Նոր շառլատանություն՝,,Վեոլիայի,, կողմից
,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացրած հայցադիմումի/243հազար դրամ ,,պարտքի,, բռնագանձման պահանջով/,եվ,մասնավորապես կից ներկայացված հաշվի քաղվածքի մանրազննին ուսումնասիրությունից պարզել եմ մի նոր շառլատանություն․այն է՝ամբողջ գումարային պահանջի մեջ ,,Վեոլիան,, ներառել է նաեւ 2017թ․9 ամսվա ժամանակահատվածը։Մինչդեռ այդ ժամանակահատվածի համար 2018թվին արդեն իսկ մերժման որոշում է եղել՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝2018թվին, եվ այն չի բողոքարկվել եվ մտել է ուժի մեջ։Դիցուք, ,,Վեոլիայի,, գործադիր տնօրեն Մարիաննա Շահինյանի կողմից լիազորգաիր ստացած, 1 տարվա փաստաբանական ստաժով Գայանե Ավագյանը, որ ստանձնել է ,,Վեոլիայի,, կողմից ներկայացվող հայցադիմումների իրավաբանական պատասխանատուի դերը, կարող էր տեղյակ չլինել 2018թվի դատարանի որոշման մասին, բա ,,Վեոլիայի,, Լոռու տեղամասի պետ Վահան Մխիթարյանն էլ չէր տեղյա՞կ, որ 2017վի 9 ամիսների համար արդեն իսկ եղել է մերժման որոշում, այդ որոշումը եթե չի բողոքարկվել, ուրեմն առնվազն 4 տարի հետո չէր կարող որպես ,,պարտք,, ներառվեր նոր հայցադիմումի մեջ․ինչի՞ վրա են դրել հույսները ,,Վեոլիայում,,․որ գործը կքննվեր ,,պարզեցված կարգով,, եվ առանց պատասխանողի՞/այսինքն՝իմ/ներկայությա՞ն․․․․․Թե՞ ,,Վեոլիայի,, նորաթուխ փաստաբաններն իմ սոցիալական վիճակի հաշվին ,,փորձաշրջան,, են անցնում, մտածելով՝,,մեկ էլ տեսար՝,,կպավ,,․եթե էս մեկին ,,կպավ,,՝բեր էն մյուսների վրա էլ գործեր ,,սարքենք,,․․․․․
Ի դեպ, ,,Վեոլիայի,, շահերը ներկայացնող փաստաբան Գայանե Ավագյանը, որ դատարանից խնդրել է գործը քննել առանց իր մասնակցության,դեռեվս մեկ տարի առաջ էր հայցադիմում ներկայացրել՝ինձնից գումարի բռնագանձման պատճառով, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հայցն ընդունել, հետեվյալ պատճառաբանությամբ․,,Նկատի ունենալով, որ հայցադիմումին չի կցվել Գայանե Ավագյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթուղթ, ուստի դատարանը գտնում է,որ հայցադիմումը նման հիմքով ենթակա է մերժման,,։Ի՞նչ է ստացվում, փոխանակ մինչեւ 3 տարվա վաղեմություն ունեցող, ժամկետանց ,,պարտքերը,, ,,Վեոլիան,, չեղարկի, դեռ մի անգամ մերժվածը մի անգամ էլ է ,,առաջ քշում,,։Ի դեպ, սա՝միակ աճպարարությունը չէ, որ հայտնաբերել եմ հայցադիմումի մեջ․նաեւ ժամանակագրական անճշտություններ կան հայցադիմումի մեջ, որին կանդրադառնամ ավելի ուշ։Մի բան է հետաքրքիր․ո՞վ է դրդում ,,Վեոլիային,,՝ՀՀ պետբյուջեն կամ իրենց գրպանները լցնել ՀՀ շարքային քաղաքացիներին ապօրինի ,,պարտքեր,, ներկայացնելու, Հայաստանի՞,թե՞ Ֆրանսիայի կառավարությունը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий