,,Մենք որոշել ենք, որ Հայաստանը պետք է մաքրենք աղբից, հանցագործներից եւ ավազակապետերից,,- Դ.Շահնազարյանի հայտարարությունն ընդունվեց ծափողջույններով եւ ,,այոներով,,: ,,Առաջիկա կարեւորագույն խնդիրը բոլոր քաղբանտարկյալների ազատությունն է: Նրանց ձերբակալողները նստելու են այդ նույն խցերում: Պետական հանցագործ Ռոբերտ Քոչարյանը պատասխան է տալու եւ հայտնվելու է Հաագայի դատարանում,,- հայտարարեց հռետորը եւ իրավապաշտպան Ա.Սաքունցին ընկերաբար հրահանգեց Հաագայի դատարանում հետեւել, որ հանկարծ կալանավոր Ռոբերտ Քոչարյանի իրավունքները չխախտվեն: Այդ հայտարարությունն ընդունվեց միահամուռ ծիծաղով,,- սա մի հատված էր ,,Ժամանակ Երեւան,, թերթի 19.07.2008թվի ,,Հայաստանը պետք է մաքրենք հանցագործներից,, հոդվածից, որտեղ լուսաբանվել է 2008թ.հուլիսի 18-ին Վանաձորում տեղի ունեցած հանրահավաքը ՝ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Անցել է 5 տարի, որեւէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ փուլում է գտնվում Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ՀԱԿ նախկին ակտիվիստների նախաձեռնությունը, որի առթիվ հենց այդ օրը Վանաձորում ստորագրահավաք էին նախաձեռնել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий