Վերլուծական-հրապարակախոսական բլոգ / հուշապատում նյութեր, նաեւ ՝մամուլի արխիվ, անտիպ ու տպագիր, գրական աշխարհ, բանաստեղծություններ / ՝ հիմնադրված 2013թ.օգոստոսի 15-ին Վանաձորում www.lragrakan.blogspot.com
Translate
Translate
Translate
пятница, 17 июня 2016 г.
Դաշնամուր էի սիրում, բայց ջութակի դասարան գնացի
пятница, 10 июня 2016 г.
Հպարտ եմ, որ ընդունվել եմ Խռլոպյանի օրոք,ավարտել՝Մերգելյանի օրոք
1979թ.Կիրովականի ,,Կայծ,, թերթի հունիսի 23-ի՝,,Կարեւորը կոչումն է,, հոդվածում՝,,Մտորումներ քննասենյակում,, խորագրի ներքո, լրագրող Անահիտ Հայթայանը, լուսաբանելով Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժնի ընդունելության քննությունները՝,,հայ գրականություն,, առարկայից, գրել է.,,Հստակ, վարժ պատասխաններ է տալիս նաեւ Կիրովականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ Գայանե Հովսեփյանը,,,:Թերթի այդ համարից մի քանի օրինակ ՝մինչ օրս ամենայն սրբությամբ պահպանում եմ իմ անձնական արխիվներում:Հեղինակը միաժամանակ նկատել է.,,Անկախ այն բանից, կընդունվեն նման դիմորդները, թե ոչ, արդարացվում է նրանց դիմումը, հայոց լեզի եւ գրականության ֆակուլտետում սովորելու ձգտումը,,:Բուհ ընդունվեցի, սակայն, ոչ թե այդ, այլ՝ցերեկային բաժնի քննությունների արդյունքներով, 2 ամիս անց, քանի որ հեռակա բաժնում մրցույթից դուրս մնացի՝միավորների պակասի պատճառով, ու ,,մեղքի,,բաժինն,, ընկնում էր ,,ՍՍՀՄ պատմություն,, առարկայի վրա:Չգիտես ինչու, լեզվագրական ընդունվողներից պահանջվում էր նաեւ ՍՍՀՄ պատմություն հանձնել / դե ,,Հայ ժողովրդի պատմությունն,, այն ժամանակ ,,երկրորդ լեզվի,, կարգավիճակում էր, ու դպրոցներում ձեւական էր ներդրված, ավելի քիչ ժամեր էին հատկացված, ու Հայաստանի քաղաքացին առաջին հերթին, փաստորեն,պետք է ՍՍՀՄ պատմություն իմանար, հետո նոր՝Հայ ժողովրդի:ՍՍՀՄ պատմությունն էլ ավելի շատ Ռուսաստանի պատմություն էր, մի քիչ էլ՝Ուկրաինայի.դե հայոց լեզվի ու գրականության մեջ խորացածլեզվագրականի դիմորդ, արի ու անգիր հիշիր, թե հարյուրամյակների ընթացքում ռուս եւ ուկրաինացի ցարերն ու զորավարներն ինչ ու ինչքան են գրավել կամ կորցրել, քանի՞ զինվոր է սպանվել տարբեր պատերազմների ժամանակ, կամ մոնղոլ-թաթարները որտեղ՝ինչ ճակատամարտ են մղել /կամ ումից՝քանի ոչխար փախցրել.../:Այդ տարիներին անգամ անեկդոտ կար, որ եթե դիմորդին դասախոսն ուզում է ,,կտրել,, կամ ցածր նշանակել, կարող է հարցնել, թե քանի՞ զոհ են տվել Մեծ Հայրենականի ժամանակ, ու հետո էլ պահանջել, որ դրանց բոլորի անուն-ազգանուններն ասեն:Ըստ այդմ՝այդ չարաբաստիկ ՍՍՀՄ պատմությունը ոնց որ կոկորդի փուշ լիներ լեզվագրական ընդունվողների համար, որ կարող էր անգամ հայերենից գերազանց իմացություն ցուցաբերողի համար ճակատագրական լինել՝ընդհանուր միավորների հաշվարկման ժամանակ:Իսկ լեզվագրականում ամենամեծ կոնկուրսն էր մշտապես:,,Չար լեզուներն,, ասում էին, թե ,,փողերի կոնկուրսր,, էլ էր լինում:Բա թե չէ կարծում եք, թե բուհական կոռուպցիան նոր է ծնվե՞լ...հայ-հա՜յ...Ու ինչ թվերից էին խոսում...2000-5000ռուբլի՝նայած դասախոսների ախորժակին:Էն մյուս ֆակուլտետներում թափուր տեղեր էլ էին լինում / օրինակ՝,,տեխդիսցիպլիններ,, բաժնում/,լեզվագրականում ,,իրար ուտում,, էին:Ու ծանոթ-բարեկամներն ամեն անգամ, երբ կոնկուրսից դուրս էի մնում /ցերեկային-հեռակա բաժիններում պարբերաբար դիմելով/,գլուխները կարեկցանքով շարժելով ասում էին.,,Ինչքան ուզում է՝ լավ իմանա, մեկ է, մինչեւ փող չտաք՝չի ընդունվի,,:Ու սկսում էին թվարկել, թե որ ,,անարժանը,, քանիսով է ընդունվել՝,,գլուխը դատարկ,, հալով:
...1978թ., երբ կոնկուրսով դուրս մնացի ցերեկային բաժնից, ու ծնողներս բողոքարկեցին գնահատականս , որպեսզի իրենց սխալը չուղղեն՝մայրաքաղաքից գործուղված մասնագետները կամ ,,գրդոնչիները,,, առաջարկվեց որպես ,,բարի կամքի դրսեւորում,,՝միջնորդել, որ բուհում աշխատանքի անցնեմ, մինչեւ հաջորդ տարի ,,կրկին փորձեմ,,:Եվ այսպես, ՀԿԿքաղկոմի գործուն միջամտությամբ՝ընդունվեցի աշխատանքի՝որպես պարտկոմի քարտուղար-մեքենագրուհի, բայց մի քանի ամիս անց հաստիքների կրճատման պատճառով տեղափոխվեցի բուհի ուսումնական մաս՝որպես դիսպետչեր, բայց՝մեքենագրուհու եւ ռեկտորի քարտուղարուհու պարտականություններով:Այդ ժամանակ ինստիտուտի նորանշանակ ռեկտորը սփյուռքահայ Գեւորգ Խռլոպյանն էր / Ծանր հիվանդության արդյունքում ռեկտորությանը հրաժեշտ տված Տելեմակ Վարդումյանից եւ մայրաքաղաք տեղափոխված,պրոռեկտոր Կառլեն Կարապետյանից հետո /:1979թ. հուլիս-օգոստոս ամիսներին կրկին դիմեցի բուհի ցերեկային բաժին:3 քննություն արդեն հանձնել էի, չորրորդը՝անգլերենն էր, ու այն ժամանակ, երբ հանձնաժողովականներն ինձ քննում էին / եւ այդ քննական հարցերից մեկի մեջ էլ մտավ մի երիտասարդ դասախոսի այն քինախնդիր հարցը...թե ինչու՞ ես իրեն չեմ բարեւում առհասարակ՝ինստիտուտում տեսնելիս /, ներս մտավ Խռլոպյանը, եւ սկսեց հետեւել քննության ընթացքին, կարծեմ մի քանի հարց էլ ինքը տվեց, բայց՝քինախնդիր դասախոսը չէր հանգստանում եւ, երբ արդեն պատրաստվում էին ինձ ,,լավ,, գնահատել, ասաց.,,Ես ուզում եմ մի հարց էլ տամ,,:Ու անգլերենով ասաց՝,,Նրան տրվեցին շատ հարցեր,,.այդ հարցն էլ հայերեն թարգմանեցի, որից հետո միայն՝ ամփոփվեց արդյունքը հանձնաժողովականների կողմից:Բացելով քննական փակ ծրարը, որի մեջ մյուս առարկաներից ստացած թվանշաններն սպասում էին իրենց ,,անգլիախոս,, ընկերակցին, ու հասկանալով, որ արդեն ,,դե ֆակտո,, ընդունված եմ, Խռլոպյանն ասաց.,,Էս լրիվ ,,4,,-եր ես հա՞ հավաքել...Գո՞հ ես մեզնից, աղջիկ, կպրծնե՞նք քեզնից,,. ու բարի ժպիտով ավելացրեց.,,Քեզ կանաչ ճանապարհ ,աղջիկ,,.ի՞նչ իմանար, թե ուսումնառության 4 տարիներն ինչ փշոտ են լինելու եւ խորխորատներով լի, քանի որ ոմանք / մեռածների մասին կամ լավ, կամ՝ոչինչ/ չէին կարող ,,մարսել,, անփող ընդունված ուսանողուհու հայտնվելը...Ես չգիտեի, ուրախանա՞մ, որ ընդունվեցի վերջապես՝այդքան պայքարելուց հետո, թե՞ տխրեմ, որ զրկվելու եմ աշխատանքից, ու 4 տարի հետո աշխատանք եմ փնտրելու, քանի որ ուսումնական մասում աշխատանքում արդեն հմտացել էի, եւ հետո՝առաջ գնալու հեռանկարն ավելի շատ էր, քան՝ընդունվել-ավարտելուց հետո, մանկավարժի աշխատանքի հերթի պայմաններում:ի դեպ, այդ տարիներին հայաստանյան բուհերում, ի տարբերություն գործարանների, գրագրությունը ոչ թե ռուսերեն էր, այլ՝հայերեն.ներառյալ մինիստրության հետ նամակագրությունը.համենայն դեպս՝մանկավարժականում հայերեն էր/:Ես անգամ համոզված էի, որ այդ տարի էլ չեմ ընդունվելու, ու նախապես էլ համակերպվել էի, մտածելով, որ ավելի լավ կլինի, եթե ես միանգամից մյուս տարի հեռակա դիմեմ, բայց՝ծնողներս համոզեցին, որ ստացիոնարի հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնեմ:Եւ, ի հեճուկս ինձ, ճակատագիրը որոշեց ինձ հենց ստացիոնար ընդունել:
...Մանկավարժական դիմել էի ոչ թե նրա համար, որ մանկավարժի մասնագիտությունը սիրում էի, այլ՝որ Կիրովականում այդ ժամանակ ավելի լայն պրոֆիլի մասնագետներ պատրաստող համալսարան չկար /ինչպես հիմա, երբ 1 տարի առաջ մանկավարժականը դարձավ համալսարան/:Բուհում ուսանելու առաջին տարում զուգահեռ ընդունվեցի ՀՄՖ /հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ/՝ ժուռնալիստիկայի բաժին,որտեղ դասավանդում էին Կիրովականի ռադիոյի եւ խմբագրության լրագրողները, բայց՝մի քանի ամիս միայն հաճախեցի, տեսնելով, որ այն էական գիտելիքներ չի կարող տալ՝,,մարքսիզմ-լենինիզմի լույսի ներքո,, .եւ հետո՝պարապմունքներն ուշ երեկոյան էին , ինչն այնքան էլ ձեռնտու չէր:
...Հպարտ եմ, որ ընդունվել եմ մանկավարժական ինստիտուտ՝գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեւորգ Խռլոպյանի օրոք, եւ ավարտել հայտնի գիտնական-ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի օրոք. ցավոք, նրանք երկուսն էլ հետագայում հեռացան երկրից եւ իրենց մահկանացուն կնքեցին սփյուռքում:Հպարտ եմ, որ ինձ դասավանդել են լավագույն մասնագետներ՝ակադեմիկոս Էդուարդ Աղայանը,բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ՝ Մելս Սանթոյանը, Թերեզա Շահվերդյանը, բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մհեր Բեժանյանը...Ընդ որում, Սանթոյանի ,,գրականագիտություն,, առարկայից իմ ,,գերազանցը,, մտավ դիպլոմի միջուկ, իսկ կուրսային աշխատանքի ժամանակ նա ամբողջ կուրսի ներկայությամբ դրվատանքի խոսքեր ասաց՝Շիրվանզադեի ստեղծագործության մասին գրած իմ տաղաչափական վերլուծության մասին:Մինչ օրս այդ կուրսայինը խնամքով պահպանում եմ իմ անձնական արխիվներում.թեպետ՝շատերն իրենց կուրսայինները հանձնեցին ամբիոն թե դեկանատ, բայց ես չհանձնեցի իմ կուրսայինը, քանի որ խելացի մարդիկ հասկացրին, որ հետագայում ուսանողական աշխատանքներն օգտագործվում են դիսերտացիաների մեջ:
...Հպարտ եմ, որ իմ համակուրսեցիներից Ալբերտ Պողոսյանը, որ գերազանց սովորողներից էր, հիմա այդ նույն բուհում լեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոն է զբաղեցնում, իսկ համակուրսեցիներիցս Նարինե Սահակյանը, որ նույնպես գերազանց սովորողներից էր՝դպրոցի տնօրեն է:Գյուղական դպրոցում տնօրեն է իմ համակուրսեցի Արամ Մարուքյանը, ով նույնպես լավ սովորողների ցանկում էր՝աշխատասեր եւ ուսումնասեր մի ուսանող...Ցավոք, գերազանց սովորողներից ոչ բոլորն են հիմա իրենց բարձր գիտելիքներին համապատասխան աշխատանք զբաղեցնում /անգամ՝ընդհակառակը/, ու նրանցից մեկն էլ իմ համակուրսեցի, օպտիմալացված մանկավարժ Անուշ Քառյանն է, որ ուսման մեջ գերազանց գիտելիքներ էր ցուցաբերում...
Ցավոք, համակուրսեցիներիցս երկուսը անժամանակ մահացան.Վահագնի գյուղից Սոս Ղազարյանը Ռուսաստանում անհետ կորավ թե դաժան սպանության ենթարկվեց...իսկ ուսման մեջ աչքի ընկնող Աշոտ Չիլինգարյանը, որ 90-ականներին Ստեփանավանի ,,Լալվար,, տուրիստական բյուրոյի տնօրենն էր, մի քանի տարի առաջ Ռուսաստանում հանկարծամահ եղավ...Աստված նրանց հոգիները լուսավորի...
30-ամյա տարիների հեռվից ,,դառնամ զօղորմին տամ,, պատմության դասախոսներ՝Պավլուշ Հարությունյանին, Հակոբ Անդրեասյանին, Սամսոն Ավագյանին, ովքեր եղել են անաչառ, անկողմնակալ, անկաշառ եւ գիտելիքը գնահատող, այլ ոչ թե ուսանողին որպես եկամտի աղբյուր դիտարկող:
---------------------------------------------------------------------------
ՀԻՇԱՐԺԱՆ ԴԵՊՔԵՐ՝ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ
Համակուրսեցիներիցս մեկը, ով աչքի չէր ընկնում փայլուն գիտելիքներով, մի օր ասաց՝,,Երեխեք, մարդ ա 3 մանեթ ենք հավաքում, որ ռուսերենի զաչոտը հանձնենք,,:Այդ առթիվ եւ զայրացա, եւ զարմացա, եւ հիասթափվեցի, քանի որ խնամքով պատրաստվել էի ստուգարքին:Որքան հիշում եմ, այդ ,,ակցիան,, գլուխ չեկավ, քանի որ ստուգարքին պատրաստվածները այնքան էլ կողմ չէին գումար հավաքելուն:Հետո պարզվեց, որ ոչ թե դասախոսն է գումար պահանջել, այլ՝,,նախաձեռնող խումբն,, է ինքագործունեությամբ ցանկացել զբաղվել. իրենց շահերից ելնելո՞վ, թե՞ դասախոսին արջի ծառայություն մատուցելու նպատակով:
----------------------------------------------------------------------------------------------
,,Արտասահմանյան գրականություն,, առարկայից քննություն էի հանձնում.դասախոսը՝տարեց մի կին՝70-ին մոտ, շատ բարեկիրթ մի անձնավորություն, որ Երեւանից էր գալիս դասավանդելու, չէր կողմնորոշվում՝,,4,, նշանակե՞ր, թե՞ ,,5,,:Մի վերջին հարց տվեց՝վերջնականապես կողմնորոշվելու նպատակով, որին դրական պատասխանեցի, որից հետո հետաքրքրվեց, թե արդյո՞ք այդ գնահատականը որոշիչ է լինելու ուսանողական թոշակի հարցում, ասացի, որ այո, դրանից է կախված՝ ,,գերազանցիկի թոշակ,, կստանա՞մ, թե՞՝ հարվածայինի.նա մի փոքր մտածելուց հետո ,,4,, նշանակեց,բայց՝միաժամանակ նկատեց.,,Բայց կարելի էր ,,5,, էլ նշանակել,,: Ու ես ,,գերազանցիկի,, 50 ռուբլիանոց թոշակից / որ ստանում էի մեկ կիսամյակ / գրչի մի հարվածով հայտնվեցի հարվածայինի 40 ռուբլիանոցների ցուցակում:Բայց հիասթափությունս ոչ այնքան ուսանողական թոշակի պակասեցումն էր, որքան՝դասախոսի վերաբերմունքը.եթե՝,,կարելի էր ,,5,, էլ նշանակել,, էլ ինչու՞ էր ,,4,, նշանակում.առավել եւս՝ճշտելուց հետո, որ գնահատականը որոշիչ է:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 8 июня 2016 г.
AZAT ANKAKH: Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համաց...
AZAT ANKAKH: Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համաց...: Կհամագործակցեմ այն կուսակցության, կազմակերպության կամ հիմնադրամի հետ, ով կաջակցի համացանցային ազատ գործունեությունս՝առանց գրաքննական պայմա...
воскресенье, 15 мая 2016 г.
Շուն էլ կա, շուն էլ
Մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ:Փողոցում մի երիտասարդ աղջիկ՝17-18 տարեկանին մոտ, 5-6 մետր հեռավորությունից քար էր նետում մի շան վրա, որ հանգիստ կանգնած էր իր համար ու չէր էլ հաչում, անգամ՝չէր գռմռում:Մեկ էլ տեսնեմ՝հերթական գործողությունից ու շան անտարբերությունից զարմացած թե զվարճացած աղջիկն սկսեց ծիծաղել.բայց դա ավելի շատ հուսահատության ծիծաղ էր:Ու այդպես էլ չէի հասկանում նրա գործողությունների իմաստն ու տրամաբանությունը, մեկ էլ մոտեցավ ինձ ու թե՝,,Կներեք էլի, դուք էս կողմով ե՞ք անցնելու, ես ձեր հետ անցնեմ ,շանից վախենում եմ,,:Ասի՝,,հանգիստ անցի,էս շունը կծող չի,,:Անցավ իմ ձախ կողքը՝շան կողքով անցնելու ,,մենաշնորհն,, ինձ թողնելով ու կողքից էլ գաղտնի նայում էր շան ուղղությամբ ու հետո զարմացած ասեց՝,,Հլա տես, բանի տեղ էլ չի դնում, ես էլ վախենում էի,,:Ու հիշեցի հեռուստատեսային մի ռեպորտաժ, երբ մասնագետը սովորեցնում էր, թե ինչպես զգուշանալ շանից.չզայրացնել, չանհանգստացնել, աչքերի մեջ չնայել:Ինչ խոսք, սա չի վերաբերվում կատաղած շներին:Բայց երբ շունն իր համար հանգիստ կանգնած է, ու դու քարով խփում ես նրան հեռվից՝դրա իմաստը ո՞րն է:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 13 мая 2016 г.
AZAT ANKAKH: Ինչպես ես դարձա լրագրող և դրա հետևանքները
AZAT ANKAKH: Ինչպես ես դարձա լրագրող և դրա հետևանքները: Անձնական «դարդուցավի» արխիվից 1995թ. հայտնվեցի լրագրողական դաշտում: Իսկ ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Նախ հեռվից սկսելով ասեմ, որ...
понедельник, 14 марта 2016 г.
Մայրս
Մայրս՝1933թ.Ձորագէս ավանում ծնված Սեւիլ /Վարսենիկ/ Հարությունյանը, որ նոր հիմնադրված ՀԷԿ-ի առաջին նորածիններից է եղել.թերեւս առաջին, քանի որ վերջինս ծնվել է ՀԷԿ-ի հիմնադիրներից՝Գարեգին Հարությունյանի եւ Արաքսյա Կոստանդյանի ընտանիքում, եղել է նրանց առաջնեկը:Միջնակարգն ավարտել է Վահագնի գյուղում / քանի որ Ձորագէսում միջնակարգ չի եղել այդ ժամանակ /, այնուհետ՝1951թ․ընդունվել եւ 1956թ․ ավարտել է Երեւանի պետական Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝,,ժողտնտեսության պլանավորում,, մասնագիտությամբ:1956-57թթ․,աշխատել է Ձորագէսի փռում՝հաշվետար/զուգահեռ՝համատեղությամբ 2 ամիս աշխատել է Ձորագէսի միջնակարգ դպրոցում՝մաթեմատիկայի ուսուցչուհի/1958-1959թ/,Ձորագէսի ՀԷԿ-ի վարչությունում՝գործավար,այնուհետ՝1962-65թթ․՝հաշվետար։1965-1966թթ․աշխատել է Կիրովականի քիմիական մանրաթելերի գործարանի պլանային բաժնում՝ավագ ինժեներ,սակայն, ժամանակավոր ընդունված լինելու պատճառով ազատվել է աշխատանքից եւ 1966-67թթ․Ավտոգենմաշ գործարանի գլխավոր մեխանիկի բաժնում եղել է ինժեներ-տեխնոլոգ։1966թ, կրկին աշխատանքի է անցել Կիրովականի քիմմանրաթելերի գործարանում՝ոլորման արտադրամասի ինժեներ-տնտեսագետ, տեխ-ինֆորմացիայի բաժնի ինժեներ, որտեղ էլ աշխատել է մինչեւ 1990թ․կենսաթոշակի անցնելը/երկրաշարժի հետեվանքով աշխատանքային կրճատումների պատճառով՝ժամանակից շուտ զրկվելով աշխատանքից/։
․․․Երիտասարդության տարիներին ակտիվ հասարակական կյանքով է ապրել՝լինելով կոմերիտուհի, շրջանային սովետի դեպուտատ։Մասնավորապես՝1959թվի նոյեմբերին ընտրվել է ՀԼԿԵՄ Կիրովականի քաղկոմի քարտուղար, իսկ 1958-1960թթ հասարակական կարգով աշխատել է Ձորագէսի սկզբնական կոմերիտական կազմակերպության քարտուղար։1959թ․մարտի 15-ին ընտրվել է Կիրովականի շրջանի Քոլագերանի ավանային սովետի դեպուտատ:
Մահկանացուն է կնքել 2009թվի հոկտեմբերի 2-ին։
․․․Չնայած մասնագիտությամբ տնտեսագետ էր, սակայն վերջինս ավելի շատ հակված էր դեպի հումանիտար գիտություններ, հիանալի ասմունքող է եղել/հին ձորագէսցիներից մեկը հիշում է նրա ասմունքած բանաստեղծությունը՝Գեղամ Սարյանից,1950-ականների վերջերին, Ձորագէսի թունելի բացման ժամանակ/, սիրել է ընթերցանությամբ զբաղվել, համալսարանում ուսանելիս երգել է համալսարանի երգչախմբում, հետաքրքրվել է հայոց պատմությամբ, միջազգային քաղաքականությամբ, եւ, որ ամենակարեւորն է, եղել է ընտանիքին ջերմորեն նվիրված կին, լավ մայր եւ ամուսնու՝Թումանյան կայարանցի Ժորա/Գեորգի/Հովսեփյանի կողքին է եղել՝նրա կյանքի ամենաբարդ իրավիճակներում.այնպես, ինչպես ,,դեկաբրիստ,, կանայք:Երբ հորս աշխատանքի վերականգնման գործերն էին պարբերաբար քննության առնվում, հանդիմանում էի, թե ինչու՞ է ինքն էլ գնում դատարան /քանի դեռ առողջականը թույլ էր տալիս/, վրդովվում էր ու ասում՝,,Ուրեմն թողնեմ մենակ գնա՞, բա որ գլխին մի բան սարքեն,,:
ներկայացված լուսանկարում մայրս մոտավորապես 35 տարեկան է, քանի որ առնվազն 1968թվի նկար է
Կորած գանձ
Պատահում է, որ հանկարծ
Մորս եմ հիշում,
Ու զարմանում եմ, որ նա
Եղել է կյանքում,
Զարմանում եմ, որ նման
Գանձ եմ ունեցել,
Ու որ մի օր կորցնեմ՝
Չեմ էլ մտածել:
Այս եւ մորս նվիրված այլ բանաստեղծություններ՝սույն բլոգի՝
lragrakan.blogspot.com ,,Ես եւ իմ պոեզիան,, էջում՝բացված 2014թ.դեկտեմբերին
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 5 марта 2016 г.
Պոետական մտորումներ.լրացավ բանաստեղծություններիս էջի մեկ տարին
Բա մարդ է՞լ իր սեփական բանաստեղծությունների տպագիր օրինակը չունենա.երեկ վերջապես բանաստեղծություններիս տպագիր տարբերակը բլոգից հանեցի.22 տպագիր էջ, 60 բանաստեղծություն, որից 22-ը՝ներքաղաքական թեմաներով, մնացածը՝խոհափիլիսոփայական, ներանձնական, երգիծական, հուշապատում,4-ը՝պարոդիաներ են: Այսօրվանից ինձնից անկախ ու առանձնապես չմտադրված՝անցա երկրորդ փուլին /դե մուսան որ այցելում է՝առանց զգուշացման է այցելում /:Երկրորդ փուլն էլ կշարունակվի սույն բլոգի՝,,Ես եւ իմ պոեզիան,, էջում, որ բացել եմ 2014թ.դեկտեմբերին ու այն շարունակական է:Երկրորդ փուլում կներառվեն ոչ միայն նոր գրվածները, այլեւ՝նրանք, որոնք մինչ այդ իմ ստեղծագործական արխիվներում են եղել՝սեւագիր վիճակում եւ նոր եմ լրամշակել:Բանաստեղծություններն ընթերցողին մոտեցնելու եւ առանձին գնահատականներ ու մեկնաբանություններ ստանալու նպատակով երբեմն այն տեղադրում եմ առանձին նաեւ ֆեյսբուքում, կամ՝առաջ ֆեյսբուքում եմ տեղադրում, հետո՝բլոգում:Ունեմ նաեւ բանաստեղծություններ, որոնք պարզապես նվիրել եմ առաձին ՝գրավոր տեսքով կամ՝էլեկտրոնային փոստով, ֆեյսբուքային հողորդագրությամբ ուղարկել եմ հարազատներիս՝ծննդյան օրերի առթիվ.դրանք առայժմ չկան սույն բլոգում:Բանաստեղծություններ կառուցելիս ինձ համար կարեւորը ոչ միայն ասելիքն է ու մտքի հստակ շարադրանքը, գեղարվեստական պատկերավորման միջոցները, այլեւ՝տաղաչափական նորմերի պահպանումը:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)
