Translate

Translate

Translate

вторник, 28 декабря 2021 г.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի առթիվ

    Աղքատությունը մեծացել է, պարոն Քոչարյան, որովհետեվ արդարությունն է պակասել՝դեռ ձեր նախագահության տարիներից , որովհետեվ ձեզ իշխանության բերած ուժերից ոմանք իրենց մարզային տարածքներում վեր էին ածվել բդեշխների ու ֆեոդալների,ու փակում էին այն մարդկանց օդերը,ովքեր չէին ենթարկվում նրանց կամայականություններին ու պայքարում էին իրենց քաղաքացիական իրավունքների համար/որովհետեվ թռչելու ընդունակ մարդը չի կարող սողալ/։Իսկ ձեզ ,,արջի ծառայություն,, մատուցողները նրանց ներկայացնում էին որպես ,,ընդդիմադիրներ,,․ու հենց դրա արդյունքում այդ մարդիկ հայտնվեցին իրոք ընդդիմադիրի կարգավիճակում՝համալրելով ձեր ընդդիմախոսների բանակը։Այսօր իմ՝26 տարվա լրագրողի ու քաղաքացիական ակտիվիստի/որ ձեր իշխանության ժամանակ, 2004-ին կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակ է ստացել պետական համակարգում յուրացումների եվ զինվորական համակարգում չարաշահումների վերաբերյալ հետաքննական նյութերի համար/ ընտանիքը հասել է սոցիալական ոչնչացման դուռը,որովհետեվ դրա հիմքերը գցվել են դեռ ձեր պաշտոնավարման տարիներին,երբ հայրս՝երջանկահիշատակ Գեորգի Հովսեփյանը,ձեզ նամակներ էր ուղարկում՝հավատով լի, իր աշխատանքային իրավունքների կոպիտ ոտնահարման մասին։Հայտնի չէ՝դրանք ձեզ հասնում էին, թե չէին հասնում ձեզ ,,արջի ծառայություն,, մատուցողների դավադիր ձեռքերի միջամտության արդյունքում,քանի որ դրանք մնում էին անարձագանք, իսկ նրա նկատմամբ հալածանքներն արդեն տարածվում էին նաեւ ընտանիքի մյուս անդամների վրա՝այլ հարթությունում։Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ անարձագանք էին մնում նաեւ ավելի վաղ՝ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանին գրած նրա նամակները՝Վանաձորի ,,Տարոն,, թաղամասի որոշ շենքերում շինարարական աղաղակող թերությունների, յուրացումների մասին/իսկ հայրս այդ տարիներին այդ թաղամասում ԲՇՏ-ի պետն էր/։ Փոխանակ մեղավորներին պատժեին, մեդալներ էին բաժանում,իսկ արդարության համար պայքարող մարդուն էլ պատժում՝հալածանքների ենթարկելով արդեն ամբողջ ընտանիքի շառավղով։  Հուսանք, որ մի օր կհրապարակեմ այդ նամակները․դուք՝երկու նախկին նախագահներով, հիմա արդեն ծանրաբեռնված չեք պետական ամենաբարձր պաշտոնով, ՀՀ հպարտ թոշակառուներ եք՝երկրում ամենաբարձր թոշակով ապահովված, եվ, թերեվս, ժամանակ կունենաք կարդալու նախկինում ձեզ ուղղված նամակները, եվ ոչ թե այն կվստահեք ձեր ենթականերին, որոնք, ամենայն հավանականությամբ, դրանք ձեզ զեկուցել են նենգափոխված՝նամակագրի հանդեպ անվստահության մթնոլորտ ձեվավորելու  նպատակով, կամ ընդհանրապես չեն էլ զեկուցել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

суббота, 18 декабря 2021 г.

,,Վեոլիան,, սպառնում է ջրանջատումով՝ապօրինի պարտքի դիմաց

 Մինչ Նիկոլը Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ տաշիտուշիների մեջ էր, ու Մակրոնը հավատացնում էր, որ հայ ժողովրդի թիկունքին կանգնած է,հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը շարունակում էր ՀՀ անեկամուտ քաղաքացուն սպառնալու իր հերթական ահաբեկչական ակցիան։Դեկտեմբերի 18-ին սպառնալից գրություն ստացանք հայ ժողովրդի գլխին պատուհաս դարձած ,,Վեոլիայից,,/ավելի ճիշտ՝գնացինք բերեցինք ,,Հայփոստից,, որտեղ գտնվելու մասին իմացանք պատահաբար, փոստատարին դրսում տեսնելով․,,Նամակ ունեք, ձեզ զանգում եմ՝չի պատասխանում, վաղը եկեք-ստացեք,,-ասաց իմ զրուցակիցը/։

,,Հարգելի բաժանորդ, ջրամատակարարման եվ ջրահեռացման ծառայությունների դիմաց Ձեր պարտքը ,,Վեոլիա,, ջուր ՓԲ ընկերությանը․14․11․12․2021թ․դրությամբ այն կազմում է 214599․58 դրամ։Առաջարկում եմ ձեզ 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարել վճարում/մարել դեբիտորական պարտքը/։Նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու/պարտքը չմարելու /դեպքում ջրամատակարարումը կդադարեցվի,իսկ վեճը կլուծվի դատական կարգով։Միաժամանակ տեղեկացնում ենք,որ մեխանիկական եղանակով ջրազրկման դեպքում պետք է փոխհատուցեք նաեվ  ջրազրկման համար ընկերության կողմից կատարված ծախսերը,,-գրված է ,,Վեոլիա-ջուր,, ՓԲԸ ԱՏ Լոռի տեղամասի պետ Վահան Մխիթարյանի ստորագրությամբ գրության մեջ։

․․․․Այ լավ ես անու՜մ,Վահան տղա․․․․Շատ լավ ես անում․․․․․ուրեմն ես 2003-ի Քոչարյանի նախագահական ընտրության ժամանակ քո թիկունքին կանգնեմ, հոդվածներով աջակցեմ, դու, որ 2006թվին Սամվել Բաբայանի ,,Դաշինք,, կուսակցության գրասենյակում ոգեվորված ուրախանում էիր Վանաձորի նախկին քաղաքապետ,ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի դեմ գրած իմ հոդվածով, դու հիմա ինձ ,,դատարան կուդաս հա՞,, Վահան, ,,դատարան կուդաս․,,։Միացել ես ինձ հալածողների բրիգադին՝անունն էլ դրել եք ,,Ազատ դեմոկրատնե՞ր,,․․․․․/վերջին նախագահականի թե խորհրդարանականի ժամանակ կողքներին էիր/,էս է՞ ձեր ,,ազատությոնը,,․որ քաղաքացու վրա գրած ապօրինի սակագնով ,,պարտք,, աճեցնեք, ու դատարան տա՞ք․․․․մի հատ էլ էիք տվել դատարան՝2017-ին, բայց ես մեն-մենակ, առանց որեվէ իրավապաշտպան աջակցության պաշտպանեցի իմ իրավունքները, ու դատարանը մերժեց ,,Վեոլիայի,, հայցը, հիմա նորից ե՞ք էդ նույն ապօրինությունը շարունակում։Հիմա դու ո՞ր թիմում ես, Վահան, սեվերի՞, թե՞ սպիտակների։Նույն ամսում 8200դրամ մուծած մարդուն դատարանով ու ջրանջատումով ես սպառնու՞մ։Կարող է՞ բնակարանս պետք է վաճառեմ, տեղափոխվեմ վագոն-տնակ։Իմ տեղեկություններով՝եթե մարդը գործազուրկ է, ապա պետք է առհասարակ ազատվի վարձերից, դու կանոնավոր մուծումներ կատարող մարդուն ես սպառնու՞մ․․․․Հետո էլ ասոմ են՝,,անապահովների համար զեղչեր,,․ուրեմն եթե մարդն ընտանեկան նպաստների համակարգում չի գրանցվել/որովհետեվ տեղյակ է, թե ինչ տարօրինակ չափանիշներով է տեղի ունենում նպաստառու ընտրվելը/․ համարվում է ,,ապահո՞վ,,։

․․․Անտեղյակների համար մեկ անգամ եվս հիշեցնեմ, որ 2017թվին ,,Վեոլիան,,/ում կոռուպցիոն գործարքները ՝Ռումինիայում կատարած,անգամ Ֆրանսիայի կառավարությունն է դատապարտել/,եկավ Հայաստան խոպան․ավելի ճիշտ՝Սերժը բերեց, ու ջրային ցանցը տվեց ձեռը, ու դրանից ոգեվորված՝,,Վեոլիան,, տեղնուտեղն անցավ գործի, ու անջրաչափ բաժանորնդերի համար սակագինը դարձրեց․․․․5400դրամ․ինչքան գրեցինք, ահազանգեցինք, որ դա խայտառակ գործարք է, որ գործարքի հեղինակները պետք է պատժվեն, սակագինն էլ չեղարկվի՝ձայն բարբառո․նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, այլեվայլ պաշտոնյաների , օմբուդսմենին անգամ գրեցինք․․․․ձայն բարբառո․,,Վեոլիային,, պատժելու փոխարեն ինձ պատժեցին՝դատարան տալով/ու պարտվելով/, բայց, իհարկե, ինձ առողջական ու նյութական վնաս պատճառելով/, հիմա էլ էլի են սպառնում;Ինչքա՞ն կարելի է բացատրել, որ ջրաչափի տեղադրումը տեխնիկապես հնարավոր չէ՝տվյալ բնակարանում։Նիկոլ, ինչու՞ չեն պատժվում ապօրինի գործարքի հեղինակները,ինչու՞ Գարեգին Բաղրամյանին պատժելու փոխարեն․․․պաշտոնը բարձրացրիր՝նշանակելով ՀԾԿՀ նախագահ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր

понедельник, 6 декабря 2021 г.

Ընտրությունները մեկ առանձին տեղամասում

 Ինձ համար նորություն էր այն, որ չնայած ավագանու թեկնածուն չի կարող ՏԻՄ ընտրության օրը որպես վստահված անձ լինել որեվէ տեղամասում,բայց՝իրավունք ունի երեկոյան ժամը 20-ից հետո, երբ տեղամասը փակվում է, ու սկսվում ձայների հաշվարկը,կարող է ներկա գտնվել որպես լիազոր ներկայացուցիչ։Ըստ այդմ, երեկոյան ժամը 20-ից մինչեւ 23․30/որ մի ամբողջ հավերժություն թվաց/ներկա գտնվեցինք ձայների հաշվարկին՝մեկ առանձին վերցրած տեղամասում,որ տեղավորված էր երկաթուղայինների այգում։Ճակատագրի բերումով այս տեղամասում տարիներ առաջ հայրս վստահված անձ  է եղել ընտրություններին։Մինչեւ վերջ աչալուրջ հետեվել ենք,որ մեր/այսինքն՝կոմունիստական կուսակցության,որի համամասնական ցուցակի անդամ էինք/ձայները տեղավորվեն մեծ ծրարի մեջ,այնուհետ՝կնքվեն եվ տեղավորվեն մեծ պարկի մեջ։Ի դեպ, այս տեղամասում որպես թեկնածու-լիազոր ներկայացուցիչ գրանցվել էր նաեւ Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ի համամասնական ցուցակի երկրորդ համար Վանիկ Օհանյանը/մասնագիտությամբ ատամնաբուժ/,որ նույնպես ձայներ հաշվելու ողջ գործընթացին ներկա գտնվեց հոտնկայս։Եվ, քանի որ ավագանու թեկնածուի մեր լիազորությունների շրջանակից չէինք կարող դուրս գալ եվ մտնել ազատ լրագրողի իրավունքների մեջ, ուստի չկարողացանք հարց ուղղել նրան, թե ի՞նչ կարծիքի է այն փաստի առթիվ, որ տեղամասում ձայների հաշվարկով առաջատարը ,,Մամիկոն Ասլանյան,, դաշինքն է,որի ձայները կրկնակի չափով մեծ էին իշխող ՔՊ-ի ձայներից։Ձայների հաշվարկն ընթանում էր ջերմ, բարյացակամ մթնոլորտում․երեվի նրանից էր,որ տեղամասի աշխատանքները ղեկավարում էին կանայք,որոնցից մեկին մի թեկնածու-ներկայացուցիչ կատակով ասեց․,,Դե դու հին մարդ ես, դու ,,Հանրապետական,, տեսած մարդ ես,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,լրագրող-բլոգեր

среда, 24 ноября 2021 г.

ԳՈՒԳԼԸ՝ՆՈՐ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐՈՎ

 Երբ տպագրատան երիտասարդ աշխատակցուհուն ասի՝,Ուզում եմ բլոգիս մեջ նկար տեղադրեք,, ասեց՝,,բլոգն ի՞նչ է, ես չգիտեմ,,/ահա եվ ձեզ բլոգերային դպրոցի զարգացում․էն ավագ սերնդի մարդը որ չիմանա թե ինչ է բլոգը՝զարմանալի չի լինի, բայց երիտասարդ աղջիկը՝համակարգչի հետ աշխատող, չիմանա բլոգն ինչ է՞/։

    Ասի՝ես իմ էլեկտրոնային փոստը կբացեմ, հետո կբացատրեմ, թե ինչ է բլոգը, որտեղ ուզում եմ նկար տեղադրել։Բայց պարզվեց, որ նրանց համակարգչի վրա իմ էլեկտրոնային փոստն ինձ․․․․չի ճանաչում, եվ ,,հավաստիացումներ,, է պահանջում համոզվելու համար, որ ես եմ էլեկտրոնային փոստի տերը։Ավելի ուշ պարզեցի, որ սա ԳՈՒԳԼԻ հերթական օյինբազություններից է․սկսել է սահմանափակումներ կիրառել օգտատերերի նկատմամբ,եվ եթե հանկարծ համակարգիչդ փոխվել է, պետք է ոտուձեռ ընկած համոզես, որ դու ես փոստիդ տերը։Բարեբախտաբար, ֆեյսբուքն առայժմ չի ուրանում իր օգտատերերին,անկախ նրանից, թե երբ եվ ինչ համակարգչից են օգտվում։Իսկ ԳՈՒԳԼԻ իմ 3 էլեկտրոնային փոստերից մեկին՝մի տեղ չեն ճանաչում, մյուսին՝մի տեղ։Էն ամենահինը՝2011թվին ստեղծված, խռովել էր,ասելով՝,,Դու քո համակարգիչը փոխել ես, ես չեմ ուզում քեզ ճանաչել,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր՝2011թվից

пятница, 19 ноября 2021 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ԸՆԴԴԵՄ ,,ՎԵՈԼԻԱՅԻ,, ԵՎ ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԽՄԲԻ

 18 նոյեմբերի,2021թ․։Այն բանից հետո,երբ ՀՀ իշխող վարչախմբի դեմ ամենօրյա ռեժիմով հերթական քննադատական հոդվածս զետեղեցի ֆեյսբուքում,1 ժամ անց՝մեր բնակարան ուղեվորվեց ,,Վեոլիայի,, մունետիկը,սպառնալով,որ ջրի վարձի պայմանագիր չվերակնքելու դեպքում ,,Երեվանից գալու են ջրային համակարգն ապամոնտաժեն,,․քանի որ ջրի ,,պարտքը,,/ի դեպ՝տխրահռչակ ,,Վեոլիայի,, կողմից ապօրինի սակագնով 2017թվից իմ եվ այլ անջրաչափ բաժանորդների գլխին սարքած/,հասել է 217հազար դրամի։Իհարկե  կդառնա․որովհետեվ, երբ 2017թվին նախկին վարչախումբը Հայաստանի ջուրը ծախեց ֆրանսիական ընկերությանը, սրանց ղեկավարը ՀԾԿՀ-ի հետ հանցավոր համաձայնության գալով,ջրի սակագինն անջրաչափների համար դարձրեց 5400դրամ․նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն։Այդ աղաղակող ապօրինության մասին 2017թվից ահազանգում եմ բոլոր պատկան մարմիններին՝թե ներկա,թե նախկին իշխանությունների օրոք․ես ահազանգում եմ՝,,Վեոլիան,, պարտք է ավելացնում։,,Վեոլիային,, պատժելու փոխարեն,իշխանությունների թերեվս ,,դաբրոյավ,, իմ դեմ դատական հայց ներկայացվեց ,,Վեոլիայի կողմից,,՝2017թվին։Դատարանն 2018թվի հեղափոխության արշալույսին մերժեց ,,Վեոլիայի,, հայցը՝ինձնից 33հազար դրամ բռնագանձելու վերաբերյալ․դատարանի վճիռը չբողոքարկվեց։Բայց, քանի որ դատարանը մերժեց իմ հակընդդեմ հայցն՝ընդդեմ ,,Վեոլիայի,,/որով պահանջում էի չեղարկել 5400դրամ անտրամաբանական սակագինը/․ինչ-ինչ փաստաթղթային պահանջների հիմնավորումներով, ուստի այդ ապօրինի սակագինը դրանից հետո էլ շարունակեց նկարվել թե իմ, թե այլ անջրաչափ բաժանորդների հաշվեհամարին։4 տարվա ընթացքում ,,Վեոլիայի,, ապօրինի սարքած պարտքը հասավ 217հազար դրամի․բնականաբար, որովհետեվ ես մուծումներ էի անում նախկին սակագնով՝1100 դրամով, իսկ ,,Վեոլիան,, ուղտի համառությամբ թիվ էր նկարում 5400դրամ սակագնով։Հընթացս, ,,Վեոլիան,, պարբերաբար ուլտիմատումներ էր ներկայացնում՝պայմանագիր կնքել եվ ,,վիզ վերցնել,, այդ ապօրինի պարտքը եվ պատրաստակամություն հայտնել՝այն մարել մաս-մաս,ջրաչափ տեղադրելու պարտադրանքով։Իսկ ջրաչափ տեղադրելու աննպատակահարմարության մասին քանիցս եմ ահազանգել․ընդհուպ մինչեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։Փաստորեն, ֆրանսիական ընկերությունը Հայաստան խոպան է եկել․աղետի գոտու անջրաչափ, անեկամուտ բնակիչներին ճորտացնելու,սնանկացնելու,վերջնականապես անտուն դարձնելու անմարդկային ու հակաժովղովրդական անազնիվ մղումներով։Միգուցե ,,Վեոլիայի,, թիկունքում թաքնված են ներքին կամ արտաքին թուրքեր,որպեսզի վարձախեղդ եղած բաժանորդների բնակարաններին տեր դառնան՝,,գույք պարտքի դիմաց,, ծրագրով։

Նիկոլ,ի՞նչ եղավ 2019թ․ ,,Վեոլիայի,, հետ կապված ապօրինի գործարքին առնչվող քրեական գործը՝քո իշխանության օրոք հարուցված,ջրվեց-գնա՞ց․․․․ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը Սերժի կողմից մեդալ ստացավ՝2008թվին, ,,հայրենիքին մատուցած ծառայությունների համար,, ձեվակերպումով/այսինքն ժողովրդի կաշին քերթելը համարվու է հայրենիքին մատուցած ծառայություն/, հիմա դու էլ, Նազարյանի հետ միասին հանցավոր գործարքի գնացած Գարեգին Բաղրամյանին պատժելու փոխարեն՝դարձնում ես ՀԾԿՀ նախագահ, որ այսօր կրկին հայ ժողովրդի ջրաչափավորված հատվածին սպառնա ջրի վարձի բարձրացումով, անջրաչափներին էլ/հատկապես ՝ընդդիմադիր/ սպառնա ջրանջատումով․․․․Քեզ էլ առա՞ն, Նիկոլ։Վե՞րջ թավշե արդարադատության, ու սկիզբ՝պողպատե մուրճը հենց քեզ հետ պայքարողների գլխին հասցնելու։Ու՞մ ձեռքին ես պատանդ դառել,Նիկոլ,որ մեկը մեկից հակաժողովրդական որոշումների մասնակից,հանցակից կամ անտարբեր դիտորդ ես դառել։Սրա համար էի՞նք մերժում Սերժին, որ հիմա էլ դու քո թիմով ժողովրդի կաշին քերթես։

Տարօրինակ պատահականությամբ, ,,Վեոլիայի,,կողմից առանց գրավոր նախազգուշացման ինձ ուլտիմատում ներկայացնելու քայլը հաջորդեց Վանաձորի ՏԻՄ ընտրություններին կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակում ինձ որպես ավագանու թեկնածու  գրանցվելուն, եվ կոմկուսի դրոշի ներքո քաղաքացիական-լրագրողական ակտիվ գործունեությունս շարունակելուն։Փաստորեն, իմ լրագրողական-քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ավելի քան 20 տարվա, այդքան վտանգավոր է՞ իշխանության կամ նրա հովանավոր արեվմտյան ուժերի/մասոնասորոսական/համար։ 

․․․Ի դեպ, ,,Վեոլիան,, այն ընկերությունն է, որի կոռուպցիոն գործունեությունը հենց ֆրանսիական կառավարությունն է բացահայտել․կապված Ռումինիայում չարաշահումների հետ։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող, բլոգեր,ՏԻՄ Վանաձորի ընտրությունների կոմկուսի համամասնական ցուցակի անդամ-ավագանու թեկնածու


среда, 29 сентября 2021 г.

Շուլավերցի Շալիկոն,բախտագուշակը եվ Կայծակը՝սովետական տարիների գնացքի մշտական ուղեկից

 Սովետական տարիների 70-ականների հատվածի Նոյեմբերյան-Լենինական գնացքի ամենակոլորիտային կերպարը Շուլավերից մեծ զամբյուղով բեռնված, քաղցրեղեն վաճառող Շալիկոն էր՝կարճահասակ, բեղավոր մի մարդ/հատուկ տիպի աշխատանքային խալաթը հագին/, որի զամբյուղի անբաժան մասն էին կազմում շաքար-աքլորն ու երկար-բարակ մոմպասը։Ըստ տեղեկությունների՝նրա ապրանքը Մոսկվա-Երեվան գնացքի համար էր հիմնականում նախատեսված,բայց, փաստորեն, վաճառում էր նաեւ Լոռի-Շիրակ ուղեվորագնացքում։Իսկ ամենատխուր կերպարը՝ոտքերն անդամահատված մի տղամարդ․սայլակին գամված,որի մի ձեռքին կանաչավուն գույնի ծիտիկ էր, մյուսին՝գլանաձեվ սպիտակ թղթերով լցված սկուտեղ․,,բախտագուշակ,,։Ծիտիկն իր կտուցով գլանակներից մեկը վերցնում-տալիս էր նրանց, ովքեր ցանկություն էին ունենում իրենց բախտը գուշակել տալ։

Մի յուրօրինակ կերպար էլ փոքրամարմին,տարիքով տղամարդ էր՝Կայծակ անունով/կամ գուցե այդպես էին ասում/,որ կիսափակ աչքերով ազգային երգեր էր երգում՝,,Անդրանիկ փաշային,, նվիրված ու վերջին տողերի վրա  ոտքն ուժգին զարկում հատակին ու բղավում՝արդեն արտասանելով․,,Մենք չենք զիջանի թուրք կառավարության,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 26 августа 2021 г.

Զրույց ,,քաղաքականությունից հեռու,, քաղաքացու հետ

 Ծանոթներիցս մեկին տեսա,ավագ սերնդի մի կնոջ։Դեռ հեռվից ,,Ժպիտ,ժպիտ,ժպիտ,,ասելով ու ժպտալով՝մոտեցավ․,,,վիշե կռիշի,,պրոբլեմների մեջ թաղված, 12 օր հոսանքազրկված մարդը կարա՞ ժպտա,եթե փորձի էլ՝ծամածռություն կստացվի։Բայց,փորձում եմ պրոբլեմներից էլ չխոսեմ, քաղաքականությունից էլ, որ հանկարծ կռիվ դուրս չգա։Ու հարցնում է՝,,Ինչո՞վ ես զբաղված, ազատ բլոգեր,,։Ասում եմ՝,,Տես, դու ինքդ ասեցիր՝ազատ բլոգեր,ազատ բլոգերությամբ եմ զբաղվում,,։

,,Ինչի՞ մասին ես գրում,,-համառում է։,,Ամեն ինչի,,-ասում եմ։

,,Ո՞ր ոլորտների,,-չի հանգստանում,,։

,,Բոլոր ոլորտների,,-ասում եմ․բայց որ տեսա պատասխանս շատ չգոհացրեց, արդեն չդիմացա ու ասի՝,,Թույն ու թարախ եմ թափում Նիկոլի գլխին,,։Էստեղ արդեն մի տեսակ խեղճացավ ու վիզը ծուռ թե՝,,Ի՜․․․խեղճ Նիկոլն ինչ անի է՜․․․,,/անգիր արած նախադասություն՝հարմարվողականների մեջ բացիլի պես տարածվող։Ասի չէ, երեվում է, դու քաղաքականությունից հեռու ես,,։Ոգեվորված ասեց՝,,հա բա ինչ եմ, հեռու եմ քաղաքականությունից,։Լավ, բա որ հեռու ես, ի՞նչ գիտես, Նիկոլը խեղճ է, թե չէ, կամ Նիկոլի խեղճությունն էդ ինչու՞մ երեվաց,ե՞րբ եվ որտեղ։Կառավարելու անկարողությունը չի կարելի արդարացնել խեղճության հանգամանքով կամ՝,,հա դե կողքից խանգարում են,,   ,,Չեն թողնում աշխատի,,․․․․․վայ,վայ, վույ-վույ․․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող,բլոգեր

пятница, 30 июля 2021 г.

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 Ավագ սերնդի մտավորականների թիվը եվս մեկով պակասեց․ցավով տեղեկացանք, որ  մահացել է արձակագիր-բանաստեղծ, նախկին խմբագիր Արմեն Շեկոյանը։

Նրա հետ ծանոթացել եմ 1995թ․աշնանը,երբ ,,Բանբեր,, թերթի խմբագիրն էր։Այդ ժամանակ ես նոր էի մուտք գործել լրագրողական աշխարհ, եվ սկսել էի մշակութային միջոցառումների լուսաբանումից, փորձելով թղթակցել նաեւ մայրաքաղաքային թերթերին։Եվ ահա, վանաձորցի սյուրռեալիստ գրող Արարատ Գյուլբանգյանի/որի հետ գրչընկերներ էինք վանաձորյան Նժդեհ ԱԻՄ-ի թերթում/ խորհրդով մի օր Երեվան գնացած ժամանակ ուղեվորվեցի ,,Բանբերի,, խմբագրություն, որ գտնվում էր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության գրասենյակում։Մուտքի մոտ հանդիպեցի մի տղամարդու, որ հետաքրքրվեց, թե ում մոտ եմ գնում,եվ, քանի որ Գյուլբանգյան Արարատն ասել էր՝պատասխանատու խմբագիրն է իր ծանոթը՝Սամվել անունով, Սամվելի անունը տվեցի։,,Նա հիմա այստեղ չէ, բայց եթե ուզում եք նյութ հանձնեք՝կարող եք ինձ տալ, ես խմբագիրն եմ,,-ասաց իմ զրուցակիցը։Ահա այսպես կայացավ իմ ծանոթությունը՝Արմեն Շեկոյանի հետ, որի խմբագրած ,,Բանբերում,, էլ լույս տեսավ իմ հոդվածը՝վանաձորցի հրաշամանուկ դաշնակահարուհի, այն ժամանակ ընդամենը 6 տարեկան Նարե Արղամանյանի մասին՝,,Փոքրիկ կոմպոզիտորի համերգը,,/նա հիմա անվանի դաշնակահարուհի է՝արտերկրում ապրող եվ ստեղծագործող/։Հետագայում Արմենի խմբագրած թերթը փակվեց, ավելի ուշ էլ՝ինքն արդեն աշխատանքի անցավ ,,Առավոտի,, մշակույթի բաժնում․եվ, մի անգամ, երբ գնացել էի ,,Առավոտ,, /որի հետ արդեն կայուն թղթակցում էի՝որպես լրագրող/,Արմենը,որ քանի տարի ինձ չէր տեսել, ասեց՝,,Ես կարծեմ ,,Բանբերում,, մի նյութ եմ տպագրել ձեզնից․մի երեխայի մասին էր/։Եվ,որպես բարեխիղճ խմբագիր, անհանգստությամբ հետաքրքրվեց․,,Հոնորար տվել եմ, չէ՞,,-։,,Իհարկե,,-պատասխանեցի։Ի դեպ, Արմեն Շեկոյանը 90-ականներին նաեւ Երեվանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենն է եղել։Երբ ծանոթության ժամանակ հետաքրքրվեցի, թե արդյո՞ք արմատներով դսեղեցի չէ,ասեց՝որ չէ։

․․․Աստված հոգին լուսավորի համեստ մտավորականի, ում գրած ,,Երեվանյան օրերի խրոնիկա,, վեպի հատվածներից մի քանիսը,որոնք տպագրվել են ,,Առավոտում,, իմ արխիվներում պահպանվում են։Այն ընթերցել եմ մեծ հետաքրքրությամբ եվ ուշադրությամբ․որքան հիշում եմ, այդ ստեղծագործության մեջ նաեւ փիլիսոփայություն կա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր

пятница, 30 апреля 2021 г.

Իզաբելա Հասրաթյանի հիշատակին

 Ցավով տեղեկացանք, որ մահացել է թարգմանիչ, գրող, հին երեվանցի Իզաբելա Հասրաթյանը/Երեվանի հին, սովետական տարիների քաղաքային իշխանության ղեկավար Գիգոր Հասրաթյանի տոհմից/։1968թվի․ավարտելով Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի բաժինը, աշխատանքի է անցել անվտանգության համակարգում՝որպես թարգմանիչ։Երկարամյա աշխատանքի ընթացքում ստացել է  մայորի կոչում։1998թ․երկրաշարժից մի քանի տարի անց տեղափոխվել է Մոսկվա․2000թվականների կեսերից վերադարձել, զբաղվել ստեղծագործական կյանքով։Ունի տպագրված գրքեր, որոնց թվում՝ինքնակենսագրական-քաղաքական վեպ՝,,Ո՞վ է մեղավոր,,․որտեղ ոչ միայն իր անձնական կյանքն է ու հուշագրությունները՝իր շրջապատի հայտնի մարդկանց, հարազատների, գործընկերների, մտերիմների մասին, այլեւ քաղաքական վերլուծություններ՝ անկախության գործընթացի, Արցախյան հարցի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին/այդ գրքի առթիվ 2011թ․ մեր՝AZAT ANKAKHբլոգում հանդես եկանք հոդվածով՝,,ՊԱԿ-ի նախկին աշխատակցուհին գիրք է գրել,,/։

2016թ․, Երբ Իզաբելա Հասրաթյանը հանգստանում էր Վանաձորի ,,Հայաստան,, առողջարանում, այցելեցինք եւ հարցազրույց վարեցինք․Իզան իր բջջայինով նաեւ նկարեց ինձ՝իմ խնդրանքով։Այդ հարցազրույցում, որ զետեղեցի վերոհիշյալ  բլոգում՝,,Առողջարանից գոհ էր, փողոցներից դժգոհ,, նաեւ Իզայի մտահոգություննէր բարձրաձայնված․նա խնդրեց, որ գրեմ առողջարանի  բուժանձնակազմի ու հատկապես՝ցեխային լոգարանի աշխատողների ցածր աշխատավարձերի մասին․գտնում էր, որ պետք է այն բարձրացվի։

Անչափ հումորով էր, հաճելի զրուցակից, շատ էր սիրում լուսանկարվել՝բնության գրկում, տեսարժան վայրերում, ու այդ լուսանկարները մշտապես տեղ էին գտնում նրա ֆեյսբուքյան էջում։Մշտական ուղեկիցը բարի ժպիտն էր, իսկ հայացքում թաքնված տխրություն էր․կորցրած հարազատների ու ձախողված անձնական կյանքի առթիվ։Դժվար է հավատալ, որ հիմա նրա մասին գրում եմ որպես անցյալի հուշ, ում հետ առաջին ծանոթությունս 2007թվին էր, Երեվանի օպերայի դահլիճում, բանաստեղծուհի Մետաքսեի հոբելյանական մեծարման երեկոյին։

Երբ որոշել էր բանաստեղծությունների գիրքը տպել, խնդրեց, որ ինքս խմբագրեմ-սրբագրեմ, եւ այդ առթիվ հրավիրեց Երեւան, բայց, հանգամանքների բերումով չկարողացա հրավերն ընդունել։

Հատկանշական է, որ Իզայի վերջին ֆեյսբուքյան անձնական գրառումը եղել  է այս տարվա մարտի 8-ին՝կանանց միջազգային տոնի առթիվ։,,Իմ շատ սիրելի հայ կանայք ու աղջիկներ, շնորհավորում եմ բոլորիս առանց կուսակցական պատկանելության։Ցանկանում եմ առողջություն, ընտանեկան երջանկություն։Խոնարհվում եմ բոլոր որդեկորույս մայրերի առջեվ։Աստված տա ՝վերջանա այս պատերազմը ու այս վիրուսը,մարդիկ բարիանան ու հիշեն, որ կյանքը մեկ անգամ է տրվում,վերջացնեն աթոռակռիվը։Մենք բոլորս էլ հայ ենք ու ունենք մեկ հայրենիք։ՌԵԲՅԱՏԱ, ԴԱՎԱՅՏԵ ԺԻԾ ԴՌՈՒԺՆՈ,սիրում եմ բոլորիդ,,-գրել է Իզան։

,,Ես ապրել եմ մի շրջապատում, մի ընտանիքում, որտեղ մեզ մանկուց սովորեցրել են սիրել մեր մեծ հայրենիքը՝Խորհրդային Միությունը,Հայաստանը, Մոսկվան, Երեվանը, մենք մեծացանք ինտերնացիոնալիզմի գաղափարներով,,-գրել է Իզաբելա Հասրաթյանը՝,,Ով է մեղավոր,, գրքում։

․․․Գնաց միանալու իր նման բարի հոգիներին՝երկնքում, եւ այնտեղից հորդորելու․,,Ինձ բացակա չդնեք,,․այս միտքը նրա ֆեյսբուքյան էջում էր այն դեպքերում, երբ զգուշացնում էր, որ մի որոշ ժամանակով չի լինելու համացանցում՝որեւէ ուղեվորության հետ կապված․սիրում էր ճամփորդել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

четверг, 18 февраля 2021 г.

Քասթինգ՝,,բեզ ակցենտա,,

 Ծանոթներիցս մեկը զանգեց, թե հայ-հարայ՝ռուսական ընկերություն է ստեղծվում, աշխատողներ են հավաքագրում՝հարցազրույցով․նախապայմանը՝ռուսերենի լավ իմացությունն է։Թե կոնկրետ ինչ աշխատանք՝չգիտեր, ասեց՝,,Չեն ասում,,։Աշխատանքային բնութագիրս 1989թվին Բելառուսից ստացած,ռուսերեն լեզվով, մի շնորհակալագիր հայ-ռուսական ընկերությունից՝2019թվին ստացած/մրցութային հոդվածի համար/, ինչպես նաեւ 1991 թվին դատարանի գրասենյակի վարիչի դասընթացների վկայականը՝ռուսերեն, ու բուհական դիպլոմիս պատճեն վերցրի ու ճամփա ընկա ,,քասթինիգի,,։Միջինից բարձր  տարիքի մի քանի ,,կնկտիք,, էլ էին եկել՝էլի միջնորդությամբ իմաց տալու միջոցով։Հարցազրույց վարող երիտասարդ աղջիկներից մեկը՝գնչուհու  դիմագծերով, ասաց, որ պահանջվում է ոչ միայն ռուսերենի լավ իմացություն, այլեւ՝առանց ,,ակցենտի,, իմացություն է պետք։Ու սկսեց հարցեր տալ ռուսերեն։Ի դեպ, իր ,,ակցենտը,, տեղ-տեղ զգացվում էր։Աշխատանքի էությունը, ինչպես բացատրվեց, տանից հեռախոսով Մոսկվա զանգելն ու հեռահաղորդակցության ոլորտի ապրանքի գովազդ անելն էր՝,,կլիենտներ,, գտնելով։Գովազդի ընթացքում պետք է խոսակցությունը հսկվեր՝ընկերության կողմից/իսկ սրանից կարելի էր ենթադրել, որ հեռախոսդ կամավոր դնում ես ,,պռասլուշկի,, տակ/։Մանրամասների մեջ շատ չխորացա, հասկանալով, որ դա հաստատ ինձ համար ոչ գրավիչ աշխատանք է․ախր ես ով, ապրանք գովազդողն ով․ես հումանիտար կրթությամբ մարդ, 6 ամիս դասատու աշխատած մարդ, գրադարանավար ու գործավար աշխատած մարդ, 26 տարի շարունակ լրագրությամբ զբաղված մարդ, հայեցի մարդ,ի՞նչ կապ ունեմ ես միջազգային ապրանքի ռուսերեն գովազդի հետ, էն էլ՝որ վարձատրությունը կախված է ,,կլիենտին,, համոզելու հանգամանքից․կամ կհամոզես, կամ չես համոզի, ու կարող է վերջում էլ պարզվի, որ դեռ դու ես իրենց պարտք։,,Իսկ թարգմանիչ կամ մամուլի քարտուղար պետք չի՞,,-կեսբերան հետաքրքրվեցի, որ գնալ-հասնելս լրիվ իզուր չլինի ու ինձ չմեղադրեմ, թե ինչի չհետաքրքրվեցի․ասին՝,,առայժմ ոչ,,։Իհարկե՝հետս տարած փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն հաստատ չէր կարող զգացվել այդ պայմաններում։Երբ ,,քասթինգից,, դուրս եկա, միջնորդ ծանոթս, որ մի քանիսի էլ էր հրավիրել՝մասնակցելու, հետաքրքրվեց, թե ,,ի՞նչ եղավ,, հասկացրի, որ աշխատանքի բնույթը այն չէր, հետո էլ ,,ակցենտս,, ,,չդզեց,,  իրենց․ բարեբախտաբար/ ի դեպ, մրցույթին մասնակցողներին ահագին զվարճացրեց, որ ասի ,,մեր վարչապետն էլ չի առանց ակցենտի խոսում ռուսերեն,,․բայց դրանից հայ-ռուսական հարաբերություննեը հեչ չեն տուժում/։Երբ ծանոթիս ասի, որ ինչ կարգի աշխատանք էր առաջարկածը, վերջինս, որ գեղարվեստի ոլորտում է աշխատում, ասեց՝,,Ոնց որ հիմա ես գնամ մաթեմի դասատու աշխատեմ,,։

․․․Իսկ ես մտքումս ասի՝,,Այ միամիտ, ու՞մ է պետք էս երկրում քո աշխատանքային սովետական բնութագիրը կամ սովետի դիպլոմն ու վկայականը, կամ թե չէ՝շնորհակալագրերը, էս երկրում վաղուց ի վեր չի գործում ,,Յուրաքանչյուրին՝ըստ ընդունակությունների,, կամ ,,Ամեն մարդ պետք է զբաղվի իր սիրած գործով ,,կարգախոսը։Ու եթե իշխանության կամ ,,հեղինակության,, հովանավորությունը չունես կամ ,կաշառք տալուց էլ հեռու ես, եթե փող չունես, ուրեմն կարաս մենակ ,,էստի համեցեք,, աշխատես կամ՝սպասարկման ոլորտում դիպլոմիդ հետ հեչ կապ չունեցող գործ անես՝ծառայելով միգուցե թերուսներին։ Մի խոսքով ես՝իմ ազատ, անկախ լրագրությունն ու բլոգերությունը, որի 10-րդ հոբելյանական տարվա մեջ ենք մտել/26 տարվա լրագրողական գործունեության 10 տարին բլոգերական է/։Անկախության տարիների սկզբներին՝1994-95 թվին, իրականացավ իմ վաղեմի երազանքը՝դարձա լրագրող/թեպետ՝մինչ այդ էլ թղթակցություններով եմ հանդես եկել/,բայց՝հետագայում կյանքն  ավելի շատ  ինձ դարձրեց լրագրող, որովհետեւ եթե մի ժամանակ լրագրությունն ինձ համար աշխատանք էր, ապա հետագայում դարձավ առաքելություն։Կյանքը համ լրագրող դարձրեց, համ գրող ու բանաստեղծ, համ հրապարակախոս, համ էլ․․․․,,մենեջեր,,՝սեփական բլոգի ու համացանցային գործունեության համար  միջոցներ որոնող․որովհետեւ համացանցային գործունեությունս կախում չունի ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից, ոչ դրամաշնորհներից։Ճակատագիրն իմ ցանկությունն իրականացրեց, բայց պայմանով, որ դա պետք է իմ խաչը լինի, որ պիտի դժվարություններով կրեմ այնքան ժամանակ, ինչքան Աստված կամենա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

2020թ․ հոկտեմբեր

среда, 17 февраля 2021 г.

60-ականների երկրաշարժերը

 1960-ականներին Հայաստանում երկրաշարժերի ալիք կար․այդ տարիներին նաեւ Տաշքենդի հզոր երկրաշարժն էր։Բնակվում էինք Կիրովականի ,,Կոնգո,, թաղամասում։Ես դպրոցական էի՝տարրական դասարանի։Ու դեռ անգամ չգիտեի, թե ինչ է երկրաշարժը։Մի օր, սակայն, ցերեկով տանը մենակ էի/երեւի դպրոցում երկրորդ հերթ էի կամ արդեն տուն էի եկել/,ծնողներս աշխատանքի էին, ու բաց պատշգամբում կանգնած էի, երբ հանկարծ զգացի, որ պատշգամբի հատակը շարժվեց, ու լույսի ճեղք հայտնվեց։Չհասկանալով, թե ինչ է կատարվում, մտա տուն։Մոտ 15 րոպե անց՝հայրս հեվիհեվ եկավ տուն, հետաքրքրվեց, թե հո շատ չեմ վախեցել։Դրանից հետո, արդեն հիշում եմ, որ նախապես բնակչությունը իրազեկվում էր՝հնարավոր երկրաշարժի մասին, ու պատսպարվում էինք շենքի դիմաց գտնվող ստորգետնյա մառանում․մեր եւ հարակից շենքերի բնակիչների մի մասն այդ կարգի ստորգետնյա մառաններ ունեին՝աստիճաններով էինք իջնում։Հիշում եմ, ձմեռվա պահածոներն էլ էինք այդտեղ պահում։1972 թվին տեղափոխվեցինք քաղաքի կենտրոն՝ավելի բարեկարգ շենք տեղափոխվելով նախկին խրուշչովյան բնակարանից։Հետագայում իմացա, որ մեր նախկին շենքն էլ՝,,Կոնգոյի,, շատ շենքերի նման փլվել է։Իսկ վերջերս մի հին ծանոթից՝Կիրովական-Վանաձորի,,Երրորդ մասում,, բնակվող, հետաքրքրվեցի, թե արդյո՞ք կան այն ժամանակվա ստորգետնյա նկուղները, ասաց, որ կան։Փաստորեն, ապագան ,,բունկերներինն,, է։Իսկ ,,Կոնգոյի,, քանդված մի քանի շենքերի փոխարեն հետագայում կառուցվեցին ընդամենը երկուսը, եւ նախկին շենքերի տարածքներն այժմ ամայի են։

․․․Ի դեպ, 88-ի երկրաշարժից հետո հայրս պատմում էր, որ երկրաշարժից օրեր առաջ մի զինվորական սպա զայրացած պատմում էր, թե ,,ուրեմն էս մասին էի՞ն մեզ զգուշացնում, որ արտակարգ դեպքեր են սպասվում,,։Այդ առթիվ նամակ կա նաեւ նրա գրական արխիվներում։

ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

понедельник, 15 февраля 2021 г.

ԵԼԵՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 Ողջ գիշեր քամին ոռնաց, ոռնաց, փոթորիկ էր դրսում, լուսամուտներն էր պոկոտում, անգամ շները չէին հաչում ահից, ու առավոտյան խաղաղվեց, կեսօրին էլ իմացանք, որ անսանձ քամին մեկին տարավ հետը՜․․․․դեպի հավերժություն․․․․ու մահկանացուն է կնքել Ձորագէսի երկարամյա բնակիչ, ակումբի նախկին գրադարանավար, միայնակ, անժառանգ թոշակառու Ելենա Ենոքի եւ Արաքսյայի դուստր Անդրեասյանը, որ տեվական ժամանակ հիվանդ էր եղել։Ձորագէսի երեխաները, անգամ՝իմ հասակակիցները մինչեւ վերջերս ,,ընկեր Ելենա,, էին ասում նրան դիմելիս․ինքն ինձ համար ,,Ելեն,, էր․իմ վաղեմի ու մեծ ընկերուհին էր ու զրուցակիցը, համախոհը, աջակիցը․․․․․․երբ բուհի ուսանող էի, ու ոչ աշխատանքային օրերին գնում էինք Ձորագէս՝տատոնց-պապոնց տուն, պարտադիր պետք է այցելեի գրադարան, ու տեսնեի Ելենային, գրքեր վերցնեի Ձորագէսի հարուստ գրադարանից/չնայած 60-ականներից արդեն Կիրովականի բնակիչ էինք, բայց՝Ելենան էլ, ընկեր Նազիկն էլ,միշտ գրքեր էին տալիս ինձ․գրադարանի քարտս միշտ պահպանվել է այնտեղ․սկսած՝1960-ականներից/։Չլինելու բան էր, որ Ձորագէս գնայինք, ու Ելենային չհանդիպեի կամ ակումբում, կամ՝իրենց տան բակում/նախկին ,,պաժառնի շենքում,,/գնում էի ձայն էի տալիս՝ինքը դուրս էր գալիս, ու իրենց տան դիմացի նստարանին էինք զրուցում, կամ՝հետս գալիս էր ակումբ, որ ինձ գրքեր հանձնի։Մեր զրուցարանը նաեւ Ձորագէսի նախկին դպրոցի շենքի առջեւի նստարանն էր՝Շուշիկենց պատշգամբի տակ։Երբ տատս հիվանդացավ, ու արդեն տանից դուրս չէր գալիս, նրա մշտական զրուցակիցն էլ Ելենան էր։

Քաղաքական հայացքներով մինչեւ ուղնուծուծը հայեցի էր, անկախության ջատագով ու 88-ի շարժման ակտիվիստներից։Ձորագէսին վերաբերվող հրապարակումներիս մեծ մասի գործող անձ կամ դեպքերի ականատես վկան Ելենան էր։2-3 տարի առաջ Ձորագէս այցելած ժամանակ այցելեցի նաեւ Ելենային, ցույց տվեց իր հարուստ արխիվը՝Ձորագէսի պատմությանը վերաբերվող, անգամ՝ալբոմներ է կազմել Ձորագէսի մարդկանց ու պատմությանը վերաբերվող հոդվածների ,,Գուգարք,, եւ այլ թերթերից։Ափսոս, այդ արխիվի ճակատագիրն այդպես էլ չտնօրինվեց նրա կենդանության օրոք, միգուցե հիմա այդ մասին հոգ տարվի եւ  աղբանոց չնետվի այդ ժառանգությունը․անընդհատ մտահոգ էր, որ չգիտի, թե ում, որ թանգարանին կամ արխիվին հանձնի դրանք, կամ ինչպես հանձնի․․․․Քանիցս ահազանգել եմ այդ մասին համացանցում, բայց՝ձայն  բարբառո․․․․Կարելի է դրանք հիմա առնվազն  Ձորագէսի դպրոցին հանձնել, մինչեւ որեւէ քաղաքացիական կամ պետական նախաձեռնությամբ ստեղծվի Ձորագէսի պատմության թանգարան․պատրաստ եմ ինքս էլ աջակցել այդ գործին։

․․․Մնաս բարով, սիրելի Ելենա, կաշխատենք քո մտահղացումները կյանքի կոչել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

среда, 3 февраля 2021 г.

Ձոն Արեվին

 Արեվն աստծո բարությունն է, ջերմությունը,

Ամպրոպը՝զայրույթը Աստծո, բարկությունը,

Արեվն արթնացնում է մարդկանց ջերմ հույզերը,

Ու նրա հետ բերում է մարդկանց հույսերը։

Արեւին ընդառաջ են գնում ձմռանը,

Արեվից մարդիկ փախչում են շոգ ամռանը,

Արեվն է մեր անդավաճան բարեկամը,

Երբ տանը չի բարձրանում ջերմաստիճանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,27․02․2015թ․

понедельник, 25 января 2021 г.

Երազ

 Մորս տեսա երազում, 

Շոյում էր ինձ ՝ու ասում․

,,Փիսո, ունե՞ս տաքություն,

Շատ մի մնա դու դրսում,

Չմրսես ձմռան ցրտում։

Պինդ գրկեցի ես նրան,

Որ հասկանամ ու զգամ,

Արդյո՞ք ինքն է, իրական,

Թե՞ քնած եմ, երազում․․․

Ավաղ, մնաց երազում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


понедельник, 11 января 2021 г.

Ամանորյա մտորումներ

ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ավանդույթը խախտեցի եւ մեծ տոնածառ չտեղադրեցի․այլ միայն մի քանի արհեստական գույնզգույն ճյուղերից շատ փոքր եղեվնի պատրաստեցի, ու վրան սպիտակ, կարմիր եւ կանաչ գույնի ձմեռ պապիներ տեղադրեցի, կողքերից էլ՝մի քանի փոքր խաղալիք։Մի լարովի ձմեռ պապ էլ կար՝կարմիր խալաթով, շա՜տ խորամանկ հայացքով ու շեղ նայվածքով, լարում էիր ու կրակն ընկնում․ ձեռքերի մեջ եղած թմբուկն անհետացել էր, կորել էր եսիմ ուր, ու հիմա հենց լարում էիր՝,,կոնտուզիան,, բռնում էր ու սկսում ձեռքերն օդում թափահարել, ու չմուշկների վրա զայրացած պտտվել․․Դհոլս եմ ուզու՜մ․․․դհոլը՜ս․․․,,։

Ի դեպ, Ամանորին անսպասելի ,,հյուր,, եկան Գլխացավն ու Դեպրեսիան՝թեվ թեվի տված, ու քինախնդիր ասին․,,Էս ոնց որ թե մեզ լրիվ մոռացել էիր հա՞․․․,,։Հա էլի, ոնց էի մոռացել ձեզ, ատելինե՜րս․․․․իմ տխուր օրերի անբաժան ընկերներ․․․

․․․Շա՜տ տխուր Նոր տարի էր, շատ․․․․երկիրը սգավոր, դուրսն ամայի, միակ լռություն խախտողը փողոցներում շներն էին, երեվի աղբարկղերում բան չէին գտել ու անզորությունից իրար միս էին ուտում․․․․․Միակ մխիթարությունն այն է, որ ձմեռն արդեն կիսվում է, ու գնում ենք դեպի գարուն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ