Ձախ Հարութը, աբովյանցի Գագիկն ու Ռոզի Արմենը՝մեր հիշողություններում
1980-ականների սկզբին, բուռն երիտասարդության տարիներին մեծ ակտիվությամբ ձեռք էինք բերում,ձայնագրում, իրար փոխանցում Ձախ Հարութի երգերը․այն ժամանակ արդեն ձայնագրման սրահներ կային․հնաոճ, ,,ջաբախոն,,/լոռեցու խոսակցականով ընդունված/, կլոր ժապավենային մագինտոֆոններն արդեն փոխարինվել էին ստերեո մագնիտոլաներով՝ավելի փոքր ու կոմպակտ դիսկերով։Եվ, քանի որ դրանց գինը բարձր էր՝սովորական քաղաքացու աշխատավարձի համեմատ/200ռուբլի/, ուստի շատերն այն գնում էին ապառիկ․այն ժամանակ Վանաձորում ռադիո-մագինտոֆոնների եվ ձայնասկավառակների վաճառքը կենտրոնական հանրախանութում էր, եվ ,,Մելոդիա,, ձայնագրման սրահում։Հեռուստատեսությամբ Ձախ Հարութի ելույթները չէին հնչում,եվ հիմնականում երգերը տարածվում էին ձայնագրման տաղավարներից։Ի դեպ, Ձախ Հարութից բացի,արդեն մեկ այլ երգիչ էլ կար՝80-ականներին, որ նույնպես հռչակ էր ձեռք բերել․Աբովյան քաղաքից երգիչ Գագիկը/ազգանունը ստույգ չեմ հիշում, կարծեմ Համբարձումյան էր/։Նա եվս Ձախ Հարութի ոճի մեջ էր, ու երբեմն նրանց երգերը շփոթում էին։Դրանք հայկական երգարվեստում նորություն էին․ռաբիզի ու ժողովրդականի արանքում։Ոչ միայն լսում էինք, այլեվ՝խոսքերն արտագրում նոթատետրում։Սովետական երիտասարդության հիմնական հոբբին երաժշտությունն էր, ձայնագրությունները, համերգները, փառատոները,որոնք կազմակերպվում էին տարվա մեջ 1-2 անգամ/ուսանողական փառատոներ էլ կային, ,,Ոսկե աշուն,, էլ, երբեմն էլ արտերկրից հյուրախաղերի էին գալիս քաղաքային ստադիոն/։
Իսկ 60-ականներին համասփյուռ հայության սրտի սիրելի սփյուռքահայ երգչուհին Ռոզի Արմենն էր․նա արդեն ռաբիզից ու ժողովրդականից հեռու էր, ու համարվում էր էստրադային երգչուհի։1960-ականների վերջերին Ռոզի Արմենն էլ,որ ընդամենը 20 տարեկան էր, Վանաձորի քաղաքային ստադիոնում ելույթ ունեցավ՝բազմահազար հանդիսատեսների ներկայությամբ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր
Комментариев нет:
Отправить комментарий