Translate

Translate

Translate

вторник, 28 декабря 2021 г.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի առթիվ

    Աղքատությունը մեծացել է, պարոն Քոչարյան, որովհետեվ արդարությունն է պակասել՝դեռ ձեր նախագահության տարիներից , որովհետեվ ձեզ իշխանության բերած ուժերից ոմանք իրենց մարզային տարածքներում վեր էին ածվել բդեշխների ու ֆեոդալների,ու փակում էին այն մարդկանց օդերը,ովքեր չէին ենթարկվում նրանց կամայականություններին ու պայքարում էին իրենց քաղաքացիական իրավունքների համար/որովհետեվ թռչելու ընդունակ մարդը չի կարող սողալ/։Իսկ ձեզ ,,արջի ծառայություն,, մատուցողները նրանց ներկայացնում էին որպես ,,ընդդիմադիրներ,,․ու հենց դրա արդյունքում այդ մարդիկ հայտնվեցին իրոք ընդդիմադիրի կարգավիճակում՝համալրելով ձեր ընդդիմախոսների բանակը։Այսօր իմ՝26 տարվա լրագրողի ու քաղաքացիական ակտիվիստի/որ ձեր իշխանության ժամանակ, 2004-ին կոռուպցիայի դեմ պայքարի լրագրողական մրցանակ է ստացել պետական համակարգում յուրացումների եվ զինվորական համակարգում չարաշահումների վերաբերյալ հետաքննական նյութերի համար/ ընտանիքը հասել է սոցիալական ոչնչացման դուռը,որովհետեվ դրա հիմքերը գցվել են դեռ ձեր պաշտոնավարման տարիներին,երբ հայրս՝երջանկահիշատակ Գեորգի Հովսեփյանը,ձեզ նամակներ էր ուղարկում՝հավատով լի, իր աշխատանքային իրավունքների կոպիտ ոտնահարման մասին։Հայտնի չէ՝դրանք ձեզ հասնում էին, թե չէին հասնում ձեզ ,,արջի ծառայություն,, մատուցողների դավադիր ձեռքերի միջամտության արդյունքում,քանի որ դրանք մնում էին անարձագանք, իսկ նրա նկատմամբ հալածանքներն արդեն տարածվում էին նաեւ ընտանիքի մյուս անդամների վրա՝այլ հարթությունում։Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ անարձագանք էին մնում նաեւ ավելի վաղ՝ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանին գրած նրա նամակները՝Վանաձորի ,,Տարոն,, թաղամասի որոշ շենքերում շինարարական աղաղակող թերությունների, յուրացումների մասին/իսկ հայրս այդ տարիներին այդ թաղամասում ԲՇՏ-ի պետն էր/։ Փոխանակ մեղավորներին պատժեին, մեդալներ էին բաժանում,իսկ արդարության համար պայքարող մարդուն էլ պատժում՝հալածանքների ենթարկելով արդեն ամբողջ ընտանիքի շառավղով։  Հուսանք, որ մի օր կհրապարակեմ այդ նամակները․դուք՝երկու նախկին նախագահներով, հիմա արդեն ծանրաբեռնված չեք պետական ամենաբարձր պաշտոնով, ՀՀ հպարտ թոշակառուներ եք՝երկրում ամենաբարձր թոշակով ապահովված, եվ, թերեվս, ժամանակ կունենաք կարդալու նախկինում ձեզ ուղղված նամակները, եվ ոչ թե այն կվստահեք ձեր ենթականերին, որոնք, ամենայն հավանականությամբ, դրանք ձեզ զեկուցել են նենգափոխված՝նամակագրի հանդեպ անվստահության մթնոլորտ ձեվավորելու  նպատակով, կամ ընդհանրապես չեն էլ զեկուցել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий