Translate

Translate

Translate

понедельник, 27 ноября 2017 г.

Երկրից հեռացողներն իրար ,,տարոս,, են ցանկանում․․․․վայ մեր օրին

Ծանոթներիցս մեկի հետ էի զրուցում․տեղեկացրեց, որ որդիներից մեկը գրին-քարտի միջոցով հիմնավորվեց Ամերիկայում՝ընտանիքով, մյուսը՝Եվրոպայում/,,չերեզ,, Ռուսաստան/։Մեր պատահական հանդիպման եւ զրույցի ընթացքում էլ նրա ծանոթը հանդիպեց, եւ, իմանալով, որ վերջինիս որդիները երկրից հեռացել են ու տնավորվել արտերկրում, աչքալուսանք արեց ու ասաց․․,,Տո լավ էլ արել են է՜․․․․Հրեն ես էլ իմոնց եմ ուղարկել․․․սա երկիր չի․․․․,,։

Սա ամենաիսկական ազգային ողբերգություն է․մարդը, որպեսզի կարողանա նորմալ ապրել, ոչ թե գոյություն քարշ տալ, ստիպված է հեռանալ երկրից, նախընտրելով մեծ զրկանքներ ու զոհողություններ կրել՝գաղթի ճամփան բռնելով, քան՝անվերջ մաքառել ու պայքարել հայրենիքում, ,,քցվել,, ու ստորացվել,թալանվել՝պետական մակարդակով, օրվա հաց վաստակելու համար նվաստացումներ կրել․․․։Եղեռնից մազապուրծ եղած հայերի սերունդը շարունակում է էլ ավելի մեծ թափով սփռվել ամբողջ աշխարհում՝լքելով մայր-հայրենիքն ու հրաժարվելով հայ ժողովրդի դարերով երազած անկախությանը տեր լինելուց, որովհետեւ անկախությունը հայտնվել է ոչ ճիշտ ձեռքերում, ու այդ ձեռքերի դեմ պայքարին ոչ բոլորն են պատրաստակամ լծվելու։

Հայրենասիրությունը մնում է միան գրքերի մեջ կամ՝զոհվում սահմանին, սոցիալականի կամ ներքաղաքականի զոհ դառնում։Մարդիկ իրար աչքալուսանք են տալիս ու ասում՝,,Տարոսը ձեզ,,՝ երբ ինչ-որ մեկին հաջողվում է գրին-քարտ շահել կամ վիզա ,,դասավորել,,․․․ Իսկ իշխանությունները հեռուստաեթերից խոսում են ինչ-որ ,,առաջնըթացի,, մասին ու մխիթարում, որ մինչեւ 2040թիվը երկրի բնակչությունը դառնալու է 4 միլիոն։Տեսնես գիտե՞ն, որ մարդկանց մեծ մասը հայկական ալիքներ չի նայում, քանի որ նյարդերը չի դիմանում ստին ու կեղծիքին, գունազարդված իրականությանը, եւ, առհասարակ, իշխանավորների դեմքերը տեսնելուն, քանի որ այդ իշխանության պատճառով է, որ բնակչության մի պատկառելի հատվածն այսօր ամենաահավոր վիճակում է։Իսկ սուր զգացողությունների սիրահարները նախընտրում են ,,Սուր անկյուն,, ու ,,Կիսաբաց լուսամուտները,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий