Ոստիկանը նույնն է, ոստիկանը նույնն է․․․․
20 տարուց ավելի է, տեսնում ենք,թե
ոստիկաններն ինչ բիրտ ուժ են գործադրում, երբ որ ՀՀ քաղաքացիները փորձում են օգտվել խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրենց իրավունքից։
Նախկին իշխանության ներկայացուցիչներից ոմանք,իրենց իշխանության օրոք, ի պատասխան այդ առթիվ ընդդիմադիրների,թե ոստիկանությունն ինչ բիրտ մեթոդներով է ճնշում քաղաքացիներին,արդարանում էին, թե ոստիկանությունը համաչափ ուժ է գործադրել,,։
Հիմա պատմությունը կրկնվում է․
նախկիններից ,,իրավահաջորդության,,
կարգով փոխանցված ոստիկաններից
շատերն անհամաչափ ուժ են կիրառում,
իրենց պահելով այնպես, ինչպես թշնամի
թուրքը կպահեր՝հայի հանդեպ․նրանք չեն
խնայում անգամ երիտասարդ
կանանց,տարեց, ալեհեր մարդկանց
ու գլխից, մազերից բռնելով,գետնին քարշ տալով տանում-խցկում են ոստիկանական մեքենաներ,եվ անգամ՝ծեծը շարունակում մեքենայում/ինչին ականատես եղավ ողջ հայությունն ու աշխարհն՝այս օրերին՝հեռուստակադրերից/։Ու հիմա նախկին իշխանության ներկայացուցիչ ընդդիմադիրներից ոմանք են ասում, որ ,,ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրում,,։
Իրականում կապիտալիստական աշխարհում ոստիկանը նույնն է տարիներ շարունակ,դե Հայաստանն էլ, 1991թվից,բռնել է ոչ այնքան կապիտալիզմի,այլ ավելի վատ՝ֆեոդալիզմի ճանապարհը,այնպես որ ինչքան էլ ուզում է զարմանանք ու զայրանանք՝ոստիկանությունների վայրագությունները խաղաղ ցույցի ելած քաղաքացիների հանդեպ տեսնելով,փաստ է այն, որ կապիտալիստական աշխարհում ,,խոսքի ազատություն,, կոչվածը կեղծ կատեգորիա է։
Էդ ,,սովետական միլիցիան էր, որ ծեծին դեմ էր,սովետական միլիցիայում ծեծն արգելվում է,,/ինչպես ասում էր Սոս Սարգսյանի մարմնավորած միլիցիոների կերպարը՝,,Մենք ենք, մեր սարերը,,՝սովետական ֆիլմում։Կապիտալիստական հասարակարգում ոստիկանը պոլիցայ ու ժանդարմ է, եվ կապ չունի,թե ում են համաչափ ծեծում, ում՝անհամաչափ,ում գլխին են խփում կամ ում՝ փորին կամ մեջքին կամ ում են առեվանգում ուղիղ հանրահավաքի վայրից։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,
/,,Նոր Սեվան,, կայքից/
,,
Комментариев нет:
Отправить комментарий