Translate

Translate

Translate

понедельник, 27 ноября 2017 г.

Երկրից հեռացողներն իրար ,,տարոս,, են ցանկանում․․․․վայ մեր օրին

Ծանոթներիցս մեկի հետ էի զրուցում․տեղեկացրեց, որ որդիներից մեկը գրին-քարտի միջոցով հիմնավորվեց Ամերիկայում՝ընտանիքով, մյուսը՝Եվրոպայում/,,չերեզ,, Ռուսաստան/։Մեր պատահական հանդիպման եւ զրույցի ընթացքում էլ նրա ծանոթը հանդիպեց, եւ, իմանալով, որ վերջինիս որդիները երկրից հեռացել են ու տնավորվել արտերկրում, աչքալուսանք արեց ու ասաց․․,,Տո լավ էլ արել են է՜․․․․Հրեն ես էլ իմոնց եմ ուղարկել․․․սա երկիր չի․․․․,,։

Սա ամենաիսկական ազգային ողբերգություն է․մարդը, որպեսզի կարողանա նորմալ ապրել, ոչ թե գոյություն քարշ տալ, ստիպված է հեռանալ երկրից, նախընտրելով մեծ զրկանքներ ու զոհողություններ կրել՝գաղթի ճամփան բռնելով, քան՝անվերջ մաքառել ու պայքարել հայրենիքում, ,,քցվել,, ու ստորացվել,թալանվել՝պետական մակարդակով, օրվա հաց վաստակելու համար նվաստացումներ կրել․․․։Եղեռնից մազապուրծ եղած հայերի սերունդը շարունակում է էլ ավելի մեծ թափով սփռվել ամբողջ աշխարհում՝լքելով մայր-հայրենիքն ու հրաժարվելով հայ ժողովրդի դարերով երազած անկախությանը տեր լինելուց, որովհետեւ անկախությունը հայտնվել է ոչ ճիշտ ձեռքերում, ու այդ ձեռքերի դեմ պայքարին ոչ բոլորն են պատրաստակամ լծվելու։

Հայրենասիրությունը մնում է միան գրքերի մեջ կամ՝զոհվում սահմանին, սոցիալականի կամ ներքաղաքականի զոհ դառնում։Մարդիկ իրար աչքալուսանք են տալիս ու ասում՝,,Տարոսը ձեզ,,՝ երբ ինչ-որ մեկին հաջողվում է գրին-քարտ շահել կամ վիզա ,,դասավորել,,․․․ Իսկ իշխանությունները հեռուստաեթերից խոսում են ինչ-որ ,,առաջնըթացի,, մասին ու մխիթարում, որ մինչեւ 2040թիվը երկրի բնակչությունը դառնալու է 4 միլիոն։Տեսնես գիտե՞ն, որ մարդկանց մեծ մասը հայկական ալիքներ չի նայում, քանի որ նյարդերը չի դիմանում ստին ու կեղծիքին, գունազարդված իրականությանը, եւ, առհասարակ, իշխանավորների դեմքերը տեսնելուն, քանի որ այդ իշխանության պատճառով է, որ բնակչության մի պատկառելի հատվածն այսօր ամենաահավոր վիճակում է։Իսկ սուր զգացողությունների սիրահարները նախընտրում են ,,Սուր անկյուն,, ու ,,Կիսաբաց լուսամուտները,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 15 ноября 2017 г.

Տատուպապիս հիշատակի առթիվ

Այսօր սիրելի տատիս՝լուսահոգի Արաքսյա Արշակի Կոստանդյանի ծննդյան օրն է․ծնվել է 1913թ․նոյեմբերի 15-ին՝Վահագնի գյուղում՝։Ծնողներն արմատներով Կաղզվանից են։Հայրը երկաթուղու վթարի զոհ է դարձել;Այսօր միաժամանակ  նրա եւ պապիս կոմերիտական հարսանիքի օրն է, որ տեղի է ունեցել 1932թ․Ձորագէսի հիմնադրման օրը․հետեւաբար՝այսօր նաեւ Ձորագէսի հիմնադրման 85-րդ տարեդարձն է։Տատուպապս միմյանց ծանոթացել են Ձորագէսում, որտեղ Վանից գաղթած պապս՝լենինականի որբանոցի ուղեգրով ներգրավվել էր նոր կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունում։Արաքսյա Կոստանդյանը երկար տարիներ աշխատել է Ձորագէսի բուֆետ--ճաշարանում՝որպես վարիչ։Մահացել է 1989թ․դեկտեմբերին։

Այսօր նաեւ պապիս՝վանեցի Գարեգին Հարությունյանի հուղարկավորության օրն է․երբ 15 տարի առաջ, 2002թվին  պապս մահացավ՝91 տարեկան հասակում, դառնությամբ նկատեցինք, որ, փաստորեն, տատիս ծննդյան օրը ,նվեր,, մատուցեց՝նրա մահից 13 տարի անց։

Տատուպապս ունեցան 2 որդի, 2 դուստր․․․

․․․Արաքսյա Կոստանդյանի մասին առավել մանրամասն՝սույն բլոգի 2014թվի նոյմեբերի 14-ի,,Խոսք հիշատակի,, հոդվածում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 8 ноября 2017 г.

Հիվանդությունն ալ մարդուն համար է

Ողջույն, 5 օր շարունակ հոդվածներիս ծանրությունից թեթեւացած ֆեյսբուքահայ ժողովուրդ։Ինտո՞ր եք, աղե՞կ եք, չոջուխներն ալ՞ լավ են․․․դե լավ է, փառք Աստծո․․․Ես հեչ լավ չէի, հեչ․․․սանկ հիվանդություն մը՝գեշ հազով, այցելած էր ինծի/կըսեն՝,,էն գրիպներեն,,/,ոտի վրա անցուցի, բժշկին դուռը չգացի/բժիշկներեն շատ կվախնամ, շատ․․․հեչ չեմ սիրե զանոնց, ջերմաչափ ալ չեմ սիրե, ճնշում չափիլ ալ չեմ սիրե․․․Է ջանըմ, իմ գիտցած դեղուճարով ՝իմ գլխուս ճարը կտեսնիմ կոր, ուրմեն ի՞նչ պետք ունիմ բժշկին դուռը գնալու, պոլիկլինիկայի միջանցքներուն մեջը մոլորվելու, կաբինետից կաբինետ վազվզելու, դեռ մի բան ալ՝փողահան լինելու․․․վախնամ, թե մի հատ դիագնոզ դնեն վրադ նե՝սարսափից շունչդ փչես ու նոտարին դուռը կտակ գրելու ալ չհասնես․․․․

Հիմա, փառք Աստծո, կամաց-կամաց կկազդուրվիմ,կորսված ձայնս կրկին տուն դարձած է, հեռուստացույցին լուրերը կհետեւեմ խիստ ու խիստ, ինքզինքս կզայրանամ կառավարության անդամներու պահվածքեն, ու այդ առթիվ հոդվածներս կպատրաստեմ-կշտկեմ, մինչեւ նորեն սկսեմ ազգիս խնդիրներովը ,,տապակվիլ,,/ջանըմ այնքան տապակվեցանք, մինչեւ ջերմության մեջ ընկանք․անցած ըլլա, նորեն չի գա ,որ թշնամիքս չուրախանան, թե չէ  հիվանդությունն ալ մարդուն համար է ու ապաշխարանքի պես բան մըն է․․․/

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ