Translate

Translate

Translate

вторник, 31 января 2017 г.

Օրվա երազը

Փողոցը մութ էր․այնքան մութ, որ անգամ սառույցը չէր լուսավորում մթությունը, ու հենց որեւէ առկայծող լույսի ուզում էիր մոտենալ՝հանգչում էր։Մի երիտասարդ աղջիկ արագ-արագ իջնում էր մութ փողոցով, ու իմ դժգոհությանը, թե ինչու է այսքան մութ՝ասաց․,,Որովհետեւ սա մի երկիր է, որ կոչվում է Հայաստան,,։Իսկ մի լուսավոր հատվածում էլ մի կատաղած կառապան 2 կարմրագորշ ձիերի կապեց կառքին ու սկսեց արագությամբ սլանալ՝մարդկանց ահաբեկելով։Երեւի գորշ ձիերն իշխանության սայլին լծված ուժերն էին, առկայծող լույսն էլ՝ընդդիմությունը, որ ընտրությունից ընտրություն վառվում-հանգչում է։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

воскресенье, 29 января 2017 г.

,,Զգույշ մնա,,

Բա որ չեն ասում՝,,Զգույշ մնա․․․,,  ,,Ի՜․․․գործ չունես․․․,,։Որ մերձավորդ ասի՝հասկանալի է․լուսահոգի մայրս էր երբեմն ասում՝,,Զգույշ մնա․․․,,։Բայց որ նա, ում օգտին զգուշավորությունդ մի կողմ ես դրել ու գրիչդ ծառայեցրել նրա խախտված իրավունքների վերականգնման համար կամ բարձրաձայնել նրա դժգոհությունները, նա է ասում ,,Զգույշ մնա,,․․․ բա չասե՞ս՝,,բա որ ժամանակին զգույշ մնայի ու քո իրավունքների համար գրիչս չծառայեցնեի ու այդ իրավունքների ոտնահարման համար ստիպված չլինեի ,,քյալլա տալ,, ու ,,բազարների,, մեջ չմտնել՝քո իրավունքները խախտողների հետ, քո հալը ո՞նց կլիներ․․․Ու էսպես ՝էլի կան, ում համար զգուշավորությունդ մի կողմ ես դրել, բայց էսօր նրանք շարունակում են իրենց ,,զգուշավոր,, կյանքը՝չաղ ու բախտավոր, հզորի կողքին կանգնած ու թիկունքում պատսպարված,իսկ դու մնում ես քո ճշմարտության  հետ դեմ-դիմաց, ու հիմա արդեն այդ ճշմարտությունն է քո դիմաց ատամները բացած հռհռում այնպես, ինչպես շատ զգուշավոր ուրացողներ, որոնք ասում են՝,,հա որ էդքան գրեցիր, մե՞ջն ինչ կա,,։Քանի Աստված տվել է՝հա էլ պետք է գրեմ․չնայած՝երեւի իմ առաքելությունն էլ դա է։Չնայած՝միշտ ականջումս են լինելու մորս խոսքերը՝,,Զգույշ մնա,,

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ