Translate

Translate

Translate

вторник, 13 мая 2014 г.

,,Вставай, страна огромная...,,

2006թիվ, Վանաձոր,մայիսի 9, Հաղթանակի օր, Հայրենական մեծ պատերազմի վետերանները ՝ կուրծքները մեդալներով զարդարված, անցնում էին Վանաձորի բացօթյա շուկայի տարածքով:,,Բուդկաներից,, մեկի լուսամուտից վաճառողուհիներից մեկը գլուխը հանեց ու բղավեց.,,Հարգելի վետերաններ, ձեր տոնը շնորհավոր,,: Վետերանները գլխով շնորհակալություն հայտնեցին ու շարունակեցին ճանապարհը, որի ընթացքում նրանց ուղեկցեցին նաեւ այլ բարեմաղթանքներ: ..Կոմունիստներին հետ բերեք, կոմունիստների՜ն...,,-սկսեց ճչալ մի կանաչիավաճառ կին, որին ի պատասխան ՝ մեկ ուրիշ վաճառող հարեւան ,,բուդկայից,, հեգնեց.,,Է~...3-4 հոգի մարդ են մնացել, ո՞վ պետք ա հետ բերի,,: Իսկ մեկ այլ վաճառողուհու նյարդերն ակնհայտորեն տեղի տվեցին, եւ նա զայրացած բացականչեց.,,Ով որ երկիրը քանդեց, մեզ էս օրը գցեց, թաղեմ իրան: Ուր ա, էրնեկ չէ՞ր  առաջվանը հետ գար,,:                                                                                         ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 2006թիվ,անտիպ / ձեռագիր / նյութերի արխիվից