Ձմեռային նոթեր
Կարճ, կարմիր կիսաշրջազգեստով ու կարճ բաճկոնով, կապրոնե գուլպաներով ու կիսաճտկավոր կոշիկներով մի շատ երիտասարդ կամ պարմանի աղջիկ՝անհոգ տեսքով, շրջապատի կարծիքն արհամարհած ունենալով/այն, թե ,,տեսնես էս ձմեռ օրով չի մրսու՞մ, որ ոտքերը բացել է,,/, հաղթական տեսքով քայլում էր փողոցով։Տարեց կանայք խեթ-խեթ ու չարացած նայում էին, տղամարդիկ՝զմայլվում ու ետ շրջվում կողքով անցնելուց հետո, իսկ ես իմ պատանեկությունն էի հիշում, որ նմանապես՝ձմեռ օրով, կարճ կիսաշրջազգեստով ու թեթեւ բաճկոնով՝դպրոց էի հաճախում բարձր դասարանում, քանի որ շատ ցուրտ չէր, դպրոցն էլ տանից մոտիկ էր, տունն էլ ջեռուցվում էր՝կենտրոնացված ջեռուցմամբ․ընդ որում՝առանց գլխարկի էի ձմեռները սովորաբար, գլխարկ կրել չէի սիրում․շատ-շատ՝ժամանակակից կեպի/ի տարբերություն վերոնշյալ աղջկա, որ հաստ, գործովի գլխարկով էր/։Բնականաբար, եթե մարդը տաք, ջեռուցվող բնակարանից է դուրս գալիս՝ցուրտը կարող է ոչ միայն սարսափելի չլինել այլեւ հույժ ամհրաժեշտ՝շոգից թարմանալու համար։Հիում եմ նաեւ, որ ավարտական դասարանում, ձմեռային արձակուրդներին դասարանով Մոսկվա էինք գնացել՝դասղեկի գլխավորությամբ, ու շոգ մետրոյից դուրս գալուց հետո, մինուս 24-ի պայմաններում պաղպաղակ էինք ուտում։Դրա համար՝սովետական տարիներին կանայք ձմռանն էլ էին կապրոնե գուլպաներով լինում․իսկ հիմա՝սակավաթիվ դեպքերում կարող ենք ձմռանը կապրոնե գուլպաներով կանանց տեսնել․գրեթե համատարած՝անդրավարտիքով են․․․ կանանց մի զգալի մասն էլ մշտապես տաք-տաք փաթաթված քուրքի մեջ, ձեռքերը ցրտից շփելով, ստիպված է օրվա մի մասն անցկացնել դրսում,որ ապրանք վաճառի ու օրվա հացի խնդիրը կամ հոգա, կամ՝չհոգա, եթե առեւտուրն իրեն չարդարացնի․․բա էս կարգի երկիր ե՞ն պահում․․․սովետական կարգերը ոմանք միայն 30-ականների բռնաճնշումների տեսոքվ են հիշում, բայց չեն հիշում, որ 60-80-ականներին մարդիկ առանց խտրականության՝ապրում էին հարմարավետ պայմաններում, ջեռուցվող բնակարններում, որ շատերի համար 20 տարի է՝դարձել է վերհուշ․․․Դրա համար էլ կանայք աստիճանաբար կորցնում են իրենց կանացիությունը։Փայտի վառարանի մոտ կռացած, մոխիր խառնող, կրակ կպցնող ու կրակը փչող կինը կարո՞ղ է կանացիությունը պահպանել․․․
Լուսահոգի մորս հենց այդ կարգավիճակով եմ հիշում՝1990-ականներից, երբ վաղ առավոտյան աշխատում էր անպայման բոլորիցս շուտ արթնանալ, որ բնակելի շենքի երրորդ հարկում, փակ պատշգամբում տեղադրված փայտի վառարանը վառի, նախաճաշ պատրաստի, որ մեկիս դպրոց ուղարկի, մնացածներիս՝աշխատանքի։/Ինքն այնքանով էր ,,բախտավոր,, որ մինչեւ 1996թվի կենսաթոշակային ռեֆորմն էր թոշակի անցել՝55 տարեկանից, իսկ գործարանում, որտեղ ինժեներ էր աշխատում, արդեն աշխատանքային կրճատումներ էին եղել, ու ստիպված դարձել էր թոշակառու-տնային տնտեսուհի․․․/Ի տարբերություն մորս՝ես հիմա, չնայած նրա այն ժամանակվա տարիքին եմ գրեթե հասել, բայց՝թոշակ կամ աշխատավարձ չստացող ու անեկամուտ բլոգեր եմ, քանի որ թոշակի շեմը հասցրել են 63-ի, որից դեռ շատ հեռու եմ ու հարց է՝կհասնե՞մ այդ տարիքին, թե՞չեմ հասնի, որովհետեւ իշխանություններն ամեն ինչ անում են, որ հնարավորինս շուտ կրճատեն մարդկանց կյանքի տեւողությունը․․․
Անկախության 28-րդ տարին է, բայց շատերն իրենց բնակարաններում դեռ փայտ են վառում ձմռանը,որովհետեւ էներգիան թանկացել է/ի տարբերություն իշխանահպատակ կառույցների, որոնք շարունակում են ջեռուցվել՝կաթսայատների միջոցով/։Եվ այս ծանր, ամարդկային պայմաններում գոյություն քարշ տվող մարդկանց թոշակի տարիքը 55-ի հասցնելը/երբ որ աշխատաշուկայի պահանջարկը մինչեւ 35-40 տարեկանն է/, առնվազն դահիճություն է։Իսկ ազգային ժողովում երբեւէ այս առթիվ որեւէ պատգամավոր հարց չի բարձրացնում․սա էլ առնվազն ազգադավություն է, երբ չտեսնելու են տալիս մարդկանց գերխնդիրները ու ձեվացնում, թե այս երկրի միակ գերխնդիրը թանկացումներն են։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий