6.06.2009թ.,,Հրապարակ,, թերթում հոդված էր տպագրվել՝երջանկահիշատակ լրագրող, ծնունդով լոռեցի Գայանե Բաբայանի հեղինակությամբ.,,Սիրուշոյի հարսանիքի առթիվ,,վերնագրով/թերթի նույն համարում իմ մի հոդվածն էլ էր, դրա համար այն պահպանվում է իմ անձնական արխիվներում/:,,Ահա վերջապես լինելու է այն, ինչ քանի տարի է՝խոսում են շոու-բիզնեսով հետաքրքրվող երեխաները.անձամբ երգչուհի եւ երգչուհու եւ դերասանի դուստր Սիրուշոն ամուսնանում է ժողովրդի համար ճակատագիր դարձած Քոչարյանի որդու հետ,,-գրել է հեղինակը:Թերթի ամբողջ էջն զբաղեցնող ծավալուն հոդվածում, վերլուծելով Քոչարյանի քաղաքական դիմանակարը՝քրեական հարթության վրա, եկել է եզրահանգման.,,Երջանիկ հարսնություն Սիրուշոյին՝Քոչարյանի անաղարտ օջախում.հուսանք, որ արդեն իր ամուսնու եւ սկեսրայրի հետ կապված բոլոր դատավարություններում երգչուհին էլ որպես պաշտպանող կողմ հանդես կգա,,:Փաստորեն, կատարվեց հոդվածագրի գուշակությունը.արդեն Քոչարյանին դատում են, իսկ Սիրուշոն, բնականաբար, նրան պաշտպանողի դերում է/չէ՞ որ մենք հիմա ժողովրդավարական երկրում ենք ապրում, եւ ոչ ոք չի կարող մարդուն ստիպել հրաժարվել իր հարազատից՝քաղաքական իրավիճակից ելնելով.այնպես, ինչպես եղել է 1930-ականների բռնաճնշումների տարիներին/ :Ցավոք, այդ հոդվածից մոտ մեկ տարի անց, Բաբայանն ավտովթարի զոհ դարձավ, մեծ ցավ պատճառելով իր սուր գրչին ծանոթներին, մտերիմներին, գործընկերներին:Ի դեպ, լոռեցի բանաստեղծ Հրաչյա Մաթեոսյանը Բաբայանի մահվան կապացությամբ գրեց հետեւյալ բանաստեղծությունը,որ տպվել է ,,Հրապարակ,, թերթում՝201թվի ապրիլի 10-ի համարում․
Հաղպատավանքից թռավ մի թռչուն,
Հաղպատավանքից պոկվեց մի հնչյուն․․․
Հաղպատասարից նայում ես ծիծղուն,-
Երկինքն ինչպես է վերիվեր թռչում։
Աղջիկ՝պարուրված Լոռու բարբառով,
Հրեշտակներից թեւեր ես առել,
Դու եկար տարով, գնում ես՝դարով,
Արծաթ մամուռից կքամես բառեր։
Կանչեր ես լսում էն խոր անհունից,
Արեւդ խնդաս, կանչում են, արի,
Սերեր կփնջես շարմաղ ու հուրհեր,
Առանց քեզ սերը էլ չի վարարի։
Մենք սարից նայենք, նայենք մենք ձորից,
Ժպիտդ փնտրենք Լոռու սարերում,
Սարերից էլ վեր բարձրանանք նորից
Ու քեզ որոնենք հին երկինքներում։
Հաղպատավանքին ինչպես մի թռչուն,
Հաղպատավանքին կպավ մի հնչյուն․․․
Կարոտը նորից երկինք բարձրացավ,
Ու սերը դարձավ երկնային մի ցավ։
-----------------------------------------------------------------------------------------------------------------
Комментариев нет:
Отправить комментарий