Translate

Translate

Translate

среда, 10 августа 2022 г.

ՀՀ Ազգային Ժողովի նախագահին,ՀՀ Աշխատանքի եվ սոցապ նախարարին,ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

                            ԲԱՑ ՆԱՄԱԿ

      Հարգելի պաշտոնատարներ,քաղաքացիական նախաձեռնության կարգով ձեզ եմ ներկայացնում մի քանի առաջարկներ՝կապված կենսաթոշակային ստաժի օրենքում փոփոխություններ կատարելու հետ։

1․Ստեղծել օրենք՝1989-90-ականներին կամ մինչեւ անգամ՝2000-ի կեսեր աղետի գոտու տնակային պայմաններում գործած հիմնարկներում աշխատած անձանց թոշակը հաշվարկելիս այդ տարիները համարել որպես ,,վնասակար պայմաններում աշխատած,,․քանի որ այդ մարդիկ աշխատել են վառելափայտի օդ շնչելով, ձեռք են բերել հազարումի հիվանդություններ/այնպես, ինչպես սովետական տարիներին կենսաթոշակաիյն հավելում էր տրվում քիմիական գործարաններում վնասակար արտադրամասերում աշխատած անձանց/։Ինքս աշխատել եմ Կիրովականի տնակային դատարանում՝1989-94 թվերին, այնուհետ՝մանկավարժական ինստիտուտի տնակային պայմաններում գործող գրադարանում՝1989-94թվերին, որտեղ եվս  ջեռուցման նպատակով վառելափայտ էր օգտագործվում, հաճախ աշխատել ենք առհասարակ առանց ջեռուցման, եթե վառելափայտ չի եղել, ինչը եվս բնականաբար, վտանգավոր է առողջության համար։Ցավոք, ոմանք այդ ամենի հետեվանքով ձեռք բերած հիվանդությունների արդյունքում անժամանակ մահացել են/միգուցե նորմալ պայմաններում աշխատելու դեպքում ավելի երկար ապրեին/։Մի խոսքով, 90-ականների տնակային պայմաններում աշխատած տարիների ստաժի մասին պետք է օրենքում փոփոխություն կատարվի առ այն, որ այդ տարիների ստաժը համարվի ,,վնասակար պայմաններում աշխատած,, եվ թոշակային հավելում տրվի․մանավանդ, որ այդ ծանր տարիներին աշխատած մարդիկ արդեն ավելի ուշ էին ստիպված կենսաթոշակի գնալ, քանի որ 90-ականների վերջից արդեն արեվմտյան ռեֆորմ սկսեց կիրառվել Հայաստանում, եվ կենսաթոշակի շեմը կանանց համար 55-ից դարձավ 63,տղամարդկանց համար՝60-ից դարձավ 65։

2․Մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողներն,ըստ գործող օրենքի,իրավունք չունեն անգամ 63-ից թոշակի անցնել, որովհետեվ պահանջվում է 25 տարվա ստաժ։Բայց չէ՞ որ երկրաշարժից հետո մասսայաբար աշխատատեղեր կրճատվեցին,ձեռնարկություններ լուծարվեցին,եվ մարդիկ մեղավոր չեն, որ իրենց աշխատանքային ստաժն ընդհատվել է, իսկ շատերն էլ աշխատել են մասնավորի մոտ՝հաճախ առանց գրանցման, ստվերային կարգով, եվ չունեն ստաժի մասին հավաստող փաստաթուղթ։Շատերն էլ տարբեր օբյեկտիվ հանգամանքների պատճառով չեն կարողացել աշխատել։Այս առումով հատկապես խոցելի են գյուղական բնակավայրերի կանայք,չէ՞ որ գյուղերում էլ կոլխոզ-սովխզները վերացան երկրաշարժից հետո, երկիրը բռնեց կապիտալիզմի ու մասնավորեցման ուղին։Իսկ մասնավորեցումը մեր երկրում ավելի շատ վնասներ բերեց, քան՝օգուտ։Իսկ դա եվս իր պատճառներն ունի։Մի՞թե հնարավոր չէ այդ օրենքը վերանայել այնպես, որ 63 տարին լրացած կինն ստիպված չլինի տուժել՝10 տարվա ստաժ չունենալու պատճառով։

3․Անհրաժեշտ է ընդունել օրենք՝թղթակցական գործունեության մասին առ այն, որ եթե մարդը հանդես է եկել թղթակցություններով եվ դրա համար ստորագրել համապատասխան հաշվապահական մատյանում, ուրեմն դա եվս պետք է աշխատանք համարվի։Այս հարցով Բաց նամակով դիմել եմ նաեւ լրագրողական կազմակերպությունների, բայց՝մնացել անարձագանք։

4․Անհրաժեշտ է աշխատանքային ստաժ համարել նաեւ դրամաշնորհային-հասարակական կազմակերպություններում լրագրողական աշխատանքը, հոդվածներով հանդես գալը․չէ՞ որ այդ կազմակերպություններում հաշվապահական մատյաններն ստիպված են եղել օրենքի սահմաններում գործել եվ անպայման աշխատողների վարձատրությունն ամրագրել՝ստորագրությամբ/որովհետեվ դոնորների պայմաններից մեկն էլ հաշվետվությունն ներկայացնելն է/, բայց այն որպես ստաժ հաշվարկելը ՀՀ օրենքով դեռեվս չի ամրագրված։Այստեղ իրենց խոսքն ունեն ասելու նաեւ լրագրողական կազմակերպությունները։Ակնկալում եմ ձեր ուշադրությունը՝վերոնշյալ հարցերի առնչությամբ,որպեսզի այն ներկայացվի Ազգային Ժողովի քննարկման եվ օրենքի տեսք ստանա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,10 օգոստոսի, 2022թ․

Комментариев нет:

Отправить комментарий