Translate

Translate

Translate

четверг, 18 сентября 2014 г.

Աշնանային մտորումներ ՝Վանաձոր-Կիրովական- Ղրիմ հուշերի ֆոնին


Սովորաբար Վանաձորում / 25-30 տարի առաջ ՝Կիրովական / օգոստոսի վերջից անսպասելի ցրտեր են սկսվում. երբեմն ՝ միանգամից, եղանակի կտրուկ փոփոխությամբ: Փորձում ես դիմադրել ու հնարավորինս ուշ անցնել աշնանային հագուստների, բայց ՝ եղանակը վրադ չարախնդալով, ստիպում է մտնել աշնանային հանդերձանքի մեջ, ինչին ստիպված ես համակերպվել. հակառակ դեպքում ՝քեզ սպառնում է հիվանդանալու վտանգը: Ոտքերդ ճարահատյալ մտցնում ես գուլպաների մեջ, եւ...մի քանի օր անց կարող է կրկին ամառային տաքեր սկսվեն: Սկսում ես վայելել աշնան արեւի շնորհներն ՝ առնվազն ցերեկային ժամերին, այդ ջերմությունը համարելով Աստծո տված մեծագույն պարգեւ...մեկ էլ հանկարծ, կարող է օրեր անց անսպասելիորեն...ձյուն տեղալ. այնպես, ինչպես 1985թվի սեպտեմբերի 30-ին էր, երբ քիմմանրաթելի գործարանի կողմից արհմիութենական ուղեգրով  ընկերուհուս՝ձորագէսցի Գայանե Սարգսյանի հետ / ցավոք, նա անցյալ տարի մահկանացուն կնքեց / այդ օրը մեկնեցինք Երեւան ՝օդանավակայանից Ղրիմ թռչելու: Իսկ Ղրիմում, պարզվեց, շատ ավելի ցուրտ էր. ավելին, Սիմֆերոպոլի  տուրբազայի ցուրտ սենյակները չէին ջեռուցվում, քանի որ ջեռուցման պաշտոնական սեզոնը չէր սկսվել, ուստի ստիպված էինք անկողին մտնել... հագուստներով, վերմակի մեջ փաթաթված, իսկ նույն սենյակում մեզ հետ ,,հանգստացող,, ու մեզնից տարիքով կինը ՝ ազգությամբ ռուս, առավոտյան բողոքեց, որ խոնավությունից աչքերը չեն բացվում, կոպերն էլ ուռել են: Որքան հիշում եմ, հաջորդ քաղաքներում /Ալուշտա. Ֆեոդոսիա / վիճակն ավելի բարվոք էր. կամ սենյակներն էին ջեռուցվում, կամ ՝եղանակներն էին արդեն տաքացել:Մոտ 20 օր հետո ժամանելով Կիրովական / ներկայիս Վանաձորը /, որտեղից մեկնել էինք աննախադեպ ձյան ու ցրտի պայմաններում, զարմանքով հայտնաբերեցինք, որ եղանակները կրկին ամառային տաքության էին հասնում:Ահա այսպես ,,գժոտ,, է  աշունը Վանաձորում: 

․․․Ղրիմի տուրիստական ուղեւորության ընթացքում մի զավեշտական, բայց՝տհաճ դեպք պատահեց․մեզ՝գործարանային արհմիության ուղեգրով մեկնած 2 ընկերուհիներիս խմբի ռուս ադմինիստրատորը Ղրիմի քաղաքներից մեկում որոշեց տեղաբաշխել տարբեր սենյակներում․ինձ ,,գցել,, էին 2 թե 3 ուզբեկ/կարծեմ ուզբեկ էին․կամ էլ՝տաջիկ/ կանանց հետ, ընկերուհուս էլ՝մի ռուս կնոջ հետ, պատճառաբանելով մահճակալների սղությունը։Այդ որոշումն ակնհայտորեն դուր չեկավ ոչ միայն մեզ, այլեւ այն կնոջը, ում հետ էլ ընկերուհուս էին կցել, ու այդ կինն ադմինիստրարտորի ուշադրությունը հրավիրեց խիստ տոնով այն հանգամանքի վրա, որ մենք եւ ուզբեկ-տաջիկները տարբեր կրոնական հավատալիքներ, տարբեր ազգային առանձնահատկություններ ունենք, ինչպե՞ս կարելի է մեզ տեղավորել նույն սենյակում, այն էլ՝առանց մեր համաձայնության։Եվ ահա, մինչ ես անտրամադիր վիճակով ստիպված էի մոտ մեկ  թե կես ժամ կծկված-նստած ունկնդիր լինել մուսուլման կանանց՝ինձ համար անհասկանալի զրույցին ու փորձել հասկանալ, թե ինչ են խոսում կամ միգուցե ՝,,բամբասում,, ինձնից/որովհետեւ ,,թարս-թարս,, հայացքներ էին նետում վրաս/, մեկ էլ տեսնեմ՝ընկերուհիս ու իր ռուս ընկերակցուհին միասին եկան եւ ինձ ,,փրկեցին,, այդ տհաճ իրավիճակից․չեմ հիշում՝նրանց հաջողվել էր կոտրել ադմինիստրատորի դիմադրությունը, թե ,,նեղ արեք-տեղ արեք,, սկզբունքով էր, որ ինձ տարան իրենց հատկացված սենյակում տեղավորեցին․․․ամեն դեպքում՝ես ցնծության մեջ էի, ընկերուհիս էլ՝նմանապես․անգամ՝հուզմունքից լաց էինք լինում/։ 

․․․Ընկերուհիս՝Գայանեն, շիկահեր էր, ես՝սեւահեր․երեւի թե դա էր եղել պատճառը, որ ռուս ադմինիստրատորը որոշել էր ինձ տեղավորել ,,ուզբեկների,, մոտ։Արի տես՝ վերջիններս էլ չէին ուրախ այդ առթիվ, քանի որ սրանք ինչ-որ ընդհանուր ծանթ ունեին՝իրենց հետ եկած մի ,,ռայկոմի քարտուղար,, որ հաճախակի այցելում էր նրանց ու առհասարակ ,,տիրություն,, էր անում/միգուցե այդ մարդու գաղտնի կանայք էին՝ո՞վ իմանա, եւ նրանք էլ, բնականաբար, խանդ էին ապրում իրենց կյանք ակամա ,,ներխուժած,, օտար կնոջ հանդեպ։Ամենակարեւոր ձեռքբերումն այդ ուղեվորության ընթացքում այն էր, որ այցելեցինք Այվազովսկու թանգարան՝Ֆեոդոսիայում, եւ, ի զարմանս մեզ, պարզեցինք, որ նրա հռչակավոր ,,9-րդ ալիք,, կտավն,, այդտեղ չի գտնվում։Այցելեցինք նաեւ Ղրիմի/,,Կատակոմբներ,,/քարափների մեջ փորված թաքստոց,որ, թերեւս, պատսպարվելու միջոց է հանդիսացել Հայրենական մեծ պատերազմի տարիներին/։Այցելեցիքն նաեւ ընկերուհուս մորատատի եղբոր տուն՝Ֆեոդոսիայում, որտեղ վերջինս հաստատվել էր տարիներ առաջ եւ ռուս կնոջ հետ ամուսնացել։Պատահաբար էլ հանդիպեցինք Կիրովականից Ղրիմում ծառայություն անցնող մի երիտասարդի՝Արթուր անունով, որ խնդրեց տնեցիներին նամակ փոխանցել։Եվ, իհարկե՝լուսանկարվեցինք բոլոր քաղաքներում․բարեբախտաբար, խմբում լուսանկարիչ կար, որ հավերժացրեց մեզ Ղրիմի տեսարժան վայրերում։           ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ