Translate

Translate

Translate

среда, 28 октября 2020 г.

Աստված էլ ,,բեթարից,, ազատի

 Վանաձորի ռուսական ուղղափառ եկեղեցու մոմավաճառ տիկին Տանյան, չնայած պատկառելի տարիքին, պահպանել է հոգու էլ, մարմնի էլ առույգությունն ու կորովը։Նրան, ինչպես սովորաբար, հայտնաբերեցինք ընթերցանության մեջ խորասուզված։Մեզ տեսնելուն պես սկսեց պատմել այն, ինչն իրեն մեծագույն զարմանք էր պատճառել, բայց, համեմատելով այսօրվա պատերազմական իրավիճակի հետ, մխիթարություն էր զգում։,,Երբ համեմատում ենք 21 թվի Ռուսաստանի վիճակի հետ, էսօրվան փառք ենք տալիս, պատկերացնու՞մ եք, այն կարգի սով է եղել, որ անգամ՝ոմանք իրենց երեխաներին են կերել, մարդակերներ են եղել այդ տարիներին։Հիմա, փառք Աստծո, սով չկա, հացն առատ է, տես  թե ինքան շատ հացի փռեր ու խանութներ կան,,-նկարագրում է իմ զրուցակիցն ու աղոթում, որ Աստված էլ ավելի վատ վիճակ չբերի ժողովրդի գլխին, բայց՝պատերազմից վախենում է․,,Մենակ թե պատերազմը դադարի, այդքան շատ զոհեր կան․․․․ինչ ես կարծում ,հաշտություն կլինի՞,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 16 октября 2020 г.

Ինչ են ասում պատմական արխիվները՝1992թվի պատերազմական գործողությունների մասին

 Անձնական արխիվներիս մեջ գտա մի հոդված, որ կարող է այսօրվա պատերազմական իրավիճակի համար խիստ արդիական լինել․հոդվածը՝,,Շուշի, այլ կերպ չէր կարող լինել,, գրվել է 2008թվին,,Եթեր,, շաբաթաթերթում/հեղինակ՝Յանա Ավչիյան/,այդտեղ շարադրվել են գրող-հասարակական գործիչ, արցախյան ակունքներին մոտ կանգնած Զորի Բալայանի մտքերը՝1992 թվի Շուշիի դեպքերի մասին, եւ  որոշեցի դրանից մի հատված արտատպել ,,Պատմաքաղաքական,, բլոգում, բայց քանի որ բլոգիս մուտքը արգելափակված է՝չգիտես ինչու եւ ում կողմից, ուստի որոշեցի այն զետեղել սույն բլոգում։

,,Փետրվարի վերջին մենք ազատագրեցինք Խոջալուն։Ավելի ճիշտ՝չենք էլ ազատագրել։Խոջալուն, Կրկժանը, Մալիբեյլին, Շուշին, Աղդամը մեզ համար պարզապես կրակակետեր էին, իսկ կրակակետերը, պատերազմական բոլոր կանոնների համաձայն, պետք է ոչնչացնել։Հենց դա էլ մենք արեցինք։Դա անհրաժեշտություն էր։Ապրիլի վերջին որոշվեց ձեռնամուխ լինել Շուշիի ազատագրմանը Արկադի տեր-Թադեվոսյանի՝Կոմանդոսի ղեկավարությամբ։Նա էր գլխավորելու ամբողջ գործողությունը։Բոլոր զեկույցները հասնում էին գլխավոր շտաբ, որտեղ Սերժ Սարգսյանն էր։Դա կապի տարբեր միջոցներով հագեցած մի սենյակ էր Ստեփանակերտի կենտրոնում՝կուսակցության քաղկոմի շենքում։Հետո զեկույցները հասնում էին Երեվան՝Վազգեն Սարգսյանին։Գերագույն գլխավոր հրամանատար Լեվոն տեր-Պետրոսյանն այդ ժամանակ գտնվում էր Իրանում, որտեղ էլ իմացավ Շուշիի ազատագրման մասին։Գործողությունների ծրագիրը նրանից թաքցրել էր անգամ Վազգեն Սարգսյանը։Տեր-Պետրոսյանը դեմ էր Շուշիի գործողությանը, բայց դա այլ հարց է,,։

,,Եթեր,, շաբաթաթերթ,8 մայիսի 2005թ․

понедельник, 12 октября 2020 г.

Սատարենք արցախահայությանն՝ինչով կարող ենք

 Լուսահոգի Քնարիկ Պապիկյանը/Կիրովականի քիմմանրաթելի գործարանի նախկին երկարամյա ինժեներ, շախմատիստ-թենիսիստ/, երեխաներ շատ էր սիրում, բայց՝հնարավորություն չունեցավ մայրության բերկրանք զգալ, անձնական երջանկություն ունենալ, եւ ափսոսում էր, որ սոցիալական պայմանները թույլ չտվին, որ գոնե երեխա որդեգրեր։Բայց,երբ բարեգործական կազմակերպությունները երբեմն ասում էին, որ իրենք տվյալ պահին միայն մանկական հագուստ են բաժանում որպես մարդասիրական օգնություն ՝կարիքավորներին, չէր հրաժարվում, վերցնում էր, մտածելով, որ դրանք մի օր որեւէ կարիքավորի կհանձնի։Ցավոք, չհասցրեց իր այդ երազանքն էլ ի կատար ածել։Եվ ահա, օրերս հայտարարության մեջ կարդալով, որ պահանջվում են օգնության հագուստներ՝հատկապես մանկական, Արցախից եկած հայ փախստականներին հանձնելու համար, սիրով սկսեցինք մաս-մաս փոխանցել այդ մանկական հագուստները՝տարիների ընթացքում Քնարիկի մոտ կուտակված․բարեբախտաբար, դրանք խնամքով պահպանվել են։Հուսանք, որ հիմա Քնարիկի հոգին հանգստություն կգտնի երկնքում, իսկ մանկական հագուստներն էլ կհասնեն ըստ պատկանելույն։Կոչենք ապրողաց, ողբանք մեռելոց, սատարենք արցախահայությանը՝ինչով կարող ենք։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր