Translate

Translate

Translate

суббота, 18 марта 2017 г.

Ընտրությունների դասերը

                         ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2007թվի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին մեր տունը,, կռիվ էր ընկել,,։Հայրս ուզում էր ՕԵԿ-ին ձայն տալ, ասելով, որ ,,Արթուրը լավ տղա է, ժամանակին ինքն իմ աշխատանքում վերականգնման հարցում օգնել է, ինքն իր վիզիտկան ինձ է տվել․․․,,/1998թվի նախագահական ընտրությունների նախօրեին՝Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Նազարյանն ու անդամ Արթուր Բաղդասարյանը Վանաձորում քաղաքացիների ընդունելություն էին կազմակերպել, եւ ում իրավունքները ոտնահարված էին՝իրենց նամակ-բողոքներով դիմում էին նրանց․տեսնես ՕԵԿ-ում հիշում ե՞ն, որ կուսակցության հիմնադիրը Նազարյան Վլադիմիրն էր՝հոյակապ իրավաբան․․․/։

Ես՝որպես ,,անուղղելի,, ընդիմադիր, թեպետ 2006 եւ 2007թվերին թղթակցում էի ՕԵԿ-ին՝քաղաքացիական նախաձեռնության կարգով/քանի դեռ ,,Ժամանակ Երեվանում,, ,,քաղաքական ապաստան,, չէի գտել/, պնդում էի, որ տվյալ պահի ընդդիմությունը ,,Հանրապետություն,, կուսակցությունն է։Ընտանիքի մյուս անդամներին էլ էի իմ կողմ քաշել։Երբ հայրս քվեարկությունից եկավ, միանգամից ,,հարձակվեցինք,, թե ,,Ու՞մ ընտրեցիր,, ոչինչ չպատասխանեց, ու այդպես էլ մեզ համար անհայտ մնաց, թե ում էր ընտրել։Այդ նույն ընտրության ժամանակ մի գաղտնիք էլ մնաց ինձ համար․մտերիմ ընկերուհիս, ով գործարար էր ու հաջողություններ ուներ այդ ասպարեզում՝բացառապես իր ջանքերի շնորհիվ, զանգահարեց ու ասեց՝,,չես գալի՞ս գնանք ընտրության,,։Ասեցի՝,,Ու՞մ ես ընտրելու,, ասեց՝,,Հանրապետություն,,։Զարմացած ասի՝,,Հանրապետությու՞ն,, թե՞ ,,Հանրապետական,,․ասեց՝,,Հանրապետություն,,։Մեղքս ինչ թաքցնեմ՝մտածեցի,թե իմ ,,խաթրու,, է ասում ,,Հանրապետություն,, որովհետեւ ,,Բարգավաճին,, էր համակիր՝ինչպես գործարարներից շատերը։Իսկ ,,Հանրապետություն,, նախընտրելու իմ մի պատճառ էլ այն էր, որ այնտեղ ինտելեկտով մարդիկ կային, ու մանկությանս ընկերուհու եղբայր, բժիշկ Վահանն էլ էր այդ կուսակցության մեջ/քանի դեռ ՀԱԿ չէր ձեւավորվել/, հետո տեղափոխվեց ՀԱԿ՝երբ ,,Հանրապետությունը,, արդեն մարտունակ ուժ չէր/, ու ինքը դրական իմիջով անձ էր, լավ հռետոր։

․․․1995թվին աշխատում էի մանկավարժականում։Հայրս, որ ,,Տարոն-2,, ԲՇՏ-ի պետն էր՝շուրջ 4 տարի/25 տարի քիմմանրաթելի գործարանում կադրերի բաժնի վարիչ աշխատելուց հետո/, գտնում էր, որ ինքն ի պաշտոնե պարտավոր է սատարել գործող նախագահին՝Լեւոն Տեր-Պետրոսյանին/ինչ-որ հանձնարարական էր տրված ԲՇՏ-ի պետերին՝բնակչության շրջանում ագիտացիա տանել, որ Լեւոնին ձայն տան/։Ես էլ, որ մանկավարժականում դաշնակցականների ազդեցության տակ, ազատական հովերով տարված՝ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին էի համակրում/հուսալով, որ աշխատավարձերի տասնապատիկ բարձրացում է անելու, իսկ աշխատավարձերն այդ ժամանակ 1000դրամ էլ չէին հասնում/,ու միաժամանակ թղթակցում էի ընդդիմադիր ԱԻՄ-ի վանաձորյան թերթին, միամիտ-միամիտ ասում էի․,,Հա բայց որ Մանուկյանին ընտրես՝ո՞վ ա իմանալու,բա նրան էլ ես համակրում․․․,,։Ինքն էլ թե՝,,Չէ, ո՞նց կարելի ա,եթե ես Լեւոնին չպաշտպանեմ՝ուրեմն պետք ա դուրս գամ աշխատանքից,,։Ու չնայած Լեւոնին էր պաշտպանում, այդուհանդերձ՝աշխատանքից 1996թվին ազատվեց՝ՏԻՄ ընտրությունների ներիշխանական խաղերի արդյունքում,կապված Վանաձորի քաղաքապետի ընտրության հետ/թեպետ՝մոտիվացիան այլ էր՝,,հիմնարկի վերակազմավորում,,․թեպետ՝դատարանով հաջողվեց վերականգնվել, եւ կրկին ազատվել՝արդեն ,,կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու,,մոտիվացիայով/։Ինչ-որ մարդիկ՝,,արջի ծառայություն,, մատուցող, երեւի թե նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանի ականջին շշնջացել էին, որ ես մանկավարժականում մասնակցել եմ Բաղդասարյանի նախընտրական հանդիպումներին։Բանն այն է, որ 1996թվին իշխանական թեւը 2 թեկնածու էր առաջադրել՝Վանաձորի քաղաքապետի պաշտոնում․ՀՀՇ-ն սատարում էր Լոռու մարզպետի մտերիմ Անդրանիկ Հարությունյանին, գործարար Թելման Տեր-Պետրոսյանը՝գործարար Վահրամ Բաղդասարյանին, ով միաժամանակ դասավանդում էր մանկավարժականում, ու նրան սատարում էին նաեւ դաշնակցականները՝հակալեւոնական լինելով հանդերձ։Դա ճիշտ քաղաքականություն չէր, չէր կարելի իշխանության ներսում երկպառակություն ստեղծել, ու հենց դա էլ, թերեւս, թուլացրեց նախկին իշխանություններին։Հանրապետության երրորդ քաղաքը բաժանվել էր 2 հակամարտող խմբերի, քանի-քանիսը մշտական թշնամիներ դարձան։Համենայն դեպս, դատական համակարգն այնքան անկախ էր, որ Դիլիջանի դատարանն ընտրություններն անվավեր ճանաչեց, բայց՝ավելի վերին ատյանում ընտրության արդյունքները հաստատվեցին հօգուտ Անդրանիկ Հարությունյանի, որ պաշտոնավարեց մինչեւ 1999թիվը՝մինչեւ ՀՀ նախագահի ապարատում աշխատանք ստանալը/որից էլ տարիներ առաջ ազատվեց/։Իսկ Լոռու նախկին մարզպետ Հովհաննես Մատինյանին պաշտոնից ազատեցին՝առանց որեւէ մեկնաբանության․բայց՝ենթադրվում է, որ պատճառը նրա անհնազանդությունն էր, որ Տեր-Պետրոսյանի թեկնածուին սատարելու փոխարեն՝սատարել է ՀՀՇ-ի թեկնածուին։Ընտրությունների նախօրյակին, ի դեպ, Թելման Տեր-Պետրոսյանն այցելեց Վանաձոր եւ հեռուստատեսությամբ խիստ քննադատական խոսքեր ասաց Մատինյանին ուղղված՝մեղադրելով ընտրական գործընթացներին միջամտելու համար։ 

․․․Այդ ամենը հիմա պատմություն է, բայց՝մարդկանց ճակատագրերի վրա ազդեցություն  թողած պատմություն։

Հորս անձնական արխիվներում պահպանվում են Լեւոն տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի եւ Պարույր Հայրիկյանի համատեղ լուսանկարները՝անկախության սկզբին, Լեւոն տեր-Պետրոսյանի՝90-ականների արտասահմանյան հանդիպումների լուսանկարները՝Արմենպրեսի կողմից արված, ինչպես նաեւ 1991թվի ՀՀ անկախության հանրաքվեի  առթիվ մի հսկայական պլակատի վրա ՝Տարոն թաղամասի բնակիչների սրտաբուխ մակագրություններն՝ստորագրություններով․դրանք որոշել եմ հանձնեմ անկախության թանգարանին՝թե որ ստեղծվի նման թանգարան։Եթե չէ՝պատմության թանգարանը կա ու կա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


Комментариев нет:

Отправить комментарий