Translate

Translate

Translate

среда, 10 августа 2022 г.

ՀՀ Ազգային Ժողովի նախագահին,ՀՀ Աշխատանքի եվ սոցապ նախարարին,ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

                            ԲԱՑ ՆԱՄԱԿ

      Հարգելի պաշտոնատարներ,քաղաքացիական նախաձեռնության կարգով ձեզ եմ ներկայացնում մի քանի առաջարկներ՝կապված կենսաթոշակային ստաժի օրենքում փոփոխություններ կատարելու հետ։

1․Ստեղծել օրենք՝1989-90-ականներին կամ մինչեւ անգամ՝2000-ի կեսեր աղետի գոտու տնակային պայմաններում գործած հիմնարկներում աշխատած անձանց թոշակը հաշվարկելիս այդ տարիները համարել որպես ,,վնասակար պայմաններում աշխատած,,․քանի որ այդ մարդիկ աշխատել են վառելափայտի օդ շնչելով, ձեռք են բերել հազարումի հիվանդություններ/այնպես, ինչպես սովետական տարիներին կենսաթոշակաիյն հավելում էր տրվում քիմիական գործարաններում վնասակար արտադրամասերում աշխատած անձանց/։Ինքս աշխատել եմ Կիրովականի տնակային դատարանում՝1989-94 թվերին, այնուհետ՝մանկավարժական ինստիտուտի տնակային պայմաններում գործող գրադարանում՝1989-94թվերին, որտեղ եվս  ջեռուցման նպատակով վառելափայտ էր օգտագործվում, հաճախ աշխատել ենք առհասարակ առանց ջեռուցման, եթե վառելափայտ չի եղել, ինչը եվս բնականաբար, վտանգավոր է առողջության համար։Ցավոք, ոմանք այդ ամենի հետեվանքով ձեռք բերած հիվանդությունների արդյունքում անժամանակ մահացել են/միգուցե նորմալ պայմաններում աշխատելու դեպքում ավելի երկար ապրեին/։Մի խոսքով, 90-ականների տնակային պայմաններում աշխատած տարիների ստաժի մասին պետք է օրենքում փոփոխություն կատարվի առ այն, որ այդ տարիների ստաժը համարվի ,,վնասակար պայմաններում աշխատած,, եվ թոշակային հավելում տրվի․մանավանդ, որ այդ ծանր տարիներին աշխատած մարդիկ արդեն ավելի ուշ էին ստիպված կենսաթոշակի գնալ, քանի որ 90-ականների վերջից արդեն արեվմտյան ռեֆորմ սկսեց կիրառվել Հայաստանում, եվ կենսաթոշակի շեմը կանանց համար 55-ից դարձավ 63,տղամարդկանց համար՝60-ից դարձավ 65։

2․Մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողներն,ըստ գործող օրենքի,իրավունք չունեն անգամ 63-ից թոշակի անցնել, որովհետեվ պահանջվում է 25 տարվա ստաժ։Բայց չէ՞ որ երկրաշարժից հետո մասսայաբար աշխատատեղեր կրճատվեցին,ձեռնարկություններ լուծարվեցին,եվ մարդիկ մեղավոր չեն, որ իրենց աշխատանքային ստաժն ընդհատվել է, իսկ շատերն էլ աշխատել են մասնավորի մոտ՝հաճախ առանց գրանցման, ստվերային կարգով, եվ չունեն ստաժի մասին հավաստող փաստաթուղթ։Շատերն էլ տարբեր օբյեկտիվ հանգամանքների պատճառով չեն կարողացել աշխատել։Այս առումով հատկապես խոցելի են գյուղական բնակավայրերի կանայք,չէ՞ որ գյուղերում էլ կոլխոզ-սովխզները վերացան երկրաշարժից հետո, երկիրը բռնեց կապիտալիզմի ու մասնավորեցման ուղին։Իսկ մասնավորեցումը մեր երկրում ավելի շատ վնասներ բերեց, քան՝օգուտ։Իսկ դա եվս իր պատճառներն ունի։Մի՞թե հնարավոր չէ այդ օրենքը վերանայել այնպես, որ 63 տարին լրացած կինն ստիպված չլինի տուժել՝10 տարվա ստաժ չունենալու պատճառով։

3․Անհրաժեշտ է ընդունել օրենք՝թղթակցական գործունեության մասին առ այն, որ եթե մարդը հանդես է եկել թղթակցություններով եվ դրա համար ստորագրել համապատասխան հաշվապահական մատյանում, ուրեմն դա եվս պետք է աշխատանք համարվի։Այս հարցով Բաց նամակով դիմել եմ նաեւ լրագրողական կազմակերպությունների, բայց՝մնացել անարձագանք։

4․Անհրաժեշտ է աշխատանքային ստաժ համարել նաեւ դրամաշնորհային-հասարակական կազմակերպություններում լրագրողական աշխատանքը, հոդվածներով հանդես գալը․չէ՞ որ այդ կազմակերպություններում հաշվապահական մատյաններն ստիպված են եղել օրենքի սահմաններում գործել եվ անպայման աշխատողների վարձատրությունն ամրագրել՝ստորագրությամբ/որովհետեվ դոնորների պայմաններից մեկն էլ հաշվետվությունն ներկայացնելն է/, բայց այն որպես ստաժ հաշվարկելը ՀՀ օրենքով դեռեվս չի ամրագրված։Այստեղ իրենց խոսքն ունեն ասելու նաեւ լրագրողական կազմակերպությունները։Ակնկալում եմ ձեր ուշադրությունը՝վերոնշյալ հարցերի առնչությամբ,որպեսզի այն ներկայացվի Ազգային Ժողովի քննարկման եվ օրենքի տեսք ստանա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,10 օգոստոսի, 2022թ․

понедельник, 8 августа 2022 г.

Այցելություն Ձորագէս․2 տարի անց

Համայնքը շնչում է, խնդիրների մի մասը մնում չլուծված

-----------------------------------------------------------------------------

5 օգոստոսի,2022թ․ ուրբաթ, 2 տարվա բացակայությունից հետո այցելեցինք Ձորագէս ավան․մեր ծննդավայր։Ուրախ էինք, որ ավանն իր տեղում էր,գետն իր տեղում էր,քարափները դեռ ,,վկայի կարգավիճակում,, էին։Բնակելի շենքերից մեկի՝մոտ 80 տարի առաջ կառուցված, արտաքին սանդուղքը լավ նորոգվել էր։Տեսանք նաեւ Ձորագէսի նոր կառուցված տաղավարը՝,,բեսեդկան,, ու խաչքարը/մանկական խաղահրապարակը տեսել էինք համացանցում/։Մինչ ավան մտնելն էլ տեսանք, որ Վանաձոր-Ձորագէս ճանապարհաեզրի քարերը լավ նորոգված էին, ներկապատված։Թումանյան կայարանից Ձորագէս մտնող 2 շատ հին թունելներն արդեն փառահեղ նորոգված-լուսավորված էին/Ձորագէսում մայրուղու՝Բագրատաշեն-Վանաձոր կամրջի կառուցմանն արդեն անդրադարձել ենք․դեռեվս 4 տարի առաջ․այն կառուցվեց եվ ավարտվեց  դեռ 2018-ի ,,հեղափոխությունից,, առաջ․ի դեպ, մեր բազմաթիվ հրապարակումներից հետո,անգամ՝,,Շանթի,, ,,Իմ լուրերը,, խորագրի ներքո 2012թ․ զետեղել էինք հին կամրջի վթարային վիճակի մասին, այն լուսանկարել էր Իտալիայից Հայաստան եկած եվ մայրական արմատներով ձորագէսցի Եվա Պապիկյանը/։Հիմա նոր, փառահեղ նորոգված կամրջի կողքին մնում է հինը՝արդեն միայն գերեզմանատուն տանող ճանապարհի համար, նույն ճաղաթափ վիճակում․ցանկության եվ միջոցների դեպքում այն կարելի է նորոգել,առնվազն ճաղեր ամրացնել/։

Վատն այն է, որ սովետական միության փլուզումից հետո, եվ ,,հեղափոխությունից,, 4 տարի անց, դեռ ահավոր անբարեկարգ վիճակում է ավան մտնող համայնքային ճանապարհը,երեվի 30 տարի այստեղ ասֆալտ չի արվել/Դե եթե մարզկենտրոն Վանաձորում դեռեվս կան փողոցներ, որոնք 30 տարի ասֆալտի երես չեն տեսել, ավանների ու գյուղերի  ներհամայնքային ճանապարհների վրա չպետք է զարմանալ,քանի որ սրանք տարիներ շարունակ դուրս են մնացել պետության ուշադրությունից, մատնվել ինքնահոսի/։Անցած տարի համայնքների խորացման ծրագրով/որ կառավարությունը ,,ոտքը պնդած,, անցկացրեց՝հակառակ լուրջ ընդվզումների ու բողոքների/,Ձորագէսն ու Թումանյան կայարանը, նաեւ հարակից այլ համայնքեր միավորվեցին Փամբակին, ու վարչական կենտրոն դարձավ Փամբակը․եվ սա՝ այն դեպքում, երբ Փամբակը նշանակությամբ էլ,մեծությամբ էլ Ձորագէսին մի 10 անգամ զիջում է․էներգետիկայից սկսած, տուրիզմով ու Հովհաննես Թումանյանի ,,կանաչ վիթխարի ընկուզենով,, վերջացրած։Դե տեսնեմ Փամբակի նոր վարչատարածքային ղեկավարը՝իշխող կուսակցության թիմից, Ձորագէսում ասֆալտապատման համար գումարներ կբերի՞։Ասենք՝ավանում գտվող Թուֆենկյան հյուրանոցն իր ենթակայության տակ գտնվող տարածքները բարեկարգում է, բայց չէ՞ որ համայնքն էլ բարեկարգման խնդիր ունի։

Դեռեվս 6 տարի առաջ գրեցինք, որ Ձորագէսի պատմության թանգարան ստեղծվի,ավելի ուշ հղում արեցինք նաեւ մշակույթի նախարարներին՝բլոգային նամակով։Մի ահռելի շենք՝նախկին ակումբին ու գրադարանին պատկանող, Ձորագէսում մասնակի մատնված է անտերության, մինչդեռ այդտեղ կարելի էր մի անկյունում թանգարան ստեղծել։90-ականների վերջերից շենքը գտնվում էր ՊՆ-ի ենթակայության տակ, հետագայում այն գնեց ռուսաստանաբնակ մի մեծահարուստ հայ գործարար/սա մի կասկածելի գործարք էր, որին անդրադարձել է մամուլը՝ի դեմս ,,Հայկական ժամանակի,,/։Ձորագէսի նախկին ակումբավար, նախկին գրադարանավար Ելենա Անդրեասյանը, քանի դեռ ողջ էր,անընդհատ մտահոգված էր, թե ում հանձնի Ձորագէսին առնչվող հին լուսանկարները, փաստաթղթերը,որոնք խնամքով հավաքել էր ալբոմում՝ակումբի լուծարումից հետո,ուներ նաեւ թերթերի հին արխիվներ։Բայց մտածմունքներն ընդհատվեցին՝նրա մահվան հետեվանքով։Դրանից հետո էլ գրեցինք, ֆեյսբուքում, որ որեվէ պատկան մարմին տիրություն անի այդ արխիվներին․լսո՞ղն ով է։Ըստ տեղեկությունների, հիմա այդ բնակարանը վաճառքի է հանված,կա՞ երաշխիք,որ ինչ-որ մեկն այդ փաստաթղթերը դեն չի նետելու․ եթե արդեն չի նետել։

Հարցերի հարցը՝Լոռվա բնակավայրերի համար,18 տարի է մնում է երկաթուղային գնացքի բացակայությունը․18 տարի է, չի գործում Գյումրի-Նոյեմբերյան գնացքը․2004թվականից, չգործելու օրվանից ,,Չորրորդ իշխանություն,, թերթում գրել ենք․,,Գծերը ռեմոտնտի են կանգնած,,։Այնուհետ՝հարցը պարբերաբար բարձրացրել ենք մեր անձնական բլոգում,տարածել համացանցով։Մի՞թե այս 15-18 տարիներին մեկը չգտնվեց՝պատգամավորական կամ մարզպետական շրջանակներից/միայն վերջին 4 տարում 4 մարզպետ ունեցավ Լոռին/,որ Հարավ-Կովկասյան երկաթուղուն հուշի, հորդորի, առաջարկի կամ պահանջի վերագործարկել անհասկանալիորեն գործունեությունը դադարեցրած Գյումրի-Նոյեմբերյան գնացքը,որ բխում է եվ ճանապարհների ծանրաբեռնվածությունը թեթեվացնելու, եվ ուղեվորների ծախսերը կրճատելու շահերից։Մարդիկ մնացել են գազելների հույսին․իսկ միգուցե սա հատու՞կ է արված՝ելնելով ,,գազելների,, շահերից․մանավանդ, որ արդեն վաղուց պետական ավտոբուսներ էլ չկան։Ինչու՞ Գյումրի-Երեվան երկաթուղի կա/մի ժամանակ օրական 3 անգամ նույնիսկ/,իսկ Նոյեմբերյան-Այրում չկա՝գոնե շաբաթական 3 անգամ։Անընդհատ  թարմացնում են Թիֆլիս-Երեվան, Քոբուլեթի գնացող գնացքները, նոր, ժամանակակից եվ հարմարավետ դարձնում, իսկ Նոյեմբերյան-Այրում երկաթուղին մատնված է անուշադրության՝պատկան մարմինների կողմից։Անընդհատ տուրիզմի զարգացումից են խոսում պետական բարձրաստիճան այրերը,երկիրն էլ,մասնավորապես Լոռին էլ տուրիստներով են լցված՝հայրենի եվ արտերկրի, Ձորագէսում էլ կա միջազգային կարգի հյուրանոց՝շուրջ 18 տարի։Բայց չէ՞ որ երկաթուղու վերագործարկումն էլ կխթանի տուրիզմին էլ, նրա բերած օգուտներին էլ։

․․․ Իսկ ինչքա՞ն կարելի է գրել,որ պետական համակարգում ստեղծեն համայնքային պահակների հաստիքներ՝գերեզմանատների համար, որ գերեզմանատներն ասպատակությունների չենթարկվեն, հանգամանքների բերումով անտերության մատնված գերեզմանները չկորչեն,չէ՞ որ դրանք պատմության վկաներ են։Ազգային Ժողովում տարիներ առաջ գերեզմանատների համար պահակների հաստիք ստեղծելու առաջարկ եղավ՝ՕԵԿ կուսակցության կողմից․բայց՝դա էլ մնաց ձայն բարբառո այնպես, ինչպես այլեվայլ առաջարկներ՝ժողովրդանպաստ։Ոստիկանական համակարգն ընդլայնելու փոխարեն գոնե փոքր համայնքների համար գերեզմանատների պահակների հաստիքներ ստեղծեք․թեկուզ՝ոստիկանական համակարգի կազմում։

․․․Տեղեկացանք, որ Ձորագէսին կից Թումանյան կայարանն էլ է շնչում․այդտեղ նոր ընտանիք է ստեղծվել,ՀՀ նոր քաղաքացի է ծնվել․հին երկաթուղային, Հայրենական մեծ պատերազմ գնացած ու չվերադարձած Սարիբեկ Հովսեփյանի որդի Ֆելիքս Հովսեփյանի ծոռը։Թումանյան կայարանում էլ լուրջ խնդիր է ավտոճանապարհը երկաթուղային  կառամատույցին ու բնակելի շենքերին կապող կամրջի վատ վիճակը․անհիշելի ժամանակներից այն չի նորոգվել։

Ի դեպ, անկախությունից հետո Ձորագէսում մանկապարտեզը վերացավ, բայց դպրոցը՝հիմնական, դեռ գործում է։Տեսնես ակումբում դեռ մնու՞մ է Լենինի մեծադիր լուսանկարը՝մինչեւ առաստաղ հասնող․այդ նկարին նայեիր թե չէ՝անմիջապես կարող էր միտքդ գալ ,,Լենին, դու կյանք ես հարակեզ,, երգը, որ սովետական տարիներին երգում էին Ձորագէսի բակային ճամբարի երեխաները։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր