲՇՏ-ի պետն էր/։ Փոխանակ մեղավորներին պատժեին, մեդալներ էին բաժանում,իսկ արդարության համար պայքարող մարդուն էլ պատժում՝հալածանքների ենթարկելով արդեն ամբողջ ընտանիքի շառավղով։  Հուսանք, որ մի օր կհրապարակեմ այդ նամակները․դուք՝երկու նախկին նախագահներով, հիմա արդեն ծանրաբեռնված չեք պետական ամենաբարձր պաշտոնով, ՀՀ հպարտ թոշակառուներ եք՝երկրում ամենաբարձր թոշակով ապահովված, եվ, թերեվս, ժամանակ կունենաք կարդալու նախկինում ձեզ ուղղված նամակները, եվ ոչ թե այն կվստահեք ձեր ենթականերին, որոնք, ամենայն հավանականությամբ, դրանք ձեզ զեկուցել են նենգափոխված՝նամակագրի հանդեպ անվստահության մթնոլորտ ձեվավորելու  նպատակով, կամ ընդհանրապես չեն էլ զեկուցել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

суббота, 18 декабря 2021 г.

,,Վեոլիան,, սպառնում է ջրանջատումով՝ապօրինի պարտքի դիմաց

 Մինչ Նիկոլը Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ տաշիտուշիների մեջ էր, ու Մակրոնը հավատացնում էր, որ հայ ժողովրդի թիկունքին կանգնած է,հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը շարունակում էր ՀՀ անեկամուտ քաղաքացուն սպառնալու իր հերթական ահաբեկչական ակցիան։Դեկտեմբերի 18-ին սպառնալից գրություն ստացանք հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած ,,Վեոլիայից,,/ավելի ճիշտ՝գնացինք բերեցինք ,,Հայփոստից,, որտեղ գտնվելու մասին իմացանք պատահաբար, փոստատարին դրսում տեսնելով․,,Նամակ ունեք, ձեզ զանգում եմ՝չի պատասխանում, վաղը եկեք-ստացեք,,-ասաց իմ զրուցակիցը/։

,,Հարգելի բաժանորդ, ջրամատակարարման եվ ջրահեռացման ծառայությունների դիմաց Ձեր պարտքը ,,Վեոլիա,, ջուր ՓԲ ընկերությանը․14․11․12․2021թ․դրությամբ այն կազմում է 214599․58 դրամ։Առաջարկում եմ ձեզ 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել վճարում/մարել դեբիտորական պարտքը/։Նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու/պարտքը չմարելու /դեպքում ջրամատակարարումը կդադարեցվի,իսկ վեճը կլուծվի դատական կարգով։Միաժամանակ տեղեկացնում ենք,որ մեխանիկական եղանակով ջրազրկման դեպքում պետք է փոխհատուցեք նաեվ  ջրազրկման համար ընկերության կողմից կատարված ծախսերը,,-գրված է ,,Վեոլիա-ջուր,, ՓԲԸ ԱՏ Լոռի տեղամասի պետ Վահան Մխիթարյանի ստորագրությամբ գրության մեջ։

․․․․Այ լավ ես անու՜մ,Վահան տղա․․․․Շատ լավ ես անում․․․․․ուրեմն ես 2003-ի Քոչարյանի նախագահական ընտրության ժամանակ քո թիկունքին կանգնեմ, հոդվածներով աջակցեմ, դու, որ 2006թվին Սամվել Բաբայանի ,,Դաշինք,, կուսակցության գրասենյակում ոգեվորված ուրախանում էիր Վանաձորի նախկին քաղաքապետ,ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի դեմ գրած իմ հոդվածով, դու հիմա ինձ ,,դատարան կուդաս հա՞,, Վահան, ,,դատարան կուդաս․,,։Միացել ես ինձ հալածողների բրիգադին՝անունն էլ դրել եք ,,Ազատ դեմոկրատնե՞ր,,․․․․․/վերջին նախագահականի թե խորհրդարանականի ժամանակ կողքներին էիր/,էս է՞ ձեր ,,ազատությոնը,,․որ քաղաքացու վրա գրած ապօրինի սակագնով ,,պարտք,, աճեցնեք, ու դատարան տա՞ք․․․․մի հատ էլ էիք տվել դատարան՝2017-ին, բայց ես մեն-մենակ, առանց որեվէ իրավապաշտպան աջակցության պաշտպանեցի իմ իրավունքները, ու դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցը, հիմա նորից ե՞ք էդ նույն ապօրինությունը շարունակում։Հիմա դու ո՞ր թիմում ես, Վահան, սեվերի՞, թե՞ սպիտակների։Նույն ամսում 8200դրամ մուծած մարդուն դատարանով ու ջրանջատումով ես սպառնու՞մ։Կարող է՞ բնակարանս պետք է վաճառեմ, տեղափոխվեմ վագոն-տնակ։Իմ տեղեկություններով՝եթե մարդը գործազուրկ է, ապա պետք է առհասարակ ազատվի վարձերից, դու կանոնավոր մուծումներ կատարող մարդուն ես սպառնու՞մ․․․․Հետո էլ ասոմ են՝,,անապահովների համար զեղչեր,,․ուրեմն եթե մարդն ընտանեկան նպաստների համակարգում չի գրանցվել/որովհետեվ տեղյակ է, թե ինչ տարօրինակ չափանիշներով է տեղի ունենում նպաստառու ընտրվելը/․ համարվում է ,,ապահո՞վ,,։

․․․Անտեղյակների համար մեկ անգամ եվս հիշեցնեմ, որ 2017թվին ,,Վեոլիան,,/ում կոռուպցիոն գործարքները ՝Ռումինիայում կատարած,անգամ Ֆրանսիայի կառավարությունն է դատապարտել/,եկավ Հայաստան խոպան․ավելի ճիշտ՝Սերժը բերեց, ու ջրային ցանցը տվեց ձեռը, ու դրանից ոգեվորված՝,,Վեոլիան,, տեղնուտեղն անցավ գործի, ու անջրաչափ բաժանորնդերի համար սակագինը դարձրեց․․․․5400դրամ․ինչքան գրեցինք, ահազանգեցինք, որ դա խայտառակ գործարք է, որ գործարքի հեղինակները պետք է պատժվեն, սակագինն էլ չեղարկվի՝ձայն բարբառո․նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, այլեվայլ պաշտոնյաների , օմբուդսմենին անգամ գրեցինք․․․․ձայն բարբառո․,,Վեոլիային,, պատժելու փոխարեն ինձ պատժեցին՝դատարան տալով/ու պարտվելով/, բայց, իհարկե, ինձ առողջական ու նյութական վնաս պատճառելով/, հիմա էլ էլի են սպառնում;Ինչքա՞ն կարելի է բացատրել, որ ջրաչափի տեղադրումը տեխնիկապես հնարավոր չէ՝տվյալ բնակարանում։Նիկոլ, ինչու՞ չեն պատժվում ապօրինի գործարքի հեղինակները,ինչու՞ Գարեգին Բաղրամյանին պատժելու փոխարեն․․․պաշտոնը բարձրացրիր՝նշանակելով ՀԾԿՀ նախագահ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 6 декабря 2021 г.

Ընտրությունները մեկ առանձին տեղամասում

 Ինձ համար նորություն էր այն, որ չնայած ավագանու թեկնածուն չի կարող ՏԻՄ ընտրության օրը որպես վստահված անձ լինել որեվէ տեղամասում,բայց՝իրավունք ունի երեկոյան ժամը 20-ից հետո, երբ տեղամասը փակվում է, ու սկսվում ձայների հաշվարկը,կարող է ներկա գտնվել որպես լիազոր ներկայացուցիչ։Ըստ այդմ, երեկոյան ժամը 20-ից մինչեւ 23․30/որ մի ամբողջ հավերժություն թվաց/ներկա գտնվեցինք ձայների հաշվարկին՝մեկ առանձին վերցրած տեղամասում,որ տեղավորված էր երկաթուղայինների այգում։Ճակատագրի բերումով այս տեղամասում տարիներ առաջ հայրս վստահված անձ  է եղել ընտրություններին։Մինչեւ վերջ աչալուրջ հետեվել ենք,որ մեր/այսինքն՝կոմունիստական կուսակցության,որի համամասնական ցուցակի անդամ էինք/ձայները տեղավորվեն մեծ ծրարի մեջ,այնուհետ՝կնքվեն եվ տեղավորվեն մեծ պարկի մեջ։Ի դեպ, այս տեղամասում որպես թեկնածու-լիազոր ներկայացուցիչ գրանցվել էր նաեւ Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Վանիկ Օհանյանը/մասնագիտությամբ ատամնաբուժ/,որ նույնպես ձայներ հաշվելու ողջ գործընթացին ներկա գտնվեց հոտնկայս։Եվ, քանի որ ավագանու թեկնածուի մեր լիազորությունների շրջանակից չէինք կարող դուրս գալ եվ մտնել ազատ լրագրողի իրավունքների մեջ, ուստի չկարողացանք հարց ուղղել նրան, թե ի՞նչ կարծիքի է այն փաստի առթիվ, որ տեղամասում ձայների հաշվարկով առաջատարը ,,Մամիկոն Ասլանյան,, դաշինքն է,որի ձայները կրկնակի չափով մեծ էին իշխող ՔՊ-ի ձայներից։Ձայների հաշվարկն ընթանում էր ջերմ, բարյացակամ մթնոլորտում․երեվի նրանից էր,որ տեղամասի աշխատանքները ղեկավարում էին կանայք,որոնցից մեկին մի թեկնածու-ներկայացուցիչ կատակով ասեց․,,Դե դու հին մարդ ես, դու ,,Հանրապետական,, տեսած մարդ ես,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,լրագրող-բլոգեր

среда, 24 ноября 2021 г.

ԳՈՒԳԼԸ՝ՆՈՐ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐՈՎ

 Երբ տպագրատան երիտասարդ աշխատակցուհուն ասի՝,Ուզում եմ բլոգիս մեջ նկար տեղադրեք,, ասեց՝,,բլոգն ի՞նչ է, ես չգիտեմ,,/ահա եվ ձեզ բլոգերային դպրոցի զարգացում․էն ավագ սերնդի մարդը որ չիմանա թե ինչ է բլոգը՝զարմանալի չի լինի, բայց երիտասարդ աղջիկը՝համակարգչի հետ աշխատող, չիմանա բլոգն ինչ է՞/։

    Ասի՝ես իմ էլեկտրոնային փոստը կբացեմ, հետո կբացատրեմ, թե ինչ է բլոգը, որտեղ ուզում եմ նկար տեղադրել։Բայց պարզվեց, որ նրանց համակարգչի վրա իմ էլեկտրոնային փոստն ինձ․․․․չի ճանաչում, եվ ,,հավաստիացումներ,, է պահանջում համոզվելու համար, որ ես եմ էլեկտրոնային փոստի տերը։Ավելի ուշ պարզեցի, որ սա ԳՈՒԳԼԻ հերթական օյինբազություններից է․սկսել է սահմանափակումներ կիրառել օգտատերերի նկատմամբ,եվ եթե հանկարծ համակարգիչդ փոխվել է, պետք է ոտուձեռ ընկած համոզես, որ դու ես փոստիդ տերը։Բարեբախտաբար, ֆեյսբուքն առայժմ չի ուրանում իր օգտատերերին,անկախ նրանից, թե երբ եվ ինչ համակարգչից են օգտվում։Իսկ ԳՈՒԳԼԻ իմ 3 էլեկտրոնային փոստերից մեկին՝մի տեղ չեն ճանաչում, մյուսին՝մի տեղ։Էն ամենահինը՝2011թվին ստեղծված, խռովել էր,ասելով՝,,Դու քո համակարգիչը փոխել ես, ես չեմ ուզում քեզ ճանաչել,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր՝2011թվից

пятница, 19 ноября 2021 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ԸՆԴԴԵՄ ,,ՎԵՈԼԻԱՅԻ,, ԵՎ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԽՄԲԻ

   18 նոյեմբերի,2021թ․։Այն բանից հետո,երբ ՀՀ իշխող վարչախմբի դեմ ամենօրյա ռեժիմով հերթական քննադատական հոդվածս զետեղեցի ֆեյսբուքում,1 ժամ անց՝մեր բնակարան ուղեվորվեց ,,Վեոլիայի,, մունետիկը,սպառնալով,որ ջրի վարձի պայմանագիր չվերակնքելու դեպքում ,,Երեվանից գալու են ջրային համակարգն ապամոնտաժեն,,․քանի որ ջրի ,,պարտքը,,/ի դեպ՝տխրահռչակ ,,Վեոլիայի,, կողմից ապօրինի սակագնով 2017թվից իմ եվ այլ անջրաչափ բաժանորդների գլխին սարքած/,հասել է 217հազար դրամի։Իհարկե  կդառնա․որովհետեվ, երբ 2017թվին նախկին վարչախումբը Հայաստանի ջուրը ծախեց ֆրանսիական ընկերությանը, սրանց ղեկավարը ՀԾԿՀ-ի հետ հանցավոր համաձայնության գալով,ջրի սակագինն անջրաչափների համար դարձրեց 5400դրամ․նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն։Այդ աղաղակող ապօրինության մասին 2017թվից ահազանգում եմ բոլոր պատկան մարմիններին՝թե ներկա,թե նախկին իշխանությունների օրոք․ես ահազանգում եմ՝,,Վեոլիան,, պարտք է ավելացնում։,,Վեոլիային,, պատժելու փոխարեն,թերևս իշխանությունների «դաբրոյով»,իմ դեմ դատական հայց ներկայացվեց ,,Վեոլիայի կողմից,,՝2017թվին։Դատարանն 2018թվի հեղափոխության արշալույսին մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից 33հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ․դատարանի վճիռը չբողոքարկվեց։Բայց, քանի որ դատարանը մերժեց իմ հակընդդեմ հայցն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,/որով պահանջում էի չեղարկել 5400դրամ անտրամաբանական սակագինը/․ինչ-ինչ փաստաթղթային պահանջների հիմնավորումներով, ուստի այդ ապօրինի սակագինը դրանից հետո էլ շարունակեց նկարվել թե իմ, թե այլ անջրաչափ բաժանորդների հաշվեհամարին։4 տարվա ընթացքում ,,Վեոլիայի,, ապօրինի սարքած պարտքը հասավ 217հազար դրամի․բնականաբար, որովհետեվ ես մուծումներ էի անում նախկին սակագնով՝1100 դրամով, իսկ ,,Վեոլիան,, ուղտի համառությամբ թիվ էր նկարում 5400դրամ սակագնով։Հընթացս, ,,Վեոլիան,, պարբերաբար ուլտիմատումներ էր ներկայացնում՝պայմանագիր կնքել եվ ,,վիզ վերցնել,, այդ ապօրինի պարտքը եվ պատրաստակամություն հայտնել՝այն մարել մաս-մաս,ջրաչափ տեղադրելու պարտադրանքով։Իսկ ջրաչափ տեղադրելու աննպատակահարմարության մասին քանիցս եմ ահազանգել․ընդհուպ մինչեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։Փաստորեն, ֆրանսիական ընկերությունը Հայաստան խոպան է եկել․աղետի գոտու անջրաչափ, անեկամուտ բնակիչներին ճորտացնելու,սնանկացնելու,վերջնականապես անտուն դարձնելու անմարդկային ու հակաժովղովրդական անազնիվ մղումներով։Միգուցե ,,Վեոլիայի,, թիկունքում թաքնված են ներքին կամ արտաքին թուրքեր,որպեսզի վարձախեղդ եղած բաժանորդների բնակարաններին տեր դառնան՝,,գույք պարտքի դիմաց,, ծրագրով։

Նիկոլ,ի՞նչ եղավ 2019թ․ ,,Վեոլիայի,, հետ կապված ապօրինի գործարքին առնչվող քրեական գործը՝քո իշխանության օրոք հարուցված,ջրվեց-գնա՞ց․․․․ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը Սերժի կողմից մեդալ ստացավ՝2008թվին, ,,հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, ձեվակերպումով/այսինքն ժողովրդի կաշին քերթելը համարվու է հայրենիքին մատուցած ծառայություն/, հիմա դու էլ, Նազարյանի հետ միասին հանցավոր գործարքի գնացած Գարեգին Բաղրամյանին պատժելու փոխարեն՝դարձնում ես ՀԾԿՀ նախագահ, որ այսօր կրկին հայ ժողովրդի ջրաչափավորված հատվածին սպառնա ջրի վարձի բարձրացումով, անջրաչափներին էլ/հատկապես ՝ընդդիմադիր/ սպառնա ջրանջատումով․․․․Քեզ էլ առա՞ն, Նիկոլ։Վե՞րջ թավշե արդարադատության, ու սկիզբ՝պողպատե մուրճը հենց քեզ հետ պայքարողների գլխին հասցնելու։Ու՞մ ձեռքին ես պատանդ դառել,Նիկոլ,որ մեկը մեկից հակաժողովրդական որոշումների մասնակից,հանցակից կամ անտարբեր դիտորդ ես դառել։Սրա համար էի՞նք մերժում Սերժին, որ հիմա էլ դու քո թիմով ժողովրդի կաշին քերթես։

Տարօրինակ պատահականությամբ, ,,Վեոլիայի,,կողմից առանց գրավոր նախազգուշացման ինձ ուլտիմատում ներկայացնելու քայլը հաջորդեց Վանաձորի ՏԻՄ ընտրություններին կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակում ինձ որպես ավագանու թեկնածու  գրանցվելուն, եվ կոմկուսի դրոշի ներքո քաղաքացիական-լրագրողական ակտիվ գործունեությունս շարունակելուն։Փաստորեն, իմ լրագրողական-քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ավելի քան 20 տարվա, այդքան վտանգավոր է՞ իշխանության կամ նրա հովանավոր արեվմտյան ուժերի/մասոնասորոսական/համար։ 

․․․Ի դեպ, ,,Վեոլիան,, այն ընկերությունն է, որի կոռուպցիոն գործունեությունը հենց ֆրանսիական կառավարությունն է բացահայտել․կապված Ռումինիայում չարաշահումների հետ։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,ՏԻՄ Վանաձորի ընտրությունների կոմկուսի համամասնական ցուցակի անդամ-ավագանու թեկնածու


среда, 29 сентября 2021 г.

Շուլավերցի Շալիկոն,բախտագուշակը եվ Կայծակը՝սովետական տարիների գնացքի մշտական ուղեկից

 Սովետական տարիների 70-ականների հատվածի Նոյեմբերյան-Լենինական գնացքի ամենակոլորիտային կերպարը Շուլավերից մեծ զամբյուղով բեռնված, քաղցրեղեն վաճառող Շալիկոն էր՝կարճահասակ, բեղավոր մի մարդ/հատուկ տիպի աշխատանքային խալաթը հագին/, որի զամբյուղի անբաժան մասն էին կազմում շաքար-աքլորն ու երկար-բարակ մոմպասը։Ըստ տեղեկությունների՝նրա ապրանքը Մոսկվա-Երեվան գնացքի համար էր հիմնականում նախատեսված,բայց, փաստորեն, վաճառում էր նաեւ Լոռի-Շիրակ ուղեվորագնացքում։Իսկ ամենատխուր կերպարը՝ոտքերն անդամահատված մի տղամարդ․սայլակին գամված,որի մի ձեռքին կանաչավուն գույնի ծիտիկ էր, մյուսին՝գլանաձեվ սպիտակ թղթերով լցված սկուտեղ․,,բախտագուշակ,,։Ծիտիկն իր կտուցով գլանակներից մեկը վերցնում-տալիս էր նրանց, ովքեր ցանկություն էին ունենում իրենց բախտը գուշակել տալ։

Մի յուրօրինակ կերպար էլ փոքրամարմին,տարիքով տղամարդ էր՝Կայծակ անունով/կամ գուցե այդպես էին ասում/,որ կիսափակ աչքերով ազգային երգեր էր երգում՝,,Անդրանիկ փաշային,, նվիրված ու վերջին տողերի վրա  ոտքն ուժգին զարկում հատակին ու բղավում՝արդեն արտասանելով․,,Մենք չենք զիջանի թուրք կառավարության,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 26 августа 2021 г.

Զրույց ,,քաղաքականությունից հեռու,, քաղաքացու հետ

 Ծանոթներիցս մեկին տեսա,ավագ սերնդի մի կնոջ։Դեռ հեռվից ,,Ժպիտ,ժպիտ,ժպիտ,,ասելով ու ժպտալով՝մոտեցավ․,,,վիշե կռիշի,,պրոբլեմների մեջ թաղված, 12 օր հոսանքազրկված մարդը կարա՞ ժպտա,եթե փորձի էլ՝ծամածռություն կստացվի։Բայց,փորձում եմ պրոբլեմներից էլ չխոսեմ, քաղաքականությունից էլ, որ հանկարծ կռիվ դուրս չգա։Ու հարցնում է՝,,Ինչո՞վ ես զբաղված, ազատ բլոգեր,,։Ասում եմ՝,,Տես, դու ինքդ ասեցիր՝ազատ բլոգեր,ազատ բլոգերությամբ եմ զբաղվում,,։

,,Ինչի՞ մասին ես գրում,,-համառում է։,,Ամեն ինչի,,-ասում եմ։

,,Ո՞ր ոլորտների,,-չի հանգստանում,,։

,,Բոլոր ոլորտների,,-ասում եմ․բայց որ տեսա պատասխանս շատ չգոհացրեց, արդեն չդիմացա ու ասի՝,,Թույն ու թարախ եմ թափում Նիկոլի գլխին,,։Էստեղ արդեն մի տեսակ խեղճացավ ու վիզը ծուռ թե՝,,Ի՜․․․խեղճ Նիկոլն ինչ անի է՜․․․,,/անգիր արած նախադասություն՝հարմարվողականների մեջ բացիլի պես տարածվող։Ասի չէ, երեվում է, դու քաղաքականությունից հեռու ես,,։Ոգեվորված ասեց՝,,հա բա ինչ եմ, հեռու եմ քաղաքականությունից,։Լավ, բա որ հեռու ես, ի՞նչ գիտես, Նիկոլը խեղճ է, թե չէ, կամ Նիկոլի խեղճությունն էդ ինչու՞մ երեվաց,ե՞րբ եվ որտեղ։Կառավարելու անկարողությունը չի կարելի արդարացնել խեղճության հանգամանքով կամ՝,,հա դե կողքից խանգարում են,,   ,,Չեն թողնում աշխատի,,․․․․․վայ,վայ, վույ-վույ․․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր