Ողջույն, 5 օր շարունակ հոդվածներիս ծանրությունից թեթեւացած ֆեյսբուքահայ ժողովուրդ։Ինտո՞ր եք, աղե՞կ եք, չոջուխներն ալ՞ լավ են․․․դե լավ է, փառք Աստծո․․․Ես հեչ լավ չէի, հեչ․․․սանկ հիվանդություն մը՝գեշ հազով, այցելած էր ինծի/կըսեն՝,,էն գրիպներեն,,/,ոտի վրա անցուցի, բժշկին դուռը չգացի/բժիշկներեն շատ կվախնամ, շատ․․․հեչ չեմ սիրե զանոնց, ջերմաչափ ալ չեմ սիրե, ճնշում չափիլ ալ չեմ սիրե․․․Է ջանըմ, իմ գիտցած դեղուճարով ՝իմ գլխուս ճարը կտեսնիմ կոր, ուրմեն ի՞նչ պետք ունիմ բժշկին դուռը գնալու, պոլիկլինիկայի միջանցքներուն մեջը մոլորվելու, կաբինետից կաբինետ վազվզելու, դեռ մի բան ալ՝փողահան լինելու․․․վախնամ, թե մի հատ դիագնոզ դնեն վրադ նե՝սարսափից շունչդ փչես ու նոտարին դուռը կտակ գրելու ալ չհասնես․․․․
Հիմա, փառք Աստծո, կամաց-կամաց կկազդուրվիմ,կորսված ձայնս կրկին տուն դարձած է, հեռուստացույցին լուրերը կհետեւեմ խիստ ու խիստ, ինքզինքս կզայրանամ կառավարության անդամներու պահվածքեն, ու այդ առթիվ հոդվածներս կպատրաստեմ-կշտկեմ, մինչեւ նորեն սկսեմ ազգիս խնդիրներովը ,,տապակվիլ,,/ջանըմ այնքան տապակվեցանք, մինչեւ ջերմության մեջ ընկանք․անցած ըլլա, նորեն չի գա ,որ թշնամիքս չուրախանան, թե չէ հիվանդությունն ալ մարդուն համար է ու ապաշխարանքի պես բան մըն է․․․/
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий