Ինչ են ասում պատմական արխիվները՝1992թվի պատերազմական գործողությունների մասին
Անձնական արխիվներիս մեջ գտա մի հոդված, որ կարող է այսօրվա պատերազմական իրավիճակի համար խիստ արդիական լինել․հոդվածը՝,,Շուշի, այլ կերպ չէր կարող լինել,, գրվել է 2008թվին,,Եթեր,, շաբաթաթերթում/հեղինակ՝Յանա Ավչիյան/,այդտեղ շարադրվել են գրող-հասարակական գործիչ, արցախյան ակունքներին մոտ կանգնած Զորի Բալայանի մտքերը՝1992 թվի Շուշիի դեպքերի մասին, եւ որոշեցի դրանից մի հատված արտատպել ,,Պատմաքաղաքական,, բլոգում, բայց քանի որ բլոգիս մուտքը արգելափակված է՝չգիտես ինչու եւ ում կողմից, ուստի որոշեցի այն զետեղել սույն բլոգում։
,,Փետրվարի վերջին մենք ազատագրեցինք Խոջալուն։Ավելի ճիշտ՝չենք էլ ազատագրել։Խոջալուն, Կրկժանը, Մալիբեյլին, Շուշին, Աղդամը մեզ համար պարզապես կրակակետեր էին, իսկ կրակակետերը, պատերազմական բոլոր կանոնների համաձայն, պետք է ոչնչացնել։Հենց դա էլ մենք արեցինք։Դա անհրաժեշտություն էր։Ապրիլի վերջին որոշվեց ձեռնամուխ լինել Շուշիի ազատագրմանը Արկադի տեր-Թադեվոսյանի՝Կոմանդոսի ղեկավարությամբ։Նա էր գլխավորելու ամբողջ գործողությունը։Բոլոր զեկույցները հասնում էին գլխավոր շտաբ, որտեղ Սերժ Սարգսյանն էր։Դա կապի տարբեր միջոցներով հագեցած մի սենյակ էր Ստեփանակերտի կենտրոնում՝կուսակցության քաղկոմի շենքում։Հետո զեկույցները հասնում էին Երեվան՝Վազգեն Սարգսյանին։Գերագույն գլխավոր հրամանատար Լեվոն տեր-Պետրոսյանն այդ ժամանակ գտնվում էր Իրանում, որտեղ էլ իմացավ Շուշիի ազատագրման մասին։Գործողությունների ծրագիրը նրանից թաքցրել էր անգամ Վազգեն Սարգսյանը։Տեր-Պետրոսյանը դեմ էր Շուշիի գործողությանը, բայց դա այլ հարց է,,։
,,Եթեր,, շաբաթաթերթ,8 մայիսի 2005թ․
Комментариев нет:
Отправить комментарий