Վերլուծական-հրապարակախոսական բլոգ / հուշապատում նյութեր, նաեւ ՝մամուլի արխիվ, անտիպ ու տպագիր, գրական աշխարհ, բանաստեղծություններ / ՝ հիմնադրված 2013թ.օգոստոսի 15-ին Վանաձորում www.lragrakan.blogspot.com
Translate
Translate
Translate
четверг, 24 апреля 2014 г.
Ովքե՞ր են հայերի դանիացի բարեկամները
Հիշենք մեր բարեկամներին
четверг, 20 февраля 2014 г.
Փոքրիկ կոմպոզիտորի համերգը
Սույն հրապարակումից, որ տպագրվել է 1995թ. ,,Բանբեր,, երբեմնի երկշաբաթաթերթի նոյեմբերի 16-30 թիվ 63 համարում, անցել է մոտ 19 տարի: Օրերս ուրախությամբ տեղեկացանք, որ վանաձորցի Նարե Արղամանյանն արդեն վաղուց ի վեր հանդես է գալիս արտասահմանյան բեմերում, իսկ թե երբ, որտեղ, ինչ համերգներով ՝ կարելի է տեղեկանալ google ցանցի որոնողական համակարգի օգնությամբ: Ուրախ ենք Նարեի հաջողությունների համար:
․․․Վերոնշյալ լուսանկարն ու հոդվածը հետեւյալ պատմությունն ունեն։1995թվին մասնակցում էի Նարե Արղամանյանի համերգին՝Վանաձորում կայացած։Այն ժամանակ դեռ սկսնակ էի՝լրագրության ասպարեզում։Համերգի մասին լուսաբանող հոդված պատրաստեցի եւ մի օրինակը հանձնեցի վանաձորյան ,,Տեսադաշտ,, երկշաբաթաթերթին/ում հետ սկսել էի համագործակցել/, մյուսը՝հետս տարա Երեւան՝ներկայացնելու ,,Բանբեր,, երկշաբաթաթերթին/որ քրիստոնեադեմոկրատական կուսակցության պաշտոնաթերթն էր/։,, Բանբերից,, ոչ մեկի չէի ճանաչում, եւ գնացել էի խմբագրություն՝վանաձորցի առաջին սյուրռեալիստական արձակագիր, նախկին գործընկեր/ԱԻՄ-ի թերթից/ Արարատ Գյուլբանգյանի խորհրդով՝թերթին թղթակցելու նպատակով։Ասել էր՝,,թերթի պատասխանատու քարտուղար Սամվելն իմ լավ ծանոթն է,,։Պարզվեց, Սամվելը տեղում չէր, եւ երբ այդ մասին իմացա խմբագրության շենքում կանգնած մեկից, արդեն հիասթափված ուզում էի հեռանալ, երբ այդ մեկը/որ պարզվեց՝թերթի խմբագիր ,բանաստեղծ-արձակագիր Արմեն Շեկոյանն էր, ասաց․,,Սպասեք, միք գնա, դուք կարող է՞ նյութ էիք ուզում հանձնել, կարող եք ինձ տալ, թերթի խմբագիրը ես եմ,,։Եվ մեծ պատրաստակամությամբ վերցրեց հոդվածն ու տպագրեց ․փաստորեն, հոդվածը ,,Բանբերում,, տպագրվեց ավելի շուտ, քան՝վանաձորյան ,,Տեսադաշտում,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 11 января 2014 г.
Տարեմուտի խոհեր ՝ անձնական ,,դարդուցավի,, շրջանակներում
Տարեվերջյան բազում ցավալի իրողություններից ու տհաճ զգացողություններից հետո, հունվարի սկզբներին, ի վերջո, դրական իրողությունների հետ էլ առնչվեցի. դա Վանաձորի Հայքի հրապարակի շքեղաշուք տոնածառն էր, որի երեկոյան ու գիշերային ցոլցլուն, երփներանգ,առավելապես ՝ կապույտ գույները հրապարակի ,,օրանժախառն,, լույսերի հետ մի անչափ գեղեցիկ պատկեր էին ստեղծում. մի խոսքով ՝ իսկական եվրոտոնածառ, ի տարբերություն նախորդ տարվա ավելի համեստ տոնածառի, որ անգամ գագաթ էլ չուներ:Հրապարակը ոչնչով չէր տարբերվում Երեվանի հրապարակից: Ասում են, կառավարությունն է տոնածառի համար փող հատկացրել: Ապրի մեր կառավարությունը, մտածում է ժողովրդի ,,կուլտուրական հանգստի,, ու դրական լիցքերի մասին, ու ժողովրդի խնայբանկի ավանդների փող չունի, բայց ՝ տոնածառ զարդարելու / բիոզուգարաններ կառուցելու /համար ունի: Ի՞նչ անես, լոռեցիների ասած ՝,,էդ ա,, ո՞վ պիտի իր լավ կառավարությունը մեզ տա, կամ լավ ընդդիմությունը, որ կարողանա կառավարությանը տեղից շարժել:Բայց, ափսոս, որ այդ տոնածառի ու հրապարակի լույսերը չէին հասնում մի քանի մետր գտնվող, խաչվող Լազյան փողոցին ՝ խավարի մեջ թաղված, որ երեկոյան ժամերին անցորդները հանկարծ չհայտնվեն բաց դիտահորի մեջ կամ միմյանց չբախվեն:Հաջորդ դրականը, որ արձանագրեցի ՝ այն էր, որ ԶԱԳՍ-ի շենքը / որին առնչվելու առիթ էր ստեղծվել /,հեռավոր Լճերի ցուրտ տարածքից բերվել էր կենտրոն ՝քաղաքապետարանի շենք: Որ կենտրոն էր բերվել ՝ լավ է, բայց թե ինչու՞ քաղաքապետարանի շենք ՝ դա է անհասկանալի: Չէ՞ որ ԶԱԳՍ-ը այն հաստատությունն է, որ պետք է առանձին հիմնարկ լինի, հանդիսավոր պայմաններում: Դիցուք, ԶԱԳՍ-ում գրանցվողները ցանկանում են հանդիսավոր պայմաններում նկարվել, փոքր խնջույք կազմակերպել, ինչպե՞ս է դա համատեղվելու քաղաքապետարանի աշխատանքային իրավիճակի հետ: Հիշեցնենք, որ սովետական տարիներին ԶԱԳՍ-ը գտնվում էր քաղաքապետարանից ոչ հեռու, մի երկհարկանի շենքում / որ հիմա այլ կազմակերպության է պատկանում /:Մի դրական երեվույթ էլ արձանագրում եմ, հայտնաբերելով, որ Լոռի ջրմուղ-կոյուղու երկրորդ գրասենյակ է բացվել ՝ քաղաքի կենտրոնում / քաղաքապետարանի շենքի նկուղային հարկում /, ու կենտրոնում ապրողներն ստիպված չեն լինի ձմեռ օրով հասնել ,,Դիմաց,,թաղամասի սարի գլուխ : Ապրի ջրմուղի գերմանացի տնօրեն Ռուդոլֆ Կրյուգերը, մտածել է քաղաքացիների հարմարավետության մասին, ,,ջհանդամը,, թե ջրի սակագինը մի քանի անգամ չի բարձրացել վերջին տարիներին, ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ ,,լոխի,, նման չի հաստատել այդ սակագինը, ու խորհրդարանում էլ վաղուց այդ մասին խոսող չկա, քանի որ Սադոյան չկա, իսկ ՕԵԿ-ն էլ մոռացել է իր 2007թ.նախընտրական խոստումները, թե իբր դատական կարգով վիճարկելու է ջրի, էներգիայի,հեռախոսի սակագնի բարձրացումը: Ջրմուղն անգամ շաբաթ օրն է կես աշխատանքային օր սահմանել, որպեսզի աշխատավոր այցելուները կարողանան իրենց հարմար ժամի էլ այցելել: Մի դրական էլ արձանագրեցինք ՝Տիգրան Մեծ պողոտայի վրա. քաղաքապետարանը նստարաններ է տեղադրել, որ այդտեղ մշտապես հավաքվող գործազուրկները, թոշակառուները, հոգնած անցորդները հանգստանան, ու իր կայքի գովազդն էլ փորագրել նստարաններին:Այսինքն ՝,,Արցախ,,պուրակի նախկին գործառույթները տեղփոխվել են այստեղ, քանի որ աղբաթաթախ ,,Արցախ,,-ում, որ անվերջ վերակառուցման, վերանորոգման փուլում է, նստելու պիտանի ոչ մի նստարան չկա: Բայց ՝ Տիգրան Մեծ59 հասցեում գտնվող այս վանաձորյան ,,քաղաքական զբոսանքի,, վայրում երբեմն ինչ-որ ձայնագրման կետից հնչող ,,բայաթիները,, հիշեցնում են ազգիս ողբալի վիճակը, մասսայական արտագաղթն ու գործազրկությունը: Ռուսաստան տանող ավտոբուսներն էլ հենց հանդիպակաց մայթից են մեկնում, ու ավտոբուսների լուսամուտներից տխուր նայողները հայացքով հրաժեշտ են տալիս քաղաքին ու ,,մնացողաց,,: Ափսոս, որ երկար չեմ կարող մնալ հազվադեպ հայտնվող դրական լիցքերի մեջ,որ երբեմն հայտնվում են նաեւ ՝ հայաստանյան բացառիկ հաջողված հեռուստատեսային հումորների / ,,Լացկանյանների ընտանիք,, ,,Վիտամին,, եւ այլն / շնորհիվ, քանի որ առաջիկայում, ԶԱԳՍ-ին, ջրմուղին ու սոցապին առնչվելուց հետո ստիպված եմ առնչվել քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման ու գույքի կառավարման բաժնի հետ, որ, չգիտես ինչու, զբաղվում է նաեւ աղբի վարձավճարների հավաքագրման հարցերով: Եվ այս անգամ հիշում եմ իմ երջանկահիշատակ գործընկերուհի Գայանե Բաբայանին, որ տարիներ առաջ գրել էր, թե ֆոբիա ունի պետական հիմնարկներ մտնելու հարցում: ,,Ֆոբիա,, ՝ այսինքն ՝ վախ, անհանգստություն, սարսափ,տագնապ ՝ իչ-որ երեւույթի նկատմամբ: Մարդ կա ՝ մութ սենյակում հայտնվելու նկատմամբ ֆոբիա ունի, մարդ կա ՝ փակված վերելակում մնալու, մարդ էլ կա ՝ քաղաքապետարան մտնելու:Իմ ընդդիմադիր կոլեգաները կհասկանան, թե ինչ է նշանակում ,,ֆոբիա,, ՝ քաղաքապետարանի հանդեպ :Նույնիսկ մտածում եմ ՝ դիմումս անձամբ չտանեմ, այլ ՝ նամակով ուղարկեմ : Մի խոսքով ՝ Աստված ինձ մեծ համբերություն տա, գնալու դեպքում երեւի մեկնումեկին հրահանգեմ ՝,,Եթե 20 րոպե հետո չվերադառնամ ՝ եկեք իմ ետեվից,,: Փորձում եմ մտաբերել, թե ե՞րբ եմ վերջին 15 տարում այցելել քաղաքապետարան: Մեկ ՝2000թվին, երբ ներկայիս քաղաքապետը պաշտոնավարման 1 տարվա առթիվ ասուլիս էր կազմակերպել, եւ այդ ժամանակ, որ ,,Առավոտի,, թղթակիցն էի, հրավիրվելու բացառիկ առիթ էի ունեցել, մյուսը ՝թերեւս, 2001թվին էր, երբ որոշեցի մասնակցել ավագանու նիստին, երբ լրագրողներին անգամ զլացել էին աթոռ տրամադրել, հաջորդը, թերեվս ՝սոցիալական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում փոշիացվող մի դրամաշնորհային սեմինար էր, մյուսն էլ ՝ հակակոռուպցիոն թեմայով սեմինար ՝2002թե 2003թվերին, ու կարծես թե ՝վերջ: ....Հոդվածը լավատեսական ,,ծրագրի,, շրջանակներում ավարտելու նպատակով նշեմ, որ տարեվերջին, վանաձորյան շուկայում հայտնաբերելով մեծ տուփով թուրքական շոկոլադ, եւ ցավ զգացի , որ ավել շուտ ՝,,կարոտախտ,, էր 90-ականների հանդեպ, եւ ... ուրախություն, ու մեծ ոգեւորությամբ գնեցի, հիշելով, որ միշտ երջանկահիշատակ մայրս էր գնում դրանցից, քանի որ ներկրվում էր հիմնականում թուրքական ապրանք, եւ թող ոչ ոք ինձնից ավելի ազգասեր ցույց չտա իրեն, քանի որ այսօր իրենց ազգասեր հորջորջող շատերն էին այն տարիներին Թուրքիայի ճանապարհը բռնում ու անգամ ՝ կոնֆետի ու չուլուփալասի առեւտրով զբաղվում ՝իրենց դիրքին չնայելով: Եւ կարոտախտը ոչ թե թուրքական կոնֆետի հանդեպ էր, այլ ՝ այն տարիների խորհրդանիշի, քանի որ այն հիշեցնում էր այն անցյալը, որում կային հարազատներից ու մտերիմներից, ծանոթներից շատերը, որոնցից ոմանք կյանքից հեռացան, ոմանք ՝երկրից:Երբ վաճառողից հետաքրքրվեցի, թե ի՞նչ կոնֆետներ են, խուսափուկ ասաց, թե ,,էն առաջվա կոնֆետներից,,: Մեկ այլ վաճառող էլ էլի թուրքական կոնֆետ էր վաճառում ՝ կգ-ով, ու փորձում համոզել, թե ,,բուլղարական է,,:Լավ, ինչի՞ համար է այս զգուշավորությունը, ինչու՞ են քաղաքականը խառնում տնտեսականի հետ: Լավին ՝ լավ, վատին ՝վատ: ,,Քենդին,, իր տեղն ունի, ռուսականն ՝իր, թուրքականն ՝իր: Գայանե Հովսեփյան
четверг, 14 ноября 2013 г.
Խոսք հիշատակի
Նոյեմբերի 15-ին Լոռու մարզի նախկին Գուգարքի շրջանի Ձորագես ավանի բնակչուհի, 1913թ. Վահագնի գյուղում ծնված, երջանկահիշատակ Արաքսյա Կոստանդյանը կդառնար 100 տարեկան: Ամուսնու ՝1911թ. Արեւմտյան Հայաստանում ծնված, Մեծ Եղեռնը վերապրած Գարեգին Հարությունյանի հետ Ձորագեսում բնակվել է 1932թվից ՝ ՀԷԿ-ի հիմնադրման օրվանից մինչեւ 1989թ. ՝ մահկանացուն կնքելը: Երկար տարիներ, մինչեւ թոշակի անցնելն աշխատել է Ձորագեսի բանվորական ճաշարանում, որպես վարիչ ՝ վայելելով կոլեկտիվի, ինչպես նաեւ ավանի ու շրջակա բնակավայրերի բնակիչների հարգանքը:Սիրող մայր էր, հմուտ տանտիկին, նաեւ ՝ գիրուգրականության երկրպագու:Սիրում էր հումորն ու երգիծանքը, ընթերցասեր էր, բաժանորդն էր ,,Հայաստանի աշխատավորուհի,, ամսագրի, խնամքով պահպանում էր ամսագրի ու ,,Տնային տնտեսուհի,, հավելվածի բոլոր տարիների համարները: Ճակատագրի բերումով Արաքսյայի ամուսինը՝ վաստակավոր էներգետիկ վարպետ Գարեգինն իր մահկանացուն կնքեց կնոջ մահից 13 տարի անց ՝ 2002թ.նոյեմբերի 13-ին: Ահա թե ինչու, Գարեգինի հուղարկավորության օրը ՝ 2002թ.նոյեմբերի 15-ին, հարազատները ցավով նկատեցին, որ նրա մահը կնոջ ծննդյան օրվան տխուր նվեր եղավ: Գարեգին Հարությունյանի ու Արաքսյա Կոստանդյանի 2 որդիներից ավագը ՝ Միհրանը /Յուրա /, որ 70-ականներին հայտնի ակկորդեոնահար էր Երեվանում, իր մահկանացուն կնքեց 2009թ. Ամերիկայում, ուր տեղափոխվել էր 2004թ. ՝ զավակների մոտ, որոնք էլ այնտեղ էին գաղթել 90-ականներին ՝ Երեվանից: Կրտսեր որդին ՝Գերասիմը, որ շարունակեց հոր մասնագիտությունն ու բարձրագույն կրթություն ստացավ, ինչպես նաեւ կրտսեր դուստրը ՝ Լամարան /արեւելյան լեզուների մասնագետ, համալսարանավարտ /, իրենց ընտանիքներով բնակվում են Երեվանում: Իսկ ավագ դստեր ՝երջանկահիշատակ Սեվիլյայի /որ դարձավ համալսարանավարտ- տնտեսագետ / երեխաները բնակվում են Լոռիում: Այսօր նրանք բոլորը, ովքեր ողջ են, երախտագիտությամբ ու սիրով են հիշում թե Գարեգինին, թե Արաքսյային: /Վարպետ Գարեգինին նվիրված հոդվածը զետեղվել է www.azatankakh.blogspot.com բլոգի 2012թ.ապրիլի19-ի համարում/
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 16 октября 2013 г.
,,Թողեք մի քիչ էլ ժողովրդավարությունն անցնի,,
2001թվի անտիպ նյութերի արխիվից
-------------------------------------------------------------------------------------------------------------------
Հայաստանի գրողների միության Լոռու բաժանմունքի ժողովը ՝ ՀԳՄ նախագահ Հրանտ Մաթեւոսյանի նախագահությամբ, մեկ անգամ եւս ապացուցեց, որ բաժանմունքը բաժանվել էր 2 ,,թեւի,,: Բաժանմունքին առնչվող հիմնախնդիրների մասին ընդհանուր զեկույցից հետո քննարկումներ ծավալվեցին բաժանմունքի պատասխանատու քարտուղար ընտրելու վերաբերյալ: Նշվեց, որ նախկին քարտուղար, հանգուցյալ բանաստեղծ Սամվել Զուլոյանի մահից հետո այդ պաշտոնը թափուր է: Նշվեց նաեւ վերջին մի քանի տարիներին բաժանմունքում տիրող ,,խառնակ,, վիճակի, տարածքը ,,խոզանոցի,, վերածելու եւ այլնի մասին, եւ այդ առումով բավականին մեղադրականներ հնչեցին Վանաձորի նախկին քաղաքապետի հասցեին, որն այդ ամենի հանդեպ ,,հանցավոր անտարբերություն,, է ցուցաբերել: ՀԳՄ Լոռու բաժանմունքի պատասխանատու քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում էին բանաստեղծներ Սերո Անտոնյանն ու Հրաչյա Սարուխանը: Պարզվեց, որ մինչ այդ էլ եղել է ժողով, որին մասնակցել են ՀԳՄ անդամներ, եւ ,,միաձայն ընտրել են,, Սերո Անտոնյանին: ՀԳՄ անդամներից ոմանք, սակայն, դժգոհեցին, որ իրենք այդ ժողովից անտեղյակ են: Առաջարկություն եղավ ՀԳՄ Լոռու բաժանմունքին հատկացնել պատասխանատու քարտուղարի հաստիք ՝ Հ.Սարուխանի համար, եւ օգնականի հաստիք ՝ Ս. Անտոնյանի համար: 2 հաստիքների անհրաժեշտությունը պատճառաբանվեց նրանով, որ Սարուխանը ստեղծագործական աշխատանքով զբաղված է, ժամանակ չի ունենա կազմակերպչական հարցերով զբաղվելու, ուստի թող այդ հարցերով զբաղվի օգնականը: Ս.Անտոնյանն այդ առնչությամբ վիրավորվեց / նկատի ունենալով, որ իր տարիքը եւ գրական վաստակն ավելի մեծ է / ու հրաժարվեց ոչ միայն օգնական լինելուց, այլեւ ժողովի ընթացքում առաջացած բուռն տարաձայնույուններից հետո առհասարակ հանեց իր թեկնածությունը, ինչին ի պատասխան ՝ նրան աջակցողներից մեկը թեթեւակի աղմկեց ՝ ի նշան բողոքի: ՀԳՄ Լոռու բաժանմունքի 2 ,,թեւերի,, սրտով գնալու նպատակով ՀԳՄ նախագահ Հրանտ Մաթեւոսյանն առաջարկեց ընտրությունը տեղափոխել ՀԳՄ կայանալիք համագումար, սակայն այդ առաջարկը չընդունվեց այն պատճառաբանությամբ, թե ինչու՞ պետք է մայրաքաղաքը միջամտի ՀԳՄ Լոռու բաժանմունքի խնդիրներին: Տեղի ունեցավ բաց քվեարկություն. 6 կողմ, 2 ձեռնպահով պատասխանատու քարտուղար ընտրվեց բանաստեղծ Հրաչյա Սարուխանը: Հատկանշական է, որ նախորդ ,,անլեգալ,, ժողովում Սերո Անտոնյանին կողմ քվեարկածներից էլ եղան Սարուխանին կողմ քվեարկողներ / ալյ կերպ ՝ փոխեցին իրենց դիրքորոշումը /: Դա տեղի ունեցավ ոչ այնքան այն պատճառով,. որ Ս.Անտոնյանը հայտարարեց, թե իր թեկնածությունը հանում է, որքան ՝ այն, ո ոմանք ցանկացան ,,արջի ծառայություն,, մատուցել Հ.Մաթեւոսյանին, որ պաշտպանում էր Հ.Սարուխանին: Ս.Անտոնյանի կողմնակիցներից մեկն էլ ընդհանրապես չէր եկել... Նաեւ հատկանշական էր, որ մարզի ոչ բոլոր քաղաքների գրողներն էին ներկա: Ժողովի ընթացքում պարզվեց, որ ՀԳՄ Լոռու բաժանմունքի անդամը կարող է ՀԳՄ անդամ չլինել, իսկ ՀԳՄ անդամը, որ Վանաձորում չի բնակվում /թեպետ վանաձորցի է /, կարող է տարիներ շարունակ համարվել ՀԳՄ Լոռու բաժանմունքի անդամ, ինչն էլ հարուցեց Ս.Անտոնյանի դժգոհությունը. ,,Ի՞նչ եք կոմունիստական-վարչահրամայական-նոմենկլատուրային մեթոդներով շարժվում, թողեք մի քիչ էլ ժողովրդավարությունն անցնի,,; Նա նաեւ նշեց, որ պետք է այն պիսի մարդ ընտրել, որ ընդունակ լինի ղեկավարել բաժանմունքը, որպեսզի կրկին ,,կոտրած տաշտակի առջեւ չկանգնեն,,: ՀԳՄ Լոռու բաժանմունքի ժողովը բացառիկ էր նրանով, որ անց էր կացվում մարզպետարանի դահլիճում, մարզպետի մասնակցությամբ, իսկ ժողովին ներկա գտնվող մի քանի լրագրողներից արտահայտվելու բացառիկ իրավունք ուներ մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության բաժնի վարիչը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Սույն նյութը համառոտ տպագրվել է ,,Առավոտ,, թերթի 2001թ.ապրիլի 12-ի համարում :
вторник, 15 октября 2013 г.
Ակնարկ լավ մարդու եւ հրաշալի բանաստեղծի մասին
Օրերս մեկ էլ նկատեցի, որ երկար ժամանակ է փողոցում չեմ հանդիպում բանաստեղծ Սերո Անտոնյանին: Իսկ սեպտեմբերի 30-ին հեռուստատեսությունից ցավով տեղեկացա, որ հրաշալի բանաստեղծն ու լավ մարդը հեռացել է երկրային կյանքից, ու կհուղարկավորվի Բագրատաշեն գյուղում: Չնայած Ս.Անտոնյանի բանաստեղծությունները ՝կյանքից բխող մոտիվներով, զուլալ գետի նման, համով-հոտով հանգավորումներով ու ռեալիստական, հաճույքով ընթերցել ու վերընթերցել եմ մամուլում, սակայն վերջինիս նախ եւ առաջ ճանաչում էի որպես իսկական մտավորական ՝ քաղաքացիական կեցվածքով, որ էությամբ արդարամիտ էր, շիտակ ու ազնիվ, եւ, բնականաբար, 1999-2004թվականներին մասնակից էր լինում այն տարիների ընդդիմության հանրահավաքներին: 1999թ. ,,Իրավունք եւ միաբանություն,, երբեմնի ընդդիմադիր դաշինքի ՝ Վանաձորի ,,Արցախ,, պուրակում հանրահավաքի ժամանակ Արտաշես Գեղամյանի կողքին խրոխտ կանգնած էր ՝ հարթակի վրա / հետագայում դարձավ Գեղամյանի ղեկավարած ,,Ազգային միաբանություն,, կուսակցության անդամ /: Դե, բնականաբար, էությամբ արդարասեր լինելով, կանգնում էր այն ուժերի կողքին, ովքեր արդարությունից խոսում էին : Հումորով էր, կենսուրախ, դիպուկ մտքեր էր հայտնում, ու իր բանաստեղծություններից մեկում ՝,,Տխուր տարիք,,՝ ,,դառը,, հումորի էլ հանդիպեցի.
Ժամանակը քունքերիս ճերմակ անձրեւ է մաղում,
Եվ աղջիկներն ինձ արդեն ձեռ են առնում, ծիծաղում :
Այս ի՞նչ բան է, չգիտեմ, ի՞նչ անկտրել ձմերուկ,
Որին աչքով եմ անում, -Կորիր, ասում են,- ծերուկ:
Չանչ են անում երեսիս, էլ ո՞ր մեկը ես թվեմ․
-Էս քոփակին մի տեսեք, կծուն գլուխն է տվել:
Քրքջում են, հեռանում, լույս են, լույսի տաք փաթիլ,
Դանակ խփես սրտիս մեջ, արյուն չի գա մի կաթիլ,,: ,,Երկունք,,թերթ, թիվ 12, 2010թ.
Ի պատիվ մեծ մտավորականի, պետք է ասել, որ երբեք պալատական երգիչ չի եղել, չի քծնել, ինչի վառ վկայությունն ու թերեւս՝վիրավորվածությունը վերադասներից,զգացվում է նույն թերթում տպագրված ,,Թե իմանայիք,, բանաստեղծության մեջ. Թե իմանայիք օրերում այս բարդ
Ինչքան են մարդիկ ինձ իզուր նեղել,
Կզգայիք, իրոք, որ այս աշխարհում
Մի տարաբախտի մեկն եմ ես եղել ,,:
2001թվին, երբ ,,Առավոտ,, թերթին էի թղթակցում, Ս.Անտոնյանը զանգահարեց ու տեղեկացրեց, որ ՀԳՄ Լոռու բաժանմունքի ժողովն է կայանալու, ինքն էլ առաջադրվել է բաժանմունքի պատասխանատու քարտուղարի պաշտոնում ՝ Հրաչյա Սարուխանի հետ, ու լավ կլինի, եթե ժողովը լուսաբանվի: Այդ հետաքրքիր ու ,,պատմական,, ժողովը, որ ընթանում էր ՀԳՄ նախկին նախագահ, արձակագիր Հրանտ Մաթեվոսյանի նախագահությամբ, լուսաբանեցի ,,Առավոտում,, ՝ առավել համառոտ, /2001թ.12 ապրիլի /, քան ՝ այն պահպանվել է իմ արխիվներում, որպես ,,անտիպ,, նյութ, որ մտադիր եմ առաջիկայում հրապարակել, որպես ,,պատմական արժեք,,;
Իմ հիշողության մեջ Սերո Անտոնյանը կմնա Վանաձորի նախկին ,,Արեվիկ,, հանրախանութի մոտ՝ իր հասակակիցների հետ քաղաքական ,,արեւկողի,, ժամանակ / գյուղերում նման հավաքատեղիները ,,գյուղամեջ,, են կոչվում /, որ հանդիպելիս մի փոքր ,,խռովկան,, տեսքով ոչ այն է ՝ հարցնում, ոչ այն է ՝հռետորական հարցադրում էր անում. ,,Ի՞նչ կա-չկա քաղաքականության մեջ, էս ո՞նց է լինելու վերջը,,․ ու ավելի շատ գանգատվում էր երկրի վիճակից:Երբ մայրաքաղաքում Լեւոն Անանյան-Աբգար Ափինյան հակամարտություններն էին ընթանում գրողական ,,ընտանիքում,, ; փողոցում պատահաբար հանդիպելով Ս. Անտոնյանին ՝ փորձեցի իմանալ նրա կարծիքը: Վերջինս, ներողամիտ ժպիտով ասաց.,,Իրենք երկուսն էլ իմ ընկերներն են,,:Դե հավանաբար ընկերաբար էլ որոշեց միանալ վերջերս մահկանացուն կնքած, ՀԳՄ նախկին նախագահ Լ.Անանյանին ՝ արդեն երկնքում:
...Գրական տեղեկատուից, որ ,,ՀԳՄ տոհմամատյանն է,, ու սովետահայ գրականության հանրագիտարանը / ինչպես նշված է նախաբանում /, տեղեկանում ենք, որ բանաստեղծ Սերո Անտոնյանը ծնվել է 1935թ. Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղում: 1957թ. ավարտել է Երեվանի մանկավարժական ինստիտուտը, 1965-72-ին աշխատել է Կիրովականի գիտական հիմնարկների աշխատողների միության տան դիրեկտոր, 1970-76-ին սփյուռքահայ գրականություն է դասավանդել Կիրովականի մանկավարժական ինստիտուտում, իսկ 1972-ից մինչեւ 1986 թիվը / մինչեւ տեղեկատուի լույս տեսնելը / եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն: Խորհրդային տարիներին լույս են տեսել նրա հեղինակած 4 գրքերը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Подписаться на:
Сообщения (Atom)


