Փնտրում եմ իրավապաշտպան կառույց կամ միջազգային կարգի իրավաբան, ով իմ անունից հայց կներկայացնի Եվրոդատարան՝իմ ընտանիքին ՀՀ իշխանության օրոք ավելի քան 19 տարի նյութական ու բարոյական վնաս հասցնելու մեղադրանքով ու բարոյական ու նյութական վնասի հատուցման պահանջով/աշխատանքից ու ապրուստի միջոցից միտումնավոր զրկելը, սոցիալական տեռորի ենթարկելը համարելով հետապնդում՝անձի եւ նրա ընտանիքի նկատմամբ/։Առկա են շուրջ 30 դատական վճիռներ՝հորս/2013թվին մահկանացուն կնքած, ճանաչված շախմատիստ, վարպետության թեկնածու եւ 1969թ․Կիրովականի շախմատի չեմպիոն/ Գեորգի Սարիբեկի Հովսեփյանի/աշխատանքային եւ կենսաթոշակային իրավունքների խախտումների վերաբերյալ՝վերջինիս հայցերով կայացված։2 անգամ ազատվել է աշխատանքից եւ 2 անգամ վերականգնվել՝կրկին ազատվել։Մի անգամ վերականգնվել է դատարանով, մի անգամ՝կառավարության միաջմտությամբ, եւ կրկին ազատվել աշխատանքից։2 տարբեր քաղաքապետեր 2 անգամ ազատել են վերջինիս՝ԲՇՏ-ի պետի եւ համատիրության ղեկավարի պաշտոնից՝հիմնարկի ,,վերակազմավորման,, եւ օպտիմալացման պատճառաբանությամբ, մեկ անգամ՝,,կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու,, անհամոզիչ պատճառով, երբ որ մարդն իր ուժերի ծաղկուն վիճակում էր։Հետապնդվել է 3 իշխանության կողմից/այդ թվում՝նաեւ սովետական իշխանության/․սովետական տարիներին, սակայն, 1960-ականների սկզբին,արդարացվել է ,, Պրավդայի,, միջամտությամբ եւ այն ժամանակվա հայտնի լրագրող, հետագայում՝ՀՍՍՀ կուլտուրայի մինիստր Գուրգեն Առաքելյանի հոդվածի շնորհիվ,եւ Քոլագերանի նավթի բազայի նախկին տնօրենի պաշտոնից ավելի պատասխանատու պաշտոնի նշանակվել՝Կիրովականի քիմմանրաթելի գործարանում կադրերի բաժնի տեսուչ, այնուհետ՝բաժնի վարիչ, հետո՝դիրեկտորի օգնական կադրերի գծով/ուր աշխատել է մինչեւ 1988թվի երկրաշարժը/,իսկ նրա ,,տակ փորողները,, պատժվել են։90-ականներին հալածվելու թերեւս, ամենագլխավոր պատճառն այն էր, որ համապատասխան կառույցներին ահազանգել էր Վանաձորի ,,Տարոն,, թաղամասում/որի երկարամյա տնօրենն էր 1990-97 թվերին/, բնակելի շենքերի շինարարության ժամանակ տեղի ունեցած աղաղակող չարաշահումների մասին եւ ,,վերեւներից,, պահանջում էր մեղավորներին պատժել ու բնակիչներին հասցված նյութական վնասը հատուցել։Նրա բողոքներով փորձեցին զբաղվելու իմիտացի ստեղծել 1998թվի իշխանափոխության խառնակ տարիներին․ թերեւս, այդ բողոքները ցանկանալով օգտագործել իրենց քաղաքական խարդավանքների մեջ ինչ-ինչ նպատակներով, բայց հետագայում տեսնելով, որ վերջինս սկզբունքային անձնավորություն է, արդարամիտ/պլյուս դրան՝ընտանիքի անդամն էլ՝այսինքն ես․անաչառ լրագրող/, որոշեցին նրա ընտանիքը ոչ միայն ,,խաղից դուրս ,, հայտարարել, այլեւ՝հետապնդումների ենթարկել հնարավոր միջոցներով, որ չխանգարի իրենց ներքաղաքական նպատակներին՝ի փառս ՀՀ մաֆիոզ -կոռումպացված ուժերի՝ իշխանության ներսում, կողքին եւ թիկունքում բուն դրած։Ստացվում էր այնպես, որ մեկ հորս էին աշխատանքից ազատում, մեկ՝ինձ․սկսած․․․․ անկախության ամենսկզբներից․այն ուժերի կողմից, ովքեր չարիք էին եւ սովետական կարգերի օրոք, եւ նորանկախ Հայաստանում։
Իսկ վերջին տարիներին՝ծնողներիս մահից հետո, իմ ընտանիքի նկատմամբ էլ ավելի ահագնացավ սոցիալական տեռորը, որի մի ապացույց է այն, որ այսօր հայ սպառողի գլխին փորձանք դարձած ,,Վեոլիա,, ընկերությունը՝ՀՀ ջրային տնտեսության ողջ համակարգն այս տարվանից սեփականաշնորհած, մեր հաշվեհամարին ՀԾԿ-ի ձեռամբ ապօրինաբար վավերացված նոր սակագնով/որ անգամ հանրային քննարկման, հանրային լսումների չի ենթարկվել/մի պատկառելի թիվ է ,,նկարել,, ու դատական հայց ներկայացրել իմ դեմ՝էլ ավելի խոցելի դարձնելով մեր վիճակը, քանի որ արդեն կարող ենք հայտնվել բնակարանը կորցնելու վտանգի առաջ, որի պատճառով էլ ստիպված եմ դիմել միջազգային կազմակերպություններին՝քաղաքական ապաստան խնդրելով, քանի որ արդեն ոչ միայն լրագրողական-բլոգային գործունեությունս ու 22-ամյա լրագրողական գործունեությունս է վտանգի տակ, այլեւ՝առհասարակ իմ ընտանիքի ֆիզիկական գոյությունը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,24․12․2017թ․
Комментариев нет:
Отправить комментарий