Ինչ են քարոզում հայկական սերիալները
,,Աչքդ լույս, նոր փլատակ ենք ստացել,,-ամենայն լրջությամբ ասում է Հ1-ով ընթացող ,,Բացիր աչքերդ,, սերիալում՝ծերանոցի երիտասարդ տնօրինուհին՝իր քարտուղարուհուն։Իսկ երբ վերջինս հետաքրքրվում է, թե ,,Տղամարդ է՞, թե՞ կին,,՝ամենայն լրջությամբ պատասխանում է․․Մի ժամանակ տղամարդ է եղել․․․84 տարեկան է,,։
Սերիալում ոչ միրայն տարեցներն են ծաղրվում/փաստորեն/, ու այդ տարեցներից մեկի մասին էլ երիտասարդ հերոսն ասում է՝,,Էն բիձեն,,՝հաշվի չառնելով անգամ, որ ,,էդ բիձեն,, իր պապի ընկերն է/, այլեւ՝ հաշմանդամները;,,Էրեխեք, մի հատ տեսեք էլի Գալայի հորը, կաստիլներով է,,-ասում է բուհի լկտի ուսանողուհիներից մեկն՝իր համակուրսեցու հոր մասին, որ բուհ էր եկել, եւ նրա ընկերուհիները համերաշխ սկսում են կչկչալ հենակներով մարդու վրա։Եվ այս մակարդակով գնում ենք եվրաինտեգրացիա ու հաշմանդամների իրավունքների հարգում։
Նույն սերիալում անարգանքի սյունին է քամվում ,,աղքատ,, համարվող խավը, քանի որ գյուղական մանկավարժ հայր ունեցող իր ընկերոջը շահագործել փորձող շփացած պատանին արհամարհանքով ասում է․,,մեր հաշվին եք ապրում, մեր հագած շորերը որ պետք ա գցեինք զիբլանոց՝տալիս ենք ձեզ, այ քյասիբ,,․այսպիսով՝մարդու սոցիալական կարգավիճակ բնորոշող ,բոմժ,, ու ,,համբալ,, արտահայտություններին/որոնք վաղուց ի վեր սերիալներից որպես հայհոյանք են հնչում/ ավելացավ եւս մեկը՝,,քյասիբը", որ եթերից արտանետվում է որպես բարոյական ապտակ նրանց,ովքեր այսօրվա կյանքի համար բնորոշ ու ,,պահանջարկ ունեցող,, հատկություններ չունենալու պատճառով հայտնվել են անբարենպաստ կարգավիճակում եւ իրավիճակում։
Մեկ այլ սերիալում էլ/,,Նռան հատիկ,,/՝ անարգանքի սյունին են գամվում պանդոկում երգող աղջիկները։,,Ավելի լավ ա մատուցողուհի, քան՝երգչուհի,,-ասում է դրական իմիջով իբր հանդես եկող հերոսներից մեկը՝պանդոկում երգող իր դստերը։Իսկ ,,Մեղրամիս,, սերիալում էլ բարում կռիվ անող մի երիտասարդ՝անպատվելով ու վիրավորելով մատուցողուհիներից մեկին, հպարտությամբ ասում է՝,,էդ էր պակաս իմ քուրը աֆիցիանտկա լիներ,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий