ժողովուրդ, երջանկությունն ու ուրախությունը ձեզ դեռ չե՞ն այցելել։Այս էլ որերորդ անգամ՝ֆեյսբուքով նույնաբովանդակ նամակներ եմ ստանում առ այն, որ եթե այդ նամակը 10 հասցեով ուղարկես, երջանկությունն ու ուրախությունը կայցելեն քեզ/Էն որ Սովետի թվերին մարդիկ փոստով նամակներ էին ստանում, որում ասվում էր, թե այդ նամակը 20-30 թե 100հոգու ուղարկելու դեպքում հաջողություն եք ունենալու, դրա ժամանակակից տարբերակն է/։2 օր առաջ էլ մտերիմ ընկերուհուս անունից նամակ եկավ/նրան էլ երեւի ուրիշն էր ուղարկել/, ու ծանուցվում էր, թե ,,ուրախությունն ու երջանկությունը,, ինձնով հետաքրքրվոմ են, ու ինքն էլ՝իմ հասցեն տվել է նրանց, ու հիմա եթե ցանկանում եմ հաջողության հասնել, պետք է այդ նամակը ուղարկեմ 10 հասցեով։Ասի՝արի կլինի՞ էս անգամ փորձեմ, ու 10 հասցեով ուղարկեցի։Ու ընդամենը 1 օր անցավ․․․․մեկ էլ մի անսպասելի ուրախություն, ինչ ուրախություն․․․հանրապետության այլ քաղաքում բնակվող բարեկամուհիս էր այցելել, ում հանգամանքների բերումով 8 տարի չէի տեսել․․․․Իսկապես՝մեծ ուրախություն էր, քանի որ այդ բարեկամուհուս հետ նվիրական հիշողություններով էի կապված՝դեռ մանկուց․․․
Հիմա սա վերուստ ուղարկված նախախնամությու՞ն էր, թե՞ պատահականություն։
․․․Ասում եմ չբռնե՞մ մի 10 հոգու էլ ուղարկեմ էդ նամակից, կարող է էլի հին ու բարի հիշողությունների խորհրդանիշ բարեկամ-մտերիմներս հայտնվեն․․․էնքան կորած մարդ կա՜․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий