Translate

Translate

Translate

среда, 18 января 2023 г.

,,Ու հերթեր,հերթեր, հերթեր՝հերթեր մարդկային․․․․,,

   Մի միտինգի ժողովուրդ կար երեկ՝Վանաձորի սոցիալական ծառայությունների կենտրոնում/չշփոթել ,,Հայփոստի,, շենքում գտնվող  քաղաքացիական ծառայությունների կենտրոնի հետ, որ 1-2 տարի առաջ ստեղծվել է՝բոլոր կառույցները համատեղելու եվ հերթերը սահմանափակելու միտումով/։Եվ ոչ միայն երեկ, այլեվ՝նախորդ օրն էլ էր հերթ, անցած աշխատանքային շաբաթավերջի օրն էլ,եվ կեսօրվա դրությամբ,3 օրերին էլ սպասողների թիվը՝ըստ վերեվում տեղադրված ցուցատախտակի, 200-ն անցնում էր։Մարդկանց մեծ մասը եկել էր,որպեսզի իրենց թոշակներն այսուհետ տեղափոխեն բանկեր,որովհետեվ կառավարության հատուկ որոշում է եղել,որ այսուհետ թոշակների բաշխումը պետք է իրականացվի միայն բանկերով ու բանկոմատներով/բացառությամբ՝տարիքային որոշակի շեմի եվ անձանց, ովքեր տեղաշարժվելու խնդիր ունեն եվ նրանց թոշակներն անպայման պետք է հասցնեն փոստատարները/։Սպասողների մի մասը նստած էր, մի մասը՝կանգնած, բայց բոլորը շատ ուշադիր ու ակնդետ նայում էին դեպի վեր՝ցուցատախտակին,միեվնույն սպասումային հայացքով,որպեսզի տեսնեն,թե որքանով է հերթը մոտ կամ հեռու՝,,ծլնգոցով,, հայտնվող թվից,եվ ուրախանում էին, երբ նաեւ բարձրաձայն հայտարարվող թվի՝3 անգամ հայտարարելուց հետո այդ թվի տերն ,,ուրանում,, էր կտրոնին եվ չէր հայտնվում/դե երեվի շատերը հոգնել-գնացել էին՝նախընտրելով ավելի ուշ գալ, երբ հերթն ավելի թեթեվ լինի/։
Ժամը 15-16-ի սահմաններում միայն մեզ հաջողվեց մոտենալ համապատասխան պատուհանին եվ փաստաթղթեր ներկայացնել՝կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար։Միաժամանակ տեղեկացանք, որ այսուհետ աշխատանքային ստաժի հաշվարկը ոչ թե տվյալ սոցիալական ծառայությունում պետք է կատարվի, այլ՝փաստաթղթերը կենտրոնական գրասենյակ ուղարկելուց հետո, պատահականության սկզբունքով պետք է որոշվի, թե ՀՀ որ տարածքը պետք է ձեր թոշակի հաշվարկն անի․բացատրվեց, որ դա արվել է՝,,կուռուպցիոն ռիսկերը,, փոքրացնելու նպատակով։Փաստորեն, հնարավոր է, որ, ասենք՝մեր փաստաթղթերով զբաղվելու գործն ընկնի Սյունիքի տարածքային կենտրոնին,եվ ինչ կլինի այն դեպքում, եթե, ասենք՝Սյունիքն էլ հանկարծ հայտնվի թշնամու ձեռքում,քանի որ թշնամու ախորժակն արդեն Սյունիքին էլ է հասել, ինչի մասին հայտնում է անթաքույց։Եվ ուրեմն այդ դեպքում մեկ էլ տեսար՝դառանք Ադրբեջանի թոշակառու՝միաժամանակ լինելով ՀՀ քաղաքացի․․․․համա թե խնդալու է հա՜․․․․ինչ ասես՝որ չեն ,,մոգոնի,, հայրենի կառավարողները՝,,կոռուպցիոն ռիսկերի բացառման,, նպատակով կամ պատճառաբանությամբ։Մեզ մնում է միայն աղոթել, աղոթել ու աղոթել,որ մեր փաստաթղթերի գործը Սյունիքին չընկնի, Սյունիքն էլ Արցախի օրը չընկնի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 16 января 2023 г.

Նոր տարում՝նոր փոփոխություններ

 2023թվի հունվարի 14,նոր փոփոխությունների սկիզբ՝մեր կյանքում։Հին Նոր տարու օրը, որ նաեւ մեր ծննդյան օրն է,27 տարվա լրագրողական/որից 11 տարին՝բլոգերային/,եվ 24 ու կես տարվա ընդհանուր աշխատանքային ստաժով՝ներառյալ՝բուհական ուսումնառության 4 տարիները/ձեռք ենք բերել կենսաթոշակի իրավունք,որի հաստատումից հետո կարող ենք համարվել․․․․բլոգեր-թոշակառու,ինչը մի փոքր անսովոր կարգավիճակ է՝հայաստանյան լրագրողական դաշտում։Վերջին 11 տարվա ընթացքում, սկսած՝2011թվից, ամենակարեվոր ձեռքբերումը՝որպես ազատ լրագրող, քաղաքացի եվ անկախ  մտավորական,դա իմ կողմից ստեղծած 3 բլոգներն են/Azat Ankakh,Լրագրողական նոթեր եվ Պատմաքաղաքական բլոգ/։Դա կարող եմ համարել հաղթանակ՝քաղաքացիական հարթության վրա։Ըստ այդմ, բլոգներիս մասին կարող եմ արտահայտվել այսպես․,,Սիրում եմ ձեզ։Ճիշտ է, երբեմն ոչ բոլորիդ եմ կարողանում հասցնել իմ սերը,ոչ բոլորովդ զբաղվելու ժամանկ եմ գտնում, քանի որ դաժան իրականությունն ու օրախնդիր հոգսերը,ինչպես նաեւ՝ֆեյսբուքը,խլում են ժամանակիս մի զգալի մասը,այնուամենայնիվ, դուք իմ հարազատներն եք այնպես, ինչպես ֆեյսբուքը,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող

понедельник, 9 января 2023 г.

Նոր շառլատանություն՝,,Վեոլիայի,, կողմից

,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ներկայացրած հայցադիմումի/243հազար դրամ ,,պարտքի,, բռնագանձման պահանջով/,եվ, մասնավորապես,կիրց ներկայացված հաշվի քաղվածքի մանրազննին ուսումնասիրությունից պարզել եմ մի նոր շառլատանություն․այն է՝ամբողջ գումարային պահանջի մեջ ,,Վեոլիան,, ներառել է նաեւ 2017թ․9 ամսվա ժամանակահատվածը։Մինչդեռ այդ ժամանակահատվածի համար 2018թվին արդեն իսկ մերժման որոշում է եղել՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝2018թվին, եվ այն չի բողոքարկվել եվ մտել է ուժի մեջ։Դիցուք, ,,Վեոլիայի,, գործադիր տնօրեն Մարիաննա Շահինյանի կողմից լիազորգաիր ստացած, 1 տարվա փաստաբանական ստաժով Գայանե Ավագյանը, որ ստանձնել է ,,Վեոլիայի,, կողմից ներկայացվող հայցադիմումների իրավաբանական պատասխանատուի դերը, կարող էր տեղյակ չլինել 2018թվի դատարանի որոշման մասին, բա ,,Վեոլիայի,, Լոռու տեղամասի պետ Վահան Մխիթարյանն էլ չէր տեղյա՞կ, որ 2017վի 9 ամիսների համար արդեն իսկ եղել է մերժման որոշում, այդ որոշումը եթե չի բողոքարկվել, ուրեմն առնվազն 4 տարի հետո չէր կարող որպես ,,պարտք,, ներառվեր նոր հայցադիմումի մեջ․ինչի՞ վրա են դրել հույսները ,,Վեոլիայում,,․որ գործը կքննվեր ,,պարզեցված կարգով,, եվ առանց պատասխանողի՞/այսինքն՝իմ/ներկայությա՞ն․․․․․Թե՞ ,,Վեոլիայի,, նորաթուխ փաստաբաններն իմ սոցիալական վիճակի հաշվին ,,փորձաշրջան,, են անցնում, մտածելով՝,,մեկ էլ տեսար՝,,կպավ,,․եթե էս մեկին ,,կպավ,,՝բեր էն մյուսների վրա էլ գործեր ,,սարքենք,,․․․․․

Ի դեպ, ,,Վեոլիայի,, շահերը ներկայացնող փաստաբան Գայանե Ավագյանը, որ դատարանից խնդրել է գործը քննել առանց իր մասնակցության,դեռեվս մեկ տարի առաջ էր հայցադիմում ներկայացրել՝ինձնից գումարի բռնագանձման պատճառով, սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր  հայցն ընդունել, հետեվյալ պատճառաբանությամբ․,,Նկատի ունենալով, որ հայցադիմումին չի կցվել Գայանե Ավագյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթուղթ, ուստի դատարանը գտնում է,որ հայցադիմումը նման հիմքով ենթակա է մերժման,,։Ի՞նչ է ստացվում, փոխանակ մինչեւ 3 տարվա վաղեմություն ունեցող, ժամկետանց ,,պարտքերը,, ,,Վեոլիան,, չեղարկի, դեռ մի անգամ մերժվածը մի անգամ էլ է ,,առաջ քշում,,։Ի դեպ, սա՝միակ աճպարարությունը չէ, որ հայտնաբերել եմ հայցադիմումի մեջ․նաեւ ժամանակագրական անճշտություններ կան հայցադիմումի մեջ, որին կանդրադառնամ ավելի ուշ։Մի բան է հետաքրքիր․ո՞վ է դրդում ,,Վեոլիային,,՝ՀՀ պետբյուջեն կամ իրենց գրպանները լցնել ՀՀ շարքային քաղաքացիներին ապօրինի ,,պարտքեր,, ներկայացնելու, Հայաստանի՞,թե՞ Ֆրանսիայի կառավարությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 5 января 2023 г.

ԽԾԲ-ն՝մշակույթի ոլորտում

 Պարբերաբար տեղեկանում ենք ,,դրսից,, ներմուծվող գրականության նորանոր թարգմանությունների մասին․արեվմտյան բարքեր քարոզող ու անկումային տրամադրությունների մղող գրողների ստեղծագործություններ են թարգմանում․բարոյականության չափանիշներն արհամարհող,քաղաքակրթության սահմաններն անցնող ու անպարկեշտ բառապաշարով գրողների ստեղծագործություններ․այսպես կոչված՝,,սյուրռեալիստական ստեղծագործություն,,․ինչու՞,որ հասարակությանն ավելի հուսալքե՞ն կամ ավելի անկիրթ դարձնեն․չէ՞ որ հուսալքված մարդն ամեն ինչի ընդունակ է, անգամ՝ինքնասպանության։Արվեստը՝կինոն, գրականությունը կոչված պետք է լինեն կրթել մարդուն,դաստիարակել մարդասիրության ոգով,հայրենասիրություն սերմանել,սեր՝գեղեցիկի, բարու նկատմամբ։Մի՞թե պետք է նման գրողներին անպայման թարգմանել/այդ աշխատանքի համար գումարներ ծախսելով եվ գործընթացում ներգրավել նաեւ հովանավորների․օլիգարխիկ խավերի/միայն նրա համար,որ նախորդ հասարակարգում այդօրինակ գրականությունն արգելված է եղել,թեպետ՝բացառություններ եղել են։Իսկ գրողներ կան, որոնց ստեղծագործությունները/այդ թվում՝տաղաչափական բոլոր նորմերը պահպանող բանաստեղծություններ/տարիներով մնում են գզրոցներում, որովհետեվ չունեն հովանավոր,չունեն անգամ տպագրվելու հնարավորություն,որովհետեվ հիմա բանաստեղծություն տպագրելն էլ է ԽԾԲ-ով կամ հատուկ արտոնյալ կարգով։Առավել ,,երջանիկները,, կարող են իրենց ֆեյսբուքյան էջերում կամ բլոգներում տեղադրել։Իսկ վերջերս պարզվեց, որ ստեղծագործական միություններից մեկի հայտարարած մրցույթին մասնակցելու համար չգրված պայման է այն, որ մրցույթին ներկայացվող ստեղծագործությունն անպայման տպագրված լինի որեվէ թերթում։Մի՞թե գրածի բովանդակության հետ կապ ունի այն,թե քանի մարդ է այն կարդացել՝մինչեւ մրցույթի ներկայացնելը։Այսինքն մերօրյա հասարակությունում ,,գրող,, հորջորջվելու համար պարտադիր չէ, մարդն ունենա ձիրք, տաղանդ,պարտադիրը՝լինի իշխող որեվէ ,,կլանի,,կցված կամ իշխանական կառույցի հովանավորություն ունենա։Եթե գրողների միության թերթը կոչվում է պաշտոնաթերթ,ուրեմն դա նշանակում է, որ այնտեղ կարող են տպագրվել միայն անդամները,իսկ Գրողների միության անդամ դառնալու համար պետք է տպագրված գիրք ունենաս։Իսկ ինչպե՞ս ունենաս, եթե միջոցներ չունես գիրք տպելու։Եվ ստացվում է՝հա՞վն է ձվից, թե ձուն՝հավից, երեվի ոչ մեկը, ոչ մյուսը,այլ պատճառը շուկայական հարաբերություններն են եվ կապիտալիստական հասարակարգը,որտեղ կարող է անգամ հուսահատ ստեղծագործողը սեփական ստեղծագործությունը վաճառի ուրիշի՝ինքն իրեն զրկելով հեղինակային իրավունքից․հանուն մի կտոր հացի։Ասվածի մի ապացույց է այն, որ մի օր մեկը տեղական մամուլում կարդացել էր հայտարարություն,եվ ապշել․,,Գրված էր՝վաճառում եմ բանաստեղծություններս, պատկերացնում ե՞ս էս ուր ենք հասել,,-դառնացել էր իմ զրուցակիցը։Սա նշանակում է հոգին վաճառել սատանային։Դրամաշնորհային ծրագրերով տպագրվող թերթերն էլ են կլանային-ընտանեկան․երբեվէ չենք հանդիպել հայտարարության՝գրողներ կամ ստեղծագործողներ հրավիրելու կամ դրամաշնորհային մրցույթներ հայտարարելու՝մշակույթի ոլորտում։Հովանավոր ունեցար՝կտպվես էլ, մրցույթի էլ կմասնակցես,դեռ կարող է մրցանակ էլ ,,շահես,,․ չունեցար՝դու ես ու քո լավագույն դեպքում ազատ,անկախ ,,անտեր,, բլոգը։

,,Զատո,, հիմա ով՝ինչ ուզի՝կտպի-հպարտանում է մի մտավորական՝անկախության հանգամանքով եվ գրաքննության վերացումով, ու դժգոհում, որ սովետական տարիներին գիրք տպելու համար Մոսկվայի թույլտվություն էր պետք։Իսկ հիմա՞ ինչ է պետք․ընդամենը գործարք՝սատանայի հետ կամ հզոր կապեր,որոնք եվս դեր էին խաղում սովետական հասարակարգում,որ մերժվեց հենց այդ պատճառով։Անգամ ցանկացած անգրագետ քերթվածք կարող է շքեղ կազմով գրքի վերածվել՝շնորհիվ կապերի եվ ֆինանսների։Բարոյական արժեքները գլխիվայր շրջվել են՝ի վնաս քաղաքակիրթ հասարակության։Ու բարոյական արժեքների մի վերացում էլ այն է, որ այսօր աշակերտին խառնում են քաղաքականությանն ու ձեռքը դրոշակ տալով փողոց հանում՝որ մանկավարժ փոխի,դպրոցի տնօրեն փոխի,մինչդեռ երեխան սահմանադրորեն ձայնազուրկ է,եվ եթե դատարաններում որեվէ երեխայի պետք է հարցաքննեն, ապա նրա հետ անպայման մանկավարժ է լինում, առանց որի ներկայության դատ չի լինում։Սովետական տարիներին մանկավարժի վարկն այնքան բարձր է եղել, որ աշակերտները պատկերացրել են, որ ուսուցիչը հաց չի ուտում,ուսուցչի սրբի տեղ են դրել, սրբացրել են, իսկ այսօր սերիալներում դիտմամբ ուսուցչի վարկն ավելի են գցում՝ստեղծելով դասերից դուրս ստրիպտիզով փող աշխատող ուսուցչի կերպար, գողական մանկավարժի կերպար։Երկիրն առաջ գնալու փոխարեն ետ է գնում որոշ առումներով,ու դրա մեղավորը միջնակարգ կրթությունը պարտադիր լինելը վերացնելն է․անգրագիտությունը հասել է այնտեղ, որ մեծն Թումանյանի հարազատ ծոռը չգիտեր անգամ, թե ով է եղել իր ապուպապը, եվ ,,Կիսաբաց լուսամուտների,, տաղավարից  ասում էր՝,,մեծ մարդ է եղել,,․անգամ որեվէ ստեղծագործություն չհիշեց Թումանյանի գրվածքներից։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող,բլոգեր,Վանաձոր