Translate

Translate

Translate

вторник, 24 марта 2026 г.

90-ականնե՜ր,90-ականնե՜ր

 Եթե մարդու բնակարանը ձմռանը չի ջեռուցվում՝ոչ բավարար եկամուտներ ունենալու պատճառով,հիմա էլ կարող է նրա համար 90-ականներ լինել ու մի քանի հագուստներով ու գլխարկով քնել,ինչպես հիմա վկայակոչում են 90-ականների ծանր տարիները,ու հիմա էլ կարող են նրա բնակարանը հոսանքազրկել,գազն անջատել։Բայց մարդկություն կար,ստամոքսապաշտությունը չկերավ մարդկայինը,մարդուն գազանի չվերածեց,ինչի ականատեսն ու ականջալուրն ենք մշտական ռեժիմով կրիմինալ հաղորդագրություններ լսելիս,ու ոչ մեկի մտքով չէր անցնում 90-ականներին «թարս»նայել Արարատին ու սեփական ազգի նկատմամբ ցեղասպանությունն ուրանալ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,բլոգեր

среда, 6 ноября 2024 г.

Մեր շրջապատի տաղանդները

 Ինչքան անտեսված տաղանդներ կան, որ արվեստի գործեր են ստեղծում լուռումունջ, իրենց տան անկյուններում,ու հասարակությունն անտեղյակ է դրանից,որովհետեվ ոչ բոլորն ունեն հնարավորություն՝իրենց տաղանդն ի ցույց դնել։Այս եզրակացությյան եկա՝դիտելով հնաբնակ վանաձորցի,ՎՊՀ-ի շրջանավարտ եվ նախկին աշխատակից Հայկանուշ Նարոյանի աշխատանքները․ուլունքագործ կտավներ՝հատուկ պաստառի վրա կատարված տքնաջան աշխատանք,որ ասեղնագործության բարդ տեսակն է,որի բաղկացուցիչ մասն ու հենքը նկարչությունն է, բայց մարդը պետք է նաեւ հարուստ  ներաշխարհ ունենա՝նման պատկերներ ստեղծելու համար․իսկ Աստված Հայկուշին տվել է այդ ձիրքը։Փոքրիկ բնակարանն ամբողջությամբ պատված է ոչ միայն նրա ուլունքագործ աշխատանքներով, այլեվ ավելի շատ՝որդու եվ հարսի գեղարվեստական յուղաներկ կտավներով,որոնք խնամքով տեղադրվել են մետաղական կաղապարների մեջ։Ոնց որ՝ փոքրիկ արվեստանոց։Որդու աշխատանքների մեջ կար նաեւ կավաստեղծ մի հրաշալի աշխատանք՝վանքի պատկերով։,,Էջմիածնի վանքն է,,-բացատրեց Հայկուշը, ով նաեւ մանրամասն ներկայացրեց մյուս աշխատանքների բովանդակությունը,ստեղծման պատմությունը։Թե որդին, թե հարսը ՎՊՀ-ի կերպարվեստի ֆակուլտետի շրջանավարտներ են, սակայն այսօր, ցավոք, ստիպված են զբաղվել ոչ իրենց սիրած գործով՝հայրենիքից դուրս, բայց, բարեբախտաբար, մնայուն արժեքներ են ստեղծել՝պատմության համար, ժողովրդի համար․հուսանք, մի օր դրանք կհանձնվեն հասարակության ուշադրությանը՝թաքստոցից դուրս գալով։Իսկ առայժմ այդ գործերը մեր նախկին գործընկերուհի Հայկուշի անձնական հպարտությունն են։Ի դեպ, երկու հասուն որդիների մայր եվ բազմավաստակ տատիկ Հայկանուշ Նարոյանը հարկադրված կենսաթոշակի անցնելուց հետո զբաղվում է ոչ միայն ուլունքագործությամբ, ձեռագործությամբ, այլեվ՝ծաղկաբուծությամբ, այգեգործությամբ, որի վառ ապացույցը փոքրիկ տնամերձում իր ձեռքով ցանած վարդերն էին՝արդեն աշնանային արեի հետեվանքով խոր քուն մտած։Ինքն իր մասին նաեւ կատակում է, թե ,,դառել եմ Միչուրինը,,։

Իմ զրուցակիցն ափսոսանքով է հրաժեշտ տվել մանկավարժական սիրելի կոլեկտիվին, քանի որ տարիներ առաջ դեռեվս չկար այն օրենքը, որի համաձայն կենսաթոշակառուներին իրավունք չունեն ազատել աշխատանքից, եթե վերջիններս չկամենան։,,Նախկին ռեկտորն իրնձ ազատեց՝իր հրաժարականից մի քանի օր առաջ,,-դառնությամբ է հիշում Հայկուշը, ով հետագայում փորձել է կրկին աշխատանքի անցնել նույն կոլեկտիվում,բայց՝չի ստացվել։Եվ այժմ աշխատանքի բացը լրացնում է գեղարվեստական ընթերցանությամբ՝գիրքն ու թերթերը նախընտրելով հեռուստատեսությունից։Այդ առումով միտքը միշտ ժամանակի զարկերակի վրա է եվ անտարբեր չէ տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ, անտարբեր չէ ազգի ու երկրի խնդիրների նկատմամբ ու շատ ուշադիր է համացանցային հրապարակումների հանդեպ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

среда, 18 сентября 2024 г.

Հուշեր Սամվել Խալաթյանի մասին

 Երբ քեզնից տարիքով բավականին մեծ լրագրող է կյանքից հեռանում, հասկանում ես, որ դառնում ես ավագ սերնդի լրագրող

Ահա եկավ այն տխուր պահը, երբ համացանցից տեղեկացա, որ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է վանաձորցի արձակագիր-դրամատուրգ, նախկին երկարամյա խմբագիր,բանաստեղծ, երգիծաբան Սամվել Խալաթյանը,ում ճանաչում եմ դեռեվս 1980-ականների սկզբից,երբ սովորում էի Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում,իսկ զուգահեռ՝հաճախում էի ֆակուլտետին կից Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի/ՀՄՖ/ժուռնալիստիկայի դասընթացների,որոնք գործում էին շաբաթական մեկ թե 2 անգամ՝երեկոյան ժամը 19-ին։Այդ դասընթացներն անց էին կացվում ,,Կիրովականյան կյանք,, ռադիոյի եվ ,,Կայծ,, թերթի աշխատակիցների կողմից, ու նրանց թվում էր նաեւ ,,Կայծի,, թղթակից Սամվել Խալաթյանը․ուրախ հումորով,միշտ բարի ժպիտով, ով մինչ 88-ի աղետալի երկրաշարժը նաեւ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի հրանանգիչ էր,ում հետ գործի բերումով հետագայում առնչվում էի 80-ականների կեսերին,երբ բուհն ավարտելուց հետո աշխատում էի որպես քիմմանրաթելի գործարանի քաղլուսկաբինետի վարիչ։Հետագայում, երբ 88-ի երկրաշարժից հետո գործարանում աշխատանքային կրճատումներ սկսվեցին,քաղկոմ-պարտկոմներն էլ լուծարման ճանապարհին էին, աշխատանքի անցա Կիրովականի ժողդատարանում/որտեղ նաեւ հասարակական կարգով ատենակալ էի ընտրված՝գործարանի կոլեկտիվի կողմից/,որպես գրասենյակի գործավար։Եվ ահա, մի օր Ս․Խալաթյանին տեսա դատարանւմ/այն ժամանակ դատարանը գտնվում էր տնակային պայմաններում՝Լճերում, քաղաքային Զագսի անմիջական հարեվանությամբ/։Ես էլ այն պահին, երբ իմ կողմից շատ հարգված դատավոր Էդիկ Մանուկյանին էի հանձնում քաղաքացիական գործեր, Խալաթյանն այնտեղ էր․ինձ տեսնելով՝իրեն հատուկ լուրջ հումորով ասաց․,,Էս դու քո կամքով ես եկե՞լ էստեղ, թե՞ բերել են,,։

1994-98թվերին,երբ աշխատանքի անցա մանկավարժական ինստիտուտի գրադարանում՝որպես մատենագետ,զուգահեռ՝թղթակցում էի տեղական եվ հանրապետական թերթերի։Մի օր, երբ Խալաթյանը ,,Վերածնունդ,, թերթի գլխավոր խմբագիրն էր, զանգահարեցի, որպեսզի իմանամ, թե երբ է այնտեղ, որ թղթակցություն ներկայացնեմ։Ասեցի՝,,դուք մինչեւ ե՞րբ եք էդտեղ լինելու,,․էլի իրեն բնորոշ լուրջ հումորով ասեց՝,,Էստեղ եմ, հա էլ էստեղ եմ, մինչեւ թոշակի անցնելս էստեղ եմ լինելու,ուրիշ գնալու տեղ չունեմ,,։Բայց՝թոշակի տարիքի հասնելուց հետո էլ էր ստեղծագործում,բազմաբեղուն գրիչ ուներ։2000թվից հետո մի որոշ ժամանակ փոխադրվել էր մայրաքաղաք,աշխատում էր կերպարվեստի թանգարանում,հետո՝կրկին Վանաձոր վերադարձավ,եղել է նաեւ Լոռու նախկին մարզպետներից մեկի խորհրդականը։Ու մշտապես ստեղծագործել է՝վարչական աշխատանքին զուգահեռ։

1995-96թվերին,երբ ,,Վերածնունդ,, թերթի խմբագրությունը գտնվում էր մարզպետարանին կից տնակներում,Խալաթյանի մոտ հույժ կարեվոր հարց էր քննարկվում՝լրագրողական թեմայի շրջանակներում,եվ լրագրողներ էին հրավիրվել քնարկմանը։Թերեվս, ինչ-որ մեկն այդ միջոցառման մասին տեղեկացրել էր ,,Հայլուրին,,/հայտնի չէ, թե ինչ նկատառումներով/,որովհետեվ դուռը թակելով,մի երիտասարդ աղջիկ հետաքրքրվեց, թե ,,Այստե՞ղ է քննարկումը,, իսկ Խալաթյանը պաշտոնական տոնով հարցրեց․,,Դուք ո՞վ եք, մենք ձեզ հրավիրել ե՞նք,,։Եվ անգամ այն բանից հետո, երբ այցելուն ասեց՝,,ես Հայլուրի թղթակիցն եմ,,՝Խալաթյանը նուն սառը տոնով ասեց․,,Մենք ձեզ չենք հրավիրել,,։

  1998-99թվերին Խալաթյանը նոր, անկախ թերթ հիմնեց՝,,Արփի,,․դա այն ժամանակաշրջանն էր, երբ նրա եվ նորանշանակ մարզպետ,ՀՀԿ-ական Հենրիկ Քոչինյանի ջրերը մի առվով չէին հոսում,եվ նա քաջ համոզված էր, որ Քոչինյանի հետ չի կարող աշխատել այնպես, ինչպես,օրինակ,ՀՀՇ անդամ Հովհաննես Մատինյանի,որի օրոք թերթը կարող էր հանդես գալ իշխանական տարբեր օղակների դեմ կոշտ քննադատությհամբ,բայց՝ժողովրդավարության կողմնակից էր եվ տպում էր նաեւ հակառակ կողմի կարծիքը։

  1999թ․,,Առավոտ,, թերթում/որտեղ աշխատում էի որպես լրագրող՝Վանաձորից նյութեր ուղարկելով/,թերթում լուսաբանել էի ՍԻՄ կուսակցության ղեկավարների նախընտրական այցը՝Վանաձոր/,,Նախընտրական լուսանկար,, վերնագրված/։Հոդվածի վերջում նշել էի, որ հավաքի ժամանակ միմյանց երկար ժամանակ չտեսած մրցակից թերթերի/,,Արփի,, եվ ,,Լոռու մարզ,, /խմբագիրները նույնիսկ համբուրվեցին։Օրեր անց, մեկ այլ միջոցառման ժամանակ Խալաթյան ինձ տեսնելով, ուրախ-զվարթ հիշատակեց հոդվածիս մասին եվ, ջերմ ողջագուրվելով, ասաց․,,Էսա հիմա էլ քեզ եմ համբուրելու,,։

2000-ականների ինչ-որ մի հատված էր․Լոռու մարզպետարանի միջանցքում կանգնած՝սպասում էի, թե երբ է սկսվելու։Ի տարբերություն այլ օրերի,այդ օրը մի փոքր ավելի ներկայանալի էի հագնվել՝բարձրակրունկ կոշիկներով։Խալաթյանը կես-զարմացած,խրախուսող հայացքով ասաց․,,Այ սա ուրի՜շ․․․․․սա կանացի է, կինը պետք է կանացի լինի,,։

Եկավ 2007թիվը։Նախագահական ընտրությունների շեմին էր ողջ երկիրը,մոտենում էր 2008-ի ,,սեվ մարտի մեկը,,,ու ոչ ոք չգիտեր, որ այն սեվ է լինելու։Մարդիկ հայտնվել էին ,,բարիկադների,, տարբեր կողմերում․լեվոնականներ եվ՝Քոչարյանասերժականներ։Իշխանությունը Քոչարյանից անցնելու էր Սերժ Սարգսյանին։Ընդդիմությունը ՝ՀԱԿ-ի գլխավորությամբ ոտքի էր ելել՝,,ընդդեմ ավազակապետության,, եվ ,,հաղթելու ենք,,կարգախոսերով։Նրանց էին միացել նաեւ այլ կուսակցություներ։Ես հայտնվել էի ընդդիմադիր ճամբարում՝ի դեմս ,,Ժամանակ-Երեվան,, օրաթերթի,որի գլխավոր խմբագիրն այդ ժամանակ բանտում գտնվող Արման Բաբաջանյանն էր, իսկ թերթը լույս էր տեսնում այլ խմբագիրների կողմից՝ամեն օր,ոչ միայն Հայաստանում, այլեվ՝Լոս-Անջելեսում։Արման Բաբաջանյանը թերթը ղեկավարում էր մեկուսարանից՝հանձնարարականներ տալով հեռախոսով։2007թվի դեկտեմբերին ,,ժամանակ-Երեվանում,, հանդես եկա ,,Իսկ մի՞թե այսօր արտագաղթ,թալան ու մուրացիկներ չկան,, հոդվածով՝ի պատասխան Խալաթյանի մի իշխանամետ հրապարակման։Դրանից հետո այլեվս միմյանց չենք տեսել-առնչվել-զրուցել․ես վերջնականպես հաստատվեցի ընդդիմադիր ճամբարում՝անկախ լրագրողի կարգավիճակով։Բայց՝իմ անձնական արխիվներում մինչ օրս պահպանում եմ Խալաթյանի՝ինձ նվիրած բանաստեղծությունների գրքույկը՝,,Ցպահանջ,, վերնագրով։Գրքի ներսի շապիկի վերնագրի վրա հեղինակն ստորագրությամբ մակագրել էր․,,Իմ լավ Գայանեին,,։/19․12․1994թ․/։Դրանից մի քանի շաբաթ անց, ,,Վերածնունդ,, թերթում լույս տեսավ ռուսական մամուլից իմ թարգմանությունը՝,,Քարտուղարուհին,, վերնագրով։

Հիմա պետք է խոստովանեմ, որ 1998թվին,երբ մանկավարժական ինստիտուտում աշխատելու տարիների/1994-98/մի հատվածում իմ դեմ հալածանքների ու դավադրությունների արդյունքում ստիպված էի դիմում գրել եվ աշխատանքից ազատվել՝1998թվից վերջնականապես հաստատվելով լրագրական դաշտում, Սամվել Խալաթյանը/որ մտերիմ էր նաեւ հորս հետ/, զանգեց եվ ասաց,որ ռեկտորը/Եդոյանը/ ցանկանում է ինձ նույն բուհում այլ աշխատանք առաջարկել․բուհական թերթի խմբագիր․այլ կերպ՝ինձ ետ է կանչում, արդարանալով, թե ինքն իմ դեմ ոչինչ չունի եվ իրեն իմ դեմ հրարհրել է գրադարանի վարիչը եվ սխալ կարծիք ձեվավորել։Ես հրաժարվեցի՝քաղաքավարությամբ մերժելով առաջարկը, քանի որ՝նախ․այդ հաստիքի տակ բուհում աշխատող կար՝ինձ քաջածանոթ հանրապետական թերթի ընդդիմադիր լրագրող/նախկին ՀՀՇ, հետագայում՝հակաՀՀՇ/,եվ ես հասկացա, որ հիմա էլ նա է թիրախավորված,երկրորդ՝աշխատանքային գրքույկս արդեն բուհից վերցրել էի՝տանելու այն խմբագրությունը, որտեղ աշխատանքի էի անցնելու՝հիմնական հաստիքով/,,Առավոտ,,/,քանի որ այնտեղ ինձ բուհի աշխատավարձից ավելի բարձր աշխատավարձ էր երաշխավորվում,երրորդ՝չէի վստահում բուհի ղեկավարությանը՝չցանկանալով դառնալ խամաճիկ ու կամակատար լրագրող՝պետական համակարգում,որտեղ կարող էին մշտապես ճնշել ինձ՝որպես լրագրող։Անգամ՝ինձ հետ աշխատողներից ոմանք,հարազատներս խորհուրդ չէին տալիս թողնել աշխատանքը՝պետական համակարգում՝մասնավոր թերթի հույսով։Բայց ճակատագիրն այնպես էր տնօրինել,որ ես պետք է նախընտրեի թերթը՝ստեղծագործական ազատություն երաշխավորող, ես էլ ընտանիք պահելու խնդիր ունեի․մայրս թոշակառու էր՝չնչին թոշակով/90-ականների թոշակն ի՞նչ պիտի լիներ՝ինքներդ դատեք/,հայրս էլ դեռ իր աշխատավարձ-թոշակի խնդիրները չէր կարգավորել,քանի որ նրա դեմ էլ տեղական իշխանություններն էին հալածանքներ սկսել,եվ աշխատավարձ-թոշակի հարցերը հայրս միայն դատարանի օգնությամբ կարողացավ մասնակի կարգավորել՝տարիների ընթացքում,առողջությունը մաշելով ու կյանքը կրճատելով,եղբայրս էլ բուհում վճարովի հիմունքներով ուսանող էր,եվ ուսման վարձ մուծելու խնդիր կար։Մի խոսքով՝ես ընտրեցի թերթը,իսկ մեկուկես տարի անց, ով ծաղր, թերթում աշխատանքային կրճատումներ սկսվեցին,ծավալը փոքրացավ, ես էլ մեկ ամիս առաջ գրավոր զգուշացում ստացա, որ ,,սեպտեմբերից կարող է աշխատավարձ չստանաս,,/դա այն ժամանակաշրջանն էր, երբ երկրում տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը՝1999թվի աշուն/։Երկրում անկումային տրամադրություններ էին ու տնտեսական ճգնաժամ։Դրանից հետո  սկսվեցին տարբեր թերթերում ,,քաղաքական ապաստան,, փնտրելու տաժանակիր աշխատանքն ու դեգերումները,որովհետեվ ես չցանկացա քաղաքական որեվէ տանիքի տակ մտնել ու ինչ-որ մեկի կամակատարը դառնալ, նախընտրում էի ստեղծագործական ազատությունը։Ես հաղթահարեցի ինձ բաժին ընկած դժվարությունների շարանը՝տարբեր թերթերում, ամսագրերում, դրամաշնորհային ծրագրերում հայտնվելով․մի տեղ՝նորմալ վարձատրությամբ, մի տեղ՝չնչին հոնորարով, մի տեղ՝պայմանագրային,մի տեղ՝,,ծրարային,, մի տեղ՝անվարձահատույց/այդ թվում՝Նիկոլի թերթում/,մեկ անգամ նույնիսկ դրամական մրցանակի արժանացա՝կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցույթին ներկայացրած հոդվածների համար, ստացել եմ նաեվ շնորհակալագրեր,բայց՝այդ ամենը բազում հալածանքների ու կյանքիս լավագույն տարիների, աշխատանքային պաշտոնական մոտ 20 տարվա ստաժ կորցնելու հաշվին։Ո՞ւմ մեղադրես․ճակատագրի՞ն, թե՞ ժողովրդավարության թշնամիներին, որոնց ձեռքը հասնում էր այնտեղ, որտեղ հայտնվում էի,եվ որոնք զգացնել էին տալիս մաֆիայի հզոր ուժը։,,Մաֆիա,, ասվածը տեղական ,,ցեցերն,, ու ,,տզրուկներն,, էին,մանր ավազակապետերը՝իրենց ,,տանիքներով,,իսկ նրանցից մի ,,մանր ,,շերեփուկ,,՝մի միջոցառման ժամանակ,ավարտից հետո անգամ հոխորտաց, թե ,,նենց չանեք, ես ձեր հարցերը վերեվներով լուծեմ,,։Այդ ժամանակ ես սեփական թղթակից էի հանրապետական թերթում ու հանդես էի գալիս տեղական ,,տզրուկների,, դեմ եվ այնտեղ, եվ տեղական ընդդիմադիր մամուլում՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հիմնադրված։Այդ ամենն էլ նպաստեց, որ ես լիովին անկախ լինելու համար ստեղծեմ իմ անձնական բլոգները՝հաջորդաբար, եվ 2011թվից վերջնականապես ,,բնավորվեմ-տնավորվեմ,, բլոգային աշխարհում ու ֆեսյբուքում։

․․․2002թվի ամռանը Սեվան քաղաքում կայացած սեմինարին՝,,Ֆեմիդա,, դատաիրավական լրագրողների միության կողմից կազմակերպված, հանդես եկա զեկուցմամբ․,,Դատաիրավական լրագրության ներկան, անցյալը եվ զարգացման հեռանկարները Լոռու մարզում,,  թեմայով,որտեղ գրել էի․,,Դատական լրագրության ժանրը Վանաձորում հարուստ ավանդույթներ ունի։Վանաձորցի արձակագիր-լրագրողներից մեկն, օրինակ, 90-ականների սկզբին մի ամբողջ վեպ էր գրել՝քրեական աշխարհին առնչվող,որն այն ժամանակ համարվում էր փակ թեմա,եվ դեռեվս գրավված չէր լրագրողների կողից,,։Նկատի եմ ունեցել Սամվել Խալաթյանին ու նրա գրած ,,Թագուհի,, դեդեկտիվը,որ մաս-մաս լույս էր տեսնում 1989-90թվերին՝,,Վերածնունդ ,, թերթի համարներում/հետաքրքիր է, ինչու՞ որեվէ սցենարիստ չի փորձել այդ դեդեկտիվի հիման վրա սերիալ նկարել/։Հպարտ եմ, որ թղթակցել եմ Խալաթյանի խմբագրած ,,Վերածնունդ,, թերթում/թեպետ՝մինչ նրա խմբագիր դառնալն էլ թղթակցություններ եմ ուղարկել 1989թվին՝Բելառուսից,որտեղ գործուղվել էի 88-ի երկրաշարժից հետո՝ որպես մանկավարժ՝ժամանակավոր հայկական դպրոցում/ ,,Արփի,, թերթում եվ ,,Եղինջ,, ամսաթերթում,հպարտ եմ, որ եղել եմ Խալաթյանի ժամանակակիցն ու անցել նրա ստեղծագործական դպրոցը՝թեկուզ մի քանի ամիս,որովհետեվ ՀՄՖ-ն չշարունակեցի,հասկանալով, որ կաղապարային լրագրությունն իմ ,,հագով,, չի։Մշատպես հիացել եմ նրա ստեղծագործական մտքի թռիչքով,հումորով ու երգիծանքով։Ինձ համար մեծ պատիվ էր, երբ նա վերջերս ֆեյսբուքում ,,լայքել,, էր մի ազգասեր, հայամետ մտավորականի էջում իմ մի գրառումը․դրանից եզրակացրի, որ մեր միջեվ սառույցն արդեն հալվել է եվ հոգու մեծ թեթեվություն զգացի․չէ՞ որ 2020թվից հետո մենք արդեն քաղաքական նույն թիմում էինք՝հայեցի հայերի դաշտում, ազգասեր հայերի դաշտում, ու ես մեծ սիրով, իմ անձնական նախաձեռնությամբ տարածում էի նրա էջի գրառումները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

понедельник, 19 августа 2024 г.

Հին ձորագէսցիների չնախատեսված հանդիպում

 Էս ֆեյսբուքն էլ որ չլիներ, հին ձորագէսցին հին ձորագէսցուն կարող է 5 մետրից էլ չճանաչեր

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Օգոստոս ամիսն արտեկիր գնացած-վերադարձած ձորագէսցիների պատահական հանդիպման ամիս դուրս եկավ։Վերջին 10 օրում հերթով,շարքով՝արտերկրից վերադարձած հին ձորագէսցիների հանդիպեցի Վանաձորում՝զուտ պատահաբար․Հերիքնազ Շեկոյան, Հովիկ Մատինյան, հաջորդը՝Վահագ Հովսեփյան․նշեմ, որ Վահագն ինձ ազգական չի, պարզապես՝ազգանվանակից, այնպես, ինչպես Ձորագէսում ապրած այլ Հովսեփյաններ/բացառությամբ՝հորեղբորս դուստր Մելանյա Հովսեփյան-Մարտիրոսյան-Շոլինյանի/։

1954թ․ծնված Վահագենց ընտանիքը 70-ականներին Կիրովական տեղափոխվեց․մինչ այդ,նրա ծնողները՝լուսահոգի Կոլյա Հովսեփյանն ու Վարսիկ Ավագյանը մանկավարժ էին երկար տարիներ աշխատել Ձորագէսի դպրոցում։Վահագենց ընտանիքը բնակվում էր Ձորագէսի հացի փռի կողքի շենքում։Հետագայում՝70-80-ականներին Կիրովական տեղափոխվելուց հետո,ընտանիքի երիտասարդ անդամներն իրենց ընտանիքները կազմեցին, իսկ 88-ի երկրաշարժից հետո ոմանք հեռացան երկրից՝տարբեր ուղղություններով/այնպես, ինչպես շատ-շատերը Հայաստանում՝վերջին 35 տարում/։Մոտ 3 տասնամյակ Վահագնը իր ընտանիքով բնակվել է արտերկրում․մասնավորապես՝Նորվեգիայում /ինչի մասին ավելի վաղ տեղեկացել էինք ֆեյսբուքից,երբ Վահագնը,տեսնելով ,,Ձորագէս,, խմբում տեղադրած մեր նյութերն ու նկարները, 2016թվին գրեց․,,Բարեվներ Նորվեգիայից․Ձորագէսի նկարներն ինձ շատ հուզեցին,,/։

   Չնայած Վահագին չէի տեսել երեվի թե մի 40-45 տարի, բայց տեսնելով, որ մոտ 5 մետր հեռավորությունից  դիմացից եկող-մոտեցող մարդը ձեռքն աչքերին հով արած՝ուշադիր նայում է ինձ, ու մոտենալով՝սկսեց ժպտալ, հասկացա, որ այո, ինքն է՝Վահագն Հովսեփյանը։Մինչ մենք մի քանի րոպե զրուցում էինք՝հին ձորագէսցիներից ու մեռնող-ապրողից, մեկ էլ տեսնեմ՝Վահագը հանդիպակաց մայթին մի ձորագէսցի էլ է հայտնաբերել, ու ,,էն Գագոն չի՞,, ասելով միանգամից ձորագէսցիավարի ձայն տվեց․,,Գագո՜․․այ Գագո․․․,,։Երեվում էր, ում ձայն էր տալիս, նա դեռ տեղը չէր բերում Վահագին, քանի դեռ ,,Ապեր, դու Գագոն չե՞ս,,-հարցը լսելուց հետո չեկավ ու մոտեցավ մեզ։Վահագի հետ ողջագուրվելուց հետո Գագիկը/հին ձորագէսիներ Վազգեն Սարգսյանի եվ ակումբի վարիչ ընկեր Նազիկի որդին՝1960թվի ծնված/ սկսեց հետաքրքրվել վերջինիս որպիսությամվ՝ճշտելով գալ-գնալու ժամկետները, եվ շտապեց իր գործին։Եվ մինչ մենք շարունակում էինք զրույցը՝,,ով ողջ՝ով մեռած,, թեմայով ու ձորագէսյան հիշողություններ փոխանակելով, մեկ էլ ահա՝եվս մեկ հին ձորագէսցի տեսանք․մանկավարժ Ալլա Մելիքսեթյանը՝դսեղեցի ամուսնու հետ։ Ալլան էլ անակնկալի եկավ՝Վահագին տեսնելով,բայց․․․ստիպված էր հիշեցնել իր մասին, քանի որ Վահագը դժվարությամբ հիշեց․այն բանից հետո, երբ հիշեցրի, որ Ալլան Ձորագէսի երկարամյա նախկին ուսուցչուհի ընկեր Թամազյանի եվ ՀԷԿ-ի հին աշխատող Վլադիմիր Մելիքսեթյանի դուստրն է/հնարավոր է, եթե ես ֆեյսբուքում ակտիվ գործունեությամբ զբաղված չլինեի, Վահագնը ինձ էլ  դժվարությամբ հիշեր, որովհետեվ իմ ֆեյսբուքյան տեսքը,նկարները շատ տարբեր են իմ նախկին մանկապատանեկան տեսքից․ի վերջո 4 տասնամյակ է անցել․․․․/։ Մի խոսքով, ձորագէսցիների չնախատեսված հանդիպում էր մայթի վրա, եվ այդ հանդիպումը եվ ջերմ հուշեր արթնացրեց, եվ տխուր հուշեր՝երբ հիշեցինք մահացած ձորագէսցիներին։Վահագը ցավով հիշատակեց այս տարի Լենինգրադում մահացած, 80-ականներից Կիրովականից էլ Լենինգրադում բնակություն հաստատած իմ սերնդակից Արմեն Հայկի  Սմբատյանին,ես՝հիշատակեցի 10 տարի առաջ մահացած մանկությանս ընկերուհու՝Գայանե Վազգենի Սարգսյանի մահվան մասին։

Ի դեպ, Վահագը հոյակապ կիթառ էր նվագում երիտասարդ ժամանակ։Հատկանշական է, որ Վահագի մեծ եղբոր՝Վաչեի որդի Վարդանն էլ՝ԱՄՆ-ում բնակվող, ջազ-տրիոյի հիմնադիր-ղեկավար է եվ հոյակապ կատարող։Նա 2 տարի առաջ Վանաձոր ԱՄՆ-ից կարճատեվ ժամանակով վերադառնալով,հանդես էր եկել Քիմիագործների մշակույթի պալատում։Իսկ այ Վահագնը ատեղյակ էր Վարդանի այցից եվ հարցրեց, թե ,,դա ե՞րբ է եղել,,/Մեկն սփյուռքի մի ծայրում, մեկը՝մի,կարող է եվ չիմանար․․․ֆեյսբուքն էլ որ չլիներ՝շատերս շատ բան չէինք իմանա,անգամ՝մեր հարազատների այցերը/։

Ինձ համար կարեվոր էր, որ Վահագն ասաց, որ կարդում է հոդվածներս/,,բա էդ հոդվածների համար քեզ չեն նեղու՞մ,,-հետաքրքրվեց/։Իսկ որպես հին հիշողություն,պատմեց, որ հորս հետ շախմատ է խաղացել Ձորագէսում/երեվի գետափին․որովհետեվ հայրս՝լուսահոգի Գեորգի Հովսեփյանը,ում Ձորագէսում եվ Թումանյան կայարանում եվ հարազատական միջավայրում Հովիկ էին ասում, ու որը կարգային շախմատիստ էր, 1969թվին եղել է Կիրովականի շախմատի չեմպիոն, սիրում էր գետափին լողալուց հետո շախմատ խաղալ՝1960-70-ականներին/։

Հատկանշական է, որ մեր զրույցն ընթանում էր ,,Մաստեր,, խանութի մոտ,այդ անունը վանաձորյան տնտեսական խանութը պատահական է ընտրել,բայց ,,Մաստեր,, բառն ինձ համար որպես Հատուկ անուն է թանկ,քանի որ չնայած Ձորագէսում մի քանի վարպետներ էին աշխատում ՀԷԿ-ում, բայց՝միակ ,,Մաստերը,, լուսահոգի պապս էր՝1915թվի մեծ եղեռնը վերապրած Գարեգին Հարությունյանը, ում ավագ սերունդն առավելապես ,,Մաստեր,, էր ասում․անգամ՝փեսաներն ու կինը՝լուսահոգի տատիկս։Դառնանք զօղորմին տանք նաեւ հէկ-ի մյուս վարպետներին՝Սուրեն Միքայելյանին,Դերենիկ Մխոյանին,Գրիգոր Մկրտչյանին,ուստա Կարոյին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


вторник, 13 августа 2024 г.

ՀԻՆ ՀՈՒՇԵՐԸ՝ՆՈՐԱՑՎԱԾ

 Իսկական ձորագէսցին պետք է կյանքում մի քանի անգամ գոնե գետում լողացած լինի,արեվից տաքացած քարերին ,,զագար ընդունած,,

------------------------------------------------------------------------------------------------------

Ռուսաստանից վերադարձած մի հի՜ն ձորագէսցու հանդիպեցի Վանաձորում․հեռավոր ազգականուհի։Հաճախակի է գնում-գալիս,ու երկար տարիներ հավասարաչափ համ Ձորագէսում է ապրել/այնտեղ ծնվել-մեծացել/,համ՝ Կիրովականում, համ՝ Ռուսաստանում։Բայց՝միմյանց չէինք հանդիպել,տեսել-զրուցել․․․․շուրջ 40 տարի,եվ ֆեյսբուքով էինք իրար գտել։Դժգոհեց, որ ֆեյսբուքի գաղտնաբառն է կորցրել/ժամանակակից հայկական ,,հիվանդություն,,/,դրա համար ֆեյսբուքում պասիվ է,մուտք չունի տեվական ժամանակ, չնայած՝,,Ձորագէս,, խմբի անդամ է։Նոր էջ բացելու համար էլ բարդ խնդրի առաջ էր կանգնել,եվ ուզում էր անպայման իր հին էջը վերականգնել։Մնացել էր ,,օդնօկլասնիկի,, հույսին։Այդուհանդերձ, մոտ 1 ժամ զրուցեցինք․եվ Ռուսաստան գնալու նախօրեին, եվ վերադառնալուց հետո/լրիվ պատահաբար հանդիպելով/։Բա մի ֆեյսբուք չարժե՞ր կենդանի զրույցը,անձնական ու քաղաքական թեմաներով կիսվելը,թե չէ ֆեյսբուքին դրել ենք գլխներիս, սարքել Աստված․․․․

․․․Հեյ գիտի սովետական 60-70-ականներ․․․ի՞նչ ինտերնետ, ֆեյսբուք, վայբեր ու վոցապ․ օդնօկլասնիկ ու մեսենջեր․․․Ձորագէսի հեռախոսավարուհիները Լենինի թվերի ոճի հին հեռախոսով Երեվան-Մոսկվայի հետ էին միացնում,անգամ՝Կիրովականի հետ Ձորագէսի կապն էր միջնորդավորված՝մինչեւ 90-ականները, Կիրովականն էլ՝Թումանյան կայարանի փոստային բաժանմունքի աշխատողների միջոցով, քանի դեռ Կիրովականի-/Վանաձորի/ հետ ուղիղի հեռախոսակապ չգցվեց․․․հիմա՝դա էլ է վերացել․բջջայիններն են դարձել հիմնական եվ առաջատար, որովհետեվ կայանն էլ է լուծարվել․․․․․Անգամ արտասահմանի անուն տալն էր 60-70-ականներին վտանգավոր, ուր մնաց՝հիմիկվա նման բջջային տեսակապով արտասահման խոսելը/լուսահոգի պապս՝Մաստեր Գարեգինն էր, որ ռադիոընդունիչով ամեն օր պարտադիր՝,,Ամերիկայի ձայն,, էր լսում ականջակալներով,իսկ ,,Ամերիկայի ձայնը,, մտնում էր անգամ Լոռվա ամենահեռավոր ծմակներ՝ռադիոընդունիչների ալիքները ,,քչփորելու,, միջոցով միայն։

․․․Դառնանք զօղորմին տանք Ձորագէսի նախկին հեռախոսավարուհիներ Երան Ալոյանին, Սոխակ Մխոյանին, Սիրուն Ղուլինյանին՝2 հերթափոխով աշխատող,ամառ-ձմեռ գէսի վտանգավոր կամուրջը հաղթահարող, ականջները՝տրանսֆորմատորի բզզոցին ու մոտակա Դեբեդի խշշոցին։

․․․Իսկական ձորագէսցին պետք է կյանքում մի քանի անգամ Ձորագետում լողացած լինի,արեվից ջերմացած քարերի վրա ,,զագար ընդունած,, ու․․․Ձորագէսի հեռախոսակայան այցելած,Կիրովական-Երեվան-Մոսկվա միջնորդավորված հեռախոսակապից օգտված։Երեվանի հետ միացնող հեռախոսավարուհիներն այդ պահին ամենակարող Աստված էին,եթե այդ հեռախոսազանգը հույժ կարեվոր էր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


четверг, 18 апреля 2024 г.

Վանաձորցիները հոգնել են քննարկումներից եվ ,,ռադիկալ լուծումներ,, են պահանջում ընդդիմությունից

 Լավ, էս վանաձորցիք ԱԺ պատգամավորներին իրավական հարցեր չունե՞ն ներկայացնելու, ախր պատգամավորների գործն իրավական խնդիրներով զբաղվելն է,ու այդ խնդիրների հիման վրա օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելը։Այս հարցն էր ինձ հետաքրքրում ապրիլի 17-ին Վանաձորի Երկաթուղայինների ակումբի դահլիճում ԱԺ ,,Հայաստան,, խմբակցության 6 պատգամավորների/ավելացրած՝մեկ ՀՅԴ մարզային կառույցի ղեկավար/հետ հանդիպմանը՝լսելով տարբեր դիտարկումներ՝դահլիճում ներկա գտնվողներից։Իբր վանաձորցի շատ կար, որ ելույթ ունեցողներից էլ իրավական հարցեր ակնկալվեին։Մի քանի զգացմունքային ելույթներ՝Վանաձոր տեղահանված արցախցիներից,որոնցից մեկը նշեց, որ հայրենիքից հետո ամենակարեվորն իրենց համար աշխատանքն է, մինչդեռ Վանաձորում աշխատանք չկա, որ աշխատեն, իրենց ընտանիքները պահեն։Մեկն էլ նեղված էր, որ Արցախի դրոշն են հավաքում արդեն    անգամ՝ ,,Արցախ,, պուրակից։Իրենց կորցրածն ու տառապանքն էին բարձրաձայն վերապրում,հոգիները դատարկում։Ոմանց զգայացունց ելույթներն այնքան էին երկարում, որ դահլիճի մասնակիցները կամ քթների տակ դժգոհում էին/,,բա հիմի դրա վախտն ա՞,,   ,,վախ հորս արեվ,,/, կամ՝բուռն ծափահարում էին ելույթի կեսից՝որ կարճ կապեն։Մի երիտասարդ լոռեցի,խնդրելով,որ իր ելույթը չտեսագրվի,համառոտ նկատեց, որ նման հանդիպումներն իշխանափոխության չեն հանգի, անօգուտ են, եվ ,,ռադիկալ լուծումներ,, են պետք/ինչին հավանություն տվեց իր ելույթում նաեւ մի տարեց տղամարդ՝արցախյան առոգանությամբ/։Իսկ ելույթ ունեցող կինը նաեւ մտահոգություն հայտնեց, որ մինչ այս կարգի քննարկումներ են շարունակվում, մի օր էլ թշնամին Տավուշը վերցնելով՝հասնելու է Վանաձոր ՝դրանից բխող ծանրագույն հետեվանքներով;Բայց՝դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պինդ էր իր դիրքորոշման մեջ ու համառեց, գտնելով, որ մինչեւ ժողովուրդը փողոց դուրս չգա, անհրաժեշտ քանակով, իշխանափոխություն չի լինի,եվ եթե անգամ իրենք՝,,Հայաստան, խմբակցության պատգամավորներն իրենց մանդատները վայր դնեն,որպեսզի օրենսդիրը կազմալուծվի, դա արդյունք չի տա,իրենց փոխարեն իշխանությունը խորհրդարան կբերի որեվէ իշխանամետ կուսակցության։

,,Եթե ընտրություններ լինեն, Նիկոլը կընտրվի՞,,-Սաղաթելյանի հարցին դահլիճում գտնվողների մի մասն ասեց՝,,այո,, մի քանիսն էլ դժգոհեցին․,,Չէ, ինչ ընտրվել,,։Ընդհանուր զրույցներից հասկացանք, որ ոմանք արդեն դժգոհ են ոչ այնքան իշխանություններից, որքան՝չհեղափոխվող նիկոլամետ զանգվածից, մարդկանց անտարբերությունից,իսկ նրանց հետո բացատրական աշխատանքներն արդյունք չեն տալիս։,,Ես նույնիսկ իմ բարեկամին չեմ կարող համոզել, որ փողոց դուրս գա,,-դժգոհեց ,,ռադիկալ լուծում,, պահանջող կինը։Հանդիպման ավարտին Իշխան Սաղաթելյանն առաջարկեց բանավեճը շարունակել արդեն՝ներքեվում,անմիջական շփումների տեսքով,առանց միկրոֆոնների/ընդ որում, մի տղամարդու՝,,ռադիկալ լուծման,, կողմնակից, խնդրեց իրեն բացատրել, թե որն է ,,ռադիկալ լուծումը,,/։Չմոռացավ նաեւ ժողովրդին ուղղված իր թեվավոր խոսքը՝,,Պինդ կացեք,,։Մեկին էլ հետաքրքրում էր, թե ինչու ,,17,,-ի շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանին դավաճանեցին որոշ ուժեր, եվ շարժումը մարեց։Զարմանալի է, որ լեփ-լեցուն դահլիճում միջոցառման ժամանակ ոչ մի ոստիկան չնկատվեց ոչ դրսում, ոչ ներսում։Միգուցե՝քաղաքացիական հագուստներով էին կամ՝իշխանությունն արդեն վախ չունի խորհրդարանական ընդդիմությունից։Դահլիճից դուրս, 2 մայթեզրերին մեքենաների մեծաքանակ առկայությունը վկայում էր, որ մասնակիցներ կարող էին եկած լինել նաեւ մարզի այլ բնակավայրերից,միգուցե նաեւ՝այլ մարզերից։Իսկ դահլիճում նկատելի էր արցախյան բարբառը։Արցախցի 2 կին նույնիսկ ծանոթներ դուրս եկան։,,Ես Ստեփանակերտ եմ մնում, աղջիկս՝Շուշի,,-կնոջ խոսքից հասկացանք, որ նա դեռ հոգով Արցախի բնակչի կարգավիճակում է,եվ համոզված է, որ ետ է վերադառնալու;

Միջոցառման ավարտին Վանաձորից ընտրված պատգամավորին հանձնեցինք 2 նամակ-առաջարկ՝դրանց օրենսդրական տեսք տալու համար․թեպետ՝հույս քիչ կա, թե այս իշխանության օրոք, ԱԺ քայլական  մեծամասնության օրոք հնարավոր է ժողովրդանպաստ որոշումներ կայացնել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

вторник, 16 апреля 2024 г.

ՀՀ Ազգային Ժողովի ,,Հայաստան,, խմբակցությանը

 

Վանաձորի նախկին քաղաքապետ,արդեն 2 տարի բանտում գտնվող Մամիկոն Ասլանյանին կալանքի վերցրեցին 2021թվի ՏԻՄ ընտրություններից կարճ ժամանակ անց․Լոռու նախկին մարզպետի/նիկոլական/հետ հեռուստաբանավեճի ժամանակ արված ,,հանդուգն,, հայրարարություններից եվ ակտիվ լեզվամարտից հետո։Իսկ 2022թվից, փաստորեն, սկսվեց Վանաձորի քաղաքապետարանում մեծ անտերության ժամանակաշրջան։Աղբահանման ծառայության ,,Նոյի թվերի,, ,,պարտքերի,, նկատմամբ դեռ 2016թվից կիրառվող տույժերն սկսեցին առասպելական չափերի հասնել՝քաղաքի բնակչության պատկառելի մասին դնելով սոցիալական պատանդի կարգավիճակում,քանի որ դեռ շատ հին ժամանակներից շատերը տարբեր պատճառներով աղբի վարձ չեն մուծել/որի թաղամասում աղբահանություն չի իրականացվել, եվ բնակիչները հրաժարվել են վարձ մուծել, որի սոցիալական վիճակն է չմուծելու պատճառ դարձել/,ու հիմա այդ ,,պարտքերը,,/որոնց մի մասը պետք է ակտավորման ենթակա լինեին/,եկել-չոքել են քաղաքացիների բկին՝տույժերի միջոցով կրկնապատկվելով։Քաղաքապետարանում այնքան են առաջ գնացել իրավաբանական աճպարարությունների մեջ, որ անգամ՝պարբերական վճարումներ կատարող քաղաքացու նկատմամբ․․․․2 տարում 6000դրամի ,,տույժ,, են աճեցրել։Ընդ որում՝2022թվից հայտնված ,,մնացորդն,, ու տույժը քաղաքապետարանը գրավոր չի  հիմնավորում՝ի պատասխան դիմումի,այլ՝մատուցում է ի գիտություն՝վկայակոչելով աղբահանության մասին օրենքը․բայց թե ինչ հաշվարկով է կիրառվում տույժը, ամսվա կտրվածքով, թե տարվա, թե երկուսը միասին՝չի մանրամասնում, ու պարզապես վկայակոչում է աղբահանության մասին օրենքի 5-րդ կետը։Օրենքն ասում է՝պարբերական վճարումներ անող քաղաքացու հաշվեհամարին ամեն ամիս 200դրամ ավելացրու՞․․․էդքան անմարդկային օրենք ունենք մե՞նք․․․․Ի դեպ, անդորրագրերում չի երեվում տույժը, այլ՝միանգամից գումար է աճում՝անհասկանալի տրամաբանությամբ ու հաշվարկով,եվ միայն՝հաշվի քաղվածքում է երեվում, եթե պահանջում ես այդ քաղվածքը/բայց՝միայն 2002թվից սկսած հաշվարկով, մնացորդ ,,պարտքը,, միանգամից փոխանցված՝նախկին տարիներից/։Իսկ նախկին տարիների տվյալներ՝հրաժարվում են տրամադրել, ինչն ավելի վիճելի է դարձնում նախկինից փոխանցված ,,պարտքը,, եվ ,,տույժը,,։

   Պարոնայք կառավարողներ, երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով չեղարկեք ժամկետանց պարտքերը։Հին ,,պարտքի,, վրա տույժեր նշանակելով ե՞ք նոր Հայաստան կառուցում։Երկրի ջրային ոլորտի միանձնյա կառավարող ,,Վեոլիային,, 1․1 միլիարդ դրամ սուբսիդավորում եք ուզում հատկացնել այն դեպքում,երբ որ նա իր խոստացած բարեփոխումները ձախողել է, ուրեմն բարի եղեք սուբսիդավորել կամ չեղարկել աղբահանության ոլորտում կուտակված հսկայական պարտքերը․այնպես, ինպես 2005թվին չեղարկվեցին ՀԷՑ-ում կուտակված պարտքերը՝սեփականատիրոջ կողմից։Այլապես ստացվում է,որ թոշակների բարձրացում չկա,ավանդների վերադարձը դանդաղում է,իսկ թոշակառուների նկատմամբ կոմունալ վարձեր են անվերջ կուտակվում․ընդ որում՝վերջին 5 տարում մի քանի անգամ թանկացած։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

пятница, 25 августа 2023 г.

,,Դբա լավը, դբա Ձորագէս,,

 Վանաձորից Ձորագէս ճանապարհը,որ հոյակապ ասֆալտապատված է, ու ճանապարհը լայնացած, գնալով կարճանում է․մեկ-երկու եվ Վանաձորի՝օրեցօր մեծացող գերեզմանատունն անցնելուց հետո մեկ էլ տեսնում ես՝Փամբակում ես, ու մինչեւ հաջորդ ,,արտաշնչելդ,, մեքենան հասնում է Վահագնաձոր,այնուհետ՝Վահագնի,որտեղից էլ ,,մի ոտ,, կամ 5-10 րոպեի ճանապարհ է մինչեւ Թումանյան կայարան։Ու չես հասցնում աչքդ թարթես 2 քարանձավային թունելներում/որոնք նույնպես բարեկարգվել են ու վերակառուցվել՝ճանապարհների նման/, մեկ էլ տեսնում ես,որ հասար ,,դբա լավը,,՝,,դբա Ձորագէս,,։Ի դեպ, ճանապարհին ուղեվորներից մեկի զրույցից պարզվեց, որ Ձորագէսը սովետական տարիների նման ձաղիձորցիների համար էլ է ,,դբա լավը,, քանի որ շատերը Ձաղիձորից/Թումանյան քաղաք/ աշխատում են Ձորագէսում․սպասարկման ոլորտում, կարի ֆաբրիկայում․․․․Այս առումով 

կոմունիզմը դեռ չի հեռացել Ձորագէսից,գործազրկության խնդիր էլ չկա․մանավանդ, որ բնակչությունն է պակասել,եվ միակ տարբերությունն այն է, որ ակումբն ու գրադարանը չկան, ,,հավուզն,, էլ/հին ջրավազանը թթի ծառի մոտ/, վերափոխվել է մանկական խաղահրապարակի։Իսկ ,,գարադոկում,, ի տարբերություն սովետական տարիների, խաչքար է կանգնեցվել․ձորագէսցին դարձել է ավելի աստվածավախ։Մեր տեղեկություններով, ակումբի շենքը հիմա վերակառուցվում է որպես հանդիսությունների սրահ/այնպես, ինչպես այլ փոքր համայնքներում/։

------------------------------------------------------------

                  ,,Տված չտեի,,

,,Դու Կարինեն ե՞ս,,-ավտոբուսի մեջ իմ հարեվանությամբ գտնվող կնոջ հարցին բացասական պատասխան տվեցի։Փոքր-ինչ անց՝լոռեցու անմիջականությամբ հաջորդ հարցը տվեց․,,Ձաղիձորից ե՞ս,,-կրկին բացասական պատասխան տվի։3-րդ հարցը չհասցրեց տալ, որովհետեվ մինչ ավտոբուսը կշարժվեր, վերջինիս զանգեցին ու առաջարկեցին իջնել եվ ճանապարհը շարունակել այլ փոխադրամիջոցով/երեվի՝ծանոթները/։Վերջինս ստիպված էր վարորդին մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով խնդրել, որ նախօրոք վճարված գումարը ետ վերադարձնի։Վարորդն ստիպված էր գումարը ետ վերադարձնել,բայց՝ետեվից դժգոհեց․,,Դու հաջորդ անգամ ոտի վրա կգնաս, իզուր էլ փողը ետ տվի, տված չտեի,տվածն էլ մի փող ըլեր՝300դրամ,,։

․․․Ի դեպ, վերջերս մի լոռեցի կին էր ինձ հետ վիճում, թե Ձորագէսի՝մայրուղու վրա գտնվող կամուրջը կառուցվել է 2018-ից հետո, ներկա իշխանությունների օրոք․եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նոր կամուրջը /որի՝մինչեվ կառուցումը տարբեր հրապարակուներով հանդես ենք եկել՝հին կամրջի աղետալի վիճակի մասին/, կառուցվել է նախկին իշխանության օրոք, բայց՝հեղափոխությունն արդեն մոտ էր, եվ նախկինները թերեվս չհասցրին կամրջի պաշտոնական բացում անել,իսկ Թումանյան կայարան-Ձորագէս 2 թունելների վերակառուցման աշխատանքներն ավարտին են հասցվել ներկա իշխանության օրոք։Չի կարելի մեկի արածը մյուսին վերագրել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր-Ձորագէս, 20․08․2023թ․

четверг, 15 июня 2023 г.

Թամադաներ

                                                                                                           Թամադան՝Դսեղից

Շհալվեցի Սահակի տունը կռիվ էր ընկել։Սահակն ուզում էր իր բանակից զորացրված տղայի հարսանիքի թամադան իրենց գյուղից լինի, կինը չէր համաձայնում։

-Չէ, չեմ ուզում իմ մինուճար տղի հարսանիքի թամադան մեր գյուղից լինի,խի՞, մենք ու՞մից ենք պակաս,որ մեր տան հարսանիքի թամադան Դսեղից չըլի։

-Այ կնիկ,-զայրանում էր Սահակը,-մենք ով, Դսեղա թամադա բերիլ տալն ով, մենք էդ հունարը չունենք, էլ ասես Դեբեդից բերիլ տանք՝կարող ա բան դուս գա, թե չէ՝Դսեղից, էդ մտքիցդ հանի։

-Սահակ ջան, ախր էն Կախանք բա ո՞նց բերիլ տվին,խի դու Գալուստի չափ չկա՜ս․․․․բա դու ամոթ չես անի՞,որ չկարենաս բերես, մի ծանոթ գտի, մի հնար արա։

Կնոջ հետ երկար բարակ վեճերից հոգնած,Սահակը վերջապես զայրացավ․

-Դե լավ, հերիք ա,գլուխս տարար էլի, գնում եմ Դսեղ,բայց իմացի, թե էսօր եդ չեկա,ուրեմն հաշվի գործը գլուխ չի էկել,գնացել եմ Կիրովական, ախպորդ տուն,բալքի նա գա մի բան անի,նա Դսեղ ծանոթներ շատ ունի։ 

            ՀՆԱՐԱՄԻՏ ԹԱՄԱԴԱՆ 

Ո՞վ չգիտի,որ Լոռվա Դսեղի թամադաների համբավը վաղուց դուրս էր եկել Լոռվա սահմաններից;Այ թե թամադաներ էին դսեղեցիք․․․․

Սակայն երեվի քչերը լսած կլինեին թամադաներից ամենահամբավավորի՝Աթանց Էրեգլոյի թամադայական ,,քաջագործություններից,, մեկի պատմությունը,որը մինչեւ հիմա էլ հաճույքով են վերհիշում համագյուղացիները, եվ ոչ միայն նրանք․․․

Օրերից մի օր հարեվան Քարինջ գյուղից մի հարսանքատեր,լսած լինելով Էրեգլոյի մասին,գալիս է նրա մոտ՝խնդրանքով, թե էսպես-էսպես էս ամիս 25-ին տղիս հարսանիքն է՝արի թամադայություն արա։Էրեգլոն մի քիչ չեմուչում է անում, բայց համաձայնվում է ու կամաց-կամաց պատրաստվում այդ օրվա հարսանիքին Քարինջ գնալու։Էդ հարսանիքի նախօրյակին Էրեգլոյենց տուն է գալիս մի ուրիշ հարսանքատեր՝այս անգամ Մարց գյուղից,ու, այ քեզ թարս բախտ, նույն օրվա հարսանիքի թամադայի հրավերքով։Էս հարսանքատերն Էրեգլոյի հին ծանոթներից է լինում, Էրեգլոն համեստորեն ձեն չի հանում,չի ասում, որ արդեն ուրիշ հարսանիքի է հրավիրված,ճարահատյալ համաձայնվում է,բայց մտքում մտածում, թե ոնց անի, որ հնարը գտնի։Գիշերը տեղում երկար-բարակ մտածելուց հետո Էրեգլոյի գլխում մի ,,հանճարեղ,, միտք է ծագում․2 հարսանիքին էլ թամադայություն անի՝միաժամանակ․․․

․․․Քարինջ գյուղի հարսանքատանն ասեղ գցելու տեղ չկար,հարսանքատիրոջ առաջարկով բոլոը խմում են թամադայի՝էրեգլոյի կենացը։Էրեգլոն էլ, առանց իրեն կորցնելու, պատկառանքով եվ հանդիսավոր լրջությամբ շնորհակալություն  է հայտնում կենացի համար,եվ իր կողմից առաջարկում նորապասակների կենացը։Ու ծայր է առնում  հարսանիքն իր աղմուկ-աղաղակով․․․․

Հարսանքատանը,որտեղ ամեն մեկն զբաղված էր իր ուտել-խմելով, ոչ ոք չնկատեց թամադայի կարճ բացակայությունը․իբր,պարելուոաց շոգելով թամադան դուրս էր եկել բակ՝հովանալու․․․․․Այդպես ամեն անգամ ամեն կենաց առաջարկելուց հետո թամադա Էրեգլոն բակ է դուրս գալիս, իբր հանգստանալու,սակայն դա միայն թվում էր․գլուխները տաքացրած հարսանքավորների մտքով չէր էլ անցնում, որ թամադա Էրեգլոն ամեն կենացից հետո արագորեն մտնում էր հարեվան տան բակ, նստում ձին ու սլանում դեպի մոտիկ․․․․Մարց գյուղը։Մի քանի րոպեում տեղ հսնելուց հետո ինչպես հարկն է կառավարում էր նաեւ այդ գյուղի հարսանիքը։Ահա թե ինչպես էր դսեղեցի Էրեգլոն միեվնույն օրը եվ նույն ժամին թամադություն արել տարբեր գյուղերի հարսանիքներում։

ԳԵՈՐԳԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ստորեվ ներկայացրինք ծնունդով դսեղեցի,Կիրովականի երկարամյա բնակիչ՝2013թվին մահկանացուն կնքած, Գեորգի Հովսեփյանի երգիծական անտիպ նյութերը՝գրված 1984թվին/թամադաների մասին/, նրա ծննդյան 90-ամյակի առթիվ՝հետմահու կարգով։Դառնանք զօղորմին տանք։                                                                                  

 

четверг, 1 июня 2023 г.

ՀԻՆ ՁՈՐԱԳԷՍՑԻՆԵՐԸ՝ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՄԲ

 Մի հին ձորագէսցի հայտնաբերեցի պատահաբար․առեվտրի փոքր տաղավարում պատահաբար առնչվելով գնորդի ու տարեց վաճառողուհու զրույցին, երբ վաճառողուհին գնորդին ճանապարհելուց առաջ ասում էր՝,,Ես էլ եմ ձորագէսցի,,։Բնականաբար,ձորագէսյան արմատների կանչով հետաքրքրվեցի ու պարզեցի, որ այդ կինը ծնվել է 1956թվին, Ձորագէսում։Պատմեց, որ բնակվել են ակումբի շենքի մոտ գտնվող ինչ-որ հին շենքում/երկաթգծի մոտ․աղոտ հիշեցի/։Երբ Ձորագէսից տեղափոխվել են Կիրովական, 7 տարեկան է եղել։Հին հարեվաններից հիշում էր Մելնիկին,տիկին Գինարգային/նրանց կհիշեն ավագ սերնդի ձորագէսցիները/։Դարակից հանեց խնամքով պահվող սուրբ գիրքը՝Աստվածաշունչը, եվ նրա միջից հանեց Ձորագէսի մանկապարտեզի երեխաների լուսանկարը՝60-ականների սկզբի, երբ ինքը հաճախել էր մանկապարտեզ։Լուսանկարի կենտրոնում երջանկահիշատակ Վարդուշ Պետրոսյանն էր/ով, փաստորեն, մանկապարտեզում դաստիարակ է եղել,ինչից ես անտեղյակ էի։Ավելի ուշ՝մեկ այլ հին ձորագէսցի էլ՝Լիլիթը Եգանյան, հպարտությամբ պատմեց, որ Վարդուշ Պետրոսյանն իրեն դպրոցում է դասավանդել/։

Իմ զրուցակիցը,ում անունը Ռուզաննա էր, երբ իմացավ, որ իր տարեկից երեխաներից ճանաչում եմ Ալլային՝Կոստանդյան, ասեց՝ինքն էլ կա էս նկարում,,․ու մատնացույց արեց ներքեվի շարքում մի երեխայի, ասելով․,,սա է չէ՞ Ալլան,,։Ուշադիր զննելով, մի փոքր կասկածեցի, որ դա Ալլան կլինի, բայց ենթադրեցի, որ միգուցե տարիների ընթացքում փոխվել է, դրա համար չեմ ճանաչում։Բայց լուսանկարի վերեվի շարքից երբ մի երեխայի մատնացույց անելով ասեց՝,,Էս տղայի անունը Սամվել էր,, ՝ուշադիր նայելով, հայտնագործածի նման ասի՝,,Վայ, Սամվելն է, կողքինն  էլ Ալլան․․․ այ Ալլան ինքն է,գիտե՞ք որ նրանք հետագայում իրար հետ ամուսնացան,,։Ի՞նչ իմանար, 7 տարեկան է եղել, երբ ձորագէսից տեղափոխվել են, կապ էլ չի եղել Ձորագէսի հետ։Իմ զրուցակիցը հիշում էր նաեւ Մանվելին/Մատինյան/, ով, ցավոք, տարիներ առաջ մահացավ։Վանաձորում բնակվող ձորագէսցիներից ոմանց հանգամանքների բերումով ճանաչում էր։Նաեւ ցավով հիշատակեց,որ եղբայրը՝Ռուդիկ անունով/Ավետիքյան/, ով երկար տարիներ աշխատել է Կիրովականի հանրախանութի ռադիոտեխնիկայի բաժնում, վերջերս է մահացել։Զրուցակիցս լավ տեղյակ էր, որ Ձորագէսում հիմա միջազգային հյուրանոց կա/2000թվականներին կառուցված/,եվ ասեց․,,դե գյուղերը հիմա զարգացած են շատ,,։Այդ առթիվ նկատեցի, որ Ձորագէսը միշտ է զարգացած եղել,դեռ սովետական տարիներին ուներ պարահրապարակ, ակումբ-գրադարան, կինոդահլիճ, բիլիարդանոց/հիմա դրանք վաղուց չկան՝անկախությունից հետո աստիճանաբար վերացել են,քանի որ ակումբ-գրադարնն էլ է վերացել/։Վերջինս սովետական տարիների նվաճումներից անտեղյակ էր, բայց՝լողափն ու գետը հիշում էր, երեխաների հետ մշտապես գետ են գնացել։

․․․Երբ Ալլային պատմեցի, որ ծանոթացել եմ իր մանկապարտեզային ընկերուհու հետ ու պատմեցի լուսանկարի մասին, ուրախացած ասեց․,,Էդ նկարից ես էլ ունեմ, ես ու Սամվելն իրար կողքի ենք․էսա գնամ էդ նկարը գտնեմ ու գնամ Ռուզանի հետ նորից ծանոթանամ,,։

Հ․Գ․Ավելի ուշ տեղեկացա, որ նկարի առաջին շարքում գտնվող երեխան, ում մասին նույնպես ասել էր ,,Ալլա,, անունով, նա էլ Մելիքսեթյան Ալվարդն է եղել․այսպիսով, լուսանկարում ձորագէսյան 2 Ալլաներ են եղել․Կոստանդյան եվ Մելիքսեթյան Ալլաները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,4․05․2023թ․Վանաձոր

среда, 22 февраля 2023 г.

90-ականների ,,չարեփոխումները,,՝ի վնաս թոշակառուների

 Ի՞նչ է նշանակում աշխատանքային գրքույկի մեջ առկա ստաժը հաշվելու համար պետք է միաժամանակ տեղեկանք ներկայացվի տվյալ թոշակառուի/ավելի ճիշտ թոշակի գնալ պատրաստվողի/նախկին գործատուի կողմից, թե նա սոցվճարում արել է՞, թե՞չի արել։Ուրեմն քիչ չէ, որ աշխատատեղերի մասսայական կրճատման պայմաններում թոշակի շեմը 90-ականներին բարձարցրին՝դարձնելով արեվմտյան մոդելի, ու 55 տարեկանից հասցրին 63-ի, հիմա էլ էդ 63-ին մի կերպ հասած, 30 տարվա անկախության տարիների տառապանքներով անցած մարդիկ ծերության շեմին պետք է դռնեդուռ ընկնեն, որ հաստատեն այն, ինչն արդեն իսկ գրված-կնիքված է իրենց աշխատանքային գրքույկում․հիմա սրան ի՞նչ անուն տաս, այս հակամարդկային օրենքին, թոշակառուն ինչի՞ պիտի պատասխան տա նրա համար, որ իր նախկին գործատուն սոցվճարում չի արել, կամ իր նախկին հիմնարկը չկա, կամ արխիվն անհետացել է․․․․մարդն ունի աշխատանքային ստաժը հաստատող փաստաթուղթ, ուրեմն պետք է դա համարվի օրինական փաստաթուղթ, իսկ թե գործատուն վճարում է արել, թե չի արել, դրա մեղքը չպետք է ընկնի թոշակառուի վրա։Անպարտաճանաչ հարկատուներ եք փնտրու՞մ, գնացեք գործատուների մոտ ստուգումներ արեք/ ի դեպ,մոտ 20 տարի առաջ նոր կառույց էր ստեղծվել՝Աշխատանքի տեսչություն, ու եթե որեվէ մեկն իր մոտ աշխատող էր ընդունում, ապա պարտավոր էր անմիջապես տեղյակ պահեր Աշխատանքի տեսչությանը, հետաքրքիր է, հիմա կա՞ այդ կառույցը թե՞ լուծարել են ,,հեղափոխությունից,, առաջ կամ հետո/։Կոռուպցիա եք ուզում գտնեք, գնացեք աշխատանքային գրքույկների հետքերով, կամ գործատուների մոտ ստուգումներ արեք, ոչ թե գործատուներից հաշվետվություն պահանջելու հոգսը կամ թոշակառուն քաշի/տեղեկանքների հայթայթմամբ զբաղվելով/, կամ հույսը դնի Միասնական սոցիալական ծառայության վրա, որի հարցումներն էլ կարող է մի 3 ամիս տեվեն/այն հույսով, որ թոշակառուն այդ ընթացքում շունչը կփչի/։Հնացած, իրեն չարդարացրած օրենքներով Նոր Հայաստան ե՞ն կառուցում։Հետո էլ արդարացնում են ըստ պատկանելույն, թե ,,Խեղճ Նիկոլն ի՞նչ անի,խեղճին խանգարում են,,։Հիմա ո՞վ կամ ինչն է խանգարում Նիկոլին կամ նրա Ազգային Ժողովին՝փոխելու իրենց նպատակայնությունը չապացուցած, 30 տարի առաջվա օրենքները։Թե՞ շատ ձեռնտու վիճակ է, որ մարդիկ հոգնեն պայքարից ու իրենց կիսատ-պռատ թոշակների համար չբողոքեն՝խուսափելով բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնելուց․ու այդպիսով զրկվեն իրենց արդար վաստակի համեմատ լիարժեք թոշակ ստանալուց։Նիկոլն է ի վերջո Ազգային Ժողովին հուշելու՞, թե՞ Ազգային Ժողովն է ժողովրդի ձայնին ականջ դնելու։Բա Նիկոլին կամ Ազգային Ժողովին չեն հասնու՞մ հազարավոր մարդկանց դժգոհությունները՝տարիներ շարունակ,որ իրենց աշխատանքային ստաժը կիսատ են հաշվում թոշակի գնալիս՝գործատուների թերացումների պատճառով։Ընդ որում, համոզված եմ գործատուները չեն էլ պատժվում, իսկ թոշակառուները նրանց պատճառով տուժում են։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,բլոգեր

вторник, 21 февраля 2023 г.

Ինտերպոլով հետախուզում է պետք`90-ականների դատարանի արխիվի վերաբերյալ

 Եվ այսպես, արդեն 2 շաբաթ է,չեմ կարողանում տեղեկություն ձեռք բերել 1989-94թվերի Կիրովականի/Վանաձորի/ժողդատարանում իմ աշխատանքային ստաժի վերաբերյալ`աշխատանքային գրքույկումս առկա, գրավոր հավաստիացում լինելու պայմաններում:Եվ սա`այն պատճառով, որ 30 տարի առաջ օրենք են ընդունել, որ աշխատանքային գրքույկից բացի, նաեւ պետք է տեղեկանք ներկայացնել, թե տվյալ աշխատանքի ղեկավարը սոցվճարում արել է, թե ոչ:Ու այս օրենքի պատճառով հազարավոր քաղաքացիներ կարող են զրկվել ու զրկվում են իրենց ստաժին համապատասխան թոշակի իրավունք ձեռք բերելուց. եթե տեղեկանքը չլինի:Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատարանում 90-ականներին իմ աշխատանքային ստաժի վերաբերյալ, պատասխանել է, որ իրենց մոտ չկա մինչեւ 1999թվի արխիվը, եվ ինձ ուղղորդել է արդարադատության նախարարություն:Արդարադատության նախարարությունն  էլ ուղղորդեց  դատական դեպարտամենտ։Իսկ դատական դեպարտամենտն էլ հայտնում է, որ իրենց մոտ չկա այդ ստաժի վերաբերյալ տեղեկություն:Հույս չունենալով, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից խոստացված հարցումներն Ազգային արխիվին`կարճ ժամանակում արդյունք կտան, ելնելով օպերատիվությունից, հարցում արինք Ազգային Արխիվին.անձամբ այցելելով Վանաձորի ,,Հայփոստի,, շենքում տնվող Ազգային Արխիվ պատուհան.այդտեղ էլ պատասխանեցին, որ իրենց մոտ/որ ներառում է Լոռու եվ Տաուշի մարզերի արխիվը/միմիայն դատական վճիռներն են, իսկ անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ չկան:Այս ամբողջ պատմությունը կարելի է ամփոփել այսպես.ինչպես քաղաքացուն կուլտուրական ձեվով ուղարկել գրողի ծոցը:Ի վերջո ուր՞ է կորել Կիրովականի դատարանի `1989-94 թվերի արխիվը, միգուցե ինտերպոլով հետախուզում է պետք: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր

Բյուրոկրատիան`գործողության մեջ`ի վնաս թոշակառուի

 Մոտ 10 օր է, էլեկտրոնային փոստով, 2 հասցեներով նամակ եմ ուղարկել ,,Առավոտ,, թերթին, խնդրելով տեղեկանք տրամադրել 1998-2000  եվ 2002-2004 թվերին խմբագրությունում որպես լրագրող աշխատելու վերաբերյալ:Նամակին կցել եմ աշխատանքային գրքույկիս մեջ գրված եվ կնիքված հոդվածը`,,Առավոտում,, լրագրող աշխատելու վերաբերյալ, քանի որ վստահ չեմ, թե թերթի`այդ տարիների արխիվն ուղարկված է Ազգային Արխիվին, որին էլ իբր հարցում է ուղարկել Միասնական սոցիալական ծառայությունը`ինձ այդ մասին հունվարի 23-ին գրավոր հայտնելով եվ հավաստիացնելով, որ հարցումները պարզվելուց հետո/ոչ միայն ,,Առավոտում,, այլեվ`դատարանում 90-ականներին աշխատելու վերաբերյալ/, կտրվի ընթացք:Փետրվարի 21-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունից դեռ տեղեկություն չունեմ.ըստ սոցիալական ծառայության աշխատակիցների բանավոր հավաստիացման, հարցումները կարող են տեվել մինչեւ 2 ամիս/երեվի թե այն հույսով, որ թոշակառուն մինչ այդ շունչը կփչի`36 հազար դրամ սկզբի համար որոշված ,,բոմժային,, թոշակի հույսին մնալով:-Գ.Հ./:Առայժմ պատասխան չկա նաեւ ,,Առավոտից,:

Ի դեպ, երեկ այցելեցի Վանաձորի սոցիալական ծառայություն, պարզաբանման խնդրանքով, թե ինչու աշխատանքային գրքույկիս մեջ առկա, ,,Առավոտ,, թերթի կնիքով գրառման վերաբերյալ ՄՍԾ-ն/միասնական սոցիալական ծառայություն/ հայտնում է ինձ, թե ,,բացակայում է կնիքը,,:,,Որովհետեվ 1998-2000 եվ 2002-2004թվերի տարբեր ժամանակահատվածների վերաբերյալ առանձին կնիք չկա, այլ միայն`1 կնիք է.մինչդեռ պետք է յուչաքանչյուր ընդունում-ազատումից հետո առանձին կնիք դրվեր, ոչ թե`1 ընդհանուր կնիք`տարբեր ժամանակահատվածների համար,,-պատասխանեց սոցիալական ծառայության աշխատակիցը:

Բա հիմա սա ի՞նչ է, եթե ոչ`բյուրոկրատիա`ի վնաս թոշակառուի:Վերջապես մի քիչ մարդ լինել է պետք ու մարդկային լինել, եվ ոչ թե մանրադիտակով զննել, որ պարզեն, թե էլ ինչ գտնեն, որ մարդու աշխատանքային վաստակը ,,խուզեն,,`հոգուտ պետբյուջեի:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, բլոգեր

понедельник, 13 февраля 2023 г.

среда, 18 января 2023 г.

,,Ու հերթեր,հերթեր, հերթեր՝հերթեր մարդկային․․․․,,

   Մի միտինգի ժողովուրդ կար երեկ՝Վանաձորի սոցիալական ծառայությունների կենտրոնում/չշփոթել ,,Հայփոստի,, շենքում գտնվող  քաղաքացիական ծառայությունների կենտրոնի հետ, որ 1-2 տարի առաջ ստեղծվել է՝բոլոր կառույցները համատեղելու եվ հերթերը սահմանափակելու միտումով/։Եվ ոչ միայն երեկ, այլեվ՝նախորդ օրն էլ էր հերթ, անցած աշխատանքային շաբաթավերջի օրն էլ,եվ կեսօրվա դրությամբ,3 օրերին էլ սպասողների թիվը՝ըստ վերեվում տեղադրված ցուցատախտակի, 200-ն անցնում էր։Մարդկանց մեծ մասը եկել էր,որպեսզի իրենց թոշակներն այսուհետ տեղափոխեն բանկեր,որովհետեվ կառավարության հատուկ որոշում է եղել,որ այսուհետ թոշակների բաշխումը պետք է իրականացվի միայն բանկերով ու բանկոմատներով/բացառությամբ՝տարիքային որոշակի շեմի եվ անձանց, ովքեր տեղաշարժվելու խնդիր ունեն եվ նրանց թոշակներն անպայման պետք է հասցնեն փոստատարները/։Սպասողների մի մասը նստած էր, մի մասը՝կանգնած, բայց բոլորը շատ ուշադիր ու ակնդետ նայում էին դեպի վեր՝ցուցատախտակին,միեվնույն սպասումային հայացքով,որպեսզի տեսնեն,թե որքանով է հերթը մոտ կամ հեռու՝,,ծլնգոցով,, հայտնվող թվից,եվ ուրախանում էին, երբ նաեւ բարձրաձայն հայտարարվող թվի՝3 անգամ հայտարարելուց հետո այդ թվի տերն ,,ուրանում,, էր կտրոնին եվ չէր հայտնվում/դե երեվի շատերը հոգնել-գնացել էին՝նախընտրելով ավելի ուշ գալ, երբ հերթն ավելի թեթեվ լինի/։
Ժամը 15-16-ի սահմաններում միայն մեզ հաջողվեց մոտենալ համապատասխան պատուհանին եվ փաստաթղթեր ներկայացնել՝կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար։Միաժամանակ տեղեկացանք, որ այսուհետ աշխատանքային ստաժի հաշվարկը ոչ թե տվյալ սոցիալական ծառայությունում պետք է կատարվի, այլ՝փաստաթղթերը կենտրոնական գրասենյակ ուղարկելուց հետո, պատահականության սկզբունքով պետք է որոշվի, թե ՀՀ որ տարածքը պետք է ձեր թոշակի հաշվարկն անի․բացատրվեց, որ դա արվել է՝,,կուռուպցիոն ռիսկերը,, փոքրացնելու նպատակով։Փաստորեն, հնարավոր է, որ, ասենք՝մեր փաստաթղթերով զբաղվելու գործն ընկնի Սյունիքի տարածքային կենտրոնին,եվ ինչ կլինի այն դեպքում, եթե, ասենք՝Սյունիքն էլ հանկարծ հայտնվի թշնամու ձեռքում,քանի որ թշնամու ախորժակն արդեն Սյունիքին էլ է հասել, ինչի մասին հայտնում է անթաքույց։Եվ ուրեմն այդ դեպքում մեկ էլ տեսար՝դառանք Ադրբեջանի թոշակառու՝միաժամանակ լինելով ՀՀ քաղաքացի․․․․համա թե խնդալու է հա՜․․․․ինչ ասես՝որ չեն ,,մոգոնի,, հայրենի կառավարողները՝,,կոռուպցիոն ռիսկերի բացառման,, նպատակով կամ պատճառաբանությամբ։Մեզ մնում է միայն աղոթել, աղոթել ու աղոթել,որ մեր փաստաթղթերի գործը Սյունիքին չընկնի, Սյունիքն էլ Արցախի օրը չընկնի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 16 января 2023 г.

Նոր տարում՝նոր փոփոխություններ

 2023թվի հունվարի 14,նոր փոփոխությունների սկիզբ՝մեր կյանքում։Հին Նոր տարու օրը, որ նաեւ մեր ծննդյան օրն է,27 տարվա լրագրողական/որից 11 տարին՝բլոգերային/,եվ 24 ու կես տարվա ընդհանուր աշխատանքային ստաժով՝ներառյալ՝բուհական ուսումնառության 4 տարիները/ձեռք ենք բերել կենսաթոշակի իրավունք,որի հաստատումից հետո կարող ենք համարվել․․․․բլոգեր-թոշակառու,ինչը մի փոքր անսովոր կարգավիճակ է՝հայաստանյան լրագրողական դաշտում։Վերջին 11 տարվա ընթացքում, սկսած՝2011թվից, ամենակարեվոր ձեռքբերումը՝որպես ազատ լրագրող, քաղաքացի եվ անկախ  մտավորական,դա իմ կողմից ստեղծած 3 բլոգներն են/Azat Ankakh,Լրագրողական նոթեր եվ Պատմաքաղաքական բլոգ/։Դա կարող եմ համարել հաղթանակ՝քաղաքացիական հարթության վրա։Ըստ այդմ, բլոգներիս մասին կարող եմ արտահայտվել այսպես․,,Սիրում եմ ձեզ։Ճիշտ է, երբեմն ոչ բոլորիդ եմ կարողանում հասցնել իմ սերը,ոչ բոլորովդ զբաղվելու ժամանկ եմ գտնում, քանի որ դաժան իրականությունն ու օրախնդիր հոգսերը,ինչպես նաեւ՝ֆեյսբուքը,խլում են ժամանակիս մի զգալի մասը,այնուամենայնիվ, դուք իմ հարազատներն եք այնպես, ինչպես ֆեյսբուքը,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող

понедельник, 9 января 2023 г.

Նոր շառլատանություն՝,,Վեոլիայի,, կողմից

,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացրած հայցադիմումի/243հազար դրամ ,,պարտքի,, բռնագանձման պահանջով/,եվ,մասնավորապես կից ներկայացված հաշվի քաղվածքի մանրազննին ուսումնասիրությունից պարզել եմ մի նոր շառլատանություն․այն է՝ամբողջ գումարային պահանջի մեջ ,,Վեոլիան,, ներառել է նաեւ 2017թ․9 ամսվա ժամանակահատվածը։Մինչդեռ այդ ժամանակահատվածի համար 2018թվին արդեն իսկ մերժման որոշում է եղել՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝2018թվին, եվ այն չի բողոքարկվել եվ մտել է ուժի մեջ։Դիցուք, ,,Վեոլիայի,, գործադիր տնօրեն Մարիաննա Շահինյանի կողմից լիազորգաիր ստացած, 1 տարվա փաստաբանական ստաժով Գայանե Ավագյանը, որ ստանձնել է ,,Վեոլիայի,, կողմից ներկայացվող հայցադիմումների իրավաբանական պատասխանատուի դերը, կարող էր տեղյակ չլինել 2018թվի դատարանի որոշման մասին, բա ,,Վեոլիայի,, Լոռու տեղամասի պետ Վահան Մխիթարյանն էլ չէր տեղյա՞կ, որ 2017վի 9 ամիսների համար արդեն իսկ եղել է մերժման որոշում, այդ որոշումը եթե չի բողոքարկվել, ուրեմն առնվազն 4 տարի հետո չէր կարող որպես ,,պարտք,, ներառվեր նոր հայցադիմումի մեջ․ինչի՞ վրա են դրել հույսները ,,Վեոլիայում,,․որ գործը կքննվեր ,,պարզեցված կարգով,, եվ առանց պատասխանողի՞/այսինքն՝իմ/ներկայությա՞ն․․․․․Թե՞ ,,Վեոլիայի,, նորաթուխ փաստաբաններն իմ սոցիալական վիճակի հաշվին ,,փորձաշրջան,, են անցնում, մտածելով՝,,մեկ էլ տեսար՝,,կպավ,,․եթե էս մեկին ,,կպավ,,՝բեր էն մյուսների վրա էլ գործեր ,,սարքենք,,․․․․․

Ի դեպ, ,,Վեոլիայի,, շահերը ներկայացնող փաստաբան Գայանե Ավագյանը, որ դատարանից խնդրել է գործը քննել առանց իր մասնակցության,դեռեվս մեկ տարի առաջ էր հայցադիմում ներկայացրել՝ինձնից գումարի բռնագանձման պատճառով, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր  հայցն ընդունել, հետեվյալ պատճառաբանությամբ․,,Նկատի ունենալով, որ հայցադիմումին չի կցվել Գայանե Ավագյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթուղթ, ուստի դատարանը գտնում է,որ հայցադիմումը նման հիմքով ենթակա է մերժման,,։Ի՞նչ է ստացվում, փոխանակ մինչեւ 3 տարվա վաղեմություն ունեցող, ժամկետանց ,,պարտքերը,, ,,Վեոլիան,, չեղարկի, դեռ մի անգամ մերժվածը մի անգամ էլ է ,,առաջ քշում,,։Ի դեպ, սա՝միակ աճպարարությունը չէ, որ հայտնաբերել եմ հայցադիմումի մեջ․նաեւ ժամանակագրական անճշտություններ կան հայցադիմումի մեջ, որին կանդրադառնամ ավելի ուշ։Մի բան է հետաքրքիր․ո՞վ է դրդում ,,Վեոլիային,,՝ՀՀ պետբյուջեն կամ իրենց գրպանները լցնել ՀՀ շարքային քաղաքացիներին ապօրինի ,,պարտքեր,, ներկայացնելու, Հայաստանի՞,թե՞ Ֆրանսիայի կառավարությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 5 января 2023 г.

ԽԾԲ-ն՝մշակույթի ոլորտում

 Պարբերաբար տեղեկանում ենք ,,դրսից,, ներմուծվող գրականության նորանոր թարգմանությունների մասին․արեվմտյան բարքեր քարոզող ու անկումային տրամադրությունների մղող գրողների ստեղծագործություններ են թարգմանում․բարոյականության չափանիշներն արհամարհող,քաղաքակրթության սահմաններն անցնող ու անպարկեշտ բառապաշարով գրողների ստեղծագործություններ․այսպես կոչված՝,,սյուրռեալիստական ստեղծագործություն,,․ինչու՞,որ հասարակությանն ավելի հուսալքե՞ն կամ ավելի անկիրթ դարձնեն․չէ՞ որ հուսալքված մարդն ամեն ինչի ընդունակ է, անգամ՝ինքնասպանության։Արվեստը՝կինոն, գրականությունը կոչված պետք է լինեն կրթել մարդուն,դաստիարակել մարդասիրության ոգով,հայրենասիրություն սերմանել,սեր՝գեղեցիկի, բարու նկատմամբ։Մի՞թե պետք է նման գրողներին անպայման թարգմանել/այդ աշխատանքի համար գումարներ ծախսելով եվ գործընթացում ներգրավել նաեւ հովանավորների․օլիգարխիկ խավերի/միայն նրա համար,որ նախորդ հասարակարգում այդօրինակ գրականությունն արգելված է եղել,թեպետ՝բացառություններ եղել են։Իսկ գրողներ կան, որոնց ստեղծագործությունները/այդ թվում՝տաղաչափական բոլոր նորմերը պահպանող բանաստեղծություններ/տարիներով մնում են գզրոցներում, որովհետեվ չունեն հովանավոր,չունեն անգամ տպագրվելու հնարավորություն,որովհետեվ հիմա բանաստեղծություն տպագրելն էլ է ԽԾԲ-ով կամ հատուկ արտոնյալ կարգով։Առավել ,,երջանիկները,, կարող են իրենց ֆեյսբուքյան էջերում կամ բլոգներում տեղադրել։Իսկ վերջերս պարզվեց, որ ստեղծագործական միություններից մեկի հայտարարած մրցույթին մասնակցելու համար չգրված պայման է այն, որ մրցույթին ներկայացվող ստեղծագործությունն անպայման տպագրված լինի որեվէ թերթում։Մի՞թե գրածի բովանդակության հետ կապ ունի այն,թե քանի մարդ է այն կարդացել՝մինչեւ մրցույթի ներկայացնելը։Այսինքն մերօրյա հասարակությունում ,,գրող,, հորջորջվելու համար պարտադիր չէ, մարդն ունենա ձիրք, տաղանդ,պարտադիրը՝լինի իշխող որեվէ ,,կլանի,,կցված կամ իշխանական կառույցի հովանավորություն ունենա։Եթե գրողների միության թերթը կոչվում է պաշտոնաթերթ,ուրեմն դա նշանակում է, որ այնտեղ կարող են տպագրվել միայն անդամները,իսկ Գրողների միության անդամ դառնալու համար պետք է տպագրված գիրք ունենաս։Իսկ ինչպե՞ս ունենաս, եթե միջոցներ չունես գիրք տպելու։Եվ ստացվում է՝հա՞վն է ձվից, թե ձուն՝հավից, երեվի ոչ մեկը, ոչ մյուսը,այլ պատճառը շուկայական հարաբերություններն են եվ կապիտալիստական հասարակարգը,որտեղ կարող է անգամ հուսահատ ստեղծագործողը սեփական ստեղծագործությունը վաճառի ուրիշի՝ինքն իրեն զրկելով հեղինակային իրավունքից․հանուն մի կտոր հացի։Ասվածի մի ապացույց է այն, որ մի օր մեկը տեղական մամուլում կարդացել էր հայտարարություն,եվ ապշել․,,Գրված էր՝վաճառում եմ բանաստեղծություններս, պատկերացնում ե՞ս էս ուր ենք հասել,,-դառնացել էր իմ զրուցակիցը։Սա նշանակում է հոգին վաճառել սատանային։Դրամաշնորհային ծրագրերով տպագրվող թերթերն էլ են կլանային-ընտանեկան․երբեվէ չենք հանդիպել հայտարարության՝գրողներ կամ ստեղծագործողներ հրավիրելու կամ դրամաշնորհային մրցույթներ հայտարարելու՝մշակույթի ոլորտում։Հովանավոր ունեցար՝կտպվես էլ, մրցույթի էլ կմասնակցես,դեռ կարող է մրցանակ էլ ,,շահես,,․ չունեցար՝դու ես ու քո լավագույն դեպքում ազատ,անկախ ,,անտեր,, բլոգը։

,,Զատո,, հիմա ով՝ինչ ուզի՝կտպի-հպարտանում է մի մտավորական՝անկախության հանգամանքով եվ գրաքննության վերացումով, ու դժգոհում, որ սովետական տարիներին գիրք տպելու համար Մոսկվայի թույլտվություն էր պետք։Իսկ հիմա՞ ինչ է պետք․ընդամենը գործարք՝սատանայի հետ կամ հզոր կապեր,որոնք եվս դեր էին խաղում սովետական հասարակարգում,որ մերժվեց հենց այդ պատճառով։Անգամ ցանկացած անգրագետ քերթվածք կարող է շքեղ կազմով գրքի վերածվել՝շնորհիվ կապերի եվ ֆինանսների։Բարոյական արժեքները գլխիվայր շրջվել են՝ի վնաս քաղաքակիրթ հասարակության։Ու բարոյական արժեքների մի վերացում էլ այն է, որ այսօր աշակերտին խառնում են քաղաքականությանն ու ձեռքը դրոշակ տալով փողոց հանում՝որ մանկավարժ փոխի,դպրոցի տնօրեն փոխի,մինչդեռ երեխան սահմանադրորեն ձայնազուրկ է,եվ եթե դատարաններում որեվէ երեխայի պետք է հարցաքննեն, ապա նրա հետ անպայման մանկավարժ է լինում, առանց որի ներկայության դատ չի լինում։Սովետական տարիներին մանկավարժի վարկն այնքան բարձր է եղել, որ աշակերտները պատկերացրել են, որ ուսուցիչը հաց չի ուտում,ուսուցչի սրբի տեղ են դրել, սրբացրել են, իսկ այսօր սերիալներում դիտմամբ ուսուցչի վարկն ավելի են գցում՝ստեղծելով դասերից դուրս ստրիպտիզով փող աշխատող ուսուցչի կերպար, գողական մանկավարժի կերպար։Երկիրն առաջ գնալու փոխարեն ետ է գնում որոշ առումներով,ու դրա մեղավորը միջնակարգ կրթությունը պարտադիր լինելը վերացնելն է․անգրագիտությունը հասել է այնտեղ, որ մեծն Թումանյանի հարազատ ծոռը չգիտեր անգամ, թե ով է եղել իր ապուպապը, եվ ,,Կիսաբաց լուսամուտների,, տաղավարից  ասում էր՝,,մեծ մարդ է եղել,,․անգամ որեվէ ստեղծագործություն չհիշեց Թումանյանի գրվածքներից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող,բլոգեր,Վանաձոր

четверг, 22 декабря 2022 г.

63-ը չոքեց դուռներս

 Եվ այսպես,63 տարին չարախնդալով՝չոքեց դուռս,ու ,,ձմեռվա բուքին, սառնամանիքին,, սիրելի տատիս մահվան 33-րդ տարելիցի օրը հասա սոցապի դուռը՝մոտ 25 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղերով,որոնք դեռ պետք է ստուգվեն՝համապատասխան մարմնի կողմից․մինչեւ կենսաթոշակ նշանակելը,որ տեղի կունենա այն ժամանակ, երբ 63-ը կմտնի իր լիարժեք իրավունքների մեջ։Եվ, քանի որ սոցապ նախարարության կայքից գլուխ չհանեցի/թե ինչքան է կազմում յուրաքանչյուր աշխատանքային տարվա ստաժի գումարը/քանի որ սոցապ նախարարության կայքում դա մի ամբողջ գլուխկոտրուկ է ու ռեբուս՝բարդ տերմիններով կոդավորված, ուստի փորձեցիք պարզել համակարգի աշխատակցից․պարզվեց, վերջինս էլ այդ հարցով կամ բավականաչափ տեղեկացված չէր,կամ՝նախընտրեց այդ գործը թողնել պատկան մարմինների հետագա հաշվարկին․,,Իրենք կհաշվեն,,։Իսկ սոցապ կայքին գրել-հարցում անելն էլ գլխացավանք է․ֆեյսբուքով գրես՝խորհուրդ են տալիս գրես կայքին, կայքին էլ գրում ես՝նամակդ գնում է ուղիղ գրողի ծոցը։

Աշխատանքային գրքույկիս մեջ առկա ստաժից մի հատված տեսնելով՝,,Առավոտ,, թերթի կնիքով, սոցապ աշխատակիցը հետաքրքրվեց․,,Էս թերթը հիմա կա՞,,․այ քեզ անտեղյակությու՜ն․․․իհարկե կա/բարեբախտաբար/։

Հաճելի էր տեղեկանալ, որ սովետական տարիներին աշխատած ժամանակաշրջանի համար այլեվս չի պահանջվում հիմնարկների դռներ ծեծել կամ մարզից այլ քաղաք հասնել՝արխիվներ պեղելու․,,Այդ տարիներին վճարումներ արվել են,,-պարզաբանեց աշխատակիցը/այսպիսով,ընդամենը 1 քայլ առաջընթաց կա սոցապ համակարգում՝10-15 տարի առաջվա համեմատությամբ,իսկ հետընթացը աշխատանքային ստաժի հաշվարկի բարդեցված սահմանումն է, մինչդեռ այն պետք է հասանելի լինի շարքային քաղաքացիներին/։

․․․Ինձ մնում էր միայն ուղեվորվել Վանաձորի մանկավարժական համալսարան՝իմ նախկին կոլեկտիվ, ստանալու տեղեկանք՝1994-98թվերի աշխատանքային ստաժի մասին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր

понедельник, 19 декабря 2022 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

 Լրացավ արմատներով Արեվմտյան Հայաստանից,Կիրովականի ,,Ավտոգենմաշ,,գործարանի նախկին երկարամյա աշխպատակից,աշխատանքի վետերան, հին կոմունիստ Գրետա Հովհաննիսյանի հոբելյանը։Շնորհավորանքներ ստացավ սփյուռքահայ համայնքի հարազատներից՝տեսակապով,եվ բարեկամներից ու հարեվանային համայնքից՝անմիջական կապով։

Տիկին Գրետան, ում հետ ծանոթացել ենք 2021թ․Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախօրեին՝կոմկուսի նախընտրական շտաբում համատեղ աշխատանքից,մեկն է այն մարդկանցից, ովքեր մարդկային շփումներում էլ են կոմունիստ․անկախ կուսակցական պատկանելությունից։Հենց նա էր, որ վերջերս իր քաղաքացիական պարտքն էր կատարել՝օգնություն ցուցաբերելով վթարի ենթարկված մի կնոջ եվ կազմակերպելով վերջինիս համար  շտապօգնություն կանչելը, մինչ այդ՝օգնելով տուն հասնել։

 Գրետա Հովհաննիսյանը, որ այս տարի վերագրանցվեց Հայկումկուսի Վանաձորի քաղկոմում, եվ նորացված տոմս ստացավ,սովետական տարիներին՝1970-90-ականներ,եղել է ,,Ավտոգենմաշ,, գործարանում արտադրամասային կուսքարտուղար,նաեվ՝գործարանի կողմից ընտրվել է ժողատենակալ,սակայն արտադրական պրակտիկան սկսել է Կիրովականի քիմմանրաթելի գործարանից՝այնտեղ ուսումնական պրակտիկա անցնելով։Հպարտանում է,որ սովետական տարիներին՝որպես լավագույն աշխատող, արժանացել է պատվոգրերի, շքանշանների․ աշխատանքի վետերան է․  այս տարի գրանցվեց Վանաձորի պատերազմի եվ  աշխատանքի վետերանների միությունում։Պատմում է, որ  կուսակցական երաշխավորությամբ, տուրիստական ուղեգրով սովետական տարիներին  մեկնել է Բուլղարիա,Ռումինիա/ցույց է տալիս սրբությամբ պահվող լուսանկարները/։Խնամքով պահում է նաեվ իր եվ գործընկերների մասին պատմող թերթերը՝սովետական տարիների կիրովականյան մամուլում/,,Կայծ,, թերթ/։

Ի դեպ, տարիներ առաջ,պատմական հայրենիքի կարոտը սրտում,տիկին Գրետան կարճատեվ ուղեվորության էր մեկնել Թուրքիա․ունի լուսանկար՝Ստամբուլի հայկական եկեղեցու եվ Հրանտ Դինքի հուշաքարի մոտ։

Ներքաղաքական այս բարդ ու հայության համար ճակատագրական օրերին  ուշադիր հետեվում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, եվ մտահոգ է արցախցիների ճակատագրով։

Ունի 2 զավակ․դուստր եվ որդի,3 թոռ։Թոռնուհիներից մեկը Վանաձորի մանկավարժական համալսարանի շրջանավարտ է, մյուսը՝ուսանողուհի։Թոռը պայմանագրային զինծառայող է։

   Հոբելյարին մաղթում ենք քաջառողոջություն,եվ որ  առաջիկայում հնարավոր նոր ՏԻՄ ընտրություններին ներգրավվի նույն ակտիվությամբ, ինչպես 2021թվի նոյեմբեր-դեկտեմբերին,երբ երիտասարդի առույգությամբ նախընտրական բուկլետներ էր բաժանում՝բարձրահարկ շենքերի բնակիչներին,ինչպես նաեւ՝անցորդներին,բարի ժպիտով կոչ անելով մասնակցել ընտրություններին։Ի դեպ, այս տարի,նոյեմբերին, Վանաձորի ,,Ինֆոտան,, կազմակերպած փառատոնին,որտեղ ներկայացված էին խորհրդային տարիների մասին պատմող ֆիլմեր՝արխիվային նյութերով, ֆիլմերից մեկում ներկայացված հին,սովետական կադրերում հայտնաբերեցինք նաեւ տիկին Գրետային՝,,Ավտոգենմաշ,, գործարանում երիտասարդ տարիներին աշխատանքի պահին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր