Translate

Translate

Translate

понедельник, 6 февраля 2017 г.

Հայաստան-2027․10 տարի անց

                                    /Երգիծանքի գրչով/

2027թիվ,Հայաստան, Երեվան,ԱԺնիստերի դահլիճ։Մուտքը հսկում են ,,Սասնա ծռեր,, ջոկատի անդամները՝պետական պահպանության համակարգում շենքի պահպանությունն իրականացնող, հատուկ թեւկապներով։,,Սեֆիլյան+ՀՅԴ,, դաշինքի կողմից քննարկման է դրված ,,Ապօրինի հարստացածների մեղքով ապօրինի աղքատացածների մասին,, օրենքի նախագիծը։Ընդդիմադիր ,,Նորացված Հանրապետական,, խմբակցության ղեկավար Արմեն Աշոտյանը մոտենալով խոսափողին, ելույթում նշում է, որ այսպես կոչված ,,պեսոկի գործով,, ցմահ ազատազրկված Սամվել Ալեքսանյանի իրավունքները խախտվում են, սակայն ,,Զոռբա հասարակություն,, դաշինքի կողմի ընտրված ԱԺ նախագահ պարոն Զոռբունին պահանջում է անջատել խոսափողը՝այն համարելով օրակարգից դուրս։,,Վերածնված ՕԵԿ,, խմբակցության ղեկավար Հովհաննես Մարգարյանը ներկայացնում է օրենքի նոր նախագիծ՝,,Մինչեւ 2037թիվը ԽՍՀՄ ավանդների վերադարձի մասին,,․իսկ Կոմկուսի խմբակցության ղեկավար Թռչուն Խորենիչն առաջարկում է հաստատել ,,1937թվի բռնաճնշումների 100-ամյակին նվիրված միջոցառումների 10ամյա ծրագիր, սակայն ,,Նորացված ԱԻՄ,, կուսակցության անդամները նրան դուրս են վռնդում՝,,Սասնա ծռերի,, գործուն միջամտությամբ։

Իսկ ԱԺ մուտքի առջեւ հավաքվել են Գյումրու օդանավակայանի եւ Վանաձորի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակիցները․նրանք պահանջում են իրենց 10 տարվա աշխատավարձերի պարտքերը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ