Translate

Translate

Translate

четверг, 28 декабря 2017 г.

2018թիվը Շան տարի է

Շունը համարվում է հավատարմության խորհրդանիշ, երբ ասում են՝,,Շունը մարդու բարեկամն է,, կամ ,,շան նման հավատարիմ,,։

Շունը համարվում է անբարո կյանքի խորհրդանիշ, երբ ասում են՝,,Շան նման քարշ է գալիս,,։

Շունը համարվում է հայհոյանքի ատրիբուտ, երբ մարդկանց վիրավորելու նպատակով ասում են ,,Կեղտոտ շուն", ,,Այ լակոտ,, ,Շան լակոտ,,կամ ,,Շան թուլա,,։Շունը համարվում է աներեսույան խորհրդանիշ, երբ ասում են՝,,Շան երես ունի,,  ,,Երեսը դառել է շան կաշի",Աներես շուն,,։

Շունը համարվում է չարքաշ կյանքի խորհրդանիշ, երբ ասում են ,,Շան կյանք", ,,Մի շան հալի", ,,Շան օրի,,։

Երբ մեկին ուզում են խեղճացնեն, ասում են՝,,Էն օրը կգցեմ՝շունը ձեռիցդ հաց չի առնի,,։Շունը համարվում է բամբասանքի խորհրդանիշ, երբ ասում են,,Շան նման հաչում է,, կամ Շունը հաչի՝քարվանը քոչի,,։

Շան տեսակ կա, որ համարվում է վախկոտության խորհրդանիշ, ու դրա համար էլ վախկոտության խորհրդանիշ է համարվում Տուզիկ շունը/դրա համար վախկոտների հասցեին ասում են՝,,այ տուզիկ,,/։Շունն ամենազգայուն կենդանին է ու կանխազգում է մոտակայքում բնակվող մարդու մոտալուտ մահը, ու դրա համար, երբ որեւէ տեղ շան միալար ոռբնոց ու կաղկանձ է լսվում, մարդիկ հասկանում են, որ դժբախտություն է պատահել։

Շունն ամենատուժված կենդանին է ՝ընտանի կենդանինենրից, որի հավատարմութէյունը հաճախ փոխարինվում է տիրոջ կողմից բռնությամբ, ու դրա համար ասում են  ,,շան ծեծ,, կամ շան քոթակ,,։

Շունը համարվում է կատաղության խորհրդանիշ, երբ ասում են ,,շան նման գազազած,, կամ ,,Շան նման վրա պրծավ,,։

Շունը համարվում է կործանման կամ ոչնչացման խորհրդանիշ, երբ ասում են՝Շան նման սատկեց,, կամ ,,շանսատակ եղավ", ,,շան փայ դառավ,,․․․

2018թիվը Շան տարի է՝ըստ չինական գորոսկոպի․տա Աստված, որ մարդիկ այս տարի ,,Շան կյանք,, չունենան․թեպետ՝հայ եկեղեցին չի ընդունում գորոսկոպը եւ խորհուրդ չի տալիս նրանով առաջնորդվել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 





понедельник, 25 декабря 2017 г.

Խոստովանանք

Զարմանում եմ, որ մտերիմներս կամ հարազատներս երբեմն հարցնում են՝,,անձական կյանքդ ո՞նց է,,։Իշխանությունների հետ մշտապես կռիվ տվող, կենցաղային բազում անհարմարություններից աչք չբացող մարդու համար ի՞նչ անձնական կյանք․․․․/լրագրողական գործունեությանը զուգահեռ՝վերջին տարիներին վերամասնագիտացել եմ ընտանեկան էլեկտրիկի ,,մասնագիտության,, մեջ՝շնորհիվ էներգետիկ մորապապիցս ժառանգած հատկությունների, եւ ընտանեկան էլեկտրական սարքավորումների նորոգմամբ անձամբ եմ զբաղվում՝իհարկե ոչ կենցաղ սպասարկման օբյեկտների ,,հացին վայիս,, լինելու մտադրությամբ/։Եվ, քանի որ լրագրողական 22-ամյա գործունեության ընթացքում իշխանության կողմից ես եւ իմ ընտանիքի անդամները պարբերաբար ենթարկվել ենք մանր ու մեծ հալածանքների, ու ժամանակի մի զգալի մասն ստիպված եմ եղել ծախսել ընտանեկան ու անձնական ինքնապաշտպանության վրա/զրկվելով անձնական կյանք ունենալու իրավունքից, որի համար չեմ զղջում/,ուստի ստիպված եմ կյանքիս մնացած հատվածը նվիրաբերել քաղաքացիական հասարակության կայացմանն ու ժողովրդավարական արժեքներին՝համացանցային գործունեության միջոցով․անկախ նրանից, Հայաստանում կլինեմ, թե արտերկրում, որտեղ միգուցե ստիպված լինեմ հանգրվանել՝ֆզիզկական անվտանգության եւ սոցիալական պաշտպանվածության նպատակով՝համալրելով վտարանդի գրողների շարքերը։

Լրագրողական գործունեությանս ընթացքում երբեւէ խղճիս դեմ չեմ գնացել, չեմ կանգնել ուժեղի կողքին՝ի վնաս ճնշվածի, հրաժարվել եմ համագործակցել այն ուժերի հետ, ովքեր նախապես իմանալով իրենց կողմից թիրախավորված անձի պաշտպանության առթիվ գրվելիք հոդվածի մասին, ցանկացել են բանակցությունների մեջ մտնել եւ կանխել հոդվածի լույս տեսնելը։Հրաժարվել եմ նաեւ կատարել նախկին գործատու խմբագիրների հանձնարարականները՝այս կամ այն կոռումպացված չինովնիկի հետ հարցազրույց վարելու առթիվ/նրանց, ում վերաբերյալ քննադատությամբ եմ հանդես եկել/։Գտնում եմ, որ լրագրողը պետք է նյութը գրելուց առաջ հիմնավորի այն փաստերով, իսկ եթե քննադատվող սուբյեկտը առարկություններ ունի, կարող է ներկայացնել կամ ուղարկել այն՝էլեկտրոնային փոստով, եւ ոչ թե՝լրագրողին ուղարկեն նրա մոտ, ում քննադատել է եւ պահանջել, որ նա ,,տեր մեղա,, գալով հերքի իր գրածը կամ՝ժխտի այն, ինչ ասել է տուժող կողմը։Ինչ խոսք, նման սկզբունքայնության արդյունքում քանիցս խոչընդոտվել է լրագրողական դաշտում աշխատելս, որի պայմաններում էլ հաճախ ստիպված եմ եղել քաղաքացիական նախաձեռնության կարգով, անվարձահատույց համագործակցել այն ԶԼՄ-ների հետ, որոնք պատրաստակամ են եղել նման համագործակցության։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր, 25․12․2017թ․

воскресенье, 24 декабря 2017 г.

Փնտրում եմ իրավապաշտպան կառույց կամ միջազգային կարգի իրավաբան, ով իմ անունից հայց կներկայացնի Եվրոդատարան՝իմ ընտանիքին ՀՀ իշխանության օրոք ավելի քան 19 տարի նյութական ու բարոյական վնաս հասցնելու մեղադրանքով ու բարոյական ու նյութական վնասի հատուցման պահանջով/աշխատանքից ու ապրուստի միջոցից միտումնավոր զրկելը, սոցիալական տեռորի ենթարկելը համարելով հետապնդում՝անձի եւ նրա ընտանիքի նկատմամբ/։Առկա են շուրջ 30 դատական վճիռներ՝հորս/2013թվին մահկանացուն կնքած, ճանաչված շախմատիստ, վարպետության թեկնածու եւ 1969թ․Կիրովականի շախմատի չեմպիոն/ Գեորգի Սարիբեկի Հովսեփյանի/աշխատանքային եւ կենսաթոշակային իրավունքների խախտումների վերաբերյալ՝վերջինիս հայցերով կայացված։2 անգամ ազատվել է աշխատանքից եւ 2 անգամ վերականգնվել՝կրկին ազատվել։Մի անգամ վերականգնվել է դատարանով, մի անգամ՝կառավարության միաջմտությամբ, եւ կրկին ազատվել աշխատանքից։2 տարբեր քաղաքապետեր 2 անգամ ազատել են վերջինիս՝ԲՇՏ-ի պետի եւ համատիրության ղեկավարի պաշտոնից՝հիմնարկի ,,վերակազմավորման,, եւ օպտիմալացման պատճառաբանությամբ, մեկ անգամ՝,,կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու,, անհամոզիչ պատճառով, երբ որ մարդն իր ուժերի ծաղկուն վիճակում էր։Հետապնդվել է 3 իշխանության կողմից/այդ թվում՝նաեւ սովետական իշխանության/․սովետական տարիներին, սակայն, 1960-ականների սկզբին,արդարացվել է ,, Պրավդայի,, միջամտությամբ եւ այն ժամանակվա հայտնի լրագրող, հետագայում՝ՀՍՍՀ կուլտուրայի մինիստր Գուրգեն Առաքելյանի հոդվածի շնորհիվ,եւ Քոլագերանի նավթի բազայի նախկին տնօրենի պաշտոնից ավելի պատասխանատու պաշտոնի նշանակվել՝Կիրովականի քիմմանրաթելի գործարանում կադրերի բաժնի տեսուչ, այնուհետ՝բաժնի վարիչ, հետո՝դիրեկտորի  օգնական կադրերի գծով/ուր աշխատել է մինչեւ 1988թվի երկրաշարժը/,իսկ նրա ,,տակ փորողները,, պատժվել են։90-ականներին հալածվելու թերեւս, ամենագլխավոր պատճառն այն էր, որ համապատասխան կառույցներին ահազանգել էր Վանաձորի ,,Տարոն,, թաղամասում/որի երկարամյա տնօրենն էր 1990-97 թվերին/, բնակելի շենքերի շինարարության ժամանակ տեղի ունեցած աղաղակող չարաշահումների մասին եւ ,,վերեւներից,, պահանջում էր մեղավորներին պատժել ու բնակիչներին հասցված նյութական վնասը հատուցել։Նրա բողոքներով փորձեցին զբաղվելու իմիտացի ստեղծել 1998թվի իշխանափոխության խառնակ տարիներին․ թերեւս, այդ բողոքները ցանկանալով օգտագործել իրենց քաղաքական խարդավանքների մեջ ինչ-ինչ նպատակներով, բայց հետագայում տեսնելով, որ վերջինս սկզբունքային անձնավորություն է, արդարամիտ/պլյուս դրան՝ընտանիքի անդամն էլ՝այսինքն ես․անաչառ լրագրող/, որոշեցին նրա ընտանիքը ոչ միայն ,,խաղից դուրս ,, հայտարարել, այլեւ՝հետապնդումների ենթարկել հնարավոր միջոցներով, որ չխանգարի իրենց ներքաղաքական նպատակներին՝ի փառս ՀՀ մաֆիոզ -կոռումպացված ուժերի՝ իշխանության ներսում, կողքին եւ թիկունքում բուն դրած։Ստացվում էր այնպես, որ մեկ հորս էին աշխատանքից ազատում, մեկ՝ինձ․սկսած․․․․ անկախության ամենսկզբներից․այն ուժերի կողմից, ովքեր չարիք էին եւ սովետական կարգերի օրոք, եւ նորանկախ Հայաստանում։

 Իսկ վերջին տարիներին՝ծնողներիս մահից հետո, իմ ընտանիքի նկատմամբ էլ ավելի ահագնացավ սոցիալական տեռորը,  որի մի ապացույց է այն, որ այսօր հայ սպառողի գլխին փորձանք դարձած ,,Վեոլիա,, ընկերությունը՝ՀՀ ջրային տնտեսության ողջ համակարգն այս տարվանից սեփականաշնորհած, մեր հաշվեհամարին ՀԾԿ-ի ձեռամբ ապօրինաբար վավերացված նոր սակագնով/որ անգամ հանրային քննարկման, հանրային լսումների չի ենթարկվել/մի պատկառելի թիվ է ,,նկարել,, ու դատական հայց ներկայացրել իմ դեմ՝էլ ավելի խոցելի դարձնելով մեր վիճակը, քանի որ արդեն կարող ենք հայտնվել բնակարանը կորցնելու վտանգի առաջ, որի պատճառով էլ ստիպված եմ դիմել միջազգային կազմակերպություններին՝քաղաքական ապաստան խնդրելով, քանի որ արդեն ոչ միայն լրագրողական-բլոգային գործունեությունս ու 22-ամյա լրագրողական գործունեությունս է  վտանգի տակ, այլեւ՝առհասարակ իմ ընտանիքի ֆիզիկական գոյությունը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,24․12․2017թ․

вторник, 19 декабря 2017 г.

Երբ բակի սեւ կատուն ոչ թե ճանապարհդ կտրում-անցնում է, այլ հարգանքով ճանապարհ տալիս ու անգամ՝ուղեկցում, մխիթարվում ես, որ դեռ ամեն ինչ կորած չէ եւ կատուն էլ ունի պատվասիրություն եւ արժանապատվություն, եւ չի ուրանում իրեն նետված հացի պատառները․ի տարբերություն՝ուրացող մարդկանց․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

вторник, 12 декабря 2017 г.

Ինչ են քարոզում հայկական սերիալները

,,Աչքդ լույս, նոր փլատակ ենք ստացել,,-ամենայն լրջությամբ ասում է Հ1-ով ընթացող ,,Բացիր աչքերդ,, սերիալում՝ծերանոցի երիտասարդ տնօրինուհին՝իր քարտուղարուհուն։Իսկ երբ վերջինս հետաքրքրվում է, թե ,,Տղամարդ է՞, թե՞ կին,,՝ամենայն լրջությամբ պատասխանում է․․Մի ժամանակ տղամարդ է եղել․․․84 տարեկան է,,։

Սերիալում ոչ միրայն տարեցներն են ծաղրվում/փաստորեն/, ու այդ տարեցներից մեկի մասին էլ երիտասարդ հերոսն ասում է՝,,Էն բիձեն,,՝հաշվի չառնելով անգամ, որ ,,էդ բիձեն,, իր պապի ընկերն է/, այլեւ՝ հաշմանդամները;,,Էրեխեք, մի հատ տեսեք էլի Գալայի հորը, կաստիլներով է,,-ասում է բուհի լկտի ուսանողուհիներից մեկն՝իր համակուրսեցու հոր մասին, որ բուհ էր եկել, եւ նրա ընկերուհիները համերաշխ սկսում են կչկչալ հենակներով մարդու վրա։Եվ այս մակարդակով գնում ենք եվրաինտեգրացիա ու հաշմանդամների իրավունքների հարգում։

Նույն սերիալում անարգանքի սյունին է քամվում ,,աղքատ,, համարվող խավը, քանի որ գյուղական մանկավարժ հայր ունեցող իր ընկերոջը շահագործել փորձող շփացած պատանին արհամարհանքով ասում է․,,մեր հաշվին եք ապրում, մեր հագած շորերը որ պետք ա գցեինք զիբլանոց՝տալիս ենք ձեզ, այ քյասիբ,,․այսպիսով՝մարդու սոցիալական կարգավիճակ բնորոշող ,բոմժ,, ու ,,համբալ,, արտահայտություններին/որոնք վաղուց ի վեր սերիալներից որպես հայհոյանք են հնչում/ ավելացավ եւս մեկը՝,,քյասիբը", որ եթերից արտանետվում է որպես բարոյական ապտակ նրանց,ովքեր այսօրվա կյանքի համար  բնորոշ ու ,,պահանջարկ ունեցող,, հատկություններ չունենալու պատճառով հայտնվել են անբարենպաստ կարգավիճակում եւ իրավիճակում։

Մեկ այլ սերիալում էլ/,,Նռան հատիկ,,/՝ անարգանքի սյունին են գամվում պանդոկում երգող աղջիկները։,,Ավելի լավ ա մատուցողուհի, քան՝երգչուհի,,-ասում է դրական իմիջով իբր հանդես եկող հերոսներից մեկը՝պանդոկում երգող իր դստերը։Իսկ ,,Մեղրամիս,, սերիալում էլ բարում կռիվ անող մի երիտասարդ՝անպատվելով ու վիրավորելով մատուցողուհիներից մեկին, հպարտությամբ  ասում է՝,,էդ էր պակաս իմ քուրը աֆիցիանտկա լիներ,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Եվ եղան ժամանակներ, երբ հայ ազգայնականները ռուսներին էին դեմ, ռուս ազգայնականները՝հայերին, իսկ ուկրաինացի ազգայնականները՝ռուսներին եւ Սահակաշվիլուն։Ահա այդ ժամանակներում էր, որ Հանրապետական ցեղի առաջնորդները կարագի գինն այնքան բարձրացրին, որ մարդիկ որոշեցին բանկերում կարագ գրավադրել՝ոսկու տեղ, իսկ ցեղի 2 ավագանիներ արգելեցին աղքատներին միս, կարագ ու ձու ուտել, այն համարելով հարուստի կերակուր եւ ասացին․,,Դուք սնվեք միայն կարտոֆիլով, ինչպես նաեւ՝երկաթով եւ այլ զիբիլներով հարստացած ալյուրով եվ բազմացեք, եւ աչք միք տնկի մեր պատառներին, քանզի դա ծանրագույն մեղք է․ ում ճակատին ինչ գրված է՝գրված է,,։

Ու դրա համար Հանրապետական ցեղի Երիտթեւը որոշեց պատժել ավագներին, քանզի նրանք իրավունք չունեին բացահայտել ցեղի գաղտնիքները։,,Դուք մեկ ամիս կսնվեք միայն կարտոֆիլով, իսկ ձեր մեկ ամսվա ամբողջ աշխատավարձն ու 13-րդը  կփոխանցեք բանակի ֆոնդին, հակառակ դեպքում՝դուք կզրկվեք պատգամավորական մանդատից,  քանզի դա է պահանջում ձեր դեմ ստորագրահավաք սկսած ժողովուրդը,,-ասաց Հանրապետական ցեղի մունետիկը՝զանցառու ավագներ Հակոբին եւ Խոսրովին, որոնք ,,անզգուշաբար,, հայտնել էին ցեղի գաղտնիքները՝աղքատների մասին իրենց վերաբերմունքն արտահայտելով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

воскресенье, 3 декабря 2017 г.

Հայաստանին ռուսակա՞ն, թե՞ եվրոպական ,,քարաբաղնիսը,, կփրկի

         քաղաքական պարոդիա՝,,Նեսոյի քարաբաղնիսի,, մոտիվներով

--------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հայաստանը 29 տարի էր՝տեղի տակ էր ընկել․լա՜վ մրսել էր էն օրից, ինչ սովետական տունը փուլ եկավ ու 14 ախպերները ,,հորանց տանից,, դուրս եկան, դեսուդեն ընկան․․․

Ռուսաստան-ախպորը կանչեցին, բալքի թե գործարաններն աշխատացներ-քարաբաղնիս աներ, որ հիվանդը քրտնի-լավանա, էն էլ սա իր համար ամբողջ օրը գարմոշկա նվագելով, երգելով ու պարելով՝ օր էր մթնացնում, դեռ իր տված տոկի գինն էլ բարձրացնում, որ ,,արաղի փող,, դուս գա։Որոշեցին Եվրոպայից խորթ քեռու տղուն կանչեն, բալքի թե մի ճար անի։Հիմի սա էլ էկել՝ ,,պպին ա կանգնել", թե չէ որ չէ,մինչեւ իմ նիստուկարգը չընդունեք,իմ բարքերը չընդունեք՝ ես ձեզ փող տվողը չե՜մ․․․․Տղամարդը պետք ա ականջօղով ըլի, կնիկն էլ՝բեղ-միրուքով․էս ա իմ պայմանը,,։Հիվանդն էլ տեղի տակից ձենը մի կերպ դուս գալով՝ասում էր՝,,Վախում եմ դիմանամ ոչ, այտա,,։

Պուճուր ախպեր Արցախն էլ դռան շեմքումը կանգնած՝ասում էր․․Էն թոթի արաղիցը խմի-լյավացի էլի՞,,։Ու հետն էլ համ Ռուսաստանին էր խեթ-խեթ նայում, համ՝Եվրոպային ու մտքում ասում․,,Սրանց փրկությունն ու փրկած հիդանդն ի՞նչ տի լիլ,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

суббота, 2 декабря 2017 г.

ֆեյսբուքյան գրբացությունը՝գործողության մեջ

ժողովուրդ, երջանկությունն ու ուրախությունը ձեզ դեռ չե՞ն այցելել։Այս էլ որերորդ անգամ՝ֆեյսբուքով նույնաբովանդակ նամակներ եմ ստանում առ այն, որ եթե այդ նամակը 10 հասցեով ուղարկես, երջանկությունն ու ուրախությունը կայցելեն քեզ/Էն որ Սովետի թվերին մարդիկ փոստով նամակներ էին ստանում, որում ասվում էր, թե այդ նամակը 20-30 թե 100հոգու ուղարկելու դեպքում հաջողություն եք ունենալու, դրա ժամանակակից տարբերակն է/։2 օր առաջ էլ մտերիմ ընկերուհուս անունից նամակ եկավ/նրան էլ երեւի ուրիշն էր ուղարկել/, ու ծանուցվում էր, թե ,,ուրախությունն ու երջանկությունը,, ինձնով հետաքրքրվոմ են, ու ինքն էլ՝իմ հասցեն տվել է նրանց, ու հիմա եթե ցանկանում եմ  հաջողության հասնել, պետք է այդ նամակը ուղարկեմ 10 հասցեով։Ասի՝արի կլինի՞ էս անգամ փորձեմ, ու 10 հասցեով ուղարկեցի։Ու ընդամենը 1 օր անցավ․․․․մեկ  էլ մի անսպասելի ուրախություն, ինչ ուրախություն․․․հանրապետության այլ քաղաքում բնակվող բարեկամուհիս էր այցելել, ում հանգամանքների բերումով 8 տարի չէի տեսել․․․․Իսկապես՝մեծ ուրախություն էր, քանի որ այդ բարեկամուհուս հետ նվիրական հիշողություններով էի կապված՝դեռ մանկուց․․․

Հիմա սա վերուստ ուղարկված նախախնամությու՞ն էր, թե՞ պատահականություն։

․․․Ասում եմ չբռնե՞մ մի 10 հոգու էլ ուղարկեմ էդ նամակից, կարող է էլի հին ու բարի հիշողությունների խորհրդանիշ բարեկամ-մտերիմներս հայտնվեն․․․էնքան կորած մարդ կա՜․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Խորհրդանշական երազ․հայ ժողովուրդը՝կիսամերկ ու ցնցոտիավոր, ձեռնաշղթաներով

Կիսամերկ ու ցնցոտիավոր մի մարդ շքամուտքի առջեւ նստել էր՝ձեռքին երկաթե կլոր շղթաներ, որ սովորական ձեռնաշղթաների նման չէին։Մի քանիսն էլ մոտենում ու հետաքրքրվում էին, եթե որտեղից է ձեռք բերել այդ շղթաները, որ գնան իրենք էլ գնեն։Նա էլ բացատրեց, թե որտեղից է գնել՝կիլոյով։Սա՝երազում։Ամենայն հավանականությամբ, երազը խորհրդանշական էր ու ժողովրդի ներկայիս վիճակն էր արտացոլում․ժողովուրդն այնքան է վարժվել ճորտի ու ստրուկի իր կարգավիճակին/գներից կախված, վարձերից կախված, սոցիալական պայմաններից կախված, տեղական զոռբաներից կախված/, որ պատրաստ է անգամ ձեռնաշղթաների համար վճարել։Իսկ ձեռնաշղթաներն էլ երեւի թե ՝օր-օրի թանկացող ու մարդկանց կեղեքող վարձերն են ու ապրանքների գները։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Բա էն Զագսի դաշնամուրը ի՞նչ եղավ

Արդեն քանի օր է, համաացանցն ու հայկական հեռուստաեթերը ողողված են այն զարհուրելի իրողության մասին տեսանյութով, որ վերաբերվում է  Վանաձորի Քաղկացության ակտերի գրանցման /ԶԱԳՍ/նախկին շենքի անմխիթար վիճակին․այն վեր է ածվել, փաստորեն․․․ոչ միայն աղբանոցի, այլեւ՝հասարակական զուգարանի, ու նախկին արխիվն էլ, որ պետք է ոչնչացվեր/փաստորեն եւ տրամաբանորեն եւ ենթադրաբար/, աղբակույտի է վերածվել՝ծառայելով ըստ նպատակահարմարության, եւ, որ ամենասարսափելին է,  մարդկանց անձնական տվյալների բազան՝իր լուսանկարներով, դարձել է հանրային սեփականության առարկա/մնում է՝հրավիրվեն իրենց արխիվային փաստաթղթերը որոնող քաղաքացիներ՝հիշողության ,,դիակների,, ճանաչման/։Հետաքրքիր է, իսկ ի՞նչ է եղել այս շենքում գտնվող դաշնամուրի ճակատագիրը․նշենք, որ 90-ականներին ԶԱԳՍ-ի միջանցքում մի հսկայական ռոյալ կար, որի վրա նվագում եւ երգում էր նախկին ՝90-ականների վարիչ, հրաշալի ասմունքող Ջիվան Սարգսյանը։Կարող է՞ դաշնամուրն էլ ակտավորել ու վառելափայտ են դարձրել։Հիշեցնենք, որ 2012թվից ԶԱԳՍ-ը տեղափոխվեց Վանաձորի քաղաքապետարանի շենքի առաջին հարկ։Իսկ մինչերկրաշարժյան տարիներին այն տեղակայված էր քաղաքապետարանի շենքից 2 շենք վերեւ՝Տիգրան Մեծ/Լենինի/պողոտայի վրա, որպես առանձին հիմնարկություն։Հիմա հայտնի չէ, ԶԱԳՍ-ը ու՞մ է պատկանում․արդարադատության նախարարությա՞նը, թե՞ քաղաքապետարանին։Եվ ո՞վ է մարդկանց տվյալների բազայի ՝հանրային սեփականության վերածման պատասխանատուն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ