Վարշավա, Կրակով, Լոձ, Ժեշուֆ․․․սրանք այն քաղաքներն էին, ուր մի քանի օրով կամ մի քանի ժամով հանգրվանեցինք մենք՝կոմերիտական ուղեգրով Լեհաստան մեկնած հայ երիտասարդ տուրիստներս/ՀՀ տարբեր քաղաքներից․Երեւան, Կիրովական, Ապարան․․․/։Օսվենցիմում էլ այցելեցինք նացիստական բարաքներ, որոնցում գերիներին գազախեղդ են արել ու տանջել, ստրուկի նման պահել ու աշխատացրել ֆաշիստները՝Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։Մինչ մեկնելը մեզ հետ քաղդասընթացներ անցկացրին ՀԿԿ քաղկոմի հրահանգիչները՝արտերկրում մեզ ,,ինչպես պահելու,, վերաբերյալ․այն ժամանակ դա ընդունված կարգ էր․արտասահման մեկնողների հետ դասընթացներ էին անցկացվում, հիմիկվա նման չէր, որ ով՝երբ, որ օֆիսից ուզենար՝մուտքի վիզա առներ ու գնար արտասահման։Կապիտալիստական երկրներ գնալը շատ ավելի դժվար էր, եւ միայն ղեկավար անձանց էր հասանելի, իսկ մյուսների համար միայն սոցիալիստական ճամբարի երկրներ էին հասու, եւ նախապատվությունը տրվում էր բանվոր դասակարգին։Պարտադիր հարցաթերթիկ էր լրացվում, որի մի կարեւոր կետն այն էր, թե ,,արտասահմանում բարեկամներ ունե՞ք,,․այն ժամանակ շատ քիչ մարդ կար, որ արտերկրում բարեկամ ուներ/ ի տարբերություն՝ հիմիկվա, երբ ժողովրդի մեծ մասն արտերկրում բարեկամներ ունի, ու դրա համար անկախությանն ենք պարտական երեւի թե/։
Ցավոք, քաղդասընթացների ընթացքում ամենակարեւորը չզգուշացրին․այն,որ մայիսի սկզբին Լեհաստանում դեռ ցրտեր են․ըստ այդմ՝խմբի անդամներից ոմանք լավ մրսեցին ու հարբուխ ընկան ճամփորդության ընթացքում, քանի որ համապատասխան տաք հագուստ չէին վերցրել իրենց հետ՝խաբվելով հայաստանյան գարնանային ջերմ եղանակներին։Արտասահման գնացողներին չէր թույլատրվում մեծ քանակի գումար վերցնել՝այն տվյալ երկրի փողով փոխանակելու նպատակով, բայց՝գաղտնի հասկացրել էին, որ կարող ենք մեր հետ հայկական ավանդական մթերքներ վերցնել/կոնյակ, բաստուրմա, ապխտած երշիկ, հայկական սուվենիրներ/՝դրանք այնտեղ վաճառելու եւ այդ գումարով ավելի մեծ գնումներ կատարելու նպատակով։,,Սովետը,, դեֆիցիտի երկիր էր, իսկ արտասահմանն այդ տեսակետից՝երկիր-դրախտավայր, ուստի արտասահման գնացողներն աշխատում էին ձեռք բերել այնտեղից այն, ինչ չկար իրենց երկրում կամ վաճառվում էր ,,տակից,,՝թանկ գնով։
Տեսարժան վայրերից բացի, ուղեւորության մեջ ներառված էին նաեւ ժամանցային վայրեր, այդ թվում․․․ստրիպ-բար․թե երիտասարդ կանանց ինչին էր պետք ստրիպ-բարը՝դժվար է ասել, ուստի նախատեսված հաջորդ այցելությանը կանայք նախընտրեցին մնալ հյուրանոցում եւ հեռուստացույց դիտել,որպեսզի ստիպված չլինեն սեղանակից տղամարդկանց մոտ անհարմար դրության մեջ ընկնել այն ժամանակ, երբ մորեմերկ պարուհին մոտենում էր ստրիպ-բարի սեղաններին եւ օձապար տալիս/Բա ,,Կլոն,, սերիալի ,,հորեղբայր Աբդուլն,, ադտեղ չլինե՞ր ու ,,մտրակի հարված,, պահանջեր դրանց մերկ ,,բարեմասնություններին,,՝ասելով ,,հարամ է, հարամ,,/․այն ժամանակ սովետական քաղաքացու համար նորույթ էր մի քանի հեռուստաալիքների առկայությունը, քանի որ սովետական Հայաստանում ռուսական մեկ թե երկու ալիք էր գործում, եւ մեկ հայկական/։
Որպես հազվագյուտ ,,սուվենիր,,՝լողազգեստով աղջկա նկարով 2 մեծ բաժակներ գնեցի Լեհաստանից․եւ, չնայած հավատացրել էին,թե ,,նկարի մեջի,, աղջիկները բաժակը ջրով լցնելու դեպքում մերկանում են, բայց, բարեբախտաբար, ոչ ջուր լցնելու դեպքում, ոչ էլ արեւի կամ լամպի լույսի տակ վերջիններս ,,չմերկացան,,այդպես էլ․երեւի սովոր էին իրենց երկրի ջրի ու արեւի տակ ,մերկանալ,,․տեսնես ո՞տեղ են հիմա այդ բաժակի նկարի ,,թոփ-մոդելները․․․,,․լավ մեծացած կլինեն։
Խմբի տղաներից մեկը՝հայկական վատ ավանդույթի համաձայն, որ հատուկ է վատ դաստիարակություն ստացածներին, օտարազգի աղջիկներին փորձում էր վերաբերվել այնպես, ինչպես որոշ հայ տղամարդիկ՝ռուս տուրիստ աղջիկների են վերաբերվում, ու նրանց դիմում էր ,,ախչիով,, ու ,,նանարով,,։Անգամ՝անկեդոտ էին ,,կպցրել,,՝,,պանի՝շորերդ հանի,,։Այս կարգի ,,տղամարդիկ,, են, որ ,,խայտառակել ռեսպուբլիկա,, այստեղ, այնտեղ եւ ամենուր․․․
Հիշում եմ, որ շատ վրդովվեցի, երբ սահմանի վրա՝Հայաստան վերադառնալիս, սկսեցին մեր ճամպրուկները մանրակրկիտ ստուգել/երեւի թաքցրած ոսկի էին փնտրում․այն ժամանակ ոսկի տեղափոխելն արգելվում էր․բացառությամբ՝անձնական կրման ենթակա ոսկիների՝հայտագրելու դեպքում, եւ, եթե որեւէ մեկի մոտ անգամ մի փոքր ոսկու կտոր հայտնաբերվեր՝կարող էր լուրջ խնդիրներ առաջանալ/։Երբ ստուգողն սկսեց կոպտորեն խառնշտորել ճամպրուկս, ռուսերեն վրդովված ասացի՝,,Զգույշ, այդտեղ բաժակներ են,,։/Մի քանի բաժակներ էի գնել՝մեծ ու փոքր եւ երկու մոխրաման/։Դրանից հետո ,,պոլիցայի,, կարգավիճակով այդ անձը,դադարեցնելով ստուգումը, հանկարծ ժպտաց ու փորձեց կատակի տալ , ասելով, թե արդյոք չե՞մ ցանկանում մնալ իրենց երկրում։
Ճամփորդության ընթացքում Երեւանից մի աղջկա հետ մտերմացա՝Անի էր անունը,համատեղ էլ լուսանկար ունենք՝Օսվենցիմում, բայց բավականին պղտոր ու սեւուսպիտակ․այնպես, ինչպես ճամփորդության ընթացքում սիրողական մակարդակով արված այլ լուսանկարներ․բջջային հեռախոս չկար, ֆոտոնկարիչ էլ չկար խմբում, ինչը լուրջ թերություն էր։
Խմբի ղեկավարը Երեւանի ,,Սպուտնիկ,, համամիութենական երիտասարդական-տուրիստական կազմակերպությունից Կարինե Հարությունյանն էր, որ շատ աչալուրջ էր խմբի անդամների անվտանգության հարցում եւ թույլ չէր տալիս, որ առանց իր գիտության դուրս գան հյուրանոցից եւ որեւէ տեղ գնան։Ի դեպ, այս առթիվ հիշեցի, որ խմբի անդամներից մեկի հետ մոլորվել էինք փողոցում , եւ, չնայած հյուրանոցի հասցեն մեր մոտ արտագրած պահում էինք, բայց՝դժվարությամբ գտանք ու վերադարձանք հյուրանոց, քանի որ մեր հանդիպած լեհերը ռուսերենով չէին կարողանում շփվել, իսկ մեր վարժ իմացած օտար լեզուն ռուսերենն էր։
․․․Իսկ մի քանի ամիս հետո՝19888թվի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից շաբաթներ անց, արդեն ընկա Բելառուսի ,,ջրերը,,՝կրկին կոմերիտական ուղեգրով․բայց որպես մանկավարժ՝աղետի գոտուց էվակուացված երեխաներին դասավանդելու նպատակով/այդ մասին գրել եմ ,,Բելառուսական կայարան,, երկլեզու հուշագրության մեջ/։
․․․1989թվին արդեն ավարտվեց իմ կոմերիտական կենսագրությունը, որ սկսվել էր ոչ թե դպրոցից, այլ՝գործարանից/ուր աշխատել եմ գրադարանավար, քաղլուսկաբինետի վարիչ, կադրերի վերապատրաստման գծով ինժեներ/։Դպրոցում կոմերիտական չեմ եղել․չեմ դիմել, չեն էլ պարտադրել․հասարակական աշխատանքներից ու կեղծ-բոցաշունչ ճառերից մշտապես խուսափել եմ։Բայց՝գործարանում, պարզվեց, կարող են առանց քո կամքը հարցնելու ընդունել կոմերիտմիության շարքերը/զարմանալով, որ մինչ այդ կոմերիտական չես եղել/ ու ամեն ամիս անդամավճար մուծել պարտադրել։Այդ կամավոր-պարտադիր անդամագրումը, ինչպես նշել եմ ,,ԻՆչպես ես դարձա լրագրող եւ դրա հետեւանքները,, 2012թ․գրված բլոգային նյութում, փոխհատուցվում էր եռամսյակային բանկետներվ, մշակութային միջոցառումների տոմսերով կամ հրավիրատոմնսերով եւ առհասարակ՝ապահովում էր աշխատանքի կայունությունը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий