Translate

Translate

Translate

понедельник, 4 июля 2022 г.

Խոսք համախոհիս հիշատակին

 2008-ի փետրվարի 1-ի ցրտաշունչ ձմեռը  Վանաձորի ,,Արցախ,, պուրակում ՀԱԿ առաջնորդ Լեվոն Տեր-Պետրոսյանի/ով նախագահության թեկնածու էր առաջադրվել՝իր 98-ի հրաժարականից 10 տարի անց/, հանդիպման ժամանակ մի մանկավարժ կար, ում հետ ծանոթացել էի 2003-ի նախագահական ընտրություններին,Արտաշես Գեղամյանի հետ նախընտրական հանդիպման ժամանակ/։ 2004-ին էլ նրա հետ կապված մի նյութ էի գրել,,Առավոտում,,՝,,Օպտիմալացում հօգուտ դասվարների,,․աշխատում էր դպրոցում՝որպես երաժշտության ուսուցչուհի,եվ քանիցս դժգոհում էր, որ երաժշտական ուսումնարան ավարտածների ստաժը մանկավարժական չի համարվում՝որպես արտոնյալ պայմաններով թոշակի անցնելու/։ՀԱԿ-ի հանրահավաքի օրը, 2008-ի փետրվարի 1-ին,մտա դեղատուն,՝որ ինսուլտով հիվանդացած մորս/ում այդ օրը թողել էի հարազատներիս խնամքին/ համար դեղ գնեմ, ու որոշեցի դեղատան կողքին գտնվող ,,Արցախ,, պուրակում կայանալիք հանրահավաքն էլ բաց չթողնեմ, որովհետեվ այդ ժամանակ ,,Ժամանակ-Երեվանի,, թղթակիցն էի․պարզվեց, ծանոթս էլ՝Հեղինեն, որ պուրակից ոչ հեռու էր ապրում,իր մոր խնամքը քրոջն էր թողել ու եկել․նրա մայրն էլ էր ինսուլտով հիվանդ։

Մինչեւ վերջերս պատահաբար հանդիպում էի փողոցում, շուկայամերձ տարածքներում առեվտուր անելիս, կիսվում էինք օրվա նորություններով եվ բաժանվում/ավելի հաճախ թոշակառու քրոջ հետ էր լինում,միասին էին օրվա գնումներն անում,իսկ մայրն արդեն վաղուց չկար,մնացել էին երկուսով՝երկու քույրերով, որոնք ճակատագրի, սոցիալական պայմանների ու բազում խնդիրների պատճառով չէին կարողացել իրենց անձնական կյանքը կազմակերպել․այնպես, ինչպես շատերը՝վերջին 30 տարվա անկախությունից հետո/։Եվ, քանի որ որեվէ տվյալ, հեռախոսահամար չունեի, ուստի հույսս դրել էի, որ իրենց շենքից որեվէ մեկին կտեսնեմ-կիմանամ, թե ինչի չի երեվում։Եվ ահա, երեկ հանդիպելով այդ շենքի մի բնակչի/նույնպես քաղաքականացված, բայց՝այժմ արդեն իշխող ուժի կողմնակից/,հետաքրքրվեցի, թե արդյո՞ք տեղեկություն ունի Հեղինեի մասին, զարմանքով նայեց ու ասեց՝,,Էն 2 քույրերը՞, նրանք վաղուց են մահացել, դեռ աշնանը,դու ճանաչում էի՞ր․․․,,։Գիտեի, որ առողջական խնդիրներ ուներ, գանգատվում էր վահանաձեվ գեղձից, շնչառական հիվանդություններից, ու նաեւ դժգոհում, որ աշխատավարձը չի բավականացնում, որ լիարժեք բուժում ստանա, հետազոտվի, դեղեր գնի․․․։Ամենաահավորն այն է, որ, փաստորեն երկուսն էլ միաժամանակ են մահացել․սա եվս մեր ժամանակներին բնորոշ է, եվ կան դեպքեր, երբ, օրինակ, ամուսիններ են մահացել միաժամանակ/կորոնայի հետ կապված․չնայած՝հիմա ով ինչից մեռնի՝անունը դնում են կորոնա/։

Ինձ մնում է ցավակցել Հեղինեի/Աղաջանյան/եվ նրա քրոջ հարազատներին, նրանց ճանաչողներին։Թող Աստված լուսավորի նրանց հոգիները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

 

Комментариев нет:

Отправить комментарий