Վերլուծական-հրապարակախոսական բլոգ / հուշապատում նյութեր, նաեւ ՝մամուլի արխիվ, անտիպ ու տպագիր, գրական աշխարհ, բանաստեղծություններ / ՝ հիմնադրված 2013թ.օգոստոսի 15-ին Վանաձորում www.lragrakan.blogspot.com
Translate
Translate
Translate
вторник, 13 марта 2018 г.
,,էս քաղաքում վերջում կմնան մի քանի մարդ՝գելերը կգան կուտեն-կպրծնեն,,
-------------------------------------------------------
четверг, 8 марта 2018 г.
Կոտրված դուխու տուփը
Ամեն տարի մարտի 8-ին՝ես հիշում եմ այս դեպքը՝1975թե 1976թիվն էր․․․։Սովորում էի 8-րդ կամ 9-րդ դասարանում ու ծնողներիցս գաղտնի՝հանդիպում էի հարակից բակից մի տղայի հետ, որ չնայած փայլուն արտաքին չուներ, բայց՝լավ կիթառ էր նվագում եւ ուներ աղջիկներին ,,օձի լեզվով,, հրապուրելու ձիրք։Նա դասընկերուհուս եղբայրն էր, ում առաջին անգամ հանդիպել էի ,երբ մանկությանս բակային ընկերուհիներիս հետ գնացել էինք կինո՝մանկական ժամի, եւ վերջինս ինձ ,,հայտնաբերել,, էր, քանի որ նոր էի տեղափոխվել նոր դպրոց՝բնակության վայրի փոփոխության պատճառով․,,Կոնգոյից,, փոխադրվել էինք ,,քաղաք,,։Եվ ահա՝հետաքրքրվել-հարցուփորձ էր արել, եւ գտել, որ ,,արժե,, ինձ հետ ապագայի հույսեր կապել եւ ,,էն գլխից,,՝,,իրենով անել,,։Մեծ դժվարությամբ, բայց՝կարողացավ գրավել ինձ/թե նրանից էր,որ պատանեկան-անցումային շրջան էր, թե հետաքրքրությունից դրդված․․․թե ընդունված էր, որ ժամանակակից ,,պարմանուհիները,,պետք է անպայման ասպետ ունենան ու ընկերուհիների մոտ հպարտանան նրա արժանիքներով․․․թե կիթառի նվագը գրավեց․․․մի խոսքով՝սկսեցի հանդիպել հետը՝երաժշտական դպրոցից տուն տանող ճանապարհին, որի ընթացքում ինձ ուղեկցելու ,,բացառիկ,, հնարավորություն էր ստացել։Երբեմն էլ զբոսնում էինք քիմիագործների այգում կամ հասնում մինչեւ քաղաքային այգի, Լճեր, կամ՝պարզապես փողոցները ,,չափչփում,,։Տուն գնալուց հետո էլ հեռախոսով էինք ,,գյալաջի,, անում/ինքը երբեմն տանից էր զանգում, երբեմն՝փողոցի 2 կոպեկանոց ավտոմատ-հեռախոսներից, ու երբեմն լսում էի, որ կողքից պահանջում են, որ խոսակցությունն ավարտի/։Զարմուհիս, որ ինձնից 4 տարով մեծ էր ու ինձ համար ավագ քրոջ կարգավիճակում էր/նրա հետ էի մշտապես կինո-թատրոն գնում,համերգներ՝որոնց տոմսերը ձեռք էր բերում ծանոթների միջոցով, շփվում, հյուր գնում/, չէր խրախուսում իմ հանդիպումները, բայց զգուշացրել ու խիստ պատվիրել էր, որ հանկարծ չլինի թե ընկերոջիցս թանկ նվերներ ընդունեմ։Եվ ահա, մարտի 8-ին գնացի ժամադրության՝մեր մշտական հանդիպման վայր, ու տեսնեմ, որ մի տուփ՝հանդիսավորությամբ ցանկանում է հանձնել ինձ՝որպես մարտիության նվեր։Պարզվեց, այն ժմանակ լավ հարգի ,,Կարմիր Մոսկվա,, օծանելիք էր։Ես էլ զարմուհուս պատվերն անսալով՝կտրուկ հրժարվեցի օծանելիքն ընդունել, ու պատճառաբանեցի, որ տանը չեմ կարող բացատրել, թե ով է այն նվիրել։Ընկերս,երբ տեսավ, որ հորդորները չեն օգնում, զայրացած ասաց, որ եթե չվերցնեմ, այն կջարդի իմ աչքի առաջ։Եվ քանի որ դեռ երիտասարդության շեմը ոտք չէի դրել, ու կանացի պայուսակ չէի կրում, ուստի չէր կարող այն ,,խցկել,, չեղած պայուսակի մեջ․ձեռքերս էլ պինդ-պինդ մտցրել էի գարնանային թեթեւ վերարկուի գրպանների մեջ։Չօգնեցին նաեւ իմ հորդորները, թե ,,ավելի լավ է՝տանես մորդ կամ քրոջդ նվիրես,,․ասաց, որ նրանց համար էլ է գնել։Ու․․․ջարդեց այդ 10ռուբլիանոց դուխին, որի վրա, փաստորեն, ծախսվել էր նրա ուսանողական թոշակի 1/3-րդը։Դա իմ վրա շատ ծանր տպավորություն թողեց, ու մինչ օրս չգիտեմ՝ճիշտ վարվեցի,որ չընդունեցի նվերը՝նրան իսկապես վշտացնելով․ թե՞ սխալ։Իհարկե այդ դեպքը առիթ չդարձավ, որ մենք այդ օրը ,,խռովենք,, ու ,,խռով,, հեռանանք, բայց, տարիներ անց,նա իմ սիրտը կոտրեց՝այդ օծանելիքի տուփի նման։
․․․Անցել է ավելի քան 40 տարի։Այսօր առավոտյան զանգեց զարմուհիս եւ շնորհավորեց Մարտի 8-ս, ու ես նրան հիշեցրի այդ շատ հին դեպքի մասին, որից նա անգամ տեղյակ չէր․մի փոքր մտածեց ու ասեց՝,,Տեսնում ե՞ս ինչ ճիշտ խորհուրդներ եմ տվել քեզ,իսկ մարդիկ կային, որ ասում էին, թե ես քեզ սխալ խորհուրդներ եմ տալիս,,։
Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 19 февраля 2018 г.
AZAT ANKAKH: Խոսքի ազատությունն ու դատաիրավական լրագրությունը Վ...
AZAT ANKAKH: Խոսքի ազատությունն ու դատաիրավական լրագրությունը Վ...: Հուշեր՝վանաձորյան ,,Տեսադաշտ,, առաջին անկախ թերթի մասին 1994-96թթ․թղթակցում էի վանաձորյան ,,Տեսադաշտ,, առաջին անկախ թերթին/մանկավարժական...
воскресенье, 11 февраля 2018 г.
,,Մեր վախտ էր, որ սամակատ էր,,
7-8 տարեկան մի տղա երեխա էր այսպես կոչված ,,կվադրատիկ,, քշում մայթի վրա․հայրն էլ մի 15 մետր հեռավորության վրա հետեւելով ու ետեւից գնալով՝բարձր ձայնով հրահանգներ էր տալիս ճանապարհային ոստիկանի նման․,,աջ թեքվի․․․ձախ գնա․․․արագ մի քշի․․․․կանգնի․․․․մայթը չանցնես,չանցնես մայթը․․․,,։Այդ տեսարանը երանությամբ դիտող 2 տարեց տղամարդկանցից մեկը կարոտախտով, թե ափսոսանքով՝ ասաց․,,Մեր վախտ է՜ր, որ սամակատ էր,,։
․․․Էս ,,կվադրատիկը,, նախկին՝սովետական տարիների ,,սամակատի,, կատարելագործված տեսակն է կամ՝դրա ու մանկական ավտոմեքենայի ,,հիբրիդը,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 28 января 2018 г.
Ձմեռային նոթեր
Կարճ, կարմիր կիսաշրջազգեստով ու կարճ բաճկոնով, կապրոնե գուլպաներով ու կիսաճտկավոր կոշիկներով մի շատ երիտասարդ կամ պարմանի աղջիկ՝անհոգ տեսքով, շրջապատի կարծիքն արհամարհած ունենալով/այն, թե ,,տեսնես էս ձմեռ օրով չի մրսու՞մ, որ ոտքերը բացել է,,/, հաղթական տեսքով քայլում էր փողոցով։Տարեց կանայք խեթ-խեթ ու չարացած նայում էին, տղամարդիկ՝զմայլվում ու ետ շրջվում կողքով անցնելուց հետո, իսկ ես իմ պատանեկությունն էի հիշում, որ նմանապես՝ձմեռ օրով, կարճ կիսաշրջազգեստով ու թեթեւ բաճկոնով՝դպրոց էի հաճախում բարձր դասարանում, քանի որ շատ ցուրտ չէր, դպրոցն էլ տանից մոտիկ էր, տունն էլ ջեռուցվում էր՝կենտրոնացված ջեռուցմամբ․ընդ որում՝առանց գլխարկի էի ձմեռները սովորաբար, գլխարկ կրել չէի սիրում․շատ-շատ՝ժամանակակից կեպի/ի տարբերություն վերոնշյալ աղջկա, որ հաստ, գործովի գլխարկով էր/։Բնականաբար, եթե մարդը տաք, ջեռուցվող բնակարանից է դուրս գալիս՝ցուրտը կարող է ոչ միայն սարսափելի չլինել այլեւ հույժ ամհրաժեշտ՝շոգից թարմանալու համար։Հիում եմ նաեւ, որ ավարտական դասարանում, ձմեռային արձակուրդներին դասարանով Մոսկվա էինք գնացել՝դասղեկի գլխավորությամբ, ու շոգ մետրոյից դուրս գալուց հետո, մինուս 24-ի պայմաններում պաղպաղակ էինք ուտում։Դրա համար՝սովետական տարիներին կանայք ձմռանն էլ էին կապրոնե գուլպաներով լինում․իսկ հիմա՝սակավաթիվ դեպքերում կարող ենք ձմռանը կապրոնե գուլպաներով կանանց տեսնել․գրեթե համատարած՝անդրավարտիքով են․․․ կանանց մի զգալի մասն էլ մշտապես տաք-տաք փաթաթված քուրքի մեջ, ձեռքերը ցրտից շփելով, ստիպված է օրվա մի մասն անցկացնել դրսում,որ ապրանք վաճառի ու օրվա հացի խնդիրը կամ հոգա, կամ՝չհոգա, եթե առեւտուրն իրեն չարդարացնի․․բա էս կարգի երկիր ե՞ն պահում․․․սովետական կարգերը ոմանք միայն 30-ականների բռնաճնշումների տեսոքվ են հիշում, բայց չեն հիշում, որ 60-80-ականներին մարդիկ առանց խտրականության՝ապրում էին հարմարավետ պայմաններում, ջեռուցվող բնակարններում, որ շատերի համար 20 տարի է՝դարձել է վերհուշ․․․Դրա համար էլ կանայք աստիճանաբար կորցնում են իրենց կանացիությունը։Փայտի վառարանի մոտ կռացած, մոխիր խառնող, կրակ կպցնող ու կրակը փչող կինը կարո՞ղ է կանացիությունը պահպանել․․․
Լուսահոգի մորս հենց այդ կարգավիճակով եմ հիշում՝1990-ականներից, երբ վաղ առավոտյան աշխատում էր անպայման բոլորիցս շուտ արթնանալ, որ բնակելի շենքի երրորդ հարկում, փակ պատշգամբում տեղադրված փայտի վառարանը վառի, նախաճաշ պատրաստի, որ մեկիս դպրոց ուղարկի, մնացածներիս՝աշխատանքի։/Ինքն այնքանով էր ,,բախտավոր,, որ մինչեւ 1996թվի կենսաթոշակային ռեֆորմն էր թոշակի անցել՝55 տարեկանից, իսկ գործարանում, որտեղ ինժեներ էր աշխատում, արդեն աշխատանքային կրճատումներ էին եղել, ու ստիպված դարձել էր թոշակառու-տնային տնտեսուհի․․․/Ի տարբերություն մորս՝ես հիմա, չնայած նրա այն ժամանակվա տարիքին եմ գրեթե հասել, բայց՝թոշակ կամ աշխատավարձ չստացող ու անեկամուտ բլոգեր եմ, քանի որ թոշակի շեմը հասցրել են 63-ի, որից դեռ շատ հեռու եմ ու հարց է՝կհասնե՞մ այդ տարիքին, թե՞չեմ հասնի, որովհետեւ իշխանություններն ամեն ինչ անում են, որ հնարավորինս շուտ կրճատեն մարդկանց կյանքի տեւողությունը․․․
Անկախության 28-րդ տարին է, բայց շատերն իրենց բնակարաններում դեռ փայտ են վառում ձմռանը,որովհետեւ էներգիան թանկացել է/ի տարբերություն իշխանահպատակ կառույցների, որոնք շարունակում են ջեռուցվել՝կաթսայատների միջոցով/։Եվ այս ծանր, ամարդկային պայմաններում գոյություն քարշ տվող մարդկանց թոշակի տարիքը 55-ի հասցնելը/երբ որ աշխատաշուկայի պահանջարկը մինչեւ 35-40 տարեկանն է/, առնվազն դահիճություն է։Իսկ ազգային ժողովում երբեւէ այս առթիվ որեւէ պատգամավոր հարց չի բարձրացնում․սա էլ առնվազն ազգադավություն է, երբ չտեսնելու են տալիս մարդկանց գերխնդիրները ու ձեվացնում, թե այս երկրի միակ գերխնդիրը թանկացումներն են։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 26 января 2018 г.
Միջտիեզերական գագաթաժողով
Վաղ առավոտյան ագռավներն ու կատուները միջտիեզերական գագաթաժողով էին հրավիրել․ագռավները մի հսկա երամով կռավում էին շենքի կտուրից՝ներքեում գտնվող կատուների վրա/երեւի չարախնդալով՝,,թե կարաք՝բռնեք մեզ, դե բարձրացեք կտուր է՜․․․մեծ-մեծ մլավում եք, դե հասեք կտուր տեսնեմ ոնց եք հասնում,,/։Կատուներն էլ անզոր ողբալացով էին արձագանքում։Շատ անհավասար ,,ռազբոր,, էր, որի ,,բազարի,,թեման անհայտ էր։Բայց եթե հավասար մրցակցային պայմաններ լինեին՝,,առողջ մրցակցության,, համար, ագռավները հաստատ կպարտվեին գետնի վրա, եւ ոչ թե կտուրից կչարախնդային, որովհետեւ կատուները վերջերս սկսել են պաշտպանել իրենց նետված հացի պատառների "սեփականության իրավունքը", երբ ագռավները փորձում են նրանց "հացին վայիս լինել", ու կատուների կողմից ընդամենը մեկ քայլ առաջանալն ու թաթիկով վախեցնելը բավարար է լինում, որ ագռավները թռչեն-փախչեն։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 25 января 2018 г.
Խոսք ի խորոց սրտի
Ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ, ոչ թուրքամետ․ես հայամետ եմ
-------------------------------------------------------
22-ամյա լրագրողական անդուլ գործունեությանս ընթացքում/որից վեցուկես տարին՝համացանցային ու բլոգերային, անվարձահատույց/,երբ գրիչս կամ համակարգիչը մշտապես ծառայեցրել եմ հանուն արդարության, ընդդեմ ապօրինության ու անօրինության, ամենամեծ վիրավորանքն ու բարոյական ապտակը, որ կրեցի այս երկրում, այն է, որ այսօր ինձ ,,անբարեխիղճ սպառողի,, կարգավիճակով դատական պատասխանատվության են կանչել՝ՀՀ ջրային տնտեսությունը 1 տարի առաջ սեփականաշնորհած ու իր անձնական բոստանը դարձրած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության կողմից, որ ոչ միայն առանց որեւէ փաստաթղթային հիմնավորման թիվ է նկարել իմ հաշվեհամարին, այլեւ՝8 ամսվա կտրվածքով անհիմն պարտք գոյացրել ու բռնագանձման պահանջ ներկայացրել դատարան։
․․․Հատկանշական է, որ 1996-98թվերին, երբ Վանաձորի մանկավարժական ինստիտուտում/որտեղ աշխատում էի գրադարանի մատենագետ/ ղեկավարությունն ինձ հալածում էր անաչառ հրապարակումների եւ իմ հանդեպ թշնամական վերաբերմունքի պատճառով/քանի որ իմ աշխատատեղը որոշել էին հատկացնել իրենց յուրայիններից մեկին՝ի հաշիվ իմ իրավունքների ոտնահարման, իսկ ես իմ իրավունքները պաշտպանել էի փորձում ու հրաժարվում էի կատարել իմ աշխատանքային պարտականությունների մեջ չմտնող հանձնարարություններ․այն է՝սեւագործ բանվորի աշխատանքներ կատարել նկուղային հարկում ,խոնավության ու կեղտի մեջ գտնվող նորոգվող գրադարանում,ու այդ աշխատանքներից խուսափելու նպատակով ոմանք ստիպված էին բժշկական տեղեկանքներ ներկայացնել՝կեղծ կամ իսկական, ոմանք էլ ազատվեցին աշխատանքից, ոմանք արտագաղթեցին, իսկ ես ուղղակիորեն հայտարարեցի, որ չեմ կատարելու այդ աշխատանքները /, ռեկտորը կոլեկտիվի մի քանի անդամների ներկայությամբ հայտարարեց, որ ,,Դուք կազատվեք աշխատանքից որպես անպարտաճանաչ,,։Հիշեցնեմ, որ ես այդ ժամանակ նախընտրեցի սեփական դիմումով ազատվել այդ գաղջ ու գարշելի միջավայրից/թեպետ՝կոլեկտիվում կային մարդիկ, որոնք տուրք չտվեցին բուհի ղեկավարության կողմից 30-ականների ոգով նախաձեռնած ստորությանն ու հրաժարվեցին իմ դեմ ստորագրահավաքին մասնակցել/։Հիմա, փաստորեն, այլ հարթության վրա է փորձ արվում իմ վրա փաթաթել ,,անբարեխիղճ,, պիտակը, ու սա անարգանք է իմ եւ իմ ընտանիքի, լուսահոգի ծնողներիս ու հարազատնեիս հիշատակի, բարի համբավի ու արժանապատվության դեմ/թե ես, թե ծնողներս իրենց բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում՝սովետական տարիներին, ունեցել ենք աշխատանքային խրախուսանքներ, պատվոգրեր, դրական բնութագրեր/։Սա անարգանք է նաեւ իմ լրագրողական-մանկավարժական աշխատանքի վերաբերյալ այն բնութագրի հանդեպ, որ տրվել է 1989թվին՝Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոցում մանկավարժ աշխատած ժամանակ՝բելառուս տնօրինության կողմից։Մի՞թե սրա համար ենք 90-ականների ծանր տարիները, ինչպես նաեւ՝1998թվից սկսած՝իշխանության ներքին հրահրմամբ իրականացվող սոցիալական ու բարոյական տեռորի դեմ պայքարելով հասել մինչեւ մեր օրերը/որովհետեւ արտագաղթը համարել ենք ամոթալի փախուստ՝իրականությունից ու քոչվորի հոգեբանություն/։Դե արի ու այսքանից հետո մնա ,,անկախ լրագրողի,, դիրքերում ու քեզնից անկախ մի հայտնվի ընդդիմության շարքերում։90-ականների կեսերին մշակութային թեմաներով ու թարգմանություններով հայկական մամուլում վերջնականապես ոտք դրած, խաղաղասեր լրագրողին վերածեցին ամենաընդդիմախոսի, հետո էլ՝ընդդիմադիրի։Ովքե՞ր՝իշխանություննե՞րը, թե՞ նրանց մշտապես արջի ծառայություն մատուցողները, որոնց երկարակեցության ու հավերժության գաղտնիքը մշտապես եղել են ,,քցումն,, ու իրենց մրցակիցներին ,,սեւել-մրելը,,․գորշ միջակություններին բնորոշ գործելակերպ՝30-ականներից եկող։
Մի՞թե այսքանից հետո սխալված կլինեմ, եթե դիմեմ ռուսական ,,Զվեզդա,, ալիքին ու թունդ հայտարարությամբ հանդես չգամ, ասելով․,,Այո, դուք ճիշտ էիք, Հայաստանում թեւածում է ֆաշիզմի ուրվականը/ի՞նչ տարբերություն, ֆաշի՞զմ, թե՞ ոչ յուրայիններին չհանդուրժելու քաղաքականություն/․բայց՝ոչ թե ազգայնական, հայրենասեր գործիչ Նժդեհն է այդ ,,ֆաշիզմի,, գաղափարակիրը, այլ՝Նժդեհի անունն իրենց համար հաղթաթուղթ դարձրած իշխանությունը, որոնցից որոշներն իրենց կիսագրագետ ու ժարգոնային խառնալեզվով, քաղաքական մակարդակով այնքան են հեռու Նժդեհից, ինչքան՝երկինքը երկրից, ու իրենց հակաժողովրդական գործելաոճով վարկաբեկում են Նժդեհին։
․․․Ավելացնեմ, որ ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ, ոչ եվրոպամետ, ոչ թուրքամետ․ես հայամետ եմ, բայց այսօր ստիպված եմ քաղաքական ապաստան փնտրել ցանկացած երկրում՝որպես մարդ, քաղաքացի եւ ստեղծագործող մնալու համար։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,
Подписаться на:
Сообщения (Atom)