Translate

Translate

Translate

понедельник, 17 января 2022 г.

Ընտրություններն անցան, սոցիալիստական համերաշխությունը մնաց

 Չնայած կոմունիստական կուսակցությունը դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում/որտեղ առաջադրվել էի որպես ավագանու թեկնածու՝Կոմկուսից/ չանցավ՝չհավաքելով անցողիկ շեմը, սակայն քարոզարշավի ընթացքում ձեռք բերեցինք նոր համախոհներ կյանքում եվ ֆեյսբուքում։Նրանից մեկն էլ կոմունիստ-ակտիվիստ Գրետա Հովհաննիսյանն է, ով, ինչպես պարզվեց՝ի զարմանս ինձ, մինչ այդ բնակվել է մեր բակում, բայց՝չեմ ճանաչել,որովհետեվ ինձնից տարիքով առավելություն ունի եվ մեր բակ էլ վերջերս է տեղափոխվել՝հանգամանքների բերումով։Միասին ենք գնացել բուկլետներ բաժանելու՝,,Դարբաս,, համայնքում եվ Վանաձորի Տարոն,Տավրոս թաղամասերում։Կոմկուսի խաղաղության աղավնին էր, ուրախ մթնոլորտի ապահովողն ու  դրական լիցքեր փոխանցողը,բոլորի հոգսերով ապրողն ու ուրախություններով ուրախացողը։Եվ, անգամ ընտրությունների ավարտից հետո, գրեթե ամեն օր  այցելում է կոմկուսի Վանաձորի գրասենյակ, քանի որ օրն առանց կոլեկտիվի չի պատկերացնում․,,Բարեվ ձեզ, ընկեր Ղուկասյան,ո՞նց եք, անցնում էի, ասի մտնեմ տեսնեմ ինչ կա-չկա,,-հետաքրքրվում է յուրաքանչյուր այցի ժամանակ՝քաղկոմի առաջին քարտուղարից։Պարբերաբար էլ զանգում է ու հետաքրքրվում․,,Հիմի ո՞րտեղ ես, արի մեր տուն՝կոֆե խմենք,,։Հպարտանում է  իր երկարամյա կոմունիստական ստաժով/վերջերս՝նոր թարմացված կուստոմսով,ու նոր թարմացված լուսանկարով/։,,Քո տարիքի չափ ստաժ ունեմ,,-ասում է հպարտությամբ։Այ այդ հարցում չեմ համաձայնվում, եվ այն համարում եմ իմ հանդեպ հաճոյախոսություն, որովհետեվ ինձնից ,,ընդամենը,,13 տարով է մեծ։Հպարտությամբ ցույց է տալիս իր աշխատանքային ու կուսակցական անցյալի մասին պատմող հոդվածներ, լուսանկարներ՝Կիրովականի ,,Կայծ,, թերթից․եղել է արտադրության առաջավոր՝,,Ավտոգենմաշ,, գործարանում,ունի շնորհակալագրեր, շքանշաններ․․․Իսկ ամենից շատ հպարտանում է երեխաներով, թոռնիկներով։Հպարտությամբ պատմում է, որ թոռնուհին ավարտել է Վանաձորի մանկավարժական համալսարանի սոցալական մանկավարժության բաժինը՝կարմիր դիպլոմով։,,Տեսնում ե՞ս թոռս ինչ տոնածառ  է դրել,,-հպարտությամբ մատնացույց է անում մինչեւ առաստաղ հասնող տոնածառը։

․․․Ավտոգենմաշ,, գործարանի նախկին արտադրության առաջավոր Գրետա Հովհաննիսյանը մինչեւ վերջերս էլ երիտասարդի կայտառությամբ էր լծված ՏԻՄ քարոզարշավին՝ներկայացնելով կոմկուսը։Փողոցում անկաշկանդ մոտենում էր անցորդներին, բարի ժպիտով մեկնում բուկլետններն ու թերթը՝ասելով,,,,Կոմունիստական կուսակցությանն ընտրեք, մենք 10-րդ համարն ենք,,։Չէր ստիպում, այլ՝առաջարկում էր, եվ այնքան քաղաքավարությամբ, որ հնարավոր է անգամ դեռ չկողմնորոշվածները կամ այլ թեկնածուի կողմնակիցները որոշեին ընտրել կոմկուսին։Երբ ես ցանկացա ծանոթներիցս մեկին բուկլետ ու թերթ հանձնել,վերջինս խոստովանեց․,,Էսօր մի բարի ժպիտով կին մեզ արդեն տվել է․․․․էնքան բարի կին էր երեվում․․․,,։Ու պատմելուց ու նկարագրելուց հասկացա, որ խոսքը Գրետայի մասին է եղել։Նախկին գործընկերների՝կուսակցական ակտիվի հետ էլ մշտական կապի մեջ են եվ մշտապես հետաքրքրվում են միմյանց որպիսությամբ,անձնական հաջողություններով, եվ կիսվում են նաեւ հոգսերով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий