Translate

Translate

Translate

четверг, 10 сентября 2020 г.

,,Դե մեր Ձորագէսն ուրիշ ա, էլի,,

8 սեպտեմբերի,2020թիվ.լուսահոգի մայրս կդառնար 87 տարեկան, ու այդ առթիվ այցելեցինք մեր եւ նրա ծննդավայր Ձորագէս/այդքան մոտ եւ այդքան հեռու/:Ճանապարհին հասկացանք, որ իսկական երջանկությունն այն է, երբ Ալավերդի գնացող միկրոավտոբուսը հայ-հայ ուզում է շարժվի, ու ձեռքով հասկացնում ես, որ կանգնի, ուրախանում ես, որ մի ,,փափախ,, ուղեվորի տեղ կա, ու համ քեզ է օգուտ, համ՝վարորդին:Ու անմիջապես հասկանում ես, որ ռուսական եկեղեցու մոմավաճառ Տանյայի բարեմաղթանքն ու ,,բարի ճանապարհը,,՝քեզ ուղղված, անմիջապես հասել են Աստծուն:Կես ժամում անփորձանք հասանք Ձորագէս, շնչեցինք մաքուր օդը. լսեցինք գետի ջրերի կարկաչը, մայրուղու վրա գտնվող հին ու նոր կամուրջների հատման կետում կանգնած՝հիացանք բնությամբ, եւ հպարտությամբ մտածեցինք, որ նոր կամրջի կառուցման գործում իմ ու Իտալիայում բնակվող ազգականուհի Եվա Պապիկյանի լուման էլ կա.ինքը կամուրջը տարբեր դիրքերից նկարեց՝2013թ. իմ խնդրանքով, ես էլ կից հոդվածս տեղադրեցի ու տարածեցի համացանցով.մինչ այդ՝կամրջի վերաբերյալ ահազանգ-հոդվածներս  առանց լուսանկարների էին: 

Հին ու նոր կամուրջների հատման տեղում կանգնած՝մտածեցի, որ նոր կամրջի կառուցումով, փաստորեն, ողջերը զատվեցին մեռյալներից, ու հին կամուրջը՝նորի հարեվանությամբ ու ճաղերը հիմնովին թափված, ծառայում է որպես գերեզմանատուն տանող ճանապարհ.թերեւս, այն հետագայում համարվի որպես պատմամշակության արժեք, որովհետեւ դրա համար բոլոր հիմքերն ունի.Աստված գիտե/մեկ էլ երեւի հին ձորագէսցիները/, թե երբ է հին կամուրջը կառուցվել:

Այցելեցինք հարազատների շիրիմներին/այստեղ անգամ գերեզմանային լռությունն է հոգեհարազատ դարձել, ու մշտապես մնում է հիշողությանդ ծալքերում/:Այնուհետ ,,մի կտոր հաց,, կերանք փեսա Արոյի ընտանեկան ,,Բեսեդկայում,,/զարմուհի Մելանյայի արդար ձեռքով պատրաստված/, ունկնդրեցիքն Արոյի ու Կարենի/ոչ Գիլոյան, այլ՝Գալոյան/սրամտությունները/,,Էն դիմացի քարափը վարձով եմ տալու,,-սրամտեց Արոն, ով 2003թ.նախագահական ընտրությունների ժամանակ մի քանի օրով թե ժամով ,,քաղբանտարկյալ,, էր դարձել՝ընտրություններին մասնակից այլ ընդդիմադիրների հետ/:Բացօթյա տաղավարում գտնվող ինտերնետ-կապով զրուցեցինք կրտսեր սերնդի զարմիկ-զարմուհիների հետ/որը Ղրիմում, որը՝Մոսկվայում/:Ու կարոտներս Ձորագէսից առած, բայց միշտ կարոտած՝հեռացանք՚կրկին վերադառնալու երազանքով:Ու այդ կարոտն զգացինք նաեւ Մոսկվայից սկայպով խոսող Հասմիկի աչքերում:Հետո հասկացանք, թե ինչու է հին ձորագէսցի, վանաձորաբնակ նախկին դեղագործ, ինքնուս ասմունքող Աիդա Միքայելյանը/ոսկե մեդալով դպրոցն ավարտած/, պոետիկ խառնվածքով, միշտ ասում.,,Վայ իմ Ձորագէս ջան, ոնց եմ կարոտել....դե մեր Ձորագէսն ուրիշ ա , էլի,,:

...Հեյ գիտի ժամանակներ....Սովետական տարիներին՝60-70-ականներին, ձորագէսցին անգամ Կիրովականի ու Երեվանի հետ էր հեռախոսավարուհիների միջոցով շփվում/հեռախոսավարուհիներն աշխատում էին ՀԷԿ-ում/, իսկ հիմա ինչ Կիրովական, ինչ Երեվան....ձորագէսցին հիմա անգամ արտասահմանի հետ է ինքնուրույն շփվում՝համակարգչով ու տեսակապով, ոչ միայն հարազատների ձայնը լսելով, այլեւ՝տեսնելով:Դառնանք ողորմին տանք հեռախոսավարուհիներ Սոխակին, Երանին, Սիրունին եւ Ձորագէսի հին ու նոր այլ մեռյալներին....Ի դեպ, Ձորագէսի շիրմատունն  այս տարի 3 հանգուցյալներով համալրվեց.նրանցից վերջինը Վիկտոր Սուրենի Ավագյանն էր....

Այս համատեքստում նշենք՝հերթական անգամ, որ տեղին կլինի, եթե կառավարությունը պետական միջոցների հաշվին բոլոր համայնքների գերեզմանատներում պահակի-հնձվորի հաստիքներ ունենա/այդ հարցը տարիներ առաջ խորհրդարանում բարձրացվեց ՕԵԿ-ի կողմից, բայց՝այդպես ծրագիր էլ մնաց/:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 2 сентября 2020 г.

Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց

Օրերս տեղեկացա, որ երեվանաբնակ հարազատներս որոշել են մեզ անակնկալ մատուցել եւ Ձորագէսում հուղարկավորված ծնողներիս աճյունին շիրմաքար տեղադրել:

Շնորհակալություն մորաքրոջս՝Լամարային, նրա որդի Դավիթ Զախարովին եւ դուստր Մարգարիտային՝Իտալիայում բնակվող, այդ առթիվ ֆինանսական  հարցերը կազմակերպելու/հովանավորելու/, իսկ ձորագէսցի Արտյոմ Սմբատյանին ՝15-օրյա կարճ ժամկետում շիրմաքարի պատրաստման եւ տեղադրման հարցերը կազմակերպելու համար/,,Գործն է անմահ, լավ իմացեք, որ հիշվում է դարեդար,,՝Հովհ.Թումանյան.հիշեցնենք, որ Արտյոմ Սմբատյանը վերջերս Ձորագէսում,անկախությունից հետո առաջին խաչքար-հուշարձանի պատրաստում էր  կազմակերպել-հովանավորել/:

....Ցավով ուզում եմ հիշատակել, որ 2009թ.մահկանացուն կնքած մորս եւ 2013թ.մահացած հորս աճյունները մինչ այդ միայն երկշարք բորդյուրապատված էին եւ սալիկապատված՝ամերիկաբնակ հարազատներիս՝Նաիրայի եւ Սամվելի,ինչպես նաեւ՝Իտալիայում բնակվող զարմուհի Մարգարիտա Զախարովայի ֆինանսական աջակցությամբ:Բորդյուրապատման ու սալիկապատման աշխատանքները կատարել էր ձորագէսցի լուսահոգի քարագործ վարպետ Արամ Ղարիբի Գալոյանը, ում հետ բանավոր պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ 2010թ.գարնանն էլ գերեզմանաքարը պատրաստեր, սակայն վերջինս ,ցավոք, դժբախտ դեպքի զոհ դարձավ, եւ Ձորագէսում, փաստորեն, քարի արտադրամասը փակվեց, ծնողներիս աճյունին գերեզմանաքար տեղադրելու գործն էլ հետաձգվեց՝հանգամանքների բերումով.նաեւ՝սոցիալական գործոնն էր դեր խաղում այդ գործում:

....Ողբանք մեռելոց, կոչենք ապրողաց....

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր