ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՀՈՐՍ ՝ԳԵՈՐԳԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՝ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՐՎԱԾ, ՈՐ ՄԻՆՉ ՕՐՍ ԱՆՏԻՊ ԷՐ ՄՆԱՑԵԼ
1988թ.դեկտեմբերի 7-ի, լույս ` 8-ի զարհուրելի գիշերն էր: Վթարված շենքի շրջակայքում պատսպարվել էին ՝ ով ինչպես կարող էր, նաեւ՝ կանանց կոնսուլտացիայի ,,հյուրընկալ,, սրահում:Լուսացնում էինք ծանր, մղձավանջային, դեռ անորոշ ապագայով առաջին գիշերը: Մենակ, մտամոլոր կանգնած էի մայթին ՝ ժամը 4-5-ի սահմաններում, երբ հեռվից եկող մեքենան փոքր անց կանգ առավ իմ մոտ: Զինվորական բեռնատար մեքենա էր, խցիկում ՝ երկու ռուս զինվորական: Բացելով դուռը ՝ վարորդի կողքին նստածը հարցրեց.,,Где здесъ роддом?,,: Մի պահ ինձ տարօրինակ թվաց այդ ամենը. բեռնատար, խավար գիշեր, զինվորականներ, չորս կողմը խավար ու երկրաշարժային թոհուբոհ, ու հանկարծ...роддом:Զինվորականը գլխով ցույց տվեց մեքենայի թափքը, հասկացնելով, որ ,,պետք է հասցնեն,,: Իսկ թափքում ՝ միայնակ, ցավերի մեջ գալարվում էր Սպիտակից բերվող երիտասարդ հայուհին...Ավելի քան 6 տարի է անցել այդ գիշերվանից: Երբեմն մտաբերել եմ այդ անսովոր վիճակում հայտնված անձանց, երբ նույնիսկ դժոխքի խառնարանում ծիլ էր տալիս կյանքը, խորհել ՝տեսնես ի՞նչ եղավ հետո, կա՞այն հայուհին , ո՞վ է այն մանուկը,առաջին ծնունդը ՝Սպիտակի երկրաշարժից հետո: Ու իմ միտքն է եկել նաեւ հայտնի գեղարվեստական կինոնկարը, երբ, ռումբերի պայթյունների տակ, ռուս զինվորները քարուքանդ եղած Բեռլինում, դարձյալ բեռնատարով, նման իրավիճակում հիվանդանոց էին հասցնում ծննդաբերող գերմանուհուն:
ԳԵՈՐԳԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
2005թ.
Комментариев нет:
Отправить комментарий