Translate

Translate

Translate

среда, 13 июля 2022 г.

ՆԵՂ ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ

 Ամառային այդ օրն արթնացա զվարթ տրամադրությամբ։Լավ երազ էի տեսել, իբր թերթի խմբագիրը հայտնել էր, որ հոնորարս փոխանցվել է մայրաքաղաքում գտնվող բանկ,եվ, քանի որ այն պատկառելի էր․․․․1700դոլար,ուստի  գումարը, ըստ երազի, պետք է ստանալու համար մեկնեի Երեվան։Սա՝երազում։Իսկ օրվա ընթացքում ինձ հուսադրող միակ լուրն այն էր, որ 20 օր առաջ թերթի հաշվապահի հետ սկսած բանակցությունները,որոնք 1 շաբաթով դադարել էին, այդ օրը վերսկսվեցին՝օրվա ընթացքում 3-րդ զանգից հետո միայն՝խմբագրին ,,բռնացնելուց,, հետո։

,,Գումարը հաշված է, կարող ես գաս-ստանաս,,-աչքալուսանք արեց հաշվապահը։,,Իսկ փոխանցել հնարավոր չէ՞,,-հետաքրքրվեցի, քանի որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ 20 օր բանակցելուց հետո,ի վերջո, 8-10 հազար դրամ ,,ողորմություն,, էր փոխանցվում՝որպես 2-3 ամսվա պարբերական լրատվության դիմաց տրվող ,,վարձատրություն,,։Եթե հաշվի առնենք, որ նյութերի ուղարկման հետ կապված ինտերնետային ծախսերն էլ մոտ 1500-2000դրամ էին կազմում,ավելացրած՝հոնորարների չափի պարզաբանման հետ կապված հեռախոսային զանգերը,ապա կստացվի, որ եռամսյակային ,,մաքուր,, վարձատրությունը կազմում է․․․․5000դրամ․եվս մեկ ապացույց, որ դրամն ,,արժեվորվում,, է։Իմ հարցին ի պատասխան հաշվապահը պատրաստակամություն հայտնեց,որ կարող է գումարը փոխանցել,սակայն ոչ այն է՝դավադրաբար, ոչ այն է՝հետաքրքրությունից դրդված հարցրեց․,,Գիտես, չէ՞, ինչքան է գումարդ,,։,,Ինչքա՞ն,,։ ,,5300դրամ,,։

,,Ինչպե՞ս,,-զարմացա,- 16 նյութը կազմում է 5300դրա՞մ,,։ ,,Հա, էդքան է, հաշվել եմ,փոքր նյութեր են,,։,,Չի կարող պատահել,-համառեցի,-լավ ե՞ս հաշվել,,։

,,Հա,լրիվ հաշվել եմ, բայց նորից կհաշվեմ,,-ասաց եվ առաջարկեց 5 րոպեից հետո զանգել։Այդ ընթացքում ես կապվեցի խմբագրի հետ եվ հետաքրքրվեցի, թե արդյո՞ք  ուժի մեջ է մեր բանավոր պայմանավորվածությունը՝նյութերի վճարելիք չափի մասին/յուրաքանչյուր կոմպյուտերային էջը՝2000դրամ/,վերջինս էլ պատասխանեց,որ ,,այո,,։Իսկ թե ինչու՞ է հաշվապահն այդպիսի ծիծաղելի թիվ ասել,վերջինս խոստացավ հանձնարարել վերահաշվարկ անել։

,,Վերահաշվարկից,, հետո գումարի չափը հասավ,,առավելագույնի,,․6500դրամ։Հաշվապահին հիշեցրի խմբագրի հետ իմ պայմանավորվածությունը՝նյութի վճարի չափի վերաբերյալ/ի դեպ, անգամ այդօրինակ հաշվարկով գումարը կարող էր ավելի մեծ լինել, եթե մի քանիսը ,,խուզված,, չլինեին,մի քանիսն էլ՝չտպված․ եվ սա՝ այն դեպքում, երբ նյութերը հավայի ջուրծեծոցներ չէին եվ կապ ունեին մարդու իրավունքների խախտումների հետ։Ի վերջո, երկար-բարակ բացատրություններից հետո գումարը հասավ 12 հազար դրամի/որից,բնականաբար, 1000-ն արդեն ծախսված կլիներ հեռախոսային խոսակցության վրա/,իսկ հաշվապահը խրատատու տոնով վերջում իր հերթին ինձ փոխանցեց խմբագրի ,,մեսիջը,,․այն է՝այսուհետ ոչ թե կոմպյուտերային էջը 2000-ով է հաշվելու, այլ՝1000-ով, ,,մյուսների նման,,։Այդ ժամանակ մեղավորության զգացում պատեց ինձ․եթե ես դժգոհ եմ յուրաքանչյուր եռամսյակը մեկ տրվող 8-10հազար դրամ հոնորարից, ապա ի՞նչ վիճակում կլինեն ,,մյուսները,, ․որոնք, իբր, վարձատրվում են 1000դրամով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 2006 թվի անտիպ նյութերիս արխիվից, Վանաձոր

Комментариев нет:

Отправить комментарий