Translate

Translate

Translate

понедельник, 25 декабря 2017 г.

Խոստովանանք

Զարմանում եմ, որ մտերիմներս կամ հարազատներս երբեմն հարցնում են՝,,անձական կյանքդ ո՞նց է,,։Իշխանությունների հետ մշտապես կռիվ տվող, կենցաղային բազում անհարմարություններից աչք չբացող մարդու համար ի՞նչ անձնական կյանք․․․․/լրագրողական գործունեությանը զուգահեռ՝վերջին տարիներին վերամասնագիտացել եմ ընտանեկան էլեկտրիկի ,,մասնագիտության,, մեջ՝շնորհիվ էներգետիկ մորապապիցս ժառանգած հատկությունների, եւ ընտանեկան էլեկտրական սարքավորումների նորոգմամբ անձամբ եմ զբաղվում՝իհարկե ոչ կենցաղ սպասարկման օբյեկտների ,,հացին վայիս,, լինելու մտադրությամբ/։Եվ, քանի որ լրագրողական 22-ամյա գործունեության ընթացքում իշխանության կողմից ես եւ իմ ընտանիքի անդամները պարբերաբար ենթարկվել ենք մանր ու մեծ հալածանքների, ու ժամանակի մի զգալի մասն ստիպված եմ եղել ծախսել ընտանեկան ու անձնական ինքնապաշտպանության վրա/զրկվելով անձնական կյանք ունենալու իրավունքից, որի համար չեմ զղջում/,ուստի ստիպված եմ կյանքիս մնացած հատվածը նվիրաբերել քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական արժեքներին՝համացանցային գործունեության միջոցով․անկախ նրանից, Հայաստանում կլինեմ, թե արտերկրում, որտեղ միգուցե ստիպված լինեմ հանգրվանել՝ֆզիզկական անվտանգության եւ սոցիալական պաշտպանվածության նպատակով՝համալրելով վտարանդի գրողների շարքերը։

Լրագրողական գործունեությանս ընթացքում երբեւէ խղճիս դեմ չեմ գնացել, չեմ կանգնել ուժեղի կողքին՝ի վնաս ճնշվածի, հրաժարվել եմ համագործակցել այն ուժերի հետ, ովքեր նախապես իմանալով իրենց կողմից թիրախավորված անձի պաշտպանության առթիվ գրվելիք հոդվածի մասին, ցանկացել են բանակցությունների մեջ մտնել եւ կանխել հոդվածի լույս տեսնելը։Հրաժարվել եմ նաեւ կատարել նախկին գործատու խմբագիրների հանձնարարականները՝այս կամ այն կոռումպացված չինովնիկի հետ հարցազրույց վարելու առթիվ/նրանց, ում վերաբերյալ քննադատությամբ եմ հանդես եկել/։Գտնում եմ, որ լրագրողը պետք է նյութը գրելուց առաջ հիմնավորի այն փաստերով, իսկ եթե քննադատվող սուբյեկտը առարկություններ ունի, կարող է ներկայացնել կամ ուղարկել այն՝էլեկտրոնային փոստով, եւ ոչ թե՝լրագրողին ուղարկեն նրա մոտ, ում քննադատել է եւ պահանջել, որ նա ,,տեր մեղա,, գալով հերքի իր գրածը կամ՝ժխտի այն, ինչ ասել է տուժող կողմը։Ինչ խոսք, նման սկզբունքայնության արդյունքում քանիցս խոչընդոտվել է լրագրողական դաշտում աշխատելս, որի պայմաններում էլ հաճախ ստիպված եմ եղել քաղաքացիական նախաձեռնության կարգով, անվարձահատույց համագործակցել այն ԶԼՄ-ների հետ, որոնք պատրաստակամ են եղել նման համագործակցության։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, 25․12․2017թ․

Комментариев нет:

Отправить комментарий