/ Անտիպ նյութ՝ 2006թվի արխիվից /
Ավագագույն սերնդի 2 վանաձորցիներ, մտնելով Լոռու մարզային գրադարան, դիմեցին աշխատակցուհուն.,,Էն եղնիկ ա, կխտար ա, թե արջ ա...էն որ գնացել էին որսի... էն թերթն,ասըմ են ՝ ըստի կա..: Աշխատակցուհին անմիջապես կռահելով, որ խոսքը վերաբերվում է դժբախտ ելքով մի որսի / որի ընթացքում 2 որսորդներ կորել էրն՝ ձյան տակ մնալու վարկածով , եւ հիմնավոր խոսակցություններ կային, թե որսը կազմակերպվել էր Լոռու մարզպետի հանձնարարությամբ /, վերջիններիս մեկնեց խնդրո առարկա թերթը. Վանաձորում լույս տեսնող ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, երկշաբաթաթերթը, որ հոդվածն արտատպել էր ,,Հայկական Ժամանակից,, /: Մոտ գտնվող ընթերցողներին լսելի ձայնով՝ թերթը խնդրող տարեց լոռեցին սկսեց կարդալ հոդվածը ՝վերնագիրը մի քանի անգամ հանդիսավոր ու հատ-հատ կրկնելուց հետո /,,Մարզպետի՜...սիրտը՜...եղնիկի ՜...միս էր ուզում...,,/: Յուրաքանչյուր պարբերության առթիվ էլ համապատասխան արձագանքում էր ՝,,Պահո՜..., ,,հետա՜յ...,, ,,Ծը,ծը, ծը,, ,,Տենում ե՞ս դու,,: Ու հանդիմանանքով նկատեց.,,Բա հրեն սաղ օրը տելեվիզրով ասըմ են ՝ հայ էս ենք անը՜մ, էն ենք անը՜մ...սարքըմ ենք, աշխատացնըմ ե՜նք... բա ըսենց բաներից խի՞ չեն խոսըմ,,:Ի դեպ, քանի դեռ ըթերցանությունն ավարտին չէր հասել, ընթերցողն այն միամտորեն վերագրում էր վանաձորյան թերթին, որպես սկզբնաղբյուր, եւ խրախուսում թերթի համարձակությունը. ,,Մարզպետի նկարն էլ տպել ա: Մալադեց: Սա կտպի,,:Սակայն վերջում կարդալով, որ այն արտատպված է ,,Հայկական ժամանակից,, բացականչեց.,,Հա՜...ուրիշ տեղից ա տպած,,:
Փաստորեն, հակառակ այն մտայնությանը, թե ժողովուրդը թերթ չի կարդում, եւ նրան քաղաքականությունը չի հետաքրքրում, իրականությանն այնքան էլ մոտ չէ: Ժողովուրդը մեծ հետաքրքրությամբ ընթերցում է այն հրապարակումները, որոնք վերաբերվում են բարձրաստիճան այրերի անունները շոշափող թեմաների: ,,Երկիր,, թերթում տպված մեկ այլ հոդված էլ, որ կրկին վերաբերվում էր մարզպետի կողմից եղնիկ որսալուն, կրկին նպաստել էր գրադարանում ընթերցողների ավելացմանը:Ընդ որում, երբեմն կարող են համընդհանուր հետաքրքրության առարկա դառնալ ոչ միայն ընդդիմադիր կամ ,,ընդդիմամետ,, , այլեւ՝ իշխանամետ թերթեր, եթե դրանցում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ հոդված է ,,սպրդել,,:Ովքեր էլ թերթ գնելու փող չունեն, օգտվում են գրադարաններում, կուսակցությունների կամ հ/կ-ների գրասենյակներում ստացվող մամուլից, կամ՝ վերջին տարբերակը ՝լրագրավաճառներից վերցնում-կարդում են՝ հետո ետ վերադարձնում / վերջիններիս բարի կամքի դրսեւորման ու ըմբռնողականության պարագայում /:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 2006թ.
ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹԵՔՎՈՒՄ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԹԵՔՎՈՒՄ ԴԵՊԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրերս Լոռու մարզի կենտրոնական գրադարան այցելեց տարիքավոր մի վանաձորցի, հաշմանդամ եւ սոցիալապես անապահով խավի անհայտ ներկայացուցիչ, որ գոյությունը պահպանելու համար ստիպված էր դաշտային ծաղիկներ վաճառել: / Ի դեպ, ժամանակ առ ժամանակ գրադարանի ընթերցողներին ու աշխատակիցներին իրենց այս կարգի ծառայություններն են առաջարկում համեմունք, կանաչեղեն եւ նույնիսկ՝ սպասք վաճառողները, որոնք հնարավոր գնորդ գտնելու հույսով շրջում են ոչ միայն փողոցում ու տոնավաճառում, այլեւ՝զանազան հիմնարկություններում /: Տեսնելով, որ գրադարանի ընթերցասրահում ծաղիկ գնելու ,,սիրտ ունեցողներ,, չկան, այցելուն ծաղկեփունջն զգուշությամբ մի կողմ դրեց ու դիմեց այդտեղ գտնվող երկու ընթերցող-լրագրողներին.,,Ես հո ծաղկի համար չեմ եկել, եկել եմ իմանամ, թե ով ա դեպուտատ ընտրվել,,: Վերցնելով մարզային պաշտոնաթերթը, նա, ակնոցների օգնությամբ մի կերպ գտնելով իրան անհրաժեշտ հրապարակումը, ասաց.,,Բալիկ ջան, չես ասի՞՝ հիմի ո՞վ ա անցել, ըստեղ համ Վիկտորի անունն ա գրված, համ՝ Արմենի,,: Երբ բացատրվեց, որ անցել է նա, ով առավել շատ ձայներ է հավաքել, ասաց.,,Բա էնա մենակ ով անց ա կացել՝ նրա անունը գրեին, էն չանցածի անունն ինչի՞ են գրել,,: Երբ բացատրվեց, որ գրել են, որպեսզի մարդիկ իմանան, թե ով՝ քանի ձայն է հավաքել, զարմացավ.,,Հա որ իմացան, ի՞նչ տեն անի,,:
Հատկանշական է, որ այդ զրույցից հետո քաղաքացին այլեւս որեւէ վերաբերմունք չարտահայտեց ընտրվածների ու չընտրվածների հանդեպ, ծաղիկները վերցրեց, եւ, կրկնելով՝,,Եկել էի իմանամ, ով ա ընտրվել,, հեռացավ:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, 27 հունիսի, 2003թ.
Комментариев нет:
Отправить комментарий