Բյուրոկրատիան`գործողության մեջ`ի վնաս թոշակառուի
Մոտ 10 օր է, էլեկտրոնային փոստով, 2 հասցեներով նամակ եմ ուղարկել ,,Առավոտ,, թերթին, խնդրելով տեղեկանք տրամադրել 1998-2000 եվ 2002-2004 թվերին խմբագրությունում որպես լրագրող աշխատելու վերաբերյալ:Նամակին կցել եմ աշխատանքային գրքույկիս մեջ գրված եվ կնիքված հոդվածը`,,Առավոտում,, լրագրող աշխատելու վերաբերյալ, քանի որ վստահ չեմ, թե թերթի`այդ տարիների արխիվն ուղարկված է Ազգային Արխիվին, որին էլ իբր հարցում է ուղարկել Միասնական սոցիալական ծառայությունը`ինձ այդ մասին հունվարի 23-ին գրավոր հայտնելով եվ հավաստիացնելով, որ հարցումները պարզվելուց հետո/ոչ միայն ,,Առավոտում,, այլեվ`դատարանում 90-ականներին աշխատելու վերաբերյալ/, կտրվի ընթացք:Փետրվարի 21-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունից դեռ տեղեկություն չունեմ.ըստ սոցիալական ծառայության աշխատակիցների բանավոր հավաստիացման, հարցումները կարող են տեվել մինչեւ 2 ամիս/երեվի թե այն հույսով, որ թոշակառուն մինչ այդ շունչը կփչի`36 հազար դրամ սկզբի համար որոշված ,,բոմժային,, թոշակի հույսին մնալով:-Գ.Հ./:Առայժմ պատասխան չկա նաեւ ,,Առավոտից,:
Ի դեպ, երեկ այցելեցի Վանաձորի սոցիալական ծառայություն, պարզաբանման խնդրանքով, թե ինչու աշխատանքային գրքույկիս մեջ առկա, ,,Առավոտ,, թերթի կնիքով գրառման վերաբերյալ ՄՍԾ-ն/միասնական սոցիալական ծառայություն/ հայտնում է ինձ, թե ,,բացակայում է կնիքը,,:,,Որովհետեվ 1998-2000 եվ 2002-2004թվերի տարբեր ժամանակահատվածների վերաբերյալ առանձին կնիք չկա, այլ միայն`1 կնիք է.մինչդեռ պետք է յուչաքանչյուր ընդունում-ազատումից հետո առանձին կնիք դրվեր, ոչ թե`1 ընդհանուր կնիք`տարբեր ժամանակահատվածների համար,,-պատասխանեց սոցիալական ծառայության աշխատակիցը:
Բա հիմա սա ի՞նչ է, եթե ոչ`բյուրոկրատիա`ի վնաս թոշակառուի:Վերջապես մի քիչ մարդ լինել է պետք ու մարդկային լինել, եվ ոչ թե մանրադիտակով զննել, որ պարզեն, թե էլ ինչ գտնեն, որ մարդու աշխատանքային վաստակը ,,խուզեն,,`հոգուտ պետբյուջեի:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий