Translate

Translate

Translate

четверг, 18 февраля 2021 г.

Քասթինգ՝,,բեզ ակցենտա,,

 Ծանոթներիցս մեկը զանգեց, թե հայ-հարայ՝ռուսական ընկերություն է ստեղծվում, աշխատողներ են հավաքագրում՝հարցազրույցով․նախապայմանը՝ռուսերենի լավ իմացությունն է։Թե կոնկրետ ինչ աշխատանք՝չգիտեր, ասեց՝,,Չեն ասում,,։Աշխատանքային բնութագիրս 1989թվին Բելառուսից ստացած,ռուսերեն լեզվով, մի շնորհակալագիր հայ-ռուսական ընկերությունից՝2019թվին ստացած/մրցութային հոդվածի համար/, ինչպես նաեւ 1991 թվին դատարանի գրասենյակի վարիչի դասընթացների վկայականը՝ռուսերեն, ու բուհական դիպլոմիս պատճեն վերցրի ու ճամփա ընկա ,,քասթինիգի,,։Միջինից բարձր  տարիքի մի քանի ,,կնկտիք,, էլ էին եկել՝էլի միջնորդությամբ իմաց տալու միջոցով։Հարցազրույց վարող երիտասարդ աղջիկներից մեկը՝գնչուհու  դիմագծերով, ասաց, որ պահանջվում է ոչ միայն ռուսերենի լավ իմացություն, այլեւ՝առանց ,,ակցենտի,, իմացություն է պետք։Ու սկսեց հարցեր տալ ռուսերեն։Ի դեպ, իր ,,ակցենտը,, տեղ-տեղ զգացվում էր։Աշխատանքի էությունը, ինչպես բացատրվեց, տանից հեռախոսով Մոսկվա զանգելն ու հեռահաղորդակցության ոլորտի ապրանքի գովազդ անելն էր՝,,կլիենտներ,, գտնելով։Գովազդի ընթացքում պետք է խոսակցությունը հսկվեր՝ընկերության կողմից/իսկ սրանից կարելի էր ենթադրել, որ հեռախոսդ կամավոր դնում ես ,,պռասլուշկի,, տակ/։Մանրամասների մեջ շատ չխորացա, հասկանալով, որ դա հաստատ ինձ համար ոչ գրավիչ աշխատանք է․ախր ես ով, ապրանք գովազդողն ով․ես հումանիտար կրթությամբ մարդ, 6 ամիս դասատու աշխատած մարդ, գրադարանավար ու գործավար աշխատած մարդ, 26 տարի շարունակ լրագրությամբ զբաղված մարդ, հայեցի մարդ,ի՞նչ կապ ունեմ ես միջազգային ապրանքի ռուսերեն գովազդի հետ, էն էլ՝որ վարձատրությունը կախված է ,,կլիենտին,, համոզելու հանգամանքից․կամ կհամոզես, կամ չես համոզի, ու կարող է վերջում էլ պարզվի, որ դեռ դու ես իրենց պարտք։,,Իսկ թարգմանիչ կամ մամուլի քարտուղար պետք չի՞,,-կեսբերան հետաքրքրվեցի, որ գնալ-հասնելս լրիվ իզուր չլինի ու ինձ չմեղադրեմ, թե ինչի չհետաքրքրվեցի․ասին՝,,առայժմ ոչ,,։Իհարկե՝հետս տարած փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն հաստատ չէր կարող զգացվել այդ պայմաններում։Երբ ,,քասթինգից,, դուրս եկա, միջնորդ ծանոթս, որ մի քանիսի էլ էր հրավիրել՝մասնակցելու, հետաքրքրվեց, թե ,,ի՞նչ եղավ,, հասկացրի, որ աշխատանքի բնույթը այն չէր, հետո էլ ,,ակցենտս,, ,,չդզեց,,  իրենց․ բարեբախտաբար/ ի դեպ, մրցույթին մասնակցողներին ահագին զվարճացրեց, որ ասի ,,մեր վարչապետն էլ չի առանց ակցենտի խոսում ռուսերեն,,․բայց դրանից հայ-ռուսական հարաբերություննեը հեչ չեն տուժում/։Երբ ծանոթիս ասի, որ ինչ կարգի աշխատանք էր առաջարկածը, վերջինս, որ գեղարվեստի ոլորտում է աշխատում, ասեց՝,,Ոնց որ հիմա ես գնամ մաթեմի դասատու աշխատեմ,,։

․․․Իսկ ես մտքումս ասի՝,,Այ միամիտ, ու՞մ է պետք էս երկրում քո աշխատանքային սովետական բնութագիրը կամ սովետի դիպլոմն ու վկայականը, կամ թե չէ՝շնորհակալագրերը, էս երկրում վաղուց ի վեր չի գործում ,,Յուրաքանչյուրին՝ըստ ընդունակությունների,, կամ ,,Ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով ,,կարգախոսը։Ու եթե իշխանության կամ ,,հեղինակության,, հովանավորությունը չունես կամ ,կաշառք տալուց էլ հեռու ես, եթե փող չունես, ուրեմն կարաս մենակ ,,էստի համեցեք,, աշխատես կամ՝սպասարկման ոլորտում դիպլոմիդ հետ հեչ կապ չունեցող գործ անես՝ծառայելով միգուցե թերուսներին։ Մի խոսքով ես՝իմ ազատ, անկախ լրագրությունն ու բլոգերությունը, որի 10-րդ հոբելյանական տարվա մեջ ենք մտել/26 տարվա լրագրողական գործունեության 10 տարին բլոգերական է/։Անկախության տարիների սկզբներին՝1994-95 թվին, իրականացավ իմ վաղեմի երազանքը՝դարձա լրագրող/թեպետ՝մինչ այդ էլ թղթակցություններով եմ հանդես եկել/,բայց՝հետագայում կյանքն  ավելի շատ  ինձ դարձրեց լրագրող, որովհետեւ եթե մի ժամանակ լրագրությունն ինձ համար աշխատանք էր, ապա հետագայում դարձավ առաքելություն։Կյանքը համ լրագրող դարձրեց, համ գրող ու բանաստեղծ, համ հրապարակախոս, համ էլ․․․․,,մենեջեր,,՝սեփական բլոգի ու համացանցային գործունեության համար  միջոցներ որոնող․որովհետեւ համացանցային գործունեությունս կախում չունի ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից, ոչ դրամաշնորհներից։Ճակատագիրն իմ ցանկությունն իրականացրեց, բայց պայմանով, որ դա պետք է իմ խաչը լինի, որ պիտի դժվարություններով կրեմ այնքան ժամանակ, ինչքան Աստված կամենա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

2020թ․ հոկտեմբեր

Комментариев нет:

Отправить комментарий