Translate

Translate

Translate

пятница, 19 декабря 2014 г.

Ապավինենք Մեծ Արջի բարեգթությանը

Այսօր մի խորհրդանշական երազ տեսա.շենքի կողքին անտառ էր հայտնվել, ու մի մարդ անտառում, քնած տեղից ելել՝ ծառից կախ տված շորերն էր հավաքում:Մի հատ էլ մեծ, սպիտակ արջ էր, թե հովազ էր ՝կողքը կանգնած էր, բայց չէր վնասում:Ոնց որ թե էլի մարդիկ կային մոտները: Ես էլ շենքի կողմից վախեցած արջին թե հովազին էի նայում, ու շենքի մոտ նստած կանանց հարցնում.,,Արջ է՞, թե՞ հովազ,,: Պատասխան չեղավ: Այդ երազը ինձուինձ մեկնաբանելով, եզրակացրի, որ արջը թե հովազը Ռուսաստանն է, անտառի մարդիկ էլ  ՝ Ռուսաստանում գտնվող հայերի հավաքական կերպարը, իսկ շենքի մոտ նստած կանայք ՝ Հայաստանում մնացածները: Կարեւորը, որ Մեծ Արջը խաղաղ էր ու չէր վնասում, պահպանում էր անտառի բնակիչներին:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 10 декабря 2014 г.

Ես եւ իմ պոեզիան

 Իսկ սա ես եմ՝1978թվին լուսանկարված

Այս տարի լրացավ մորս՝Վարսենիկ /Սեւիլ / Հարությունյանի մահվան 5 եւ հորս ՝Գեորգի /Ժորա / Հովսեփյանի մահվան 1 տարին:Ու այդ առթիվ հիշողություններն ինձ բերին-հասցրին նրանց հիշատակին նվիրված բանաստեղծություններ գրելու դուռը:Աստված կրկին արթնացրեց տարիներ առաջ իմ հոգում անթեղված բանաստեղծական կրակը / որ հորիցս եմ ժառանգել /, ու կոչեց դեպի պոեզիա: Բանաստեղծություններ գրել եմ դեռ մանկուց, բայց դրանցից միայն մեկն է պահպանվել իմ գզրոցներում՝,,Պիոներ կանչին,, ուղարկված, որ չտպագրվեց, մյուսն էլ անգիր եմ հիշում մինչ օրս: Իսկ հիմա կրկին բախեցի պոեզիայի դուռը, որ արդեն բաց էր ինձ համար: Դպրոցական եւ ուսանողական տարիներին էլ պարոդիաներ եմ գրել, որոնք խնամքով պահպանվել են  մի առանձին նոթատետրում, բայց դրանց հազվադեպ եմ ,,քնից արթնացնում,,/ :Անցած տարի մի պարոդիա էլ գրեցի Վանաձորին նվիրված ՝AZAT ANKAKH բլոգում, եւս մի պարոդիա էլ՝քաղաքական, օրերս հրապարակեցի ֆեյսբուքում / : Ի դեպ, երբ հարազատներիցս մեկը երբեմն կես-կատակ, կես-լուրջ խորհուրդ էր տալիս բանաստեղծություն գրել, ավելի շատ հակված էի անլուրջ համարել առաջարկը. ես ռեալիստ գրող-լրագրող, ինձանից ի՞նչ բանաստեղծ: Դրա համար էլ ռուսներն ասում են ՝,,Երբեք մի ասա երբեք,,:Ամեն ինչ կյանքում հնարավոր է, այնպես, ինչպես այն, որ մի առավոտ արթնանաս /ինձ մոտ այն պատահեց այս տարվա դեկտեմբերի 4-ին/ ու սկսես հիշողություններիդ ու երազներիդ բանաստեղծական տեսք տալ: Սույն էջը բացվել է 2014թվի դեկտեմբերի 10-ին, բայց՝բանաստեղծությունները շարունակական կլինեն / մուսայի հերթական հայտնվելու դեպքում / եւ կավելացվեն տվյալ օրվա տարեթվով:

                    ՎԱՅՐԷՋՔ ՝ՍԱՆԴՈՒՂՔԻՑ

Մանուկ էի ես՝մոտ 5 տարեկան,

Վազվզում էի շենքի միջանցքում 

Իմ պապենական /համայնքապատկան /,

Ինչ-որ մի բանից ես շատ վախեցած,

Աստիճաններով իջնում էի ցած:

Շտապում էի, որ երրորդ հարկից 

Երկրորդին հասնեմ, ու շուտ տուն մտնեմ,

Բայց մեկ էլ հանկարծ ոտքս սայթաքեց,

Փայտե սանդուղքից գլորվեցի ցած,

Ու երբ մտա տուն, 

Չէի կարողանում ես մի խոսք ասել,

Շունչս էր բռնվել, օդս՝ պակասել,

Լեզուս ՝պապանձվել: 

Հարազատներս ՝ մայրս ու քեռիս, տատս սիրելի

Ինձ էին նայում, չէին հասկանում,

Թե ինչ է եղել, ինչու՞ եմ լռում,

Ու ձայն չեմ հանում,

Եվ միայն ձեռքերս եմ ես թափահարում:

Բարեբախտաբար, այդ վիճակի մեջ

Շատ չմնացի,

Աստված ինձ օգնեց, չարիքից փրկեց,

Շունչս տեղն եկավ, լեզուս էլ բացվեց,

Այնժամ պատմեցի գլխիս եկածը...

---------------------------------------------------------------------------

                          ՄՈՐՍ

Անգիտակից վիճակում էիր՝

Մի քանի օր մահից առաջ,

Հետո հանկարծ գիշերվա մեջ

Դու արթնացար,

Շուրջդ էիր նայում՝աչքերդ բաց,

Շուրջդ էիր նայում ՝մեզ որոնում,

Հետո գտար ու նայեցիր

Դու շա՜տ բարի ու շա՜տ հանդարտ

Քո հայացքով,

Արտասվեցիր լուռ ու բարի,

Ոչինչ չասիր.

Չէիր կարող. չարը, ախր,

Կապանքել էր միտքդ ու լեզուդ,

Եվ այդ պահին հոգիդ միայն 

Կյանք էր տենչում:

Ուրախացրիր ինձ այդ պահին,

Ոգեւորված էի անչափ,

Որ վերջապես դու արթնացար

Չար երազից

Ու եկար կյանք,

Սակայն, ավաղ, առավոտյան

Ավելի վատ քնով անցար, 

Ու հեռացար անվերադարձ:

Ե՞րբ կտեսնենք կրկին իրար,

Կամ կտեսնե՞նք այն աշխարհում.

Առայժմ ինձ երազներն են մխիթարում:

----------------------------------------------------------

Մորս տեսա երազում

Շատ ուրախ էր ու խնդուն,

Փաթաթվում էինք,հրճվում,

Իրար նայում՝գոհանում:

------------------------------------------------------------

Ո՞ւր ես մայրիկ, սիրելիս,

Ինչու՞ երազ չես գալիս,

Շատ դժվար է առանց քեզ,

Մենք ո՞նց ապրենք առանց քեզ:

----------------------------------------------------------------------------

                                ՀՈՐՍ

Հայր իմ իմ սիրելի, սիրտս է լալիս

Եվ հոգիս ցավում ՝անցյալի համար:

Որքան ուզում եմ մի վատ բան հիշեմ, 

/Ասենք՝հայրական բացառիկ ապտակ

Կամ մի լավ քոթակ /,

Որ շատ չտանջվեմ,

Չէ, չի ստացվում,

Միշտ լավն եմ հիշում:

Այգի, կարուսել, ճոխ խաղալիքներ ՝

Քո կողմից նվեր,

Կոնֆետներ, մրգեր,

Ուղեվորություն ծովափնյա վայրեր՝

Սոչի ու Ադլեր,

 Մոսկվա, Լենինգրադ եւ կամ Պյատիգորսկ,

Կամ էլ Երեվան ու Լենինական, Ձորագես ավան,

Կայարան-Թումանյան՝տունդ հայրական

Միշտ դա եմ հիշում:

Մանկացել էիր դու կյանքիդ վերջին

Ու անզոր դարձել մանուկի նման,

Մանկան ժպիտով ինձ էիր նայում,

Քնքշորեն շոյում, 

Երբ մանկան նման կերակրում էի,

Հոգ էի տանում մոր հոգածությամբ:

Սրտի կսկիծով ասում եմ հիմա ՝

Ողորմի հոգուդ, հազար ողորմի,

Եվ հողը վրադ թո թեթեւ լինի,

Ես քեզ կլինեմ միշտ երախտապարտ

Ու սիրով հիշող...

--------------------------------------------------------------------

Ինձ թվում է՝դու չես մեռել, դու ողջ ես,

 Բայց փակվել ես մի շատ փոքր տնակում

Կծկվել ես, կորացել ես դու այդտեղ,

Բայց քո հոգին ազատություն է տենչում:

-------------------------------------------------------------------------

Երազումս հորս տեսա՝

Սպիտակ, փարթամ մորուքով,

Արթնացել էր մահվան քնից

Ու նայում էր կարոտով:

---------------------------------------------------------------------------

Ամենալուսավոր մտքերը ծնվում են խավարում,

Չպետք է վախենալ խավարից,

Հենց դրա համար է Աստված մեր աչքին քուն բերում,

Որ տեսնենք երազներ՝ խավարում:

----------------------------------------------------------------------------

Կա՞ արդյոք կյանք ՝երկրից անդին,

Սա է ինձ միշտ մտահոգում,

Կտեսնե՞նք մենք այն աշխարհում

Մեր սիրելի մոտիկներին...

2014թ.դեկտեմբեր

------------------------------------------------------------------------------ 

                              ԱՅԴ ՁԵՌՔԵՐԸ 

               / Քաղաքական պարոդիա/

Այդ ձեռքերը ՝բիրտ ձեռքերը,

Հինավուրց ու նոր ձեռքերը,

Ընդդիմության միտինգները ո՜նց են ցրել այդ ձեռքերը,

Ընդդիմադիր գործիչներին բանտ են նետել, 

Անարգել են այդ ձեռքերը,

Ընդդիմության միտինգներին 

Ճամփա փակել այդ ձեռքերը,

Միտինգների խոսափողը անջատել են այդ ձեռքերը,

Միտինգների ժողովրդին ահաբեկել,տոկահարել, 

Գանակոծել, ,,տուն են արել,, այդ ձեռքերը,

Ջրի շիթով ո՜նց են ցայել այդ ձեռքերը ՝ բիրտ ձեռքերը,

,,Եժովյան,, ՝բայց նոր ձեռքերը, վարժ ձեռքերը:

18.12.2014թ.

ՁՈՆ ՖԵՅՍԲՈՒՔԻՆ ԿԱՄ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ,,ՊՈԵԶՈԶՈՒՌՆԱ,,

,,Թամամ աշխարհ պտիտ եկա,,

Օդնոկլասնիկ, Մաիլ-ռու մտա,

Անգամ ՝Թվիթերով ես անցա,

Վկոնտակտե-ռու, Նեթլոգ մտա,

Լինքեդինի ,,համն,, էլ տեսա,

Բայց, ի վերջո, համոզվեցի, 

Որ Ֆեյսբուքից լավը չկա:

19.01.2015թ. 

                              ԿՈՐՍՎԱԾ ՍԵՐ

93-ին մենք հանդիպեցինք,

Բայց՝ամիսներ անց երկրից հեռացար.

94-ին դու վերադարձար ՝մի քանի օրով,

Հետո հեռացար՝մի քանի տարով:

97-ին դու նորից եկար,

Բայց՝արդեն ընդմիշտ թողիր-հեռացար.

Թերեւս՝ընդմիշտ.ոչինչ չգիտեմ,

Ոչինչ չեմ լսել ես վաղուց ի վեր

Քո անձի մասին,

Երբեմն միայն փորձում եմ պեղել, 

Փորձում իմանալ դու կա՞ս, թե՞ չկաս,

Բայց ամեն դեպքում ինձ մոտ քեզանից 

Միայն լուսավոր հուշեր մնացին:

Ոչ ափսոսում եմ, եւ ոչ էլ՝զղջում,

Որ ես, միգուցե, չեմ փորձել

Ամուր կապերով կապվել,

Ինձ մխիթարել քեզ սպասելով,

Կամ էլ՝հեռանալ քեզ հետ միասին 

Դեպ օտարություն, անորոշություն,

Թողնելով տուն-տեղ, հարազատներին, 

Կայուն աշխատանք,

Տերն էր երեւի այդպես կամեցել,

Նա է որոշում ճակատագրերը,

Թե ով՝ ուր գնա, ով՝ որտեղ մնա:

...Դու շատ ուշ եկար,

Երկար մնացիր իմ հիշողության 

Մութ անկյուններում,

Որպես ,,գալիքի գանգրահեր տղա,,

Ուրախ, ժպտադեմ ու կատակասեր,

Բարի, հասկացող ու կնամեծար...

19.01.2015թ.

----------------------------------------------------------------

Հիշողությունը իմ դուռն է թակում,

Հսկա հասակով կանգնել է իմ դեմ,

Հիշողությունից դու ու՞ր կփախչես,

Ուր էլ որ լինես, նա կգտնի քեզ:

19.01.2015թ. 

---------------------------------------------------------------------

Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԱՍԵԼ ՝ՈՒ՞Ր ԵՆՔ ԳՆՈՒՄ 

Ժողովուրդը ՝դաժանացած, 

Ժողովուրդը՝ գազանացած,

Հայը հային է կոտորում,

Բայց ՝օտարին միշտ մեղադրում,

Թե մեզ մորթել, կոտորել են,

Ու հիմա էլ կոտորում են...

Հայրը՝ որդուն կացնահարում 

/ Երեկ ասին ,,02,,-ով /,

Որդին հորը՝գանահարում 

/Եվ կամ՝ վրան դանակ քաշում.

Եղել է դա Վանաձորում /,

Քույրը եղբորն է սպանում

/Դա պատահեց Գուգարք գյուղում /,

Թոռը տատին է թալանում 

/Ոնց որ դա էլ ՝Երեվանու՞մ /,

Ո՞ւր ենք հասել, ու՞ր ենք գնում...

Թումանյանը ճիշտ էր ասում,

Որ մենք ,,ներսից ենք փչացած,,

Ու ներսից ենք մենք բուժվելու ՝

Թե որ ուզենք,

Տառապում ենք անբուժելի հիվանդությամբ

Հենց դա է մեր ազգի ախտը, 

Որ չենք ուզում տեսնել վատը...

Գործիչներն են հիմա իրար

Դեմ դուրս եկել մեր ԱԺ-ում.

Ոչ թե՝ խոսքով, բանավեճով,

Այլ...ապտակով եվ կամ ՝ քացով.

Հանուն ինչի՞ ՝ գաղափարի՞,

Ուրեմն թող 

Փորձեն խոսել մարդավարի:

Արդեն դպրոցն է վարակվել 

Ներազգային հիվանդությամբ,

Երեխեքն են իրար վրա

Դանակ քաշում.

Ուսուցիչներն ու՞ր են նայում:

29.01.2015թ.

ԴԵ ԱՐԻ ՈՒ ԲԱՆ ՄԻ ԳՐԻ

Ախր ես ինչպես ֆեյսբուք չմտնեմ,

Ախր ես ինչպես հոդված չգրեմ,

Ախր այնքան շատ բան կա գրելու,

Մեր թշվառ կյանքի մասին պատմելու,

Հոռի բարքերը դատապարտելու:

Օր չկա, որ մի վատ բան չիմանանք,

Առանց արձագանք մենք ո՞նց կմնանք,

Եթե մենք իրոք դարդացավ հայ ենք,

Եվ ոչ թե՝ անդարդ մի կոսմոպոլիտ:

Հեռուստացույցով, ռադիոյով, թերթով

Կամ համացանցով 

Աղաղակում են փաստերն անընդհատ,

Ու դրանց հանդեպ մենք ո՞նց լուռ մնանք:

31.01.2015թ.

ԽՈՍԵՆՔ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿՆԵՐԻ

Համացանցում ընկերներս են ավելանում,

Սակայն,ցավոք,ես երբեմն չեմ հասկանում,

Արդյո՞ք ոմանք այն են, ինչ կան իրականում,

Թե՞ պարզապես կեղծանվամբ են հանդես գալիս

/Կամ ՝ֆեյքանվամբ /.

Թացը չորից ո՞նց կջոկես,

Համացանցում շատացել է սուտն ու կեղծը,

Մարդ կա ՝լայքեր է հավաքում,

Մարդ կա՝ֆեյքեր է ստեղծում,

Որ ,,լայք,, անի

Կամ էլ ՝գովազդ,,

Կամ՝ պարզապես թաքնվելու նպատակով

Ֆեյք է բացում,

Որ չսիրած պաշտոնյային 

Կամ էլ գործչին

Ձաղկի անվերջ 

Ու անարգի:

Ու գիտե՞ք երբ կդառնանք մենք 

Իրոք ազատ ու ինքնիշխան,

Երբ որ մարդիկ ավելի շատ 

Խոսեն առանց դիմակների,

Առանց ֆեյքի, առանց վախի:
Թե չէ մի մեծ քաջություն չէ 

Ֆեյքանունով ,,մարտի ելնել,,

Թշնամու դեմ կա ոսոխի ՝քաղաքական

Կամ ազգային,

Եվ կամ թե չէ ՝ապազգային:

Մեկ էլ գիտե՞ք որն է վատը.

Որ կարող է մի օր հանկարծ

Մի հերթի մեջ,

Ավտոբուսում կամ մետրոյում,

Կամ ՝խանութում 

Մի մարդու հետ կռիվ անեք, 

Ու չիմանաք,

Որ ինքը ձեր ,,համախոհն,, է 

Ֆեյսբուք ցանցում:

31.01.2015թ.

ԿԱՏՈՒՆԵՐԸ ՝ՏԱՆԻՔՈՒՄ

Մլավում է օրն ի բուն՝

Մեր բակի կատուն,

Ու երբ մի օր չենք տեսնում,

Շատ ենք մենք տխրում:

Թռչկոտում է, ցատկոտում՝

Ուտելիքը որսալիս,

Ուրախ-զվարթ հոտոտում՝ 

էլի պահանջում:

Ձեղնահարկում է ապրում՝

Մեր բակի կատուն,

Մեկ-մեկ մենակ է գալիս,

Իսկ երբեմն՝ ձագերով:

/Կար ժամանակ ՝կատուները 

Գալիս էին խմբերով /:

Հիմա ձմեռ է արդեն,

Տաք տեղեր են ման գալիս,

Ու երբ արեւ են տեսնում,

Փռվում՝,,զագար,, են լինում:

2015թ. հունվար

ՀԱՄԱՑԱՆՑԻՑ ՄԻՔ ԿՏՐՎԻ, ԲԱՅՑ ԵՎ՝ ԳԻՐՔԸ ՄԻՔ ՄՈՌԱՆԱ

Համացանցը հզոր զենք է

Մտքի դարում,

Թե չէ ի՞նչ էր անցած դարում,

Երբ գրչով էինք նամակ գրում

Ու սպասում շաբաթներով 

Պատասխանի,

Կամ էլ՝ երբեմն

Վախենում,

Թե նամակը տեղ կհասնի՞, 

Թե՞  կկորչի

Ինչ-որ մեկի անփույթ ձեռքով:

Համացանցից միք կտրվի,

Բայց եւ գրքից չկտրվեք,

Ու միշտ հիշեք հայ մեծերին

Մեր դասական.

Թումանյան ու Իսահակյան,

Չարենց, Տերյան ու Դեմիրճյան,

Շիրվանզադե ու Սունդուկյան,

Սիամանթո ու Վարուժան,

Դուրյան,Սեւակ,Երվանդ Օտյան,

Րաֆֆի, Զոհրապ ու Երուխան,

Զարյան, Զորյան ու Փափազյան,

Վերընթերցեք, հիշատակները վառ պահեք

Հայ մեծերի մեր դասական,

Նրանց մտքի գոհարներում

Ամեն անգամ նոր բան գտեք՝ուսանելի,

Որ տարբերեք լավը վատից, 

Թացը ՝չորից:

Իսկ թե հանկարծ 

Նրանց գրքերը չունենաք,

Այն ժամանակ 

Համացանցում փնտրեք նրանց

Ու կգտնեք:

Համացանցը հզոր զենք է մտքի դարում

Ու օգնում է, որ միշտ հիշենք հայ մեծերին

Մեր դասական:

Հիմա էջեր են ստեղծվում 

Ֆեյսբուք ցանցում,

Հայ դասական գրողներին 

Մոտ են բերում ընթերցողին,

Գրածները ՝հիշատակում, 

Մարդկանց հիշողությունը ՝թարմացնում:

1.02.2015թ.

 ԱՏԱՄՆԱՑԱՎ ԵՎ ԳԼԽԱՑԱՎ

Այսօր ատամս է շատ ցավում,

Տեղս չեմ գտնում, 

Պտտվում եմ ես անդադար՝

Դեղս չեմ գտնում:

Բժիշկներին չեմ վստահում

Ցավս փորձ ունի,

Բայց դե ցավին չեմ դիմանում՝

Աչքս քուն չունի:

Վերջապես մի հնար գտա ՝

Թունդ թեյ խմեցի,

Ցավն ատամից գլխին անցավ ՝

Նոր դեղ փնտրեցի:

Երկու քույրեր ՝շատ հարազատ,

Գլխացավ եւ ատամնացավ,

Մեր ներքին թշնամիներն են,

Մեր արտաքին թշնամուց զատ:

3.02.2015թ.

ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՔՐՈՋՍ ՝ՆԱՐԻՆԵԻՆ

Իմ փոքրիկ քույրիկ, դու չքնաղ մանկիկ,

105 օրվա դու կյանք ունեցար,

Թողիր, մեզանից ընդմիշտ հեռացար,

Հասար ամպերին՝ հրեշտակ դարձար:

Քո մահվան մասին ես ուշ իմացա,

Իմ ինը տարին նոր էր բոլորել ,

Ես չգիտեի, թե մահը ինչ է,

Թաքցնում էին շուրջս այդ մասին,

Աշխատում էին դա գաղտնի պահել:

Միայն հիշում եմ՝ շատ էի զարմացել,

Թե քեզ մեր տանից այդ ո՞ւր են տարել,

Ինչու՞ ես հանկարծ դու անհետացել,

Ինչու՞ ես հանկարծ մեզնից հեռացել:

Այդտեղ ես հիմա ՝ծնողներիդ հետ,

Տատդ ու պապդ էլ այդտեղ են քեզ հետ,

Իսկ մենք հիշում ենք ձեզ միշտ այստեղից,

Տարելիցներին միշտ մոմ ենք վառում,

Երբեմն ՝այցելում ձեր շիրիմներին,

Ու հիշատակը ձեր միշտ վառ պահում:

Հիշում եմ, մի օր եկար երազում,

Նորածին չէիր /ինչպես հեռացար /, 

Այլ՝ հասուն մի կին՝հուժկու մարմնով,

Ասացիր, որ դու հպարտ ես ինձնով,

Ուրախանում ես դու միշտ ինձանով. 

Ավաղ՝ երկնքից:

3.02.2015թ.

 Ե՞ՐԲ Է ԳԱԼՈՒ ԱԶԳԸ ԴԱՐՁԻ

Ժամանակն է դաժանացել,

Մարդը մարդուն գայլ է դարձել,

Իրար անվերջ հոշոտում են,

Իրար անվերջ կոտորում են,

Մի փուչ վեճից կռիվ սարքում,

Բռնում ՝լուն ուղտ են դարձնում,

Իրար օձիքից քաշքշում,

Իրար վրա դանակ քաշում:

Հերթը հասել է ...նռնակի.

Հայն իր տան մեջ նռնա՞կ քաշի.

Բայց դե, ցավոք, փաստ է իրավ,

Կատարող հայրն է անիրավ...

...Հիմա մի ուրիշ խնդիր կա,

Հացի խնդիր է միշտ առկա,

Ու մարդիկ իրար են ուտում,

Մեկը մեկից ,,փայ փախցնում,,...

Բանկերն էլ են աղքատացնում.

Եղած-չեղածը վերցնում,

Գրավի դիմաց վարկ հատկացնում,

Բայց՝ ճարպկորեն սնանկացնում...

Այս ամենին դեռ վրադիր՝

Սահմանին թուրքն է դավադիր,

Անվերջ դավեր է նա լարում,

Հայ զինվորին միշտ հրահրում:

Ե՞րբ է գալու ազգը դարձի, 

Որ թշնամուն չուրախացնի,

Որ իրար մեջ թուրք չփնտրեն՝

Իրար հրի-սրի քաշեն:

Մեկի հացին ,,թարս,, չնայեն 

Ու իրենցը քիչ համարեն,

Մեկի հարսին ծուռ չնայեն,

Ու իրենցը վատ համարեն,

Աչք չդնեն մեկի շատին,

Չնախանձեն մեկի բախտին,

Լինեն ներող ու միշտ բարի,

Ապրեն խաղաղ,մարդավարի:

7.02.2015թ. 

-----------------------------------------------------------------------

Մանկության տարեդարձեր,

Շատ վաղուց եք դուք անցել,

Բայց մանկության հուշերում

Շատ ամուր եք մնացել:

փետրվար, 2015թ.

----------------------------------------------------------------------

ԸՆԴԴԵՄ ՀԱՅՀՈՅԱԽՈՍՈՒԹՅԱՆ

Հայհոյանքով շատացել է համացանցը,

Հայհոյանքն արդեն դարձել է...

Մի քանիսի աղուհացը,

Հայհոյանքով են արթնանում ՝հավանաբար,

Հայհոյանքով ֆեյսբուք մտնում՝հարկադրաբար,

Հայհոյանքով սնվում անվերջ, ուրախանում, 

Հայհոյանքով լիցքավորվում, հպարտանում:

Ու սրանց ո՞նց չասեն կանայք ՝

Բերաններիդ մի կար դրեք,

Ձեր խոսքերը չափավորեք,

Հայհոյանքը ձեր տուն տարեք:

Հաշվի առեք՝ կանայք էլ կան համացանցում,

Նրանք էլ են ձեզ ընթերցում,

Ի՞նչ է, կրակը հո չե՞ն ընկել.

Որ,,համախոհ,, են ձեզ դարձել:

Ու գիտե՞ք, թե որն է վատը,

Որ երբեմն կանայք էլ են աղբը,,՝լայքում,,

Հայհոյանքը խրախուսում,

Հայհոյանքը՝ ,,լայքավորում,,:

Ի՞նչ վատ է, որ օրենքները

Չեն տարածվում ֆեյսբուք ցանցում,

Այլ գործում են լոկ փողոցում:

9.02.2015թ.

ՀԱՐԲԵՑՈՂՆ ՈՒ ԻՐ ԿԻՆԸ

Կինն է գոռում պատշգամբից

,,Ոչ բարով,, ամուսնու վրա,

Թե ,,տուն չգաս, այ ավարա,

Թե որ այս տուն դու ոտք դնես

Տես գլուխդ ինչ բերեմ ես,,:
Ամուսինն էլ ՝ շատ անվարան

Հոխորտում է վարից՝ նրան,

Ու մի թեթւ բռունցք ճոճում,

Հայհոյելով էլ ՝ հեռանում:

Քաջ Նազարի պատմությունն է

Այս ամենը ՝իրականում,

Անուններն են միայն փոխվում

Պատմության մեջ՝ներկա դարում:

9.02.2015թ.

ԱԼԱՆ-ԹԱԼԱՆԻ ԵՐԿԻՐ

Հող-հայրենին է դատարկվում,

Հայն է փախչում իր երկրից,

Ռուսաստան է հայը մեկնում,

Բայց՝ ,,քշում,, են այնտեղից:

Պաշտոնյաներն են թալանում

Բյուջեն ՝շատ վաղուցվանից,

,,Դրսում,,՝ հաշվի համար բացում,

Գողոնը՝ տանում երկրից:

,,Բյուջեն ուտում,,; ,,վարկը ՝մսխում,,;

,,Մարդկանց փայը փախցնում,,;

,,Նպաստ կտրում,,;  ,,վարձ բարձրացնում,,՝

Սա ենք անվերջ մենք լսում:

25 տարվա մեջ անընդհատ

,,Դրսից,, վարկեր են  եկել,

Ու՞մ գրպանն են հոսել հատ-հատ՝

ժողովրդին չեն հասել:

ԱԺ վերստուգիչ ,,քաղմասի,,

Իշխանն էր դարդից փախել.

Չարաշահումների մասին

Մշտապես է  զեկուցել :

Բայց դե ականջ դնողն ո՞վ է,

Ամենքի տակ մի բան կա,

Մեկմեկի սանիկ-քավոր են,

Ու սրա վերջը չկա:

Գործարաններ են միշտ փակվում,

Աշխատողներ կրճատվում,

Միշտ բողոքներ, ցույցեր, երթեր,

Մարդիկ էլ չեն դիմանում:

Ո՞ւր է երկիր-դրախտավայրը,

Կյանքը դժոխք է դարձել,

Ո՞ւր է նախկին շեն-երկիրը,

Մարդկանց կյանքն է դառնացել:

11.02.2015թ.

ԹԱԼԱՆՉԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԵՐԳԸ

/Քաղաքական պարոդիա ՝տերյանական ակունքներից /

Թալանել, թալանել ամեն ինչ՝ ամենքին թալանել,

Ոչնչից չխորշել, չամաչել՝ թալանել,

Գողանալ ամեն ինչ՝ամենքից .

Բյուջեից, վարկերից, վարձերից...

Հարկ եղած դեպքերում ՝թալանից կաշառք տալ

Ու տեղում պինդ մնալ,

Հարկ եղած դեպքերում՝ սողալ ու լողալ,

Աթոռի վրա միշտ դողալ,

Հարկ եղած դեպքում պաշտոնից հեռանալ

Ու նոր գործ ստանալ,

Հարկ եղած դեպքում թալանով այս երկրից հեռանալ,

Չշրջվել դեպի ետ՝ ամենին մոռանալ...

11.02.2015թ. 

ՋՈՒՐՆ ԻՐ ՃԱՄՓՈՎ ԿԳՆԱ

Քաղաքական պարոդիա՝սահյանական ակունքներից

Օրը բացվեց ՝ժամն է արդեն

Ֆեյսբուքահաչի,

Բայց հազիվ թե վատ պաշտոնյան

,,Բամբասանքից,, ամաչի:

Ինչքան կուզեն ՝ թող որ հաչեն,

Ջուրն իր ճամփով կգնա,

Մենք հիմա մի ճոխ կ,,լանչ,,ենք՝

Կյանքն էսպես էլ կմնա,,:

Այսպես կասի վատ պաշտոնյան՝

Իր մտքի մեջ խնդալով,

Պորտֆելն առած տուն կգնա ՝

Քթի տակ մրթմրթալով:

13.02.2015թ.

ՆԱԽ ,,ԱՃԵՑՐԻՆ,, ՀԵՏՈ ՀԱՆԿԱՐԾ ՝ ՓՈՇՄԱՆԵՑԻՆ

Ժամանակը ո՞նց է թռչում,

Մարդ ետեւից չի հասցնում.

2006թվին էր՝հայոց ձմռան

Եվ կամ ՝ գարնան,

Որ ՕԵԿ-ին ,,քըխ,, ասեցին,

Ու թշնամի հռչակեցին,

Ընդդիմություն դարձրեցին

/Թղթակցում էի այնժամ նրան/:

Ո՞նց գլորվեց 9 տարին...

Հերթը հասավ ԲՀԿ-ին.

Նախ՝ ,,աճեցրին,, ու ,,աճեցրին,,

/Հենց իրենք էլ հաստատեցին,

Որ իրենք են այդ գործն արել /,

Հետո հանկարծ շատ զղջացին,

Երբ որ պարզվեց, որ 

Իրենք իրենց իսկ ձեռքով 

Ընդդիմություն են աճեցրել:

Հիմա մի այլ կարգի 

Մեղավորներ են ման գալիս.

Ասում են, թե կատարվել է 

Մեծ գողություն ՝պետբյուջեից.

,,Մեծ պեչենին,, դուրս է եկել պետբյուջեից

Եվ այլեւս տուն չի դարձել:

Վերջին անգամ ո՞վ է տեսել

Այդ ,,պեչենուն,,՝դեռ հայտնի չէ,

Ու՞մ բերանն է նա քաղցրացրել՝ 

Դա էլ պարզ չէ:

Կատարվում է  մեծ քննություն,

Հանձնարարված է խնամուն ՝,,կասկածյալի,,.

Այ քեզ աբսու՜րդ...Հիմա ի՞նչ է անելու նա,

Մեջտեղն, ախր, խնամի կա:

14.02.2015թ. 

ՏԱՂ ՎԱՍՆ ,,ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ,,  ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՎ ՏԳԻՏՈՒԹԵԱՆ

Հայաստանն է իբր դարձել՝

,,Ժողովրդավարական,,;

Բայց՝ որոշ ուժեր ուզում են

Ժողովրդին ,,վարի տան,,:

       Սպանություններ են միշտ լինում,

       Բռնություններ՝ անհամար,

      ,,Փոլիս,,-բյուրոն ու՞ր է նայում,

       Ո՞նց չեն զգում անհարմար:

Ազգի մի կեսը գժվել է,

Մյուսն է հազիվ դիմանում,

Ազգի մի մասը փախել է,

Մյուսը հազիվ է ապրում:

       Բավ չէ՞ իրար դուք հոշոտեք,

       Մի բուռ հայ եք մնացել,

       Բավ չէ՞ անվերջ դուք պառակտվեք՝

       Ոսոխն է ուրախացել:

Կուսակցություններ են ստեղծվում

Անվերջ, անթիվ, անհամար,

Ազգն է անընդհատ պառակտվում,

Շատ վատ է երկրի համար:

         Օրը մեկը կուրծք է ծեծում՝

        ,,Գիտե՞ք մենք ենք միայն ճիշտ,,.

          Ժողովրդին համոզում են,
          Որ ազնիվ են իրենք միշտ:

Ժողովուրդը պակասում է,

Դաշինքներն՝ ավելանում,

Ժողովուրդը հեռանում է,

Աղանդները՝ մոտենում:

          Եվ ոչ միայն աղանդները՝

          Թշնամին է մոտենում,

          Վտանգված են սահմանները,

          Ազերին է գրոհում:

 Երկրում փողն է թագավորում

Եւ՝ խղճի տեղ, եւ՝ մտքի,

Ոմանց բախտն է առաջ ընկնում

Իրենց չունեցած խելքից:

            Դիպլոմներ են ոմանք առել,

            Որ լավ պաշտոն ստանան,

            Ոմանք՝ այդ կերպ դոկտոր դառել՝

            Լինելով քրեական:

Հայ խորհրդարանն է դարձել

Կիսով չափ՝ տգիտարան,

Շատերին դեռ հարկավոր է 

Հայկական այբբենարան:

15.02.2015թ.

ՏԱՂ ՎԱՍՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԻՐ ԿՈՒՌՔԻ

Ժողովուրդն է շատ զայրացած,

Ժողովուրդն է լավ բորբոքված,

Իրենց կուռքին ցած են գցել պատվանդանից,

Ու ասում են՝ ,,Աղբը դուրս ենք հանում տանից,,:

Վերջին մի քանի օրերին

,,Կենտրոնն,, է անվերջ աղմկում,

Քաղաքական գործիչներն են անվերջ խոսում,

Իրենց հոգում կուտակված մաղձը՝ դատարկում.

Ժողովուրդն է երբեմն էլ միջամտում.

,,Գագիկը մեր մարդն է եղել շատ պատվական,

Չի կարելի պախարակել այդպես նրան,,:

Բողոքում են քաղաքացիներ՝ եթերից,

Ու դուրս գալիս պասիվ քաղաքացու դերից:

Ու՞ր կտանի պայքարը երկու ուժերի,

Ընդդիմությունն է պատրաստվում հավաքների:

Մեկ էլ տեսար՝ մարդիկ փողոց ելան՝ ասին.

,,Մենք բոլորս էլ Գագիկ ենք,

Վատ բան չասեք նրա մասին,,:

16.02.2015թ.

ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Իշխանության ձեռքով ստեղծված, 

Իշխանության խոսքով ասած՝

,,Մեծ փուչիկը,, պայթեցրին,

Մարդկանց՝երազից փայփայած,

Միանգամից կտրեցին:

Ո՞վ է լինելու հաջորդը,

Ու՞մ դռանն է հերթ կանգնելու 

Ժողովուրդը

/Ու հետո էլ քամուն կտան նրա՞ բուրդը.

Մեծ պաշտոնները կխլեն,

Մականունները կհիշեն,

,,Թախտից,, նորից վար կիջեցնեն,

Ու ,,Մեծ փուչիկ,, կհռչակեն /:

Մինչեւ ե՞րբ են մարդիկ կրկին 

Հիասթափվելու,

Դատարկ ու սին երազներից 

Սթափվելու,

Գաղջ իրականության հետ բախվելու...

Քանի՞ կուսակցություններ են բացվել՝

Հետո փակվել,

Քանի՞ տեսակ դաշինքներ են 

Անհետացել ու վերացել.

Էլ ,,Նոր երկիր,, ,,Արդարություն,,

,,Միավորում Հայաստանի,, ,,Մարքսիստական կուսակցություն,

Մի քանի կոմունիստական,

Մի քանի սոցիալիստական,

Մի քանի դեմոկրատական,

Հիմա ՝երկու հատ հնչակյան;
Ու մարդկանց կյանքն է դառնացել ՝

Հույսերի խաբկանք ապրելուց,

Մարդիկ արդեն շատ են հոգնել

Երազանքներով ապրելուց,

Մի ճշմարտություն է մնացել.

Երես մի թեքիր դու Աստծուց:

Միգուցե վե՞րջն է ամենի,

Ու մեր ազգը հնամենի

Դառնալու է ուժեղ, ամուր, միասնական,

Անկախ մարդկանց հայացքներից 

Կուսակցական:

18.02.2015թ.

ՓԱՌՔ ՄՈՒՍԱՅԻՆ ՝ՄԵՐ ԵՐԿՆԱՅԻՆ

Մուսաները երկնքում են,

Բանաստեղծները՝ երկրում,

Մուսաները հրահրում են,

Բանաստեղծները՝ երկնում:

Մուսան էլի եկավ այցի՝

Վաղ առավոտյան,

Ասաց՝դու ինձ մի մոռացիր,

Հանկարծ ,,չտաս յան,,:

Նորից խնդրեց գրիչ վերցնեմ ՝

Այդ համառ մուսան,

Էջերս տողերով լցնեմ՝

Հպարտ, անսասան:

Մուսայի ձեռքից պրծում չկա,

Ուր էլ թաքնվես,

Բայց ՝թե մտքիդ գրել չկա,

Չի պարտադրի քեզ:

...Եթե չուզեք ՝մուսան չի գա,

Թե խուսափեք՝ մուսան չի գա,

Խուսափողին մուսան երբեք

Շնորհք չի տա, ու ձիրք չի տա:

Շատ եմ հարգում իմ մուսային,

Շատ բարի է ու մարդկային. 

Ու նրանով ես դառնում եմ 

Շատ ազգային:

Հրահրում է մտքեր բարի,

Խոստանում է հաջող տարի:

20.02.2015թ.

                          ՎԱՐՊԵՏ ԳԱՐԵԳԻՆԸ

Մորապապս վանեցի

Եղեռն է տեսել,

Ու մի կարգին մանկություն

Նա չի ունեցել:

Փախեփախ է նա տեսել,

Մեծ իրարանցում,

Բայց հարազատներին, ավաղ,

Աղոտ էր հիշում:

Նա հաճախ էր երազում 

Իր Վանը տեսնում,

Իսկ հետո երբ արթնանում՝

Ցավ էր վերապրում:

Դառնություն է զգացել

Նա որբանոցում,

Բայց երբեք չի չարացել, 

Դարձել՝դիմացկուն:

Վարպետ էներգետիկ էր

Պապս արճակցի,

Իր նոր կյանքում եղել է

Միշտ ձորագեսցի:

Վարպետ էին մեծարում՝

Նրան հարգանքով,

Մշտապես վերաբերվում՝ 

Մեծ ակնածանքով:

Հարեհաս էր բոլորին՝վթար լինելիս,

Չէր հոգնում բոլորովին

Մարդկանց օգնելիս:

Բարձրավոլտ էր մագլցում

Ջահելի նման,

Երբ որ արդեն դարձել էր

80 տարեկան:

91-ում, ավաղ, կյանքից հեռացավ,

Բայց իր հետ կապված հուշը

Էլ չանհետացավ:

Հիշում ենք մենք միշտ նրան,

Շիրմին այցելում,

Պատգամներն ու խոսքերը

Մեր սրտում պահում:

20.02.2015թ.

--------------------------------------------------------------------

Երազումս մորս տեսա,

Ու շատ ամուր գրկեցի,

Այնպես թվաց, թե նոր գտա,

Խիստ հուզված արտասվեցի:

26.02.2015թ. 

                               ԿՈՐԱԾ ԳԱՆՁ

Պատահում է, որ հանկարծ

Մորս եմ հիշում,

Ու զարմանում եմ, որ նա

Եղել է կյանքում:

Զարմանում եմ, որ նման 

Գանձ եմ ունեցել,

Իսկ որ կորցնեմ նրան՝

Չեմ էլ մտածել:

27.02.2015թ.

                       ՁՈՆ ԱՐԵՎԻՆ

Արեւն Աստծո բարությունն է, ջերմությունը,

Ամպրոպը՝զայրույթը Աստծո, բարկությունը,

Արեւն արթնացնում է մարդկանց ջերմ հույզերը,

Ու նրա հետ բերում է մարդկանց հույսերը:

Արեւին ընդառաջ են գնում ձմռանը, 

Արեւից մարդիկ փախչում են շոգ ամռանը,

Արեւն է մեր անդավաճան բարեկամը,

Երբ տանը չի բարձրանում ջերմաստիճանը:

27.02.2015թ. 

                                 ՌԵՔՎԻԵՄ

Մահեր, մահեր, անվերջ մահեր զորամասերում,

Ո՞վ է անվերջ դավեր հյուսում ՝մեր սահմաններում:

Միշտ չէ, որ թշնամու զարկն է խփում զինվորին,

Առեղծվածային մահեր են լինում ողջ տարին:

Դա՞վ են հյուսում ինչ-որ ուժեր չար ու զազրելի,

Որ դառնում են զինվորներն՝ անկառավարելի:

Ջահել-ջիվան զինվորներ են անընդհատ զոհվում,

Բայց երբեմն ներքին թշնամու զոհ են դառնում:

Երգ ու պարով, ծափ-ծիծաղով բանակ են մեկնում,

Բայց թե արդյո՞ք տուն կդառնան՝ չեն էլ իմանում:

2սպանված, մեկ ինքնասպան ՝ միայն մեկ օրում,

Այս բոթերին էլ վերջ չկա ՝այս երկու օրում:

Հսկողություն է անհրաժեշտ՝ վերակարգերում,

Կամ՝ թաքնված տեսախցիկ՝ հենակետերում:

Մի ստուգում էլ պետք է խոհանոցներում,

Ի՞նչ իմանաս, թե թշնամին ինչեր է անում:

Ուտելիքով, խմելիքով կամ դեղորայքով՝

Ինչեր ասես որ չի արվի թշնամու ձեռքով:

27.02.2015թ.

 ՏԱՂ ՎԱՍՆ ՎԱՐԴԻ,ԲԼԲՈՒԼԻ, ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,

Ժողովրդի վիզն էլի ծուռ կմնա,

Էլի չեն տեսնի ժողովրդի դարդը,

Ժողովուրդն էլի վարի կգնա:

Ուրիշ ընդդիմություն կհայտնվի վաղը,

Նոր բլբուլ կմտնի խորհրդարանի բաղը,

Նորից նույն ճառերը կասեն՝ մեկը մեկից դառը,

Ժողովուրդն էլի կարիքում կմնա:

ԲՀԿ-ն կմաղվի, ՀԱԿ-ը կկաղի,

Դաշնակն արդեն Րաֆֆու հույսին կմնա,

ՕԵԿ-ը դրանից շատ կկատաղի,

ՀՀԿ-ն էլի շատվոր կմնա:

Էլի վարկ կգա իշխանության դուռը,

Դա էլ գուցե ,,կորցնեն,,՝ ու էլի ,,տան փուռը,,

Նոր Իշխան կպղտորի կորած վարկի ջուրը,

Մարդկանց ձեռն էլի չոր քարին կմնա:

4.03.2015թ. 

                    ՏՐՏՈՒՆՋ

Քաղաքն անվերջ դատարկվում է,

Արտագաղթը կլանում է,

Մարդիկ անվերջ պակասում են,

Իսկ խանութները փակվում են:

Խելառներն են ավելացել 

Մեր քաղաքի փողոցներում,

Հայհոյում են ու գոռգոռում,

Իրենց-իրենց բարձր խոսում,

Աղբ քրքրողներն են շատացել

Փողոցներում ու բակերում,

Ամոթ-աբուռն է վերացել,

Մարդիկ շներին չեն զիջում:

Ագռավներն են ավելացել ՝

Շենքերի տանիքին թառած,

Շատ-շատերն են բացակայում ՝

Ընտանիքը հետներն առած:

Այս ամենը ի՞նչ դարդին է

Բարձրաստիճան մեր մեծերի,

Որ շատ-շատերը դարձել են

Ցավոք, լոկ ստամոքսի գերի:

16.03.2015թ.

          ՄՏԱԾՄՈՒՆՔ

Թեժ մարտեր են սահմաններին,

Նորից կան զոհեր,

Բիրտ ազերին է հարձակվում ՝

Տալով կորուստներ:

Մեծ Եղեռնի 100տարին

Աշխարհն է սգում,

Իսկ թուրքի հետնորդ ազերին

Նոր դավ է հյուսում:

Էրդողանը շատ զայրացած

Բռունցք է ճոճում,

Իր նախնիների հանցանքը 

Նա չի ընդունում:

Պատերազմ է 25 տարի 

Հայի-ազերու,

Մինչեւ ե՞րբ է սահմաններին 

Արյուն թափվելու:

20.03.2015թ.

         ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ

Մեծ եղեռնի 100 տարում

Սպիտակ Եղեռն է կատարվում,

Գենոֆոնդն է մեր պակասում,

Երկիրն է անվերջ դատարկվում:

Մի օր սահմանին են զոհվում, 

Մի օր՝ ինքնասպան են լինում,

Կամ էլ՝վթարներն են ,,հնձում,, 

Մարդկանց կյանքից հանկարծ կտրում:

Շատերը չեն արդեն հասնում

Իրենց կյանքի 50 տարուն,

Սոցիալական վատ վիճակում

Ընտանիքն են անտեր թողնում...

Գյուղերն են անվեջ դատարկվում,

Ջահելներն են խոպան մեկնում,

Կամ՝ քաղաքի ճամփան բռնում:

Ոչ գործարան է աշխատում,

Ոչ շինարարություն է գնում,

Միայն առեւտուրն է մնում,

Ու ասֆալտի գործ է արվում:

Վարձերն են շատ մարդկանց նեղում,

Մարդիկ պարտքից աչք չեն փակում,

Գլխների տեղը չեն գտնում,

Մտածմունքից ՝հուսահատվում:

Կոռուպցիան է մարդկանց խեղդում,

Բանկերն են ,,խեղդամահ,, անում,

Բյուջեն է անվերջ թալանվում,

Բանկում փողեր են լվացվում:

Այս ամենը ու՞ր է տանում,

Ու՞ր ենք, ի վերջո, մենք գնում,

Ի՞նչ են մտածում ,,վերեւներում,,

Ինչու՞ միջոց չեն ձեռնարկում:

24.03.2015թ. 

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԳՆԱՑՔԸ՝ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Հիշողության գնացքն ինձ տարավ դեպի անցյալ, մանկություն,

Ուր շատ-շատ էր խինդ ու ժպիտ, ծիծաղ եւ ուրախություն,

Հետո մեկ այլ գնացք տեսա ՝Երեվան-Թիֆլիս-Մոսկվա,

Շատ վաղուց է այն գնացել՝ հիմա արդեն էլ չկա:

Շատ հարազատ դեմքեր տեսա՝մանկության կայարանում,

Նրանցից շատերն արդեն չկան, հուշերում են լոկ մնում:

Այս ի՞նչ դաժան կատակ խաղաց կյանքը՝ հայերի գլխին,

Շատերը թողին-հեռացան, ուրիշ երկիր գնացին: 

Շատ-շատերի տունը քանդեց Գորբաչովը՝խնդալով,

Ասում են, թե երկրաշարժը նա էր սարքել պատվերով:

,,Անկախությու՞ն էիք ուզում, դե ուրեմն ստացեք,

Ու դառնալով ազատ-անկախ՝ձեր ողջ կյանքում դուք լացեք,,

Անշուշտ, սա էր եղել միտքը՝ երկրաշարժի ,,քավորի,,՝

Բայց հայ ազգը մնաց կանգուն՝ սպասելով լավ օրի:

,,Մութն ու ցուրտը,,     ,,Ճգնաժամը վաղուց անցյալ են դարձել,

Բայց դե ցավոք, Հայաստանում շատ քիչ մարդ է մնացել,

Հայաստանը դատարկվում է, սփյուռքը՝հզորանում,

Բայց հիմա էլ սփյուռքից են Հայաստան վերադառնում,

Ում ,,նեղում,, են որեւէ տեղ՝ Հայաստանն է նա հիշում,

Ճամպրուկն առած տուն է գալիս, ու իր երկրում բույն հյուսում:

Նոր ճգնաժամ են ,,խոստանում,,   ,,տոկն,, է քչացել էլի,

Արդյո՞ք նորից ետ է գալու ,,հովհարայինն,, անցյալի:

1.04.2015թ.

ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ

Չհայտարարված պատերազմ է մեր սահմաններին,

Պարբերաբար զինվորներ են զոհվում սահմանին:

 Ամեն մեկը ՝մի տան ճրագ , հայ կամ ազերի,

Պատերազմը ոչ մի կողմին լավ բան չի բերի:

Մինչեւ ե՞րբ կշարունակվի պայքարն այս դաժան, 

Որքա՞ն պետք է ազերիներին ամոթանք տան:

Եվ ոչ միայն ամոթանք տան,ավաղ, զենք էլ տան,

Ու այդ զենքով էլ փաստորեն, նրանք ,,վրա տան,,:

Եղբայրական Ռուսաստանը ի՞նչ է մտածում,

Որ սահմանախախտ ազերուն զենք է վաճառում՚

Միջազգային հանրությունն է միշտ դատապարտում,

Ու ազերու հարձակումները՝պախարակում:

Բայց դե մեկ է, ազերիներն խելք չեն հավաքում,

Ու հրադադարի ռեժիմն են անդադար խախտում:

ապրիլ,2015թ.

ՀԻՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ

Նախկին ,,Սովետը,, քանդեցին,

Նոր Հայաստան ստեղծեցին,

Երկիրն անկախ հռչակեցին,

Սոցիալիզմին վերջ տվեցին:

Արցախն, այո, ազատեցին,

Ազերու լծից փրկեցին,

Հին հողերը ետ բերեցին,

Ատամներով պաշտպանեցին:

Հայոց բանակ ստեղծեցին,

Ազգային դրամ հատեցին,

Գերբն ու դրոշը փոխեցին,

,,Մեր հայրենին,, հիմն դարձրին :

...Հին գործարանները քանդեցին,

Իսկ նորեր չկառուցեցին,

Մարդկանց գործազուրկ դարձրին,

Գաղթի ճամփան ցույց տվեցին:

Ավանդները փոշիացրին,

Բանկերի թիվն ավելացրին,

Աշխատավարձերն՝ ուշացրին,

Մարդկանց պարտքատեր դարձրին:

Բյուջեն անվերջ թալանեցին,

Գողոնը երկրից հանեցին,

Շատ-շատ վարկեր յուրացրեցին,

Ու դղյակներ կառուցեցին:

Մարդկանց կյանքը կրճատեցին,

Մահերի թիվն ավելացրին,

Թոշակի շեմը բարձրացրին,

Նպաստները պակասեցրին:

Շատ-շատերին աղքատեցրին, 

Ու ընչազուրկ հռչակեցին,

Եկամուտը պակասեցրին,

Իսկ վարձերը բարձրացրեցին:

30.03.2015թ.

----------------------------------------------------------

Մի հույսի դուռ,

Մի լույսի դուռ

Աստված, մեզ տուր

Ու թույլ մի տուր

Որ խարխափենք

Փակ դռների ետեւում մենք

Ու լույս փնտրենք,

Բայց չգտնենք:

                       ԼԱՑՈՂ ԲՆՈՒԹՅՈՒՆ

Դրսում անդադար անձրեւ է մաղում,

Հույսիս կրակին դույլով ջուր լցնում,

Ճյուղերը հատված ծառերն են լալիս,

Իրենց հատողին մտքում ահ տալիս:

Անձրեւից հետո արեւն է ելնում,

Լացող ծառերի արցունքն է սրբում:

Սարյակներն ուրախ երգ են դայլայլում,

Ագռավն է նրանց անվերջ խանգարում:

13.04.2015թ.

----------------------------------------------------------------

Մատանուս քարն անհետացավ երազում,

Փնտրում էի, փնտրում ու չէի գտնում:

Երջանկության խորհրդանիշն էր, որ գնաց,

Ու նրանից հուշ կաղապարը մնաց:

13.04.2015թ   

                       ՓՈՒՉ ԵՐԱԶՆԵՐ

Արթնացել եմ, ոչ մի երազ չեմ հիշում,

Միայն աղոտ դեմքեր եմ մտաբերում,

Բայց դե լավ է ՝ ոչ մի երազ չհիշեմ, 

Քան՝չարագուշակ  երազներ ես տեսնեմ:

14.04.2015թ.

       ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԽՈՒՐ ՄԵՂԵԴԻ

Ուր էլ լինենք ՝չենք մոռանա ցեխակոլոլ Վանաձորը, 

Կիսատ-պռատ, վատ կարկատած ու քարուքանդ փողոցները,

Տարիներով անբարեկարգ, ասֆալտազուրկ մեր մայթերը,

Մայթի վրա աղբով լեցուն, չդատարկվող աղբարկղերը:

Մեր դառնացած սրտի համար ուրիշ ,,Արցախ,, պուրակ չկա,

Իսկ ,,Արցախում,, ոչ մի անգամ մաքուր-սիրուն վիճակ չկա,

Ինչքան անցնես, երբ էլ անցնես՝ հա քանդում են, ,,չափառում,, են,

Իբր գիտե՞ք՝  ,,նորոգում ենք,,  ,,թարմացնում ենք,, ՝ վերջը չկա:

Հիմքը՝ խախտում, պատը՝ քանդում, աղճատում են վթարային մեւ շենքերը,

Ծառեր հատում, թփեր կտրում, օբյեկտ դնում մայթին կպած,

Ո՞ւմ ,,դաբրոյով,,  ո՞ր օրենքով /ավելի ճիշտ՝ այն խախտելով / ՝

Շատ լավ գիտի ժողովուրդը,

Բայց՝ նրա մի մասի հոգուն դե վաղուց է պատել մութը:

13.11.2013թ.  azatankakh.blogspot.com

 ՀՈՒՍՈ ՀՐՎԱՆԴԱՆ

Գանգատվում են մարդիկ հաճախ,

Թե զզվել են արդեն երկրից,

Թե զզվել են մեր քաղաքից,

Ու այս ,,նեխած,, մթնոլորտից:

Թե ,,մուննաթն,, է ավելացել, 

Մեր շրջապատում շատացել,

Կեղծն ու սուտն է հարգի դարձել,

Ազնվությունն անհետացել:

Անբարոներն են շատացել,

Բանսարկուներն՝ ավելացել,

Փողն է դարձել որոշողը՝

,,Գայլին,, ,,օրինապաշտ,, սարքողը:

Կար ժամանակ, երբ որ մի կարճ 

ժամանակով,մի 10 օրով, 

Կամ ՝ մեկ ամսով

Մեկնում էի ես քաղաքից

Մայրաքաղաք /կամ արտերկիր /,

Տանջվում էի ես կարոտից,

Տանջվում էի սպասումից,

Թե երբ եմ ես վերջիվերջո 

Տուն հասնելու, հարազատներիս տեսնելու,

Ծանոթներիս հանդիպելու,

Մտերիմներիս՝ պատմելու,

Հիմա, ցավոք, քչացել է շրջապատում 

Բարեկամը, հարազատը, եւ, ի վերջո. ազնիվ մարդիկ

Քչացել են, պակասել են,մահացել են,

Ծանր կյանքի զոհ են դարձել

Կամ ՝դաժան կյանքից չարացել,

Շրջապատին թշնամացել:

Համացանցն է լոկ մնացել

Ազնիվ մարդկանց միակ հուսո հրվանդանը՝

Անկախ դեմքից, անկախ տեսքից,

Անկախ սեռից,բնակության վայրից, տեղից...
Սակայն, ցավոք,չարն էլ է շատ համացանցում,

Չարի-բարու կռիվն էլ է 

Արտացոլվում համացանցում:

Ուրեմն թող բարին հաղթի,

Իսկ չարը միշտ 

Ատամները կրճտացնի...

մայիս, 2015թ.

ՁՈՆ ՔԾՆՈՂԻՆ, ՄՈՐԹԱՊԱՇՏԻՆ

,,Հայ կա՝թուրքից բեթար է,,.

Ու նրա սիրտը քար է,

Ընկածին միշտ խփող է,

Ու վերեւից նայող է:

           Հայ կա, որ միշտ ,,քցող,, է,

          Միշտ ուտող-ուրացող է,

          Պահն է նա միշտ ,,ըմբռնում,,

          Պղտոր ջրում ձուկ բռնում:

Հայ կա՝անկուշտ ու ագահ,

Երազում է միայն ,,գահ,,

Միայն փառքի տիրանա,

Անվերջ ուտի-լիանա:

          Դեմքն է հաճախ նա փոխում,

          Շեֆերին միշտ՝հարմարվում,

          ,,Գիտե՞ք, դեմք եմ պետական,

           Շեֆերին միշտ պետքական,,:

Միշտ լպրծուն,քծնվող,

Արդարներին միշտ ատող,

Շեֆին է հաճոյանում,

Ձեռք սեղմելիս՝ կռանում:

          Իսկ թե շեֆը ,,թարս,, նայի,

          Ժպիտն է սատանայի,

         Ազնիվ մարդկանց բանսարկում,

         Աթոռին է միշտ մնում:

11.09.2015թ.

               ՀՈՒՇ ԴԱՐՁԱԾ ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ՝ՍԱՐԳՍՅԱՆ ԳԱՅԱՆԵԻՆ

Ընկերուհուս նորից տեսա երազում, 

Կանգնել հեռվում ու ձեռքով ինձ էր կանչում, 

,,Հիմա որտե՞ղ ես դու, լսիր, ինձ կասե՞ս,,՝ 

Հարցիս հեգնեց՝,,Իսկ մի՞թե դու չգիտես.,,: 

      Նույն բակում ենք մենք միասին մեծացել, 

      Միմյանց հաճախ թեւ-թիկունք ենք մենք դարձել, 

      Ավաղ, կյանքից վերջերս նա հեռացավ, 

      Ու ինձ համար սոսկ մանկության հուշ դարձավ:

Նայում եմ մեր նկարներն ու միշտ թախծում, 

Հիշում՝ ինչպես եւ ուր էինք ճամփորդում, 

Հուշերն անվերջ նախորդում են երազին, 

Ու մտորում եմ հաճախ կյանքի մասին:

         85-ին եղել ենք մենք Ղրիմում, 

         Կերչում, Սիմֆերոպոլում, ֆեոդոսիայում, 

         Հիացել ենք Այվազովսկու նկարներով, 

          Ու զբոսնել սեւծովյան ավազներով: 

                          22.10.2015թ. 

---------------------------------------------------------------------------------------------------------

            Մարդկանց են ահաբեկում՝

           Եղանակի բյուրոյից,

          Թե ցրտեր են սպասվում՝

           Գալիք հունվար ամսվանից:

Ցրտերով չեք վախեցնի՝

,,Մութուցուրտ,, տեսած մարդկանց,

Ամանորն էլ որ անցավ՝

Ձմեռն է կիսվում կամաց:

28.12.2015թ.

---------------------------------------------------------------------------------------------------------


                  Դուրսն արեւ չկա,

                  Զզվելի օր է,

                 Բայց էլի լավ է՝

                 Գետինը չոր է:

17.01.2016թ.

---------------------------------------------------------------------------------------------------------

Եվ նորից եկան անսիրտ ցրտերը,

Բայց չսառցրին մարդկանց սրտերը,

Շատերի սրտում վառվում է սերը,

Թող բարի լինի մեր հանդեպ Տերը:

30.01.2016թ.

---------------------------------------------------------------------------------

Արթնացել եմ ագռավների ձայներից,

Փորձում եմ երազս ետ բերել նորից,

Հին հարազատ դեմքեր եմ հաճախ տեսնում,

Երազում կարոտս նրանցից առնում:

22.02.2016թ.

---------------------------------------------------------------------------------

Շտապում եմ մտքերս թղթին հանձնեմ,

Ու հետո այն համացանցին հասցնեմ,

Սպասելու ժամանակն է կրճատվել, 

Կյանքիս կեսն արդեն անցել է, գնացել:

22.02.2016թ.

-------------------------------------------------------------------------

Մանկությունս եմ հաճախ տեսնում ես երազներում, 

Ու այն տունը, ուր ապրել եմ մանուկ հասակում,

Մորս եմ տեսնում անկողնուս մոտ հեքիաթ պատմելիս,

 Կամ՝գազօջախի մոտ կանգնած՝ճաշ պատրաստելիս:

Ինձ եմ տեսնում սեղանի մոտ դաս պատրաստելիս,

Կամ՝բակում ուրախ-զվարթ,գնդակով խաղալիս: 

26.02.2016թ.

---------------------------------------------------------------------------

         ՏԱՂ ՎԱՍՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ

Որտե՞ղ է աշխատավորը,

Ո՞վ է այսօր բախտավորը.

Նա, ով խաղում է սերիալում,

Նա, ով երգում է ու պարում,

Նա, ով այսօր ոստիկան է, 

Դատախազ է կամ էլ քննիչ,

Նա, ով այսօր հարկահան է,

Կամ պարզապես...սոված մատնիչ,

Նենգ զրպարտիչ եվ կամ՝սադրիչ, 

Միտինգներում հայհույ անող, 

Սրան-նրան ,,փուռը տվող,,

Ով ,,վեցնոց,, է թաղայինի 

Կամ ,,գործ տվող,, հարկայինին, 

Ով որ տեսուչ է էլցանցում 

/,,Լույսի մարդն,, է, փող է գանձում, 

Թիվ նկարում տվյալներում,

Մեկի լարը մեկին տանում, 

Մեկի թիվը մեկին գրում, 

Մեկը 10 է ներկայացնում,

Պարգեւատրում ,,հաջողացնում,,/, 

Նա, ով այսօր հանցագործ է

Բայց՝պետական մի այր անգործ,

Բյուջեն լափող,վարկը մսխող, 

Ժողովրդի հաշվին ապրող,

Նա, ով այսօր նախարար է 

/Բայց հազիվ լավ բան արարե /, 

Ով այսօր պատգամավոր է

 /Տեղը տեղին հաստափոր է /, 

Ով տեսուչ է սոցիալական,

Նպաստ ,,դզող,, իդեալական:

Ո՞վ է այսօր լոկ երջանիկ.

Ով որ ունի հզոր տանիք, 

Ում չի սպառնում ոչ մի քամի,

Ու ոչ մի հողմ չի սասանի, 

Ով որ ունի հովանավոր,

Ապրում է ,,չաղ ու բախտավոր,, 

Ով գրանտ է լավ ,,կպցնում,, 

Հազար տեղից ,,փայ փախցնում,, 

Ով սատանային է ծառայում,

Ու տիրոջը ,,սխալ հանում,, 

Ով որ գառնուկ է ձեւանում,

Բայց դե դեւ է իրականում, 

Ով կավատ է ու ներքինի՝

Չի սիրում կին առաքինի, 

Ով լրտես է ու գործակալ՝

Ու նենգ թշնամու վարձակալ, 

Ով օտարինն է միշտ պաշտում 

Ու ազգայինը՝մոռանում:

28.02.2016թ.

Մթի տարիները վաղուց են անցել,

Բայց ՝շատերն էլի փայտի են անցել, 

Գազն ու հոսանքն են թանկացել շատ-շատ, 

Շատերն ապրում են շատ ավելի վատ:

---------------------------------------------------------------------------------------

                                Երկրորդ փուլ

-------------------------------------------------------------------------------------------------

                                      ԴԱՌԸ ՀՈՒՇ

Դու եղել ես իմ կյանքում, 

Ու մնացել՝ իմ հոգում,

Դառը հուշ ես եղել դու,

Սրտի վերք ես եղել դու:

Դու մնացել ես հոգուս 

Հեռու-մութ անկյուններում,

Ու շատ քիչ ես հայտնվում՝

Անգամ իմ երազներում:

Դառը հուշ ես դու հիմա՝

Կպած հոգուս պատերին,

Որ հայտնվում է մեկ-մեկ, 

Ու հիշեցնում իր մասին:

Երկնքում ես հիմա դու,

Ու նայու՞մ ես՝չգիտեմ,

Ուրախանու՞մ ես ինձնով,

Թե՞ թախծում ես՝չգիտեմ:

Արդյոք ես ճի՞շտ եմ վարվել՝

Նկարներդ պատռելով,

Մի նկար եմ լոկ թողել,

Այն էլ՝ լոկ կիսադեմով:

Անցյալի հուշ ես հիմա՝

Նստած հոգուս լարերին, 

Որ նվագում է միայն՝

Անցյալիս մեջ նայելիս:

                                    ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

Եթե սիրտդ շատ է տխուր՝

Վառ գույները չեն փրկի,

Եթե տրտում ես ու մոլոր

Ճգնաժամից չես փախչի:

Բայց թե Աստծուն հույսդ դնես՝

Որեւէ դուռ կբանա, 

Ու թե հոգիդ բարով լցնես՝

Աստված քեզ չի մոռանա: 

-----------------------------------------------------------------------------

Ժողովուրդ ջան,մի վախեք, 

,,Թույն,,-սմայլիկները լայքեք, 

ֆեյսբուքն է մեր թիկունքին՝

Սմայլիկները շալակին:

---------------------------------------------------------------------------

ՏԱՂ ՎԱՍՆ ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒ ՄՈՌԱՑՄԱՆ

Մարդկությունը վերացել է,

Սրբությունը վերացել է,

Շատերն անցյալն են մոռանում,

Ու հարազատին՝ուրանում:

Մի կտոր հաց են ողորմում,

Բայց՝ետեւից չանչ են անում,

Հող-հայրենին են մոռանում,

Հեռուներից սուրբ ձեւանում,

Հեռախոսներն են անջատում,

Կամ ՝ֆեյսբուքի պատը փակում,

Որ չիմանան մի օր հանկարծ՝

Հարազատն է ծանր պառկած:

Ու թե մի օր բոթն իմանան՝

Շատ դարդիման կձեւանան,

Իբր, գիտե՞ք՝չենք իմացել,

Որ ծանր դեպք ենք ունեցել...

Տարիներով չեն էլ հիշում, 

Որ հարազատ ունեն հեռվում 

 /Որին էլ չեն տեսնի կյանքում /,

Թե շիրիմներ ունեն հեռվում...

/ Ու նրանք էլ են ,,սպասում,,/...

Բայց թե հանկարծ առիթը գա՝

/Պարծենալը հո կա ու կա /,

Ազգասեր են լավ ձեւանում,

Ու ազգի կենացը խմում...

10.03.2016թ.

-------------------------------------------------------------------------------

Քանի-քանի շարժումներ են եկել ու անցել,

Բայց՝ժողովրդի վիճակը նույնն է մնացել...

,,Իրավունք եւ միաբանություն,,

,,Միասնություն,, ,,Արդարություն,,

Անգամ՝,,Դաշինք,, կուսակցություն,

,,Ազգային միաբանություն,,

Ու հետո՝,,Հանրապետություն,,

Հին-նոր կոմկուս՝3 տեսակ,

Հնչակները 2 տեսակ:

Եռյակ, Քառյակ, Դաշնակցություն,

,,Օրինաց,, ու ,,ժառանգություն,,...

Ժողովուրդը մեկ սրան է հավատացել,

Մեկ նրան է հավատացել,

Բայց նրանց մի մասը վաղուց

Անհետացել են, վերացել,

Կամ՝ընտրվել ու մոռացել,

Կամ իշխանամետ են դարձել,

Ու ժողովրդից հեռացել...

Հիմա կրկին ժամն է եկել՝

Մարդկանց կրկին համոզելու,

,,Մենք ենք միակ ճիշտն,, ասելու,

Ու ընտրողին՝գայթակղելու.

Հին խոսքերով, նոր խոսքերով,

Հին ուժերով, նոր ուժերով:

10.03.2015թ.

------------------------------------------------------------------------------------------------------------

Հացի ակցիաներն էլի վերացան,

Ու հին գները կամաց տուն դարձան, 

Մրցակից խանութներն էլի հաշտվեցին,

Ու մի ընդհանուր գնի կանգնեցին:

11.03.2016թ.

-----------------------------------------------------------------------------

Փոխվել են երկրի տերերը,

Փոխվել են մարդկանց դերերը, 

Տերովին տարել են տերերը,

Անտերին կերել են գելերը:

15.03.2016թ.

--------------------------------------------------------------------------

Երազումս հորս տեսա,

Երկրից էր նա դժգոհում.

Հարցիս՝,,Ո՞րն է ելքը,,.ասաց՝

,,Գործ գտիր Ռուսաստանում,,:

18.03.2016թ.

------------------------------------------------------------------------------

ՄԱՐԴՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ժամանակներն են շատ փոխվել,

Ժամանակն է մարդուն փոխել,

Առանց շահի բարեւ չեն տա,

Բարեւի հետ արեւ չեն տա,

Կբարեւեն ,,մի շան հալի,,

Թե շահ չունեն շոշափելի:

Մարդիկ շատ-ճշատ են չարացել,

Ու իրար թշնամի դարձել,

Սերիալով են օր սպանում,

Հին բարեկամին՝ մոռանում,

Ծանր կյանքից դաժանացել, 

Ու իրար ,,վայիս,, են դարձել:

Իսկ ,,բախտից երես առածն,, էլ՝ 

Չի էլ հիշում անցյալը էլ,

Կերած հացն էլ է ուրանում,

Նեղն ընկածին է մոռանում:

Ու փոխանակ նեղին հասնի,

Որ հանկարծ ճահճում չխեղդվի,

Շուռ է գալիս՝մեջքով կանգնում,

Իբր գիտե՞ք՝ձեզ չեմ տեսնում:

20.03.2015թ.

-------------------------------------------------------------------

ՏԱՂ ՎԱՍՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՐՏԵՐԻ

Մեծ եղեռնից հարյուր եւ մեկ տարի է անցել,

Բայց մեր դարավոր ոսոխը նույնն է մնացել:

Թուրք խուժանին ազերիներն են փոխարինում,

Ու արնախում թուրքի վրեժը՝փոխհատուցում:

Վայրագություններ ՝Թալիշոջմ,անդամահատում,

Անգամ անօգնական ծերերին չեն խնայում:

,,Մերն է,-ասում են՝Արցախը, կրկին մեզ տվեք,

Թե չէ գլխներիդ մենք կրկին՝եղեռն կբերենք,,:

Գերի ընկածին են տանջում, անգամ՝գլխատում,

Հայի՝անմեղ թափված արյամբ ,,քաղցը,, հագեցնում:

Բայց հայ ազգայիններն էլի նույնն են մնացել,

Ու իրենց հայրենի հողը՝արյամբ պաշտպանել:

Ոմանք հերոսաբար ընկան արցախյան մարտում,

Իսկ ոմանք էլ լավ դաս տվին թուրքին արնախում:

Տանկ խփեցին մերոնք, անգամ՝անօդաչու սարք,

Մարտի դաշտում հերոսացան անգամ հայ կանայք:

Փառք ու պատիվ հերոսներին, նահատակներին,

Իսկ անեծքներն ու նզովքն էլ՝թշնամիներին:

14.04.2016թ.

---------------------------------------------------------------------------------

                  ՄՂՁԱՎԱՆՋ

Ո՞նց չենք գժվում այս երկրում,

Ո՞նց ենք մնում այս երկրում,

Ո՞նց ենք գաղջին դիմանում,

Ամեն օր՝,,օր սպանում,,:

Հույսն է լոկ մեզ պահպանում,

Որ դիմացկուն ենք դառնում,

Մթան մեջ խարխափելով՝

Մի կերպ առաջ ենք գնում:

,,Տեր-ողորմեա,, ենք ասում,

Մեղքերին ներում խնդրում,

Երազներով ենք ապրում,

Թունելում՝լույս երազում:

Փառք ենք տալիս մենք Աստծուն, 

Որ դարձել ենք դիմացկուն,

Որ պահպանեց այս երկրում,

Չեղանք տնից ,,դադարգյուն,,:

6.04.2016թ.

-------------------------------------------------------------------------------------------------

/Երրորդ փուլ/

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ԱՅՍՊԵՍ

25 տարի է անկախ ենք,

Որ օտարին ակա՞նջ կախենք.

Գործարանները մեր ծախենք

Կամ դռները պինդ-պինդ փակենք:

Օր չկա,որ ցույց չլինի 

Ու բողոքավոր չլինի

Շատերն անփող տանը նստած՝

Օր չկա որ տոն չլինի:

3.09.2016թ.

,,ՀԻՆ ՀՈԳՆԱԾՆԵՐԸ,,՝ՆՈՐ ԷՋՈՒՄ

Ու բացվում է Վանաձորի 

Նոր ու Լուսավոր էջը՝

Հին դեմքերով, հին պետերով,

Սին խոստումները մեջը:

Եթե ունես թեւ ու թիկունք՝

Կաշխատես 100 տարի,

Եթե ,,անմեջք,, ես, անթիկունք՝

Քեզ շատ շուտ կտան վարի:

Թե արդար ես եւ ուղղամիտ,

Պողպատի պես չընկճվող,

Հարկային կբերեն գլխիդ,

Կպահանջեն շատ-շատ փող:

...Ու բացվում է Վանաձորի 

Նոր ու Լուսավոր էջը,

70-ն անց պետերի 

Հոգնած դեմքերը մեջը:

20.10.2016թ.

                            ՎԱՂԱՀԱՍ ՁՄԵՌ

Ձյուն է նստել աշնանային տերեւներին,

Ու գետինն է ձյան սավանով ծածկվել,

Տերեւներն են փաթաթվում մարդկանց ոտքերին՝

Ու չեն ուզում ժամանակից շուտ մեռնել:

                     Լալիս է ողջ բնությունը սրտակեղեք,

                     Շագանակներն են ծառից թափվում գետնին,

                     Տրորվում են, գլորվում են ու փնտրում ելք...

                     Իսկ որպես դեղ...տալիս են նրանց լավ գին:

...Ձյուն է եկել հոկտեմբերին՝ճերմակ-սպիտակ,

,,Բերքահավաք,, է քաղաքի փողոցներում,

Ոմանք՝կորցրած սերն են փնտրում ոտքերի տակ,

Ոմանք՝եռանդով շագանակ հավաքում:

26.10.2016թ.

-----------------------------------------------

ԻՄ ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ,ԱՆԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ 

Սուտ-մուտ ճառերով, դիֆերամբներով,

Լենինյան ոգով, կեղծ պաթոսներով,

Շմայսով,Թոխմախով,Լիսկայով-բանով՝

ՀՀԿ-ներով՝գնացին մի օր համագումարի։

Որտեղ կոռուպցիա կար՝կուզեկուզ գնացին,

Որտեղ թալան կար՝վազանց արեցին,

Աղքատությունը աչքաթող արին,

,,20 տոկոս աճը,, փաթաթան դարձրին․․․

Իմ խեղճ ժողովուրդ՝մրսած ժողովուրդ․

Գներից՝վառված, թալանից՝դաղված, 

Խաբված ու ,,քցված,, անվերջ կեղեքված։

28․11․2016թ․

-----------------------------------------------------

Մտքերս անվերջ հորդում են,

Ուղեղս անվերջ մորթում են,

Հուշերս անվերջ մորմոքում են,

Սրտիս վերքն անվերջ բորբոքում են։

6․12․2016թ․ 

------------------------------------------------------- 

Գազազել են շները,

Թողել իրենց բները,

Փախել-ընկել դռները։

Մարդկանց են քնից հանում,

Ու դիվահար են անում,

Ողջ գիշեր ականջ տանում։ 

30․12․2016թ․

-------------------------------------------------

ՏԵՐՅԱՆԱԲԱՐ՝ԸՆԴԴԵՄ ,,ՎԵՈԼԻԱՅԻ,,

Լինեի Շամշյան՝ֆեյսբուքում հեռու,

Ու իշխողներին բողոքս հասներ, 

Քաշեին ,,Վեոլիայի,, սանձը ջրմուղում,

Ու թանկացումը մեզնից հեռացներ։

8․05․2017թ․


Մարդը եթե հոգով չար է,

Բարիացնելն անհնար է․

Ցավոք, այսօր չարի դար է,

Չարի դեմ անվերջ պայքար է։

30․08․2017թ․

                 ՈՒՐԱՑՈՂ ՀԱՅԸ 

Նկարիչն, իրոք, տաղանդավոր է,

Բայց ափսոս՝վաղուց աղանդավոր է,

Հորնումոր թաղմանն անգամ չհասավ,

Ու շիրիմներին նա այցի չեկավ։

Շատ վաղուց է նա երկրից հեռացել,

Ու շատ շատերին վաղուց մոռացել,

Աստծո անունն է ամեն օր տալիս,

Բայց հարազատը միտքն էլ չի գալիս։

Մայրն սպասելով հյուծվեց ու հանգավ,

Ամուսնու կողքին հողաթումբ դարձավ։

Հանգչում են հիմա այրուկին խաղաղ,

Դեբեդի ափին՝ առանց շիրմաքար։

Իսկ որդին օտար ափերում հանգիստ,

Ապրում է խաղաղ, անվրդով, քարսիրտ։

Հարազատների համար հուշ դարձավ,

Իսկ վերջերս էլ 60-ի հասավ։

․․․Հարազատներին իր էջից լարեց,

ֆեյսբուքի էջին մեծ բլոկ արեց։

5․09․2017թ․

-----------------------------------------------------

                     ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՂՈԹՔ 

Հայր մեր, որ երկնքում ես․

Փրկիր մեզ Հանրապետական չարից 

ու այս սոդոմ-գոմորային կառավարումից,

պետական ալան-թալանից ու

պետական կեղեքիչներից,

շուկայական ու գնային մաֆիայից,

ավազակապետերից, զոռբաների գերիշխանությունից 

ու ընդդիմության անդիմությունից․․․

Եվ մի տանիր մեզ ոչ եվրասիական,

եվ ոչ էլ եվրոպական փորձությամբ,

Այլ փրկիր ու պահպանիր մեզ

որպես հայ ազգային քրիստոնեավարական

անկախ պետություն՝Արցախով հանդերձ․

մինչեւ լուծվի Հայ Դատն ու 

Արեվմտյան Հայաստանն էլ միանա

մեզ՝արեւելահայերիս,

Եւ ունենաք մեկ ազատ, անկախ, միացյալ

ու ավազակապետությունից ազատագրված Հայաստան․Ամեն։

22․07․2017թ․

-------------------------------------------------------

Մարդը եթե հոգով չար է,

Բարիացնելն անհնար է։

Ցավոք, այսօր չարի դար է,

Չարի դեմ անվերջ պայքար է։

30․08․2017թ․

          ՏԱՂ ՎԱՍՆ ԹՇՎԱՌՈՒԹԵԱՆ ՈՒ ՊԱՆԴԽՏՈՒԹԵԱՆ

-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք։

-Էն, որ ունի լիքը չարիք,

Պակասել է շատ-շատ բարիք,

Մարդիկ ունեն լիքը կարիք։ 

Էն, որ ունի լիք գործազուրկ,

Շատ մարդիկ դարձան ընչազուրկ,

Նոր ընտրություններին՝ձայնազուրկ։

Էն, որ ունի լիքը բանկեր,

Մարդիկ ունեն լիքը վարկեր,

Մարդկանց վզին՝մեծ-մեծ հարկեր։

Էն, որ ունի գաղութատեր,

Համ ֆեոդալ, համ ճորտատեր,

Մարդկանց դարձրել են դարդատեր։

Էն, ուր կողոպուտ է, թալան,

Կաշառք արդեն մտավ դալան,

Դատավոր էլ բռնին-տարան։

Էն, որ չունի թափով մի տեր,

Մարդիկ մնացել են անտեր,

Մարդկանցով լցրել են բանտեր։

Էն, ուր պակասեց հոգեվոր,

Ուր արդեն փողն է կարեվոր,

Ու շատ տեղերում հարգեվոր։

Էն, ուր ծախվեց հայրենի ջուր,

Բայց շատեր մնացին անջուր,

Շատեր ունեցան կեղտոտ ջուր։

Էն, ուր ծախվեց կապ,հեռախոս,

Հերթը ՀԷՑ-ին հասավ անխոս,

Երկրից շատեր չվեցին Լոս։

Էն, որ ունի մեծ Զվարթնոց, 

Արտագաղթի մեծ դարբնոց,

Ուր չի խուրդվի փող հազարնոց։

Էն, ուր կճնշվի ազատ խոսք,

Միտինգներին բերեն մեծ զորք,

Կջարդվի ընդդիմության ոտք։

Էն, որ ունի գերբ ու դրոշ,

Բայց անկախությունն է անորոշ,

Ու էն չունի ոչ մի գռոշ։

Էն, ուր պատերազմ է, ավեր,

Մարդիկ դարձել են բնավեր,

Շենքեր դարձել են տնավեր։

31․01․2018թ․

                   ՄՏԱԾՄՈՒՆՔ

Ծանր մտքերն են ինձ հիմա պատել,

Բայց ես չեմ ուզում իմ երկիրն ատել,

Ջրմուղի վարձն է շատ-շատ բարձրացել,

Ջրմուղն է գլխիս շատ մեծ պարտք սարքել։

Իշխանությունն է չար, դաժան դարձել,

Ու իր ձեռքերն է խնդրից լվացել,

Ջրմուղն էլ պարտքն է երկինք հասցրել,

Ու դատարանին քավոր դարձրել։

19․02․2018թ․

                   ՄՈՐՍ ԺՊԻՏԸ

Մորս տեսա երազում,

Հայացքն էր շատ երազուն,

Հանդերձներով բեմական,

Ժպիտն էր շատ իրական։

Բեմից իջավ երերուն,

Նստեց վերջին շարքերում,

Երբ մոտեցա անվարան,

Ժպիտը պատեց նրան։

Ցավոք, տեսքն էր շատ հյուծված, 

Ասես մոմից պատրաստված,

Նայեց նա ինձ գորովով,

Լոկ հայացքով փարվելով։

,,Տեսքդ շատ լավ է,-ասաց,

Ու էլ ոչ մի բառ չասաց,

Բեմին էր նա շատ նայում, 

Հայրս էր մեզ հետեվում։

20․02․2019թ․

----------------------------------------------------

Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,

Ամեն գաղթողի երանի տալով, 

Ու մի օր լույսի, մի օր էլ ջրի, 

Մի օր՝Նիկոլի դեմ կռիվ անելով։

Սերժին հանեցին, բայց բան չփոխվեց,

Մարդկանց համբերությունն էլ սահմանը հատեց,

30 տարի քունջուպուճախում, 

ԽՍՀՄ ավանդն է ,,շոկի,, մեջ ննջում։

12․08․2019թ․

ՉԱՓԱԾՈ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ՝ԹՈՒՄԱՆՅԱՆԱԲԱՐ

----------------------------------------------------------------------------------------------------------

Մենք ամենքս տեր ենք դառնում 

Ֆեյսբուքի մեր անկյունի,

Հերթով գալիս ենք գրանցվում, 

Ու այդ երթը վերջ չունի։

Գրանցվում են ահել-ջահել, 

Նկարով ու աննկար,

Շատերն էլ դուշման են դառել, 

Երբ որ լուրջ պատճառ չկար։

Ոտ-ձեռ ընկած ,,լայք,, են խնդրում,

Հավաքում  են քոմենթներ,

Իրար գրում, Իրար մրում, 

Կամ էլ՝դառնում ընկերներ։

Անց են կենում լայք ու քոմենթ,

Չուզողություն,մաղձ ու թույն,

Երբեք մի եղեք հոգով մենթ, 

Այլ՝տարածեք բարություն։

Մենթերն էլ են հիշվում հավերժ,

Անեծք ոմանց չար գործին,

Ու ովքեր հյուսում են դավեր, 

Կհանձնեն աստծո դատին։

20․12․2017թ․

                 ԿԱՐՈՏԱԽՏ

Անցնում են, անցնում են, անցնում են օրերը,

Անցնում՝շաբաթներ են դառնում,

Անցնում են,անցնում անցնում՝շաբաթները, Անցնում՝ամիսներ են դառնում։

Անցնում են,անցնում են,անցնում՝ամիսները, 

Անցնում՝տարիներ են դառնում,

Ճչում են, ճչում են, ճչում՝տարիները, Նրանք՝ետ դառնալ են ուզում։

29․05․2018թ․ 

--------------------------------------------

Ջաղացդ պատիկ-պատիկ,

Աչքերդ նռան հատիկ,

Կարանտինի մեջ նստած ենք, 

Բայց գնում ենք դեպի Զատիկ։

5․04․2020թ․

----------------------------------------------

Դոփում են, դոփում են,դոփում են ձիերը,

Խփում՝ժողովրդի գլխին,

Նալում են,նալում են,նալում են պայտերը՝

Մարդկանց կրունկների տակին։

Ցավում են, ցավում են,ցավում են սրտերը,

Մարդիկ հուսախաբ են եղել,

Անցնում են,անցնում են,անցնում՝տարիները․Նրանք՝պայքարի մեջ են կորել։

Սեղմում են,սեղմում   են,սեղմում՝կապանքները,

Ժողովուրդը տնքում է հուսահատ,

Հրճվում են,հրճվում են,հրճվում՝,,վերեվները,, 

Մարդկանց հետ վարվում են շատ վատ։

16․05․2020թ․

                   ՏԱՂ ՀԱԿԱՆԻԿՈԼԱԿԱՆ՝ՉԱՐԵՆՑԱԲԱՐ

Հոծ խմբերով հազարանուն,

Նիկոլի դեմ լավ կատաղած,

Բաղրամյանով գնում էին Ամբոխները՝բռունցք դարձած։

Քաղաքներից ու գյուղերից, 

Ու մարզերից հեռու-մոտիկ

 Եկել էին կուռ խմբերով 

Հայրենիքի բազում որդիք։

Մայրաքաղաքցի,սյունեցի,

Արցախցի ու հայաստանցի 

Նրանք անվերջ կրկնում էին․

,,Նիկոլ, շատ արագ հեռացիր,,։

Իսկ Նիկոլը հանգիստ նստած 

Լոկ նիստեր էր հրավիրում,

Ժողովրդի դեմ չարացած 

Նրան անվերջ իր դեմ լարում։

,,Գլխներիդ կարանտին բերեմ,

Պարետային ժամ մտցնեմ,

Դնչներիդ պինդ դիմակ կապեմ,

Ոտուձեռքերդ կապկպեմ,,։

Թիմն էլ անվերջ կրկնում էր 

Մտքերը՝իրենց ,,շամանի,,

 Քանզի հարկավ վախենում էր, 

Որ կզրկվի ,,կերամանից,,։

10․03․2021թ․

              ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՆԵՐ 

Այդ դեմքերը՝մութ դեմքերը,

Գազազած ու բութ դեմքերը,

Սերիալներում ոնց են լռվել այդ դեմքերը՝չար դեմքերը,

Կեղծ արժեքներ են քարոզում այդ դեմքերը,

Մաղձ են շնչում-արտաշնչում այդ դեմքերը,

Իրար խփում, իրար ,,քցում,, իրար ,,ծախում,,

Իրար մորթում-,,սատկացնում,, են․․․ այդ դեմքերի էշ-տերերը,գեշ տերերը։

Նենգ մեթոդներով են աշխատում այդ դեմքերի հին տերերը,նոր տերերը։

Գողանում են, սպանում են, առեվանգում,պատանդ պահում 

Եվ այդպիսով վատ օրինակ են ծառայում այդ դեմքերի վատ տերերը։

13․07․2021թ․

                        ԵՐԿՐԱՇԱՐԺ

Կեսգիշերն անց,լուսադեմին 

Հող ու երկինք որոտացին,

Մարդկանց դիվահար արեցին,

Շապկանց տնից դուրս հանեցին։

Ամպն էր գոռում՝կայծակ թափում,

Հողը ցնցվում ու երերում։

Զայրացել է տիրակալը,

Մոտեցել է որդու գալը։

16․08․2021թ․

ՏԱՂ ՄՂՁԱՎԱՆՋԱՅԻՆ

Էս կտուրին, էն կտուրին,

Ծառի ճյուղին, ,,ճմբան ծերին,,

Առավոտից մինչ երեկո 

Թռչկոտում են,չարախնդում

Ագռավները ժիր ու խնդուն։

,,Ղա,ղա,ղա, ղա, 

Ձեր միամիտ գլխին ձուն գա,

Նիկոլին դարձրիք թագավոր,

Չունեցաք ոչ մի լավ օր։

Թշնամուն դարձրեց քավոր,

Հանձնեց տարածքներ դարավոր,

Երկիրը դարձրեց սգավոր,

Եղան զոհեր հազարավոր․

Իսկ իրենք չաղ ու բախտավոր։

Ագռավներին էլ համերաշխ 

Ձայնակցում են շնիկները․

Ողբ են հյուսում,լաց են կապում,

Լուսնի վրա դժգոհ հաչում ու կաղկանձում,

Գիշերային լռությունը հա խաթարում։

18․10․2021թ․

ՇՆԻԿՆԵՐԻ ԼԱՑՈՒԿՈԾԸ

Շնիկները գոռում-գոչում,

Ոռնում էին աղեկեզ,

,,Պարոն Ասլանյան Մամիկոն,

Եկ, տիրություն արա մեզ։

Էն Զոհրաբյան Նառան բերեց 

Օրենք գրեց մեր օգտին,

Հիմա կուզեք մեզ սպանե՞ք, 

Ու թխկացնե՞ք մեր դնչին։

Մեր տերերն ախր ի՞նչ անեն,

Իրենք անգամ հաց չունեն,

Դրա համար մեզ բաց թողնում,

Կեր ճարելու են քշում։

Աղբարկղերն ենք հա քրքրում,

Որ գոնե ոսկոր գտնենք,

Էն էլ լիքը սոված շներ 

Հարձակվում են,կռվշտում։

Մի պիտոմնիկ գոնե սարքեք,

Մտնենք մեջը պատսպարվենք,

Որ առավոտից իրիկուն 

Մարդկանց զահլան չտանենք։

28․11․2021թ․

------------------------------------------------

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունն էլ հեչ հեքիաթ չի պատմում,

Ձյունը հիշեցնում է մեզ, 

Որ ձուն էլի է թանկանում։ 

24․03․2022թ․

             ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐ

Հետներս հաց ու պանիր էինք տանում,

Գնում էինք Ձորագէսի մաքուր գետում լողանում։

Երբ արեվ էր, շոգին չէինք դիմանում,

Գցվում էինք գետն ու մի լավ զովանում։

Սրթսրթալով գետից շտապ սլանում,

Պառկում էինք տաք քարերին՝ջերմանում։

Ահել-ջահել գետափ էին միշտ գնում,

Աղջիկ-կանայք այնտեղ գորգ էին լվանում։

Տղաները թռչում էին քարափից, 

Աղջիկները հետեվում էին ափից։

․․․Կեսգիշերին, եբ աստղերն էին շատանում,

Հաջորդ օրվան արեվ էին խոստանում։

13․05․2022թ․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր