Վերլուծական-հրապարակախոսական բլոգ / հուշապատում նյութեր, նաեւ ՝մամուլի արխիվ, անտիպ ու տպագիր, գրական աշխարհ, բանաստեղծություններ / ՝ հիմնադրված 2013թ.օգոստոսի 15-ին Վանաձորում www.lragrakan.blogspot.com
Translate
Translate
Translate
пятница, 30 июля 2021 г.
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
пятница, 30 апреля 2021 г.
Իզաբելա Հասրաթյանի հիշատակին
Ցավով տեղեկացանք, որ մահացել է թարգմանիչ, գրող, հին երեվանցի Իզաբելա Հասրաթյանը/Երեվանի հին, սովետական տարիների քաղաքային իշխանության ղեկավար Գիգոր Հասրաթյանի տոհմից/։1968թվի․ավարտելով Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի բաժինը, աշխատանքի է անցել անվտանգության համակարգում՝որպես թարգմանիչ։Երկարամյա աշխատանքի ընթացքում ստացել է մայորի կոչում։1998թ․երկրաշարժից մի քանի տարի անց տեղափոխվել է Մոսկվա․2000թվականների կեսերից վերադարձել, զբաղվել ստեղծագործական կյանքով։Ունի տպագրված գրքեր, որոնց թվում՝ինքնակենսագրական-քաղաքական վեպ՝,,Ո՞վ է մեղավոր,,․որտեղ ոչ միայն իր անձնական կյանքն է ու հուշագրությունները՝իր շրջապատի հայտնի մարդկանց, հարազատների, գործընկերների, մտերիմների մասին, այլեւ քաղաքական վերլուծություններ՝ անկախության գործընթացի, Արցախյան հարցի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին/այդ գրքի առթիվ 2011թ․ մեր՝AZAT ANKAKHբլոգում հանդես եկանք հոդվածով՝,,ՊԱԿ-ի նախկին աշխատակցուհին գիրք է գրել,,/։
2016թ․, Երբ Իզաբելա Հասրաթյանը հանգստանում էր Վանաձորի ,,Հայաստան,, առողջարանում, այցելեցինք եւ հարցազրույց վարեցինք․Իզան իր բջջայինով նաեւ նկարեց ինձ՝իմ խնդրանքով։Այդ հարցազրույցում, որ զետեղեցի վերոհիշյալ բլոգում՝,,Առողջարանից գոհ էր, փողոցներից դժգոհ,, նաեւ Իզայի մտահոգություննէր բարձրաձայնված․նա խնդրեց, որ գրեմ առողջարանի բուժանձնակազմի ու հատկապես՝ցեխային լոգարանի աշխատողների ցածր աշխատավարձերի մասին․գտնում էր, որ պետք է այն բարձրացվի։
Անչափ հումորով էր, հաճելի զրուցակից, շատ էր սիրում լուսանկարվել՝բնության գրկում, տեսարժան վայրերում, ու այդ լուսանկարները մշտապես տեղ էին գտնում նրա ֆեյսբուքյան էջում։Մշտական ուղեկիցը բարի ժպիտն էր, իսկ հայացքում թաքնված տխրություն էր․կորցրած հարազատների ու ձախողված անձնական կյանքի առթիվ։Դժվար է հավատալ, որ հիմա նրա մասին գրում եմ որպես անցյալի հուշ, ում հետ առաջին ծանոթությունս 2007թվին էր, Երեվանի օպերայի դահլիճում, բանաստեղծուհի Մետաքսեի հոբելյանական մեծարման երեկոյին։
Երբ որոշել էր բանաստեղծությունների գիրքը տպել, խնդրեց, որ ինքս խմբագրեմ-սրբագրեմ, եւ այդ առթիվ հրավիրեց Երեւան, բայց, հանգամանքների բերումով չկարողացա հրավերն ընդունել։
Հատկանշական է, որ Իզայի վերջին ֆեյսբուքյան անձնական գրառումը եղել է այս տարվա մարտի 8-ին՝կանանց միջազգային տոնի առթիվ։,,Իմ շատ սիրելի հայ կանայք ու աղջիկներ, շնորհավորում եմ բոլորիս առանց կուսակցական պատկանելության։Ցանկանում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն։Խոնարհվում եմ բոլոր որդեկորույս մայրերի առջեվ։Աստված տա ՝վերջանա այս պատերազմը ու այս վիրուսը,մարդիկ բարիանան ու հիշեն, որ կյանքը մեկ անգամ է տրվում,վերջացնեն աթոռակռիվը։Մենք բոլորս էլ հայ ենք ու ունենք մեկ հայրենիք։ՌԵԲՅԱՏԱ, ԴԱՎԱՅՏԵ ԺԻԾ ԴՌՈՒԺՆՈ,սիրում եմ բոլորիդ,,-գրել է Իզան։
,,Ես ապրել եմ մի շրջապատում, մի ընտանիքում, որտեղ մեզ մանկուց սովորեցրել են սիրել մեր մեծ հայրենիքը՝Խորհրդային Միությունը,Հայաստանը, Մոսկվան, Երեվանը, մենք մեծացանք ինտերնացիոնալիզմի գաղափարներով,,-գրել է Իզաբելա Հասրաթյանը՝,,Ով է մեղավոր,, գրքում։
․․․Գնաց միանալու իր նման բարի հոգիներին՝երկնքում, եւ այնտեղից հորդորելու․,,Ինձ բացակա չդնեք,,․այս միտքը նրա ֆեյսբուքյան էջում էր այն դեպքերում, երբ զգուշացնում էր, որ մի որոշ ժամանակով չի լինելու համացանցում՝որեւէ ուղեվորության հետ կապված․սիրում էր ճամփորդել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
четверг, 18 февраля 2021 г.
Քասթինգ՝,,բեզ ակցենտա,,
Ծանոթներիցս մեկը զանգեց, թե հայ-հարայ՝ռուսական ընկերություն է ստեղծվում, աշխատողներ են հավաքագրում՝հարցազրույցով․նախապայմանը՝ռուսերենի լավ իմացությունն է։Թե կոնկրետ ինչ աշխատանք՝չգիտեր, ասեց՝,,Չեն ասում,,։Աշխատանքային բնութագիրս 1989թվին Բելառուսից ստացած,ռուսերեն լեզվով, մի շնորհակալագիր հայ-ռուսական ընկերությունից՝2019թվին ստացած/մրցութային հոդվածի համար/, ինչպես նաեւ 1991 թվին դատարանի գրասենյակի վարիչի դասընթացների վկայականը՝ռուսերեն, ու բուհական դիպլոմիս պատճեն վերցրի ու ճամփա ընկա ,,քասթինիգի,,։Միջինից բարձր տարիքի մի քանի ,,կնկտիք,, էլ էին եկել՝էլի միջնորդությամբ իմաց տալու միջոցով։Հարցազրույց վարող երիտասարդ աղջիկներից մեկը՝գնչուհու դիմագծերով, ասաց, որ պահանջվում է ոչ միայն ռուսերենի լավ իմացություն, այլեւ՝առանց ,,ակցենտի,, իմացություն է պետք։Ու սկսեց հարցեր տալ ռուսերեն։Ի դեպ, իր ,,ակցենտը,, տեղ-տեղ զգացվում էր։Աշխատանքի էությունը, ինչպես բացատրվեց, տանից հեռախոսով Մոսկվա զանգելն ու հեռահաղորդակցության ոլորտի ապրանքի գովազդ անելն էր՝,,կլիենտներ,, գտնելով։Գովազդի ընթացքում պետք է խոսակցությունը հսկվեր՝ընկերության կողմից/իսկ սրանից կարելի էր ենթադրել, որ հեռախոսդ կամավոր դնում ես ,,պռասլուշկի,, տակ/։Մանրամասների մեջ շատ չխորացա, հասկանալով, որ դա հաստատ ինձ համար ոչ գրավիչ աշխատանք է․ախր ես ով, ապրանք գովազդողն ով․ես հումանիտար կրթությամբ մարդ, 6 ամիս դասատու աշխատած մարդ, գրադարանավար ու գործավար աշխատած մարդ, 26 տարի շարունակ լրագրությամբ զբաղված մարդ, հայեցի մարդ,ի՞նչ կապ ունեմ ես միջազգային ապրանքի ռուսերեն գովազդի հետ, էն էլ՝որ վարձատրությունը կախված է ,,կլիենտին,, համոզելու հանգամանքից․կամ կհամոզես, կամ չես համոզի, ու կարող է վերջում էլ պարզվի, որ դեռ դու ես իրենց պարտք։,,Իսկ թարգմանիչ կամ մամուլի քարտուղար պետք չի՞,,-կեսբերան հետաքրքրվեցի, որ գնալ-հասնելս լրիվ իզուր չլինի ու ինձ չմեղադրեմ, թե ինչի չհետաքրքրվեցի․ասին՝,,առայժմ ոչ,,։Իհարկե՝հետս տարած փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն հաստատ չէր կարող զգացվել այդ պայմաններում։Երբ ,,քասթինգից,, դուրս եկա, միջնորդ ծանոթս, որ մի քանիսի էլ էր հրավիրել՝մասնակցելու, հետաքրքրվեց, թե ,,ի՞նչ եղավ,, հասկացրի, որ աշխատանքի բնույթը այն չէր, հետո էլ ,,ակցենտս,, ,,չդզեց,, իրենց․ բարեբախտաբար/ ի դեպ, մրցույթին մասնակցողներին ահագին զվարճացրեց, որ ասի ,,մեր վարչապետն էլ չի առանց ակցենտի խոսում ռուսերեն,,․բայց դրանից հայ-ռուսական հարաբերություննեը հեչ չեն տուժում/։Երբ ծանոթիս ասի, որ ինչ կարգի աշխատանք էր առաջարկածը, վերջինս, որ գեղարվեստի ոլորտում է աշխատում, ասեց՝,,Ոնց որ հիմա ես գնամ մաթեմի դասատու աշխատեմ,,։
․․․Իսկ ես մտքումս ասի՝,,Այ միամիտ, ու՞մ է պետք էս երկրում քո աշխատանքային սովետական բնութագիրը կամ սովետի դիպլոմն ու վկայականը, կամ թե չէ՝շնորհակալագրերը, էս երկրում վաղուց ի վեր չի գործում ,,Յուրաքանչյուրին՝ըստ ընդունակությունների,, կամ ,,Ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով ,,կարգախոսը։Ու եթե իշխանության կամ ,,հեղինակության,, հովանավորությունը չունես կամ ,կաշառք տալուց էլ հեռու ես, եթե փող չունես, ուրեմն կարաս մենակ ,,էստի համեցեք,, աշխատես կամ՝սպասարկման ոլորտում դիպլոմիդ հետ հեչ կապ չունեցող գործ անես՝ծառայելով միգուցե թերուսներին։ Մի խոսքով ես՝իմ ազատ, անկախ լրագրությունն ու բլոգերությունը, որի 10-րդ հոբելյանական տարվա մեջ ենք մտել/26 տարվա լրագրողական գործունեության 10 տարին բլոգերական է/։Անկախության տարիների սկզբներին՝1994-95 թվին, իրականացավ իմ վաղեմի երազանքը՝դարձա լրագրող/թեպետ՝մինչ այդ էլ թղթակցություններով եմ հանդես եկել/,բայց՝հետագայում կյանքն ավելի շատ ինձ դարձրեց լրագրող, որովհետեւ եթե մի ժամանակ լրագրությունն ինձ համար աշխատանք էր, ապա հետագայում դարձավ առաքելություն։Կյանքը համ լրագրող դարձրեց, համ գրող ու բանաստեղծ, համ հրապարակախոս, համ էլ․․․․,,մենեջեր,,՝սեփական բլոգի ու համացանցային գործունեության համար միջոցներ որոնող․որովհետեւ համացանցային գործունեությունս կախում չունի ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից, ոչ դրամաշնորհներից։Ճակատագիրն իմ ցանկությունն իրականացրեց, բայց պայմանով, որ դա պետք է իմ խաչը լինի, որ պիտի դժվարություններով կրեմ այնքան ժամանակ, ինչքան Աստված կամենա։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
2020թ․ հոկտեմբեր
среда, 17 февраля 2021 г.
60-ականների երկրաշարժերը
1960-ականներին Հայաստանում երկրաշարժերի ալիք կար․այդ տարիներին նաեւ Տաշքենդի հզոր երկրաշարժն էր։Բնակվում էինք Կիրովականի ,,Կոնգո,, թաղամասում։Ես դպրոցական էի՝տարրական դասարանի։Ու դեռ անգամ չգիտեի, թե ինչ է երկրաշարժը։Մի օր, սակայն, ցերեկով տանը մենակ էի/երեւի դպրոցում երկրորդ հերթ էի կամ արդեն տուն էի եկել/,ծնողներս աշխատանքի էին, ու բաց պատշգամբում կանգնած էի, երբ հանկարծ զգացի, որ պատշգամբի հատակը շարժվեց, ու լույսի ճեղք հայտնվեց։Չհասկանալով, թե ինչ է կատարվում, մտա տուն։Մոտ 15 րոպե անց՝հայրս հեվիհեվ եկավ տուն, հետաքրքրվեց, թե հո շատ չեմ վախեցել։Դրանից հետո, արդեն հիշում եմ, որ նախապես բնակչությունը իրազեկվում էր՝հնարավոր երկրաշարժի մասին, ու պատսպարվում էինք շենքի դիմաց գտնվող ստորգետնյա մառանում․մեր եւ հարակից շենքերի բնակիչների մի մասն այդ կարգի ստորգետնյա մառաններ ունեին՝աստիճաններով էինք իջնում։Հիշում եմ, ձմեռվա պահածոներն էլ էինք այդտեղ պահում։1972 թվին տեղափոխվեցինք քաղաքի կենտրոն՝ավելի բարեկարգ շենք տեղափոխվելով նախկին խրուշչովյան բնակարանից։Հետագայում իմացա, որ մեր նախկին շենքն էլ՝,,Կոնգոյի,, շատ շենքերի նման փլվել է։Իսկ վերջերս մի հին ծանոթից՝Կիրովական-Վանաձորի,,Երրորդ մասում,, բնակվող, հետաքրքրվեցի, թե արդյո՞ք կան այն ժամանակվա ստորգետնյա նկուղները, ասաց, որ կան։Փաստորեն, ապագան ,,բունկերներինն,, է։Իսկ ,,Կոնգոյի,, քանդված մի քանի շենքերի փոխարեն հետագայում կառուցվեցին ընդամենը երկուսը, եւ նախկին շենքերի տարածքներն այժմ ամայի են։
․․․Ի դեպ, 88-ի երկրաշարժից հետո հայրս պատմում էր, որ երկրաշարժից օրեր առաջ մի զինվորական սպա զայրացած պատմում էր, թե ,,ուրեմն էս մասին էի՞ն մեզ զգուշացնում, որ արտակարգ դեպքեր են սպասվում,,։Այդ առթիվ նամակ կա նաեւ նրա գրական արխիվներում։
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
понедельник, 15 февраля 2021 г.
ԵԼԵՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ողջ գիշեր քամին ոռնաց, ոռնաց, փոթորիկ էր դրսում, լուսամուտներն էր պոկոտում, անգամ շները չէին հաչում ահից, ու առավոտյան խաղաղվեց, կեսօրին էլ իմացանք, որ անսանձ քամին մեկին տարավ հետը՜․․․․դեպի հավերժություն․․․․ու մահկանացուն է կնքել Ձորագէսի երկարամյա բնակիչ, ակումբի նախկին գրադարանավար, միայնակ, անժառանգ թոշակառու Ելենա Ենոքի եւ Արաքսյայի դուստր Անդրեասյանը, որ տեվական ժամանակ հիվանդ էր եղել։Ձորագէսի երեխաները, անգամ՝իմ հասակակիցները մինչեւ վերջերս ,,ընկեր Ելենա,, էին ասում նրան դիմելիս․ինքն ինձ համար ,,Ելեն,, էր․իմ վաղեմի ու մեծ ընկերուհին էր ու զրուցակիցը, համախոհը, աջակիցը․․․․․․երբ բուհի ուսանող էի, ու ոչ աշխատանքային օրերին գնում էինք Ձորագէս՝տատոնց-պապոնց տուն, պարտադիր պետք է այցելեի գրադարան, ու տեսնեի Ելենային, գրքեր վերցնեի Ձորագէսի հարուստ գրադարանից/չնայած 60-ականներից արդեն Կիրովականի բնակիչ էինք, բայց՝Ելենան էլ, ընկեր Նազիկն էլ,միշտ գրքեր էին տալիս ինձ․գրադարանի քարտս միշտ պահպանվել է այնտեղ․սկսած՝1960-ականներից/։Չլինելու բան էր, որ Ձորագէս գնայինք, ու Ելենային չհանդիպեի կամ ակումբում, կամ՝իրենց տան բակում/նախկին ,,պաժառնի շենքում,,/գնում էի ձայն էի տալիս՝ինքը դուրս էր գալիս, ու իրենց տան դիմացի նստարանին էինք զրուցում, կամ՝հետս գալիս էր ակումբ, որ ինձ գրքեր հանձնի։Մեր զրուցարանը նաեւ Ձորագէսի նախկին դպրոցի շենքի առջեւի նստարանն էր՝Շուշիկենց պատշգամբի տակ։Երբ տատս հիվանդացավ, ու արդեն տանից դուրս չէր գալիս, նրա մշտական զրուցակիցն էլ Ելենան էր։
Քաղաքական հայացքներով մինչեւ ուղնուծուծը հայեցի էր, անկախության ջատագով ու 88-ի շարժման ակտիվիստներից։Ձորագէսին վերաբերվող հրապարակումներիս մեծ մասի գործող անձ կամ դեպքերի ականատես վկան Ելենան էր։2-3 տարի առաջ Ձորագէս այցելած ժամանակ այցելեցի նաեւ Ելենային, ցույց տվեց իր հարուստ արխիվը՝Ձորագէսի պատմությանը վերաբերվող, անգամ՝ալբոմներ է կազմել Ձորագէսի մարդկանց ու պատմությանը վերաբերվող հոդվածների ,,Գուգարք,, եւ այլ թերթերից։Ափսոս, այդ արխիվի ճակատագիրն այդպես էլ չտնօրինվեց նրա կենդանության օրոք, միգուցե հիմա այդ մասին հոգ տարվի եւ աղբանոց չնետվի այդ ժառանգությունը․անընդհատ մտահոգ էր, որ չգիտի, թե ում, որ թանգարանին կամ արխիվին հանձնի դրանք, կամ ինչպես հանձնի․․․․Քանիցս ահազանգել եմ այդ մասին համացանցում, բայց՝ձայն բարբառո․․․․Կարելի է դրանք հիմա առնվազն Ձորագէսի դպրոցին հանձնել, մինչեւ որեւէ քաղաքացիական կամ պետական նախաձեռնությամբ ստեղծվի Ձորագէսի պատմության թանգարան․պատրաստ եմ ինքս էլ աջակցել այդ գործին։
․․․Մնաս բարով, սիրելի Ելենա, կաշխատենք քո մտահղացումները կյանքի կոչել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 3 февраля 2021 г.
Ձոն Արեվին
Արեվն աստծո բարությունն է, ջերմությունը,
Ամպրոպը՝զայրույթը Աստծո, բարկությունը,
Արեվն արթնացնում է մարդկանց ջերմ հույզերը,
Ու նրա հետ բերում է մարդկանց հույսերը։
Արեւին ընդառաջ են գնում ձմռանը,
Արեվից մարդիկ փախչում են շոգ ամռանը,
Արեվն է մեր անդավաճան բարեկամը,
Երբ տանը չի բարձրանում ջերմաստիճանը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,27․02․2015թ․
понедельник, 25 января 2021 г.
Երազ
Մորս տեսա երազում,
Շոյում էր ինձ ՝ու ասում․
,,Փիսո, ունե՞ս տաքություն,
Շատ մի մնա դու դրսում,
Չմրսես ձմռան ցրտում։
Պինդ գրկեցի ես նրան,
Որ հասկանամ ու զգամ,
Արդյո՞ք ինքն է, իրական,
Թե՞ քնած եմ, երազում․․․
Ավաղ, մնաց երազում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Сообщения (Atom)