Երեկ ահազանգ ստացանք Վանաձորի Խորենացի 10/7 հասցեի բնակչուհի, թոշակառու/բարձրագույն մանկավարժական կրթությամբ/Կարինե Գրիգորյանից, որ դատական ատյանից սպառնալից գրություն է ստացել, որ ,,Վեոլիայի,, կողմից ներկայացված 64հազար դրամի ,,պարտքը,, չմուծելու դեպքում իրենից բռնագանձում կարվի, դատական ծախսերն էլ՝հետը, ջուրն էլ կանջատվի, ու դրա ծախսն էլ կբռնագանձեն․․․եւ այլն, եւ այլն․․․Իսկ ,,պարտքը,, գոյացել է այն բանի հետեւանքով, որ 2016թ․նոյեմբերին ՀՀ նախորդ կառավարությունն ու նրա ձեռքից ջրային տնտեսությունը գնած ,,Վեոլիան,, հանցավոր համաձայնությամբ, առանց հանրային լսումների, ջրի վարձը բարձրացրել են անջրաչափ բաժանորդների համար՝1100դրամ անձաքանակ սակագնից դարձնելով կայուն 5400դրամ/իրականում՝5800 է անգամ դարձել, իսկ 400դրամը կառավարության կողմից սուբսիդավորվում է/։ Ու այս ապօրինի սակագնով՝,,Վեոլիան,, բաժանորդների վրա պարզապես ,,թիվ է նկարում,, ու պահանջում, որ այդ գումարները մուծեն․անկախ նրանից, ջրաչափ կտեղադրեն, թե չեն տեղադրի։
,,Գնացել էինք Ռուսաստան,մինչ ,,Վեոլիայի,, հայտնվելը 1100դրամ անձաքանակ սակագնով էինք մուծում, բայց Ռուսաստանից եկանք, զարմացանք, որ տեսանք, թե ինչ թվեր են հայտնվել մեր հաշվի համարին, մեզ չեն զգուշացրել, որ ջրի վարձը բարձրացել է, ես ինչու՞ պետք է այդ գումարները վճարեմ, ամիսներ առաջ էլ ջրաչափ ենք տեղադրել՝,,Վեոլիայի,, միջոցով, կանոնավոր մուծումներ ենք կատարել՝ըստ ջրաչափի, դեռ մի բան էլ ավել եմ մուծում երբեմն, բայց էդ ապօրինի գումարն ինչու՞ պետք է մուծեմ,,-ասում է Գրիգորյանը, որ մարտական է տրամադրված եւ զիջելու մտադրություն չունի։
․․․․Մինչեւ ,,Վեոլիայի,, ջրային ցանցի սեփականաշնորհումը, եթե քաղաքացին ջրմուղին պարտք էր, նախ՝ջրմուղը պատշաճ կերպով գրավոր ծանուցում էր ուղարկում՝նշելով պարտքի մասին, հետո եթե ջրմուղն ու բաժանորդը համաձայնության չէին գալիս, նոր՝դատարան հայց էր ներկայացնում․դատարան տալն ամենավերջին ու ծայրահեղ միջոցն էր՝ջրային ցանցի տնօրինության կողմից կիրառվող։2007-20016 թվերին այդպես էր ընդունված։Հիմա՝շուկայում 2016թվից մոնոպոլ դիրք գրավող ,,Վեոլիային,, ՏՄՊՊՀ-ն պարբերաբար տուգանում է, ,,Վեոլիան,, էլ թերեւս այդ տուգանքները որոշել է փոխհատուցել ,,շփթփ,,՝քաղաքացիներին դատի տալով․ում կպավ՝կպավ։Մինչեւ ե՞րբ պետք է հայրենի արդարադատությունը մնա ճզմված վիճակում։
․․․Մեծարգո վարչապետ,պարոն Փաշինյան, արդեն 2-րդ տարին է, համապատասխան կառույցներին/ՀՀ նախագահ, վարչապետ, արդարադատության նախարար, Հանրային Խորհուրդ, իրավապաշտպան կառույցներ, անգամ՝երջանկահիշատակ Շառլ Ազնաուր/ ահազանգում եմ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ,,Վեոլիայի,, կողմից կիրառվող սոցիալական տեռորի մասին, բայց՝ահազանգերս մնում են ձայն բարբառո/ու վանաձորցիներից մեկն այս առթիվ սրամտեց, թե մնաց Լենինի դամբարանին գրես/, իսկ ,,Վեոլիան,, շարունակում է իր գաղութատիրական վերաբերմունքը՝ՀՀ քաղաքացիների նկատմամբ․արդեն՝Նոր Հայաստանում, եւ, որ ավելի վատ է՝Նոր Տարվա շեմին։Ակնկալում ենք ձեր միջամտությունը՝2016թ․նոյեմբերի ապօրինի որոշումը չեղարկելու մասին, այն բխում է ոչ միայն ժողովրդի, այլեւ՝նոր ձեւավորված կառավարության շահերից, որպեսզի երկրում սոցիալական ծանրագույն վիճակն էլ ավելի չմեծանա/դրա հետ մեկտեղ՝կառավարությունն ինչու՞ պետք է ,,Վեոլիայի,, կողմից ապօրինի բարձրացրած վարձը սուբսիդավորի՝բյուջեի հաշվին/։Հայաստանի հպարտ քաղաքացին չպետք է սեփական երկրում հարստահարվող ճորտի դերում լինի։Եթե առայժմ հնարավոր չէ ,Վեոլիայի,, ձեռքից ամբողջությամբ վերցնել ջրային ցանցը,կամ՝չեղարկել նախորդ կառավարության որոշումը՝ջրային ցանցը վաճառելու մասին, ապա պետք է առնվազն չեղարկվի 2016թ․նոյեմբերի որոշումը՝ջրի վարձն առասպելական չափով բարձրացնելու եւ անջրաչափների համար 5400դրամ դարձնելու մասին, որպեսզի ՀՀ քաղաքացուն չպարտադրվի ապօրինի գումարներ վճարել այն դեպքում, երբ հայրենի օլիգարխիան տարիներ շարունակ անգամ օրինական վճարումներ չի արել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, ,,Վեոլիայից,, տուժած քաղաքացի
Комментариев нет:
Отправить комментарий