Վերլուծական-հրապարակախոսական բլոգ / հուշապատում նյութեր, նաեւ ՝մամուլի արխիվ, անտիպ ու տպագիր, գրական աշխարհ, բանաստեղծություններ / ՝ հիմնադրված 2013թ.օգոստոսի 15-ին Վանաձորում www.lragrakan.blogspot.com
Translate
Translate
Translate
среда, 18 января 2023 г.
,,Ու հերթեր,հերթեր, հերթեր՝հերթեր մարդկային․․․․,,
Մի միտինգի ժողովուրդ կար երեկ՝Վանաձորի սոցիալական ծառայությունների կենտրոնում/չշփոթել ,,Հայփոստի,, շենքում գտնվող քաղաքացիական ծառայությունների կենտրոնի հետ, որ 1-2 տարի առաջ ստեղծվել է՝բոլոր կառույցները համատեղելու եվ հերթերը սահմանափակելու միտումով/։Եվ ոչ միայն երեկ, այլեվ՝նախորդ օրն էլ էր հերթ, անցած աշխատանքային շաբաթավերջի օրն էլ,եվ կեսօրվա դրությամբ,3 օրերին էլ սպասողների թիվը՝ըստ վերեվում տեղադրված ցուցատախտակի, 200-ն անցնում էր։Մարդկանց մեծ մասը եկել էր,որպեսզի իրենց թոշակներն այսուհետ տեղափոխեն բանկեր,որովհետեվ կառավարության հատուկ որոշում է եղել,որ այսուհետ թոշակների բաշխումը պետք է իրականացվի միայն բանկերով ու բանկոմատներով/բացառությամբ՝տարիքային որոշակի շեմի եվ անձանց, ովքեր տեղաշարժվելու խնդիր ունեն եվ նրանց թոշակներն անպայման պետք է հասցնեն փոստատարները/։Սպասողների մի մասը նստած էր, մի մասը՝կանգնած, բայց բոլորը շատ ուշադիր ու ակնդետ նայում էին դեպի վեր՝ցուցատախտակին,միեվնույն սպասումային հայացքով,որպեսզի տեսնեն,թե որքանով է հերթը մոտ կամ հեռու՝,,ծլնգոցով,, հայտնվող թվից,եվ ուրախանում էին, երբ նաեւ բարձրաձայն հայտարարվող թվի՝3 անգամ հայտարարելուց հետո այդ թվի տերն ,,ուրանում,, էր կտրոնին եվ չէր հայտնվում/դե երեվի շատերը հոգնել-գնացել էին՝նախընտրելով ավելի ուշ գալ, երբ հերթն ավելի թեթեվ լինի/։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий