Translate

Translate

Translate

четверг, 26 мая 2022 г.

Տառապանքի ուղիներով

                     Բաց նամակ-3՝Նիկոլ Փաշինյանին

1999թ․հոկտեմբերի 27-ից հետո,երբ ,,Առավոտում,,/որին թղթակցում էի՝պայմանագրային հիմունքներով/ աշխատանքային կրճատումներ սկսվեցին երկրի ներքաղաքական լարվածության եվ ֆինանսական ճգնաժամի պատճառով,ու թերթը 16 էջից դարձավ 8 էջ,հարկադրված էի այլ թերթերի թղթակցելու որոնողական աշխատանքներ կատարել։Վանաձորցի իրավապաշտպան Արթուր Սաքունցի միջնորդությամբ ուղեվորվեցի Երեվան՝,,Հայկական ժամանակ,,թերթի խմբագրություն,որ համ Սաքունցի ասուլիսի նյութս հրապարակեմ այնտեղ/,,Լոռին՝կադրային փոփոխությունների հորձանուտում,,/,համ՝խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվեմ հետագա համագործակցության համար։Աշխատավարձի մասին բանակցելիս Նիկոլը ոչ այն է կատակով, ոչ այն է՝թաքնված երգիծանքով հարցրեց․,,Ինչքա՞ն լինի՝որ լավ լինի,,․երեվի ուզում էր իմանալ, թե որքա՞ն փող է հարկավոր մարզաբնակ լրագրողին՝,,լիակատար երջանկության համար,,։Ասեցի՝,,դե դուք պետք է որոշեք, ես ի՞նչ գիտեմ ձեր թերթի հնարավորությունները,,։Եվ քանի որ այդպես էլ ոչ ես գումարի չափ ասեցի, ոչ ինքն առաջարկեց որոշակի գին, ուստի եզրափակեց այսպես․,,Դուք նյութերն ուղարկեք՝էլեկտրոնային փոստով, հետո որ գաք Երեվան՝կհաշվենք ծախսերը,,։2000-2001թ․ ինձնից ընդամենը 7 նյութ տպագրվեց/ընդ որում մեկն անանուն՝երկրորդ էջում․,,Որպեսզի Հայլուրը սուտ դուրս չգա,,/։Հոնորար հաշվելու չգնացի, որովհետեվ զուգահեռ շարունակեցի ,,Առավոտին,, թղթակցել՝արդեն հոնորարային կարգով,ոչ պայմանագրային, իսկ երբ 2002-ին ,,Առավոտի,, ֆինանսական վիճակը կրկին լավացավ, կրկին պայմանագրային հիմունքներով սկսեցի աշխատել՝մինչեւ 2005թիվը։Ըստ այդմ, ,,Հայկական ժամանակին,, մինչեւ 2006 թիվը այլեվս հոդված չուղարկեցի։Եվ հետո, զգացի, որ Նիկոլի թերթն այդքան էլ շահագրգիռ չէ Լոռուց նյութեր տպելու, որովհետեվ հիմնական թղթակից պահում էր սահմանամերձ Սյունիքում,ամենօրյա ռեժիմով թղթակցությամբ/այնպես, ինչպես ես՝ ,,Առավոտում,, էի պայմանագրով աշխատում/։Երեվի այդ ժամանակ Նիկոլը կամ լավ հայրենասեր է եղել, կամ՝Սյունիքի էն ժամանակվա մարզպետ Էդիկ Բարսեղյանն է լավ նայել թերթին։Ուստի նախընտրեցի փորձված թանը՝անփորձ մածնից։

․․․․Նիկոլ,հիմա կարա՞մ գամ Երեվան՝հոնորարներս հաշվենք․21 տարվա կտրվածքով,տոկոսներն էլ հետն ավելացրած։Դե ավանդները չես վերադարձնում,գոնե հոնորարները վերադարձրու տոկոսներով։Հա, նշեմ, որ 2010թվին էլ եվս մի հոդված եմ ուղարկել ,,Հայկական ժամանակին,,՝Վանաձորում ամառ օրով 10 -օրյա ջրանջատման մասին/,,Լոռեցիները՝ջրազրկմանն ընդառաջ,,/որ տպվեց՝,,Բողոքի գիրք,, խորագրի ներքո/։Հիմա էդ գումարն ինձ հույժ անհրաժեշտ է, Նիկոլ,որովհետեվ արդեն 5 օր է՝հոսանքս անջատված է քեզահպատակ ,,լույսի մարդկանց,, կողմից/վերջին 4 տարում՝երրորդ անգամը/, դրան էլ նախորդել է հեռախոսիս անջատումը, ու հիմա մնացած ծառայություններն էլ ,,հերթի,, են, որ հերթով,շարքով սկսեն իրենց հարձակումը՝քեզահպատակների կողմից, հենց որ ,,դաբրո,, տան քեզահպատակ ,,բդեշխները,,․որպես կանոն՝յուրաքանչյուր ընդդիմադիր հոդվածից կամ ընդդիմադիրների նյութերը լայքելուց հետո/10հազար դրամ՝լույսի պարտք, 240հազար դրամ․․․ջրի ,,պարտք,,որ գոյացել է ՀԾԿՀ նախկին ու ներկա նախագահներ Ռոբերտ Նազարյանի ու Գարեգին Բաղրամյանի ձեռամբ ապօրինի սարքած սակագնի հետեվանքով՝ամսական 5400,արդեն՝6000դրամ ամենամսյա անտրամաբանական սակագին՝անջրաչափների համար, որի առթիվ մի 100անգամ քեզ էլ եմ գրել, ըստ պատկանելույն էլ․․․․Սրանց հետ մեկտեղ՝աղբի վարձի պարտք/սա էլ գնալով աճել է նաեւ վրան տոկոսներ դնելուց հետո/, համատիրության ,,սպասարկման վարձ,,, այժմ արդեն երեվի թե գույքահարկը կլինի ,,ծիկրակելիս,,․․․․Նիկոլ, մի հատ մտածի, դու լրագրող մարդ, անեկամուտ մարդը ո՞նց է դրանց տակից դուրս գալու, եթե քո երկրում ԽԾԲ-ն չի վերացել,ըստ արժանվույն աշխատանք գտնելն էլ լուրջ խնդիր է, իսկ ես որպես հարցի լուծման ձեվ,բաց նամակով գրել էի քեզ էլ, իմ նախկին հիմնարկ մանկավարժականի ռեկտորին էլ, որ եթե երկրում հեղափությունմ է եղել, դուք էլ անցումային արդարադատություն եք ուզում բերեք, ապա ինձ վերադարձրեք իմ նախկին աշխատանքը՝ՎՊՀ-ում, որտեղից 1998թվին ազատվել եմ մատենագետի աշխատանքից՝,,սեփական դիմումի,, համաձայն, բայց՝գրադարանի նախկին վարիչի հարկադրանքով,/այդ մասին անգամ ԱՄՆ ՄԶԳ-ից ժամանած մասնագետներն են արձանագրել՝2002-ին Վանաձոր այցելած ժամանակ, ու ձայնագրեցին ինձ ու ռադիոյի նախկին խմբագիր Սուրեն Արսենյանին․թե բողոքներս հետո ինչ արին՝Աստված գիտի․երեվի հետազոտության հումք էինք։Իսկ դրանից տարիներ անց՝  ամենազոր մաֆիայի ձեռքը՝իմ հոդվածների համար իմ ընտանիքը հետապնդող, թերթերին էլ հասավ ու ինձ 2011թվից մնաց միայն համացանցը՝անտերուդուս կարգավիճակով․ազատ, անկախ ե անտեր լրագրությունը, որ կոչվում է ,,քաղաքացիական լրագրություն,,։Քանիցս նաեւ առաջարկել եմ․կամ ավանդս վերադարձրեք, կամ՝աշխատանքս, կամ՝թոշակի տարիքային շեմն իջեցրեք․որ առնվազն սոցիալական պատանդի կարգավիճակից դուրս գամ։Բայց ոչ դու արձագանքեցիր, ոչ՝քո նշանակած ռեկտորը, ու այս պայմաններում դու շարունակում ես քո նախորդների կուրսը՞՝պայքարող մտավորականի օդերը փակելով, անեկամուտ թողնելով,բայց՝վարձահավաքներին ,,դաբրո տալով,,․28 տարի քաղաքացիական հասարակության համար պայքարած մտավորականն էսօր սեփական երկրում հայտնվել է վտարանդի գրողի կարգավիճակում՝բլոգերի կարգավիճակով, առանց պետական կամ դրամաշնորհային աջակցության, առանց գովազդներից սնվելու/թեպետ, մի քանի կայքեր 10 տարի առաջ իմ հոդվածներն արտատպում էին՝իրենց գովազդների ներքո,որից ես ,,քոռ կոպեկի,, օգուտ չունեի․էստեղ են ասել՝,,Ինձ արմատը հողումը, քեզ տերեվն ու ցողունը,,/։2018-ին քո հեղափոխության աջակցած մտավորականին, քո թերթում անվճար աշխատած լրագրողին դու էսօր խավարի ե՞ս դատապարտում, Նիկոլ, ու՞մ պատվերն  ես կատարում կամ գործը շարունակում,Նիկոլ։Ի՞նչ է ստացվում, ես պատժվում եմ 28 տարի քաղաքացիական հասարակության համար պայքարելու համա՞ր, նրա համար, որ լրագրությունը նախընտրել եմ պետական աշխատողի հլու-հմազանդ կարգավիճակից, որ ավելի ազատ լինեմ,ի՞նչ է մնում ինձ անել այս պայաններում, դիմել միգուցե Բելառուսի հանրապետույու՞ն՝քաղաքական ապաստան ստանալու, հաշվի առնելով, որ 6 ամիս բնակվել եմ այնտեղ՝88-ի երկրաշարժից հետո գործուղվելով որպես մանկավարժ/զուգահեռաբար այնտեղից էլ եմ թղթակցել հանրապետական ու կիրովականյան թերթերին/։90-ականների ծանր ու դժվար կյանքի պայմաններում երբեվէ չեմ մտածել իմ երկիրը լքելու մասին, բավարարվել եմ պետական աշխատողի չնչին աշխատավարձով, չնչին հոնորարներով,միայն թե իմ երկրում լինեմ, իմ հարազատների մոտ,Նիկոլ, բայց այսօր ինձ այլընտրանք չի մնացել։Դե ուրեմն բարի եղիր ավանդներս վերադարձնել, որպեսզի էս երկրի հետ պարտոքուպահանջներս վերջացնեմ ու սոցիալական ճորտությունից դուրս գամ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր