Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց
Օրերս տեղեկացա, որ երեվանաբնակ հարազատներս որոշել են մեզ անակնկալ մատուցել եւ Ձորագէսում հուղարկավորված ծնողներիս աճյունին շիրմաքար տեղադրել:
Շնորհակալություն մորաքրոջս՝Լամարային, նրա որդի Դավիթ Զախարովին եւ դուստր Մարգարիտային՝Իտալիայում բնակվող, այդ առթիվ ֆինանսական հարցերը կազմակերպելու/հովանավորելու/, իսկ ձորագէսցի Արտյոմ Սմբատյանին ՝15-օրյա կարճ ժամկետում շիրմաքարի պատրաստման եւ տեղադրման հարցերը կազմակերպելու համար/,,Գործն է անմահ, լավ իմացեք, որ հիշվում է դարեդար,,՝Հովհ.Թումանյան.հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը վերջերս Ձորագէսում,անկախությունից հետո առաջին խաչքար-հուշարձանի պատրաստում էր կազմակերպել-հովանավորել/:
....Ցավով ուզում եմ հիշատակել, որ 2009թ.մահկանացուն կնքած մորս եւ 2013թ.մահացած հորս աճյունները մինչ այդ միայն երկշարք բորդյուրապատված էին եւ սալիկապատված՝ամերիկաբնակ հարազատներիս՝Նաիրայի եւ Սամվելի,ինչպես նաեւ՝Իտալիայում բնակվող զարմուհի Մարգարիտա Զախարովայի ֆինանսական աջակցությամբ:Բորդյուրապատման ու սալիկապատման աշխատանքները կատարել էր ձորագէսցի լուսահոգի քարագործ վարպետ Արամ Ղարիբի Գալոյանը, ում հետ բանավոր պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ 2010թ.գարնանն էլ գերեզմանաքարը պատրաստեր, սակայն վերջինս ,ցավոք, դժբախտ դեպքի զոհ դարձավ, եւ Ձորագէսում, փաստորեն, քարի արտադրամասը փակվեց, ծնողներիս աճյունին գերեզմանաքար տեղադրելու գործն էլ հետաձգվեց՝հանգամանքների բերումով.նաեւ՝սոցիալական գործոնն էր դեր խաղում այդ գործում:
....Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց....
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий