ԵԼԵՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ողջ գիշեր քամին ոռնաց, ոռնաց, փոթորիկ էր դրսում, լուսամուտներն էր պոկոտում, անգամ շները չէին հաչում ահից, ու առավոտյան խաղաղվեց, կեսօրին էլ իմացանք, որ անսանձ քամին մեկին տարավ հետը՜․․․․դեպի հավերժություն․․․․ու մահկանացուն է կնքել Ձորագէսի երկարամյա բնակիչ, ակումբի նախկին գրադարանավար, միայնակ, անժառանգ թոշակառու Ելենա Ենոքի եւ Արաքսյայի դուստր Անդրեասյանը, որ տեվական ժամանակ հիվանդ էր եղել։Ձորագէսի երեխաները, անգամ՝իմ հասակակիցները մինչեւ վերջերս ,,ընկեր Ելենա,, էին ասում նրան դիմելիս․ինքն ինձ համար ,,Ելեն,, էր․իմ վաղեմի ու մեծ ընկերուհին էր ու զրուցակիցը, համախոհը, աջակիցը․․․․․․երբ բուհի ուսանող էի, ու ոչ աշխատանքային օրերին գնում էինք Ձորագէս՝տատոնց-պապոնց տուն, պարտադիր պետք է այցելեի գրադարան, ու տեսնեի Ելենային, գրքեր վերցնեի Ձորագէսի հարուստ գրադարանից/չնայած 60-ականներից արդեն Կիրովականի բնակիչ էինք, բայց՝Ելենան էլ, ընկեր Նազիկն էլ,միշտ գրքեր էին տալիս ինձ․գրադարանի քարտս միշտ պահպանվել է այնտեղ․սկսած՝1960-ականներից/։Չլինելու բան էր, որ Ձորագէս գնայինք, ու Ելենային չհանդիպեի կամ ակումբում, կամ՝իրենց տան բակում/նախկին ,,պաժառնի շենքում,,/գնում էի ձայն էի տալիս՝ինքը դուրս էր գալիս, ու իրենց տան դիմացի նստարանին էինք զրուցում, կամ՝հետս գալիս էր ակումբ, որ ինձ գրքեր հանձնի։Մեր զրուցարանը նաեւ Ձորագէսի նախկին դպրոցի շենքի առջեւի նստարանն էր՝Շուշիկենց պատշգամբի տակ։Երբ տատս հիվանդացավ, ու արդեն տանից դուրս չէր գալիս, նրա մշտական զրուցակիցն էլ Ելենան էր։
Քաղաքական հայացքներով մինչեւ ուղնուծուծը հայեցի էր, անկախության ջատագով ու 88-ի շարժման ակտիվիստներից։Ձորագէսին վերաբերվող հրապարակումներիս մեծ մասի գործող անձ կամ դեպքերի ականատես վկան Ելենան էր։2-3 տարի առաջ Ձորագէս այցելած ժամանակ այցելեցի նաեւ Ելենային, ցույց տվեց իր հարուստ արխիվը՝Ձորագէսի պատմությանը վերաբերվող, անգամ՝ալբոմներ է կազմել Ձորագէսի մարդկանց ու պատմությանը վերաբերվող հոդվածների ,,Գուգարք,, եւ այլ թերթերից։Ափսոս, այդ արխիվի ճակատագիրն այդպես էլ չտնօրինվեց նրա կենդանության օրոք, միգուցե հիմա այդ մասին հոգ տարվի եւ աղբանոց չնետվի այդ ժառանգությունը․անընդհատ մտահոգ էր, որ չգիտի, թե ում, որ թանգարանին կամ արխիվին հանձնի դրանք, կամ ինչպես հանձնի․․․․Քանիցս ահազանգել եմ այդ մասին համացանցում, բայց՝ձայն բարբառո․․․․Կարելի է դրանք հիմա առնվազն Ձորագէսի դպրոցին հանձնել, մինչեւ որեւէ քաղաքացիական կամ պետական նախաձեռնությամբ ստեղծվի Ձորագէսի պատմության թանգարան․պատրաստ եմ ինքս էլ աջակցել այդ գործին։
․․․Մնաս բարով, սիրելի Ելենա, կաշխատենք քո մտահղացումները կյանքի կոչել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий