Մեռանք բաց նամակով ու էլեկտրոնային փոստով ահազանգելով ջրմուղին, վարչապետին տարածքային կառավարման նախարարությանը, ՀՀ օմբուդսմենին, որ ֆրանսիական,,Վեոլիա,, ընկերությունը կամ ,,մեկ առանձին վերցրած հայ-ֆրանսիական ցեխավիկությունը,,անտրամաբանական ու անմարդկային ձեւով անջրաչափ բաժանորդների սակագինը դարձրել է կայուն 5400դրամ, հաշվի չառնելով, որ նրանց մի մասն աղետի գոտու բնակիչներ են՝վթարային բնակարններում ապրող, ու նրանց բնակարանյին պայմանները թույլ չեն տալիս ջրաչափ տեղադրել, եւ առանց այդ էլ 1100դրամ անձաքանակ սակագինը հազիվ են կարողանում մուծել, ուր մնաց՝5400դրամ կայուն վարձը՝անկախ տվյալ ընտանիքի բնակիչների քանակից։Ինչ տարին սկսվել է՝ահազանգում եմ ու ու ահազանգում, եւ միայն օմբուդսմենի գրասենյակն է պատասխանել, այն էլ՝ոչ մխիթարական պատասխանով․խորհուրդ է տալիս ջրաչափ տեղադրել․ես նրանց բացատրում եմ՝իմ եւ ուրիշների անունից, որ վթարային բնակարաններում/այդ թվում նաեւ՝27 տարի չնորոգված մեր բնակարանում/ երբեմն հնարավոր չէ ջրաչափ տեղադրել նրանք ինձ խորհուրդ են տալիս ջրաչափ տեղադրել։Որպես բողոքի նշան եւ քաղաքացիական անհնազանդության ձեւ, երկու ամիս դադարեցրի որեւէ մուծում կատարել ջրի ոլորտում, եւ այսօր, որպես հետախուզական այց, փորձեցի պարզել, թե ու՞ր է հասել մեր բնակարանի ջրի վարձը,․․․,,բնականաբար,, հաշվի առնելով, որ ամեն ամիս ,,Վեոլիան,, ուղտի համառությամբ շարունակում է 5400դրամ վարձ գրել մեր հաշվեհամարին/կառավարության եւ ՀԾԿՀ-ի լուռ համաձայնության եւ հանցավոր անտարբերության պայմաններում/, վարձը հասել էր․․․37600դրամի/որից ,,մեծահոգաբար,, որոշեցի թեթեւացնել՝ նախկին հաշվարկով արվող ընդամենը 1 ամսվա գումարով․2200դրամ/․ իսկ վարձ ընդունողն աչքերը զարմանքից լայն բացեց, երբ իմացավ, թե ինչ թիվ են ,,կրակել,, մեր հաշվեհամարին․․․
․․․Պարոն վարչապետ, բարի եղեք մի պահ կտրվել բիզնեսի ու տուրիզմի խնդիրներից ու հետաքրքրվել ,,Վեոլիայի,,նեոգաղութատիրական ծրագրերով՝ընդդեմ ՀՀշարքային բնակչության․ո՞ր իրավունքով է ՀՀ շարքային քաղաքացու նկատմամբ, որ ոչ պատգամավորական, ոչ նախարարական աշխատավարձ է ստանում, եւ կարող է անգամ առհասարկ եկամուտ չունենալ,ա ջրի վարձ սահմանվում 5400դրամը, երբ այդ քաղաքացին 10 ամիս է աղաղակում է, որ վթարային շենքերում ջրաչափի տեղադրումն անհնար է, իսկ 5400դրամ ջրի սակագինը՝այս տարվա հունվարից ,,Վեոլիայի,, կողմից ապօրինաբար ընդունված, անտրամաբանական։
Չնայած այս խնդիրը ՀՀ բազմաթիվ քաղաքացիների էլ /ջրաչափ չունեցող/կարող է մտահոգել, բայց մեր պարագայում, ամենայն հավանակնությամբ, կարելի է բացատրել քաղաքական ենթատեքստով․ընդդիմախոս լրագրողի/ ում աշխատանքը պետական համակարգում ,,գողացվել,, է Հանրապետական զոռբաների ,,ներքին,, դաբրոյով"՝դեռ 1998թվից ինտելեկտուալ բիզնեսի մասնավոր հատվածում էլ՝հայաստանյան մամուլում, լավագույնս խոչնդոտվել՝վերջինիս դարձնելով ,,թափառական աշուղի ,, կարգավիճակում/գլխին հնարավորինս շատ վարձեր փաթաթել, որ հայտնվի քաղաքական ու սոցիալական պատանդի կարգավիճակում, ստիպված լինելով բնակարանը վաճառել ու արտագաղթել․ կամ՝ինչքան շուտ ,,վերանա,,՝էնքան լավ/։
Ջրի վարձին զուգահեռ՝միաժամանակ թեժանում է նաեւ այլ ոլորտներում՝էներգիա, աղբահանություն, համատիրություն՝իրական ու չհիմնավորված պարտքերի բեռը, որի հետեւանքով պարբերաբար ձեռքս եմ առնում քարտեզն ու փորձում կողմնորոշվել, թե ուր կարելի է ,,քոչը կապել,, բնակարանը վաճառելու դեպքում միայն՝այս վայրենի ու քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու երկրից, որտեղ արդեն վատ հիշողությունները՝վերջին 18 տարվա, սկսել են գերազանցել լավագույն հիշողություններին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий